Արտագնա պարապմունք Աղձքի դամբարան

Արտագնա պարապմունք Աղձքի դամբարան

Մայիսի 3-ին պատմությյան ընտրությամբ խմբող ուղևորվեցինք դեպի՝ Արշակունիների Աղձքի դամբարան-գերեզմանատունը, որը 4-րդ դարի կառույց է և գտնվում է Արագածոտնի մարզում՝ Աշտարակի շրջանի Աղձք գյուղում: 

Դամբարանը կառուցվել է 359 թվականից հետո, հավանաբար 364 թվականին: Դամբարանի շրջապատում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձև (5 աստիճաններից բաղկացած), արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ։ Արևմտյան մուտքի երկու կողմերի և ուղղանկյուն խորշերի ճակատների քարերը հարդարված են հեթանոսական և քրիստոնեական վաղ շրջանի զարդաքանդակներով (առյուծ, շուն, եղջերու, վարազ և այլն)։ Խորշերի ճակատների ստորին մասերում քանդակազարդ սալեր են կանգնեցված, հետևի կողմում առաջացնելով արկղաձև տարածություններ (սարկոֆագներ), որոնք ծառայել են թագավորական մասունքների ամփոփմանը։

Մեզ ուղեկցեցին Աղձքի դպրոցի պատմության ուսուցչուհին և տեղի դպրոցի աշակերտները։ Ծանոթացանք նրանց հետ, ընկերացանք, պատմեցինք մեր կրթահամալիրի մասին։

Read more
Հանդիպում պետական գործիչ Արամ Մանուկյանի հետ

Հանդիպում պետական գործիչ Արամ Մանուկյանի հետ

Ամփոփումս ցանկանում եմ սկսել հետևյալ մեջբերումով որը՝ հնչեցրեց Արամ Մանուկյանը հանդիպման ժամանակ՝ <<Պետություն կառուցելու համար, հարկավոր եմ կամք, հաշվարկ, խելք, եթե երկիրը կորցնում է անկախություն ապա, կորցնում է իր խելքից։>>

Սեպտեմբերի 30-ին կրթահամալիրում հյուրընկալվեց ՀՀ պետական գորիչ, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Արամ Մանուկյանի հետ հանդիպումը հնարավորություն տվեց շատերին ստանալու մի շարք հարցերի պատասխաններ։ Ինձ համար այն բազմաթիվ հանդիպումներից էր, որին շատ մեծ ուշադրությամբ հետևեցի։

Քննարկումը սկսեցինք հետևյալ հարցով՝ <<ի՞նչ է ազատությունը>>։ Սովորողները շատ ակտիվ կերպով արձագանքներ հնչեցրեցին։

Քննարկմանը մասնակցում էին Միջին և Ավագ դպրոցի սովորողներ, Քոլեջի ուսանողներ, ինչպես նաև դասավանդողներ։ Հանդիպումը նվիրված էր ՀՀ Անկախության հռչակագրին և ՀՀ անկախությանը։ Քննարկումն այնքան բուռն, հետաքրքիր և չձանձրացնող էր որ քննարկմանը տրամադրված ժամանակը մեզ չբավականեցրեց։ Սովորողները հնչեցրին բազմաթիվ հարցեր, ոմանք նույնիսկ չկարողացան տալ իրենց հուզող հարցերը ժամանակի սղության պատճառով, իսկ Արամ Մանուկյանը մեծ սիրով ընդարձակ պատասխաններ էր տալիս տրված հարցերի վերաբերյալ։ Պարոն Մանուկյանը հարցեր հնչեցրած բոլոր սովորողներին նվիրեց ՀՀ Անկախության հռչակագրի օրինակներ՝ իր մակագրությամբ։ Չափազանց հետաքրքիր և ուսուցողական քննարկում ունեցանք։

Երվանդունիների թագավորության արքայացանկը…

Երվանդունիների թագավորության արքայացանկը…

Սկայորդի (7-րդ դար), Պարույր Սկայորդի (612թթ.), Երվանդ Ա Սակավակյաց (մ. թ. ա. մոտ 570–560-ական թթ.), Տիգրան Երվանդյան (մ. թ. ա. մոտ 560–535 թթ.), Վահանգն Երվանդյան (մ. թ. ա. 535-515 թթ.), Երվանդ Բ Սատրապ (մ. թ. ա. 404–360 ական թթ.՝ ընդհատումներով), Երվանդ Գ Սատրապ (մ. թ. ա. 336 – մոտ 336-331 թթ.), Շամ (Սամոս) (մ. թ. ա. մոտ 260–240 թթ.), Արշամ (մ. թ. ա. 240-220 թթ.), Երվանդ Դ Վերջին (մ. թ. ա. III դարի վերջ – մոտ 220-201 թթ.)։

Արտաշեսյան թագավորության արքայացանկ…

Արտաշեսյան թագավորության արքայացանկ…

Արտաշես Ա (մ. թ. ա. 189 թ. – մոտ 160 թ.), Արտավազդ Ա (մ. թ. ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.), Տիրան (Տիգրան Ա, մ. թ. ա. մոտ 115 թ. – 95 թ.), Տիգրան Բ Մեծ (մ. թ. ա. 95 – 55 թթ.), Արտավազդ Բ (մ. թ. ա. 55 – 34 թթ.), Արտաշես Բ (մ. թ. ա. 30 – 20 թթ.), Տիգրան Գ (մ. թ. ա. 20 թ. – մոտ 8 թ.), Տիգրան Դ (մ. թ. ա. մոտ 8 – 5 թթ. և մ. թ. ա. 2 – 1 թթ.), Արտավազդ Գ (մ. թ.ա. 5 – 2 թթ.), Տիգրան Դ և Էրատո (մ. թ. ա. 2 – մ. թ. 1 թթ.)։

Փետրվարյան ապստամբություն

Փետրվարյան ապստամբություն

Փետրվարյան ապստամբություն, 1921 թվականի փետրվարի 18-ին սկիզբ առած հակախորհրդային շարժում Խորհրդային Հայաստանում։ Ճնշվել է 1921 թվականի ապրիլի 2-ին՝ բոլշևիկների կողմից Երևանի վերագրավումով։ Խորհրդային պատմագրության մեջ և մամուլում հիշատակվում էր որպես Փետրվարյան խռովություն։ Երբեմն այն անվանում են քաղաքացիական պատերազմ Հայաստանում, սակայն իրականում դա ազգային ազատագրական ապստամբություն էր ընդդեմ գաղութային կարմիր ռուսական կայսրության։

Read more