Վանո Սիրադեղյան «Թերեզի երջանկությունը» | Վերլուծություն…

Վանո Սիրադեղյան «Թերեզի երջանկությունը» | Վերլուծություն…

Պատմվածքի հերոսուհի Թերեզը ուներ շատ երազանքներ ապագայի հետ կապված։ Նա նոր էր տեղափոխվել քաղաք և ցանկանում էր ապրել բոլորի նման և ոչ ոքից հետ չմնալ։ Նա ամբողջ ժամանակ սպասում էր ինչ-որ բանի։ Սպասում էր, որ ավելի լավ բնակարան կտեղափոխվեն, ավտոմեքենա կունենան և այլն։ Ամեն ինչում միայն լավն էր տեսնում։ Թերեզը ապրում էր ապագայով, ինչը կարծում եմ սխալ է։ Իմ կարծիքով պետք չէ ապրել անցյալով կամ ապագայով։ Դու կարող ես պլաններ, նպատակներ ունենալ ապագայի հետ կապված, բայց պետք է ապրես ներկայով։ Չի կարելի ապրել երազանքներում և մոռանալ ներկայի մասին։

Թերեզը մտածում էր, որ իր ամբողջ կյանքը պետք է ուրախ անցնի։ Միշտ քրոջը գրում էր, որ երջանիկ է, բայց այս աշխարհում չկա ոչ երջանկություն, ոչ դժբախտություն. թե մեկը, թե մյուսը հարաբերական են։

Read more
Սիրադեղյանական օրեր

Սիրադեղյանական օրեր

Վանո Սիրադեղյան «Սիրելու տարիք»

Վանո Սիրադեղյան «Շաբաթվա երկրորդ կիրակին»

Վանո Սիրադեղյան «Չհիշվող պատերազմ» / Վերլուծություն․․․

Վանո Սիրադեղյան «Լուսնալույսը»

Վանո Սիրադեղյան «Սիրելու տարիք»

Վանո Սիրադեղյան «Սիրելու տարիք»

Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։
Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։
Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տեւողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։

Read more
Վանո Սիրադեղյան «Շաբաթվա երկրորդ կիրակին»

Վանո Սիրադեղյան «Շաբաթվա երկրորդ կիրակին»

Այդ երեխան բաց դռների գիժ է։ Նա ամբողջ օրը սենյակի դուռը թակում է ներսից։ Ծնողները տանը լինելիս դուռը ներսից են փակում, միջանցք ելնելիս դրսից են փակում: Նրանք այնպես միանգամից են գյուղից քաղաք ընկել, որ քաղաք ասելով՝ փակ դուռ են հասկանում։ (Նրանք օրինավոր կենվորներ են։ Երբ վաղը տանտեր դառնան, նրանց կենվորներն էլ են երեխաներին սենյակում փակելու։ Նրանց նմանները երեք սենյակից մեկը տալիս են վարձով և կյանքում այդպես մնում են կենվոր՝ ուրիշի, ապա սեփական տանը)։ Ու այդ երեխան, երկու տարեկան այդ հրեշտակը, առանց հոգնելու, առանց լացի դուռը օրնիբուն թակում է ներսից։Մայրը այսօր անփույթ եղավ ու այդ երեխան գտավ իմ դուռը։

Read more
Վանո Սիրադեղյան «Չհիշվող պատերազմ» / Վերլուծություն․․․

Վանո Սիրադեղյան «Չհիշվող պատերազմ» / Վերլուծություն․․․

Ինչպես արդեն նկատել եմ Վանոյի շատ հոդվածներում ՝ միտքը կարող է փոխվել մի քանի անգամ։ Այստեղ նույնպես այդպես էր։ Բուն միտքը իհարկե հայ ժողովուրդն էր։ Հայերի բնավորությունը, վարքերն ու բարքեը, մտածողությունը։ Հոդվածքի ամենասկզբում խոսվում է հայերի մի դաժան ձևի մտածելակերպի մասին։ Ինչպես ասում է. «դեռ Տիգրան Մեծի ժամանակներից» սովոր է հայը պատերազմ չանվանել տվյալ երևույթը, մինչև որ ժողովորդի ամբողջ կեսին չվտարեն, չաքսորեն, չբնաջնջեն, տասնյակ հազար ընտանիքներ չմեռնեն, կանանց չբռնաբարեն, իսկ երեխաներին սպանեն։ Մինչ հողերը մինչեւ վերջ չկորցնեն և… և վերջնական տառապելով մահանան։ Հայերի համար միայն դա է պատերազմը, մինչդեռ այլ երկրներում այս հասկացությանը ուրիշ ձև են մոտենում։ Հայեր, մի ազգ՝ ով գիտի անգիր «Ավարայրի ճակատամարտը» մանրամասներով, բայց չգիտես ինչու իրենց անգամ չի էլ հետաքրքրում այդպես իմանալ Արցախյան պատերազմը և տեղն եկած ժամանակ դատարկաբանությամբ չլցնել մյունսերի գլուխը։ Հայեր, մի ազգ, որ չգիտես ինչու օգնություն երբեք չի խնդրում և կարծես չունի էլ օգնություն։ Եկեք հիշենք, որ ղարաբաղյան պատերազմի չորս տարիներին Սփյուռքից (մոտիկ ու հեռու) այդ պատերազմին մասնակցեցին 50 հոգուց ոչ ավել կամավորական։ Այո, Սփյուռքից։ Պատկերացնում ե՞ք։ Մինչ դեռ, երբ այլ երկրներում է լինում պատերազմ, ամեն ազգից, երկրից կամավորական հազարավոր ջոկատներ են հավաքվում և տարվում։ Եվ ինչքա՜ն այդպիսի ջոկատների մեջ են եղել մերոնք՝ մեր հայերը, որոնցից կեսն անգամ տուն չի վերադարձել։ Եվ հետո՞, հետո ի՞նչ։ Հետո այն, որ նորից կարելի է նշել այդ խայտառակ փաստը` 50 հոգի Սփյուռքից։ Դե, ինչ ասես, հայ ազգն է սա։ Եվ վերջապես հայերն այն ազգն են, որ… որ նրանց, ինչպես մյուսներին պետք չէ գիտե՞ք ինքնահաստատման համար պատերազմի մասնակցել։ Հայերը իրական պատերազմ տեսած ազգ են։ Էլ ի՞նչ ասենք։