Իմ մասին

Իմ մասին

Ողջու՛յն, ես Ելենան եմ՝ 16 տարեկան, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ինչու՞ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, քանի որ Կրթահամալիրը մեծ հնարավորություններ է ստեղծում նպատակներին հասնելու համար։

Իսկ այժմ մի փոքր ներկայացնեմ ինձ՝ ես դրական էներգիայով անձնավորություն եմ, շփվող եմ, նպատակասլաց եմ, ընկերասեր եմ, չնայած կարծիքներ կան որ սկզբում չշփվող անձի տպավորություն եմ գործում, բայց դա այդպես չէ։ Շատ նվիրվող եմ ինչը կարելի է բնութագրել որպես դրական և բացասական բնավորություն։

Read more