Ավետիք Իսահակյան / Վերլուծություն

Ավետիք Իսահակյան / Վերլուծություն

Այս ստեղծագործությունը աշխարհի, լավ ու վատի, ճիշտ ու սխալի մասին է, մեզ ցույց է տալիս կյանքում պատահած դժվարությունների, անարդարությունների ,լավ ու վատ մարդկանց ապրած կյանքը: Օհան Ամին Շիրակից էր: Նա արդարություն սիրող մարդ էր: Ամբողջ կյանքում իր արդար քրտինքով էր ապրել, աչքը չէր դրել ուրիշի ունեցվածքին: Օհան ամին իր խոսքի տերն էր,նրան ոչ ոք չէր կարող համոզել կամ խաբել,նա կյանք տեսած մարդ էր: Միրզա Մեհեդին Օհան Ամու բանտի ընկերն էր,լավ մարդ էր, ու սուր մտքեր ուներ, լավ պատմություններ էր պատմում:

Բանտում կար Սարգիս անունով մի տղա: Սարգիսը արդար տղա էր, բայց նրա եղբայրը նրան դրդել էր կռիվ անելու: Օհան Ամինը մի տղայի հետ էր ապրում ջաղացում,այդ տղայի անունը Մխիթար էր: Նրան կարճ Մխո էին ասում:Այդ տղան որբ էր,նրա ծնողները շատ վաղ են մահացել: Օհան Ամին այդ տղային շատ էր սիրում, ու նրան որպես իր տղա էր ընդունում,Մխոն էլ իրեն հոր պես սիրում ու հարգում էր: Մխոն մոտ 30 տարեկան էր: Նա շատ ուրախ սիրտ ուներ,շատ զվարթ տղա էր,բոլորի հարցերին կատակով էր պատասխանում,բացի Օհան Ամինի հարցերին:

Ավետիք Իսահակյան «Լիլիթը» / Վերլուծություն

Ավետիք Իսահակյան «Լիլիթը» / Վերլուծություն

Իսահակյանի «Լիլիթ» ստեղծագործությունը այն մասին է, թե ինչպես է ստեղծվել աշխարհը, և ով է եղել առաջին մարդը: Հեղինակը պատմում է Աստծո մասին, ով հողից ստեղծում է Ադամին: Ըստ այս ստեղծագործության Աստված հողից ստեղծում է Ադամին` առաջին մարդուն: Հետո տեսնելով, թե ինչպես է Ադամը տանջվում մենակությունից, կրակի բոցերից ստեղծում է Լիլիթին: Ադամը մինչև ականջները սիրահարվում է Լիլիթին, սակայն Լիլիթը Ադամին արհամարհում է, միշտ պատճառներ է փնտրում, որպեսզի փախչի, և վերջապես գայթակղվում է Սատանայով և նրա հետ հեռանում:Այս ամենից հետո Աստված Ադամի կողից ստեղծում է Եվային, որպեսզի իր բնույթով հնազանդ լինի նրան: Եվան հավատարիմ էր և սիրում էր Ադամին: Ու չնայած Ադամը նույնպես սիրում էր Եվային, բայց Լիլիթի բոցավառ կերպարը այդպես էլ չի հեռանում նրա սրտից: Ստեղծագործությունը սկսվում է, թե ինչպես է Աստված Ադամին հողից ստեղծում: Ադամը երկար ժամանակ միայնակ էր. չուներ զուգընկեր և միշտ տխուր էր: Աստված տեսնելով Ադամի հուսահատ վիճակը՝ կրակից ստեղծեց Լիլիթին և հրամայեց նրան, որ սիրի և հնազանդվի Ադամին: Ադամը Լիլիթին տեսնելուն պես սիրահարվեց իրեն և ամեն ինչ անում էր, որպեսզի Լիլիթի սիրտը շահի, սակայն ապարդյուն. Լիլիթը նրան միշտ օգտագործում էր իր շահերի համար և իր հանդեպ ոչ մի զգացում չուներ: Նրան հետաքրքրում էին միայն իր շահերի իրականացումը և ուրիշ ոչինչ: Իսկ Ադամը կուրացած լինելով սիրուց՝ անգիտակցաբար անում էր այն, ինչ Լիլիթն էր ցանկանում:Սակայն դեռ այդքանից հետո էլ Լիլիթը չսիրեց Ադամին. նա գնաց Սատանայի մոտ և սիրեց միայն նրան: Ադամը տեսնելով այդ՝ ցավ ապրեց և կարելի է ասել իր կյանքի իմաստը կորցրեց: Նա ամեն ինչ պատմում է Աստծուն և Աստված Ադամի կողից իրեն նոր ընկեր է ստեղծում՝ Եվային: Եվան նույնպես գեղեցիկ էր. հնազանդ էր Ադամին, սիրում էր նրան և հոգ էր տանում իր մասին, բայց ինչպես ասվում է առասպելում՝ 

 «Եվա» էին հնչում նրա շրթները, սակայն «Լիլիթ» էր արձագանքում նրա հոգին։

Եվ երբ ճիգ էր անում Լիլիթին մոռանալու, գրկում էր հավատարիմ Եվային, կրծքին սեղմում և համբուրում— նա այդ ժամանակ Լիլիթին էր սեղմած տեսնում իր կրծքին, Լիլիթին համբուրում, Լիլիթին զգում, միայն Լիլիթին…

<<Եվ ապրեց Ադամ՝ սպասելով ու տենչալով միշտ Լիլիթին, և մեռավ Ադամ՝ հառաչելով ու երազելով մի՛միայն Լիլիթին…>>։

Ստեղծագործությունից անպակաս են գեղեցիկ և մանրամասներով լի նկարագրությունները: Յուրաքանչյուր նախադասությունը լի է Ադամի և Լիլիթի մտածմունքներով և ապրուստներով, իրենց կյանքի և ապրելակերպի նկարագրություններով, թե ինչով են զբաղվում Դրախտում և այլն: