Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ուսումնական առաջին շրջանս անցկացրել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ուսումնական շրջանս չափազանց հետաքրքիր էր, ես լինելով նորեկ ունեցա բազում ծանոթություններ, կարևորագույն հանդիպումներ, մասնակցել եմ բազմաթիվ հանդիպումների, գիտաժողովի, մասնակցել եմ «Ինովարիում» խաղ/ծրագրին։

Սկզբում մի փոքր դժար էր իրականում՝ որովհետև ծանոթ չէի դասերն անցկացվող ոճին, նախագծերին, հանդիպումներին, չէի ճանաչում ոչ մի ուսուցչի, անգամ չգիտեի, թե ինչպես էր ընդհանուր պարապմունքն անցկացվում, այդ մեծ բազմության մեջ որտեղ դու ունես հաշված ընկերներ ովքեր ևս նորեկներ են չափազանց դժվար էր։ Բայց արդեն մի քանի օր հետո ընկերներիս ցուցակը համալրվեց, և նրանք ինձ չափազանց շատ օգնեցին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ընտրելը ինձ համար կյանքիս կարևորագույն ընտրութոյւններից մեկն էր։ Հիմա ում տեսնում, ասում եմ «Գիտե՞ք ի՜նչ լավ դպրոց է», բոլորին խորհուրդ եմ տալիս որ իրենց երեխաներին կրթահամալիր բերեն, ուսումը շարունակելու, որովհետև բյուր հնարավորություններ է տալիս, զարգանալու, կրթվելու, կախվածություն չունենալու համար, և դրանք 21-րդ դարում կարծում եմ շատ կարևոր նախադրյալներ են։ Հարազատներիս պատմում եմ նախագծերի, հանդիպումների, ճամփորդությունների մասին և բոլորն ապշած են դասերի անցկացվող ոճի համար։ Երբեք չեմ փոշմանի ընտրությանս համար։ Անգամ համակարգիչներով ուսուցումը շատ հետաքրքիր է, քանի որ հիմա համակարգիչները մեծ կարևորություն ունեն ցանկացած բնաագավառում, և բացի դա աշակերտը ստիպված չի լինում տարբեր ծանր գրքեր շալակել։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը այժմ իմ կյանքի մեծ մասնիկն է, առանց որի ինձ կիսատ կզգամ։ Կրթահամալիրում աշակերտը հնարավուրություն ունի ընտրելու այն առարկաները որոնք ցանկանում է խորացված սովորել, անգամ անցկացվելիք ոճն է մոտիվացնում։

Կարևորներից ցանկանում եմ նշել ճամփորդությունները, որոնց արդյունքում հնարավորություն ունեցա ճանաչել Հայաստանս նորովի, հակիրճ գտնվելու համար կտեղադրեմ ճամփորդության պատումների հղումները, որոնք ընթերցելով կհասկանաք ստացածս տեսակետների մասին։

Մասնակցել եմ պատանի պատմաբանների միջազգային գիտաժողովին՝ Երևանի պետական համալսարանում։Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովի մասնակցության նախագիծ-ժամանակացույց։ Թեև ես պատմության ընտրության խմբից չեմ բայց ցանկություն հայտնեցի մասնակցել գիտաժողովին, մասնակցել եմ բոլոր 5 օրերին և շատ ուրախ եմ, որ ոչ մի օր բաց չեմ թողել և մասնակցել եմ գիտաժողովի 5 նիստերին ՝ նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 3-ը։ Միջազգային գիտաժողովը արդյունավետ էր բոլորիս համար։ Լցրեցինք մեր գիտելիքների պաշարը։ Ձեռք բերեցինք աշխատանքային նոր փորձ։ Ուսումնասիրություններ կատարելու նորանոր հմտություններ։ Նիստերին մասնակցելու մեծ հնարավորություն։ Իհարկե նոր ծանոթություններ և համագործակցային կապեր, նաև ծանոթացանք ԵՊՀ-ին։ Դա նույնպես շատ կարևոր էր, քանի որ ըստ մեր՝ սովորողնրիս նպատակների, հետագայում սովորելու ենք հենց այնտեղ, և դեռ այսօրվանից ԵՊՀ-ին ծանոթանալը իհարկե շատերիս համար կարևոր էր։ Գիտաժողովի մասնակցութոյւնը կարծում եմ բոլորիս համար կարևոր էր, քանի որ ցանկացած զեկույց մեզ տարբեր գիտելիքներ տվեց։ Ինձ համար ամենահետաքրքիրը գիտաժողովի չորրորդ օրն էր, մշակույթն ու արվեստը իմ կյանքում մեծ դերակատարում ունեն։ Դեկտեմբերի 2-ին ԵՊՀ-ի 6-րդ մասնաշենքում Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովի չորրորդ նիստն էր։ Այս օրը, կարծում եմ, ամենահետաքրքիր և հագեցած օրն էր, բոլորս էլ շատ սիրեցինք և՛ օրվա թեմաները, և՛ զեկուցող ուսանողներին։ Գիտաժողովի ավարտին նույնիսկ մի շարք համագործակցային պայմանավորվածություններ ունեցանք, ինչպես նաև կրթահամալիր հրավիրեցինք գիտաժողովին մասնակից ուսանողներին և դասախոսներին, ովքեր ցանկացան տեսնել մեր կրթահամալիրի մի շարք «հրաշալիքները», որոնց մասին նշեցինք մի քանի զեկույցների շուրջ։ 
Գիտաժողովի չորրորդ օրվա թեման էր՝ «Մշակութաբանություն և Արվեստաբանություն»։

Չորրորդ օրվա ամփոփումն՝ Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողով․ օր 4-րդ։

Ընտրությամբ դասընթացից կարևորն եմ համարում ֆրանսերենի ընտրության խումբը, ամփոփում՝ Ֆրանսերնի հաշվետվություն։ Ունեցանք նաև ֆրանսիական խոհանոցի օր՝ Cuisine française։

Այժմ պատմեմ կարևորագույնի մասին՝ «Ինովարիում»-ի մասին։ «Ինովարիում»-ն ևս մեծ հնարավորություններ բացեց և դեռ շարունակում է բացել մեր առջև։ Ցանկացած հանդիպում, և առաջադրանքի լուծում նոր մտքեր է տալիս մեզ, «Ինովարիում»-ն հնարավորություն է տալիս քայլ առ քայլ հասնել մեր նպատակներին և լուծումներին, որոնք վստահ եմ կյանքի ընթացքում մեզ բազմաթիվ հարցերում կօգնեն։ Այժմ կտեղադրեմ Գյումրիում անցկացվող դասերի ամփոփման հղումը՝ ԳՅՈՒՄՐԻՆ ՍԻՐԵՄ ԳԸ։

Մասնակցեցի նաև այլ հանդիպումների, հրավիրյալ մասնագետների հետ ՝ պատմաբանների, քաղաքագետների, մշակութաբանների և այլ գիտությունների թեքնածուների հետ։ Հանդիպում հոգեբանության և փիլիսոփայության հրավիրյալ մասնագետների հետ։

Ունեմ ձայնագրություններ տարբեր առարկաներից՝

Վերլուծություններ և ամփոփումներ՝

Оставьте комментарий