Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը նվիրված է ամբողջ աշխարհին, բայց այն յուրահատուկ կերպով հոգեհարազատ է հատկապես հայությանը, այն հայ հայությանը, որը դարեր շարունակ տառապել և նեղվել է ծանր բախտից և բեռից, որը անդադար հասել է նրա վրա։ «Հոգևոր Հայաստանը» այն յուարհատուկ հոդվածներից է, որը հասկանալի և ընկալելի է թե՛ փոքրերին, թե՛ մեծերին, հատկապես այն մեծահասարակներով, ովքեր անցել են ցավի և տառապանքի միջով, երազելով միայն մեկ ելի՝ հոգու և սրտի խաղաղության և հանգստության համար։ «Հոգևոր Հայաստանում» Վահան Տերյանը տառապում և բարձրաձայնում է Հայկական հարցը, որը նրան հանգիստ չի թողել իր ամբողջ կյանքի ընթացքում։
Նա մինչև իր կյանքի վերջին օրն էլ ձգտել է արդարության, այն արդարության, որը այդպես էլ չվերականգնվեց, բայց հոդվածը յուրահատուկ է նրանով, որ այն ոչ թե ֆիզիկական և տարածքային գոյության խնդիրների մասին է, այն հենց այն հոգևոր արժեքների, որոնց բացակայությունը հայ ազգի գլխավոր խնդիրն է եղել հավերժ։Տերյանը իր ամբողջ «Հոգևոր Հայաստանի» մեջ ներկայացնում է մեր հայ ազգի կուլտուրայի, մշակույթի, մտածելակերպի մասին, որը ժամանակի ընթացքում գնում է և մոռացվում։ Նա պարտադիր հիշեցնում է, որ այս պահին բուրժուա ինտելեգենցիան աշխատում է ստեղծել մի պետություն, որը չունի հիմք՝ հոգևոր հիմք, առանց որի անհնար է վերականգնել մեր հայրենիքը։ Նա կարևորում է լեզուն, այն լեզուն, որը կազմում է մեր մշակույթի մի մասը, բայց որը արդեն մոռացվում է։
Այն բոլոր շարժումները, որոնք կազմակերպվում էին, այն ամենը ինչի համար մարդիկ կռվում էին, նույնիսկ հասանելի չէին հենց իրենց։ Մարդիկ չէին գիտակցում, թե ինչի համար են սա անում։ Նրանք մտածում էին միայն ֆիզիկական գոյության և սահմանների մասին, որը ուղղակիորեն անիմաստ է առանց ներքինի։ Ում է պետք սահմանը, եթե այն չի պաշտպանում ոչինչ, եթե այնտեղ չի ապրում ոչ մեկ, ոչ մի իր մեջ հոգևոր արժեք կրող մարդ։
Ընդունելով, որ միշտ էլ կա այն արտաքին վտանգը, որը միշտ սպառնում է հայությանը, մենք ապրում էնք մի երկրում, որտեղ մարդիկ մտածում են միայն ֆիզիկականի մասին։ Մենք շատ հաճախ չունենք այն մտավոր-հոգեկան վիճակը կապը, որը կկապի մեզ կողքի անծանոթի հետ, որին մենք նույնպես կոչում ենք հայ։ Մենք գնահատում ենք շենքերը, եկեղեցիները, որոնք նոր կառուցվում են, բայց այն նույն շենքերի, նույն եկեղեցիների շնորհիվ ոչինչ չի փոխվում։