Թումանյանը՝ թարգմանիչ

Թումանյանը՝ թարգմանիչ

Թումանյանը հիանալի թարգմանիչ է, նրա շնորհիվ հայերը կարող են կարդալ օտար լեզվի գրականությունը հայերենով։Նա թարգմանելուց օգտագործում է հայերին հասանելի բառեր,որպեսզի հասկանան բոլորը։

Նա թարգմանել է մի շարք հիանալի պատմվածքներ, հեքիաթներ,որոնք կարդալուց հաժույք ենք ստացել։ Նրա շնորհիվ մենք հանգիստ կարող ենք ասել, որ ծանոթ ենք օտարերկրյա գրականության,որոշ հեքիաթներին կամ պատմվածքներին:

Թումանյանն ընտանիքում

Թումանյանն ընտանիքում

Թումանյանի ընտանիքը մինչև նրա վեցամյա հասակը եղել է բազմամարդ: Հովհաննես-աղայի որդիները՝ Ասլանը (Տեր-Թադևոս), Գրիշկան և Մամը իրենց կանանց և զավակների հետ ապրել են մի հարկի տակ՝ նահապետական  ավանդույթներով և սովորույթներով: Թումանյանի քույրն ու եղբայրը՝ Ռոստոմն ու Օսանը, եղել են նրա  մանկության խաղընկերները: Բանաստեղծի մանկությունն անցել է հայրենի ծննդավայրում, որը մեծ հետք է թողել բանաստեղծի աշխարհայացքի վրա: Թումանյանի վրա մեծ ազդեցություն է ունեցել հոր կողմի տատը, որը շատ գեղեցիկ և  կիրթ կին  է եղել: Նա հետևել է թոռան կրթությանը, նրա հագնվելուն  ու շարժուձևին՝ պահանջելով,  որ ամեն ինչ լինի մաքուր և կոկիկ:

Մանուկ Հովհաննեսի վրա մեծ տպավորություն է թողել Քեռի Իսայու պատմած լեգենդները, որոնց հիման վրա հետգայում պիտի ստեղծագործություններ գրեր: Հորեղբայր Մամից  էլ լսել է Լոռու հորովելները, սայլերգերն ու կալերգերը: Հովհաննես Թումանյանի վրա խորը տպավորություն են թողել նաև հոր երգի ու զրույցի երեկոները: 

Թումանյանի կյանքում շատ մեծ է եղել ծնողների դերը. «Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալ, մանավանդ՝ լավ մայր»: Մայրը՝ արտաքինով շատ գեղեցիկ ու բարի կին էր. «Ամենաբարձր սարերում, ծաղկոտ տեղերում է պահել ինձ, կանաչներում, աղբյուրների մոտ»: Հայրը՝ գյուղի քահանա տեր Թադևոսը, մեղմ, սրախոս, բարի մարդ էր, «Անդունդի խորության» հոգու տեր, ինչպես հիշում է որդին: 

1888 թվականի դեկտեմբերի մեկին տեղի է ունենում 19-ամյա Հովհաննես Թումանյանի և 17-ամյա Օլգա Մաչկալյանի ամուսնությունը: Նրանք բազմիցս առիթ էին ունեցել հանդիպել նախքան ամուսնությունը: Օլգայի մայրը՝ Շուշանիկ Մաչկալյանը, բաժանվել էր Բադալ Մաչկալյանից, իսկ հետո ամուսնացել էր Թիֆլիսի հոգևոր միաբան Տեր-Հովհաննեսի հետ: Այդ ամուսնությունը սակայն պաշտոնական ձևակերպում չեր ստացել: 

Մի առիթով Հովհաննես Թումանյանի կինը՝ Օլգա Մաչկալյանը, բողոքել է ամուսնուն, թե քիչ է տանը լինում, կարոտում են: Թումանայանն էլ, ի պատասխան կնոջ բողոքներին, հակադարձում է. «Չեմ եղել, չեմ եղել, հ՞ո մի տասն  անգամ եղել եմ»: Նա ակնարկում էր տասը  երեխաներին: 

Թումանյանի առաջին զավակների՝ Մուշեղի և Աշխենի դաստիրակության հոգսն իր վրա էր վերցրել Օլգայի մայրը, որը լինելով անգրագետ կին, շատ էր կարևորում թոռների կրթությունը: Մուշեղն ու Աշխենը հաճախում էին Թիֆլիսի գիմնազիա, բայց սա ռուսական դպրոց էր: Հետագայում Թումանյանի մյուս երեխաները հայկական կրթություն ստացան՝ բացի Մուշեղից: Թումանյանի, Մուշեղի և Աշխենի հարաբերությունները շատ ընկերական և մտերմիկ են եղել: Ռուսական դպրոցն ավարտելուց հետո Մուշեղը  մեկնում է Սանկտ Պետերբունգի համալսարան, որն ավարտելուց հետո վերադառնում և մասնակացում է Արևմտահայաստանի պաշտպանության կռիվների: Հովհաննես Թումանյանի առաջնեկի ճակատագիրը տխուր դասավորվեց: 1937 թվականին նա աքսորվեց Սիբիր և այնտեղ վախճանվեց: Նույն ճակատագրին արժանացավ նրա որդին՝ Վիգենը, որը 1941 թվականին՝ Մոսկվայի մատույցներում վախճանվեց: 

Թումանյանի երկրորդ որդին՝ Արեգը, կոմունիստ էր, լավ ծանոթ էր Միկոյանին, ժամանակին Արեգին Ստալինի հետ ծանոթացրել էր հենց Միկոյանը: Ծանր ճակատագիր ունեցավ նաև Արեգը, որն իր կնոջ հետ աքսորվեց Սիբիր: Նրանց միակ զավակը՝ Սուրման, մնաց տատիկի՝ Օլգայի խնամակալության տակ: Հետագայում Սուրման  Մոսկվայում պիտի պարզեր, որ հորը գնդակահարել  են 1939 թվականի ապրիլի 2-ին: 

Թումանյանի երրորդ զավակը՝ Համլիկը,  շատ չարաճճի երեխա է եղել: Մեծ հետաքրքրություն է ցուցաբերել լեզուների և գրականության հանդեպ: Թումանյանը որդուն ուղարկել է Սորբոնի համալսարան փիլիսոփայություն ուսանելու: Ուսումն ավարտելուց հետո վերադառնում է Թիֆլիս, մի քանի տարի անց աքսորվում Սիբիր: 

Արտավազդ Թումանյանը տաղանդավոր նկարիչ էր: Նա նույնպես կամավորական զինվոր էր և մասնակցում էր ազատագրական մարտերին: Դեկտեմբերի 3-ին Թումանյանը «Հորիզոն» թերթում կարդում է Վանում զոհվածների անունները, որոնց մեջ էր դժբախտաբար որդու՝ Արտավազդի անունը: 

Աշխեն Թումանյանը Հովհաննես Թումանյանի վեց դուստրերից ավագն էր: Նա հասցրել էր լինել Եվրոպայի շատ քաղաքներում: Ամուսնացավ քաղաքական գործիչի հետ և տեղափոխվեց Երևան՝ դառնալով Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը մինչև 1966 թվականը: Վախճանվել է 1968 թվականին: 

Նվարդ Թումանյանը մեծ ներդրում ունեցավ հոր գրական ժառանգության պահպանման գործում: Մասնագիտությանբ պատմաբան էր: Դսեղի տուն-թանգարանի հիմնադիրներից էր: 

Արփենիկ Թումանյանը Գայանյան օրիորդաց դպրոցից էր: Տեղափոխվել էր Մոսկվա և աշխատանքի էր անցել Նախարարական խորրդի հայկական բաժնում: Կյանքի վերջին տարիներին հաստատվել էր Երևանում:

Անուշ Թումանյանը սովորել է Գայանյան օրիորդաց դպրոցում: Սիրել է դաշնամուր նվագել և գրքեր կարդալ: Գրել է ոտանավորներ և քառյակներ: Անուշը Թումանյանի տասը զավակներից ամենառոմանտիկն ու երազկոտն էր: 

Սեդա Թումանյանը ունեցել է նաև երկրորդ անուն՝ Հայկանուշ: Նրա ծնվելուց առաջ Թումանյանը հյուրընկալում է Զորավար Անդրանիկին, վերջինս էլ խնդրում է Թումանյանին աղջիկ զակակ ունենալու դեպքում անունը Հայկանուշ դնել: Քանի որ Թումայնյանն արդեն ընտրել էր Սեդա անունը,  չցանկանով անտեսել թանկ հյուրի խնդրանքը,  զականին կոչում է նաև Հայկանուշ: Սեդան ուեցել է մեկ դուսր՝ Իրմա անունով: 

Թամար Թումանյանը նախնական կրթությունը ստացել է Գայանյան օրիորդաց դպրոցում: Հետո սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1966-1989 թթ ղեկավարել է թանգարանը: 

Զավակների հարցում բախտն անորոք եղավ Թումանյանի նկատմամբ: Տասը զավակից նա ունեցավ յոթ թոռ: Ահա այսպիսի էին Թումանյանի զավակները:

Թումանյանը՝ մանկագիր

Թումանյանը՝ մանկագիր

Հովհաննես Թումանյանը եղել է ընտանիքի անդրանիկ երեխան և շատ է սիրվել դեռ փոքր տարիքից: Չկա որևէ հայ երեխա, որ չճանաչի հայ մեծագույն բանաստեղծին: Առաջին բանաստեղծությունները, որ մենք սկսում ենք արտասանել՝ դեռ կարդալ չիմանալով Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններն են:

Թումանյանին մենք շարունակում ենք կարդալ, պատանի, երիտասարդ կամ հասուն տարիքում: Հովհաննես Թումանյանը հասկանալի ու սիրելի է բոլոր տարիքներում և հենց դրա համար էլ ուղեկցում է մեզ մեր ողջ կյանքի ընթացքում, սովորեցնում շատ ու շատ դասեր՝ չարի և բարու, մարդկայինի ու աստվածայինի մասին:Անգամ Թումանյանի մանկական ստեղծագործություններում թվացյալ պարզության տակ թաքնված են մեծ իմաստներ՝ «Սուտլիկ Որսկանը», «Չարի վերջը», «Շունն ու կատուն», «Տերն ու ծառան», «Գառնիկ ախպերը», «Փիսիկի գանգատը», «Բզեզի դպրոցը», «Կիկոսի մահը» և այլն: Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։Իսկ ու՞մ հեքիաթներով է մեր մանկությունը անցել երևի բոլոր հայերի մտքին էլ առաջինը կգա Հովհաննես Թումանյանը: Եվ իրոք՝ հանճարեղ մարդ, հրաշալի հեքիաթագիր, ում հեքիաթները չեն կորցնում իրենց ուժն ու հետաքրքրությունը տարիների ընթացքում:Անբան հուռին, անխելք մարդը, բարեկենդանը,խելոքն ու հիմարը,խոսող ձուկը,կռնատ աղջիկը և այլն:Եվ շարքը կարելի է շարունակել: Հետաքրքիրն այն է, որ Թումանյանի հեքիաթները միայն մանուկների համար չեն: Թումանյանի ստեղծագործություններից մեծերը նույնպես շատ բաներ կարող են սովորել:

Հովհաննես Թումանյան / Կենսագրություն․․․

Հովհաննես Թումանյան / Կենսագրություն․․․

Հովհաննես Թադևոսի Թումանյան հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։

Read more