Եվս մեկ հեքիաթային օր․․․

Եվս մեկ հեքիաթային օր․․․

Արկածներով լի ճամփորդության գրավականն է եղանակի լավ և վատ լինելը, իսկ աշնանային եղանակը ամենալավն է ճամփորդության համար։ Աշունը ինքնին հեքիաթ է, պետք է վայելել այդ հեքիաթի ամեն մի շունչը։

Երեկ ուղևորվեցինք դեպի Զանգակատուն՝ մեծ հանճարի՝ Պարույր Սևակի ծննդավայրը․ այն այնքա՜ն գեղեցիկ էր։ Չափազանց հաճելի է կանգնել այնտեղ, որտեղ ապրել և արարել են ազգի մեծերը, նրանք, ովքեր մեզ են թողել իրենց գրական ժառանգությունը։ Գերագույն հաճույք է այցելել մեծ հանճարի տուն, տան բակ, որտեղ բոլոր ծառերը տնկված են հանճարի ձեռքով։

Read more
Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական դրությունը վերջին Արտաշեսյանների օրոք

Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական դրությունը վերջին Արտաշեսյանների օրոք

Այս շրջանում Արտավազդ II-ը Հայաստանը փորձում էր չեզոքության դիրքում պահել։ Նա չէր ուզում Հայաստանը խառնել Հռոմի և Պարթևստանի պատերազմի մեջ։ Նա երկու երկրներին էլ օգնել է, սակայն դաշնակցություններն ու համագործակցությունները երկար չեն տևել։ Հռոմի հետ հարաբերությունները եղել են ավելի լարված։ Փորձում էր ամեն տեղ պահել խաղաղությունը, սակայն այդպիսի քայլերը չօգնեցին Հայաստանին։ Օրինակ՝ երբ Անտոնիոսը Ք․ա․ 34թ․ ամռանը ներխուժեց Հայաստան, Արտվազդ II-ը ավերածությունից խուսափելու համար նախընտրեց բանակցելը, սակայն այդ ընթացքում ձերբակալվեց։

Հայաստանի վարած քաղաքականությունը Արտավազդ 2-րդի օրոք

Հայաստանի վարած քաղաքականությունը Արտավազդ 2-րդի օրոք

Արտավազդ II-ը փորձում էր կողմնորոշվել երկու մեծ տերությունների միջև՝ Հռոմեական պետության ու Պարթևական թագավորության միջև։ Հայաստանի որոշումից էր կախված, թե ով տարածաշրջանում կունենար ամենահզոր դիրքը։ Արտավազդը հակված էր դեպի Պարթևստանը։ Ք․ա 54թ․ գարնանը Արտավազդն ու Կրասոսը հանդիպեցին և որոշվեց, որ Արտավազդը նրան զորք կտրամադրի։ Բայց հետո, քանի որ Կրասոսը որպես դավաճանություն ընդունեց այն փաստը, որ Արտավազդն իրեն չէր կարող օգնել, նա որոշեց դառնալ պարթևների դաշնակիցը։ Այդ պատճառով Արտավազդը դաշինք առաջարկեց Օրոդես II-ին, որը նա ընդունեց։

Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը

Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը

Նմանություններ՝

1․ միապետական են եղել, ունեցել են միապետ թագավոր

2․ համահայկական թագավորություններից են

3․ գործակալություններ են եղել

Տարբերություններ՝

1․ռազմական ուժով

2․տնտեսական

3․մշակութային կյանքով

4․ դիցարանով

Հայերի ծագման մասին ավանդազրույցներ

Հայերի ծագման մասին ավանդազրույցներ

Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին: Այնուամենայնիվ, գիտական հետազոտությունները վկայում են, որ հայ ժողովրդի ծագումը համապատասխանում է Մովսես Խորենացու տարեգրությանը:

Read more
Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները

Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները

Սարդուրի 1-ինը (Ք․ա․ մոտ 835-825թթ․) Ք․ա․ մոտ 830-ական թթ․ հիմնադրել է Տուշպան։ Նրա օրոք Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում։

Իշպուինի 1-ինը (Ք․ա․ մոտ 825-810թթ․) կատարել է շատ բարեփոխումներ։ Կառավարման սկզբնական շրջանում գրային բարեփոխմամբ ստեղծել է տեղական սեպագիր, իսկ գահակալության երկրորդ շրջանում կատարել է կրոնական բարեփոխում՝ ողջ թագավորության համար միասնական դիցարանի ստեղծումով։ Ռազմական բարեփոխմամբ նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ կանոնավոր բանակով։

Read more
Էներգակիրներ

Էներգակիրներ

Բնությունից տրված բոլոր այն տարրերն ու երևույթները, որոնք օգտագործելով՝ մարդիկ կարողանում են ստանալ էլեկտրաէներգիա կոչվում են էներգակիրներ։ Դրանցից են՝ քամիները, հոսող ջրերը, փայտը, ածուխը, գազը, միջուկային վառելիքը և այլն։

Ածուխ։ Ածուխը առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում՝ բուսկան զանգվածի քայքայման հետևանքով։ Ածուխը պարունակում է իր մեջ մեծ քանակությամբ ածխածին։ Բուսազանգվածի մնացորդները թաղվել են երկրի ընդերքում և ժամանակի ընթացքում ջերմաստիճանի ու ճնշման ազդցությամբ վերափոխվել են ածխի։ Ածուխը նավթից և գազից ամենաէժանն է, ամենատարածվածը, սակայն ամենավտանգավորը, մեծ վնաս է հասցնում մթնոլորտին։ Ածխի արդյունահանումը տեղի է ունենում երկու եղանակով՝ բաց և ստորգետնյա, երկու դեպքում էլ մեծ վնասներ է հասցվում բնությանը։ Ստորգետնյա եղանակով ածխահանության ժամանակ գետնի տակ առաջանում են ստորգետնյա դատարկություններ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են փլուզումների պատճառ։

Read more
Խառնվածք

Խառնվածք

Խառնվածքը շատ թե քիչ կայուն տիպոլոգիական հատկանիշների ամբողջություն է, որը բնութագրում է անհատի հոգեկան գործընթացների և վարքի դինամիկ առանձնահատկությունները, դրանց ուժը, առաջացման, ընթացքի և դադարի արագությունը, ինչպես նաև ազդում են կենսագործունեության հուզական և էներգետիկ տոնուսի վրա։

Խառնվածքը հիմնականում պայմանավորված է մարդու բնածին, ժառանգական հատկություններով և համեմատաբար կայուն է, սակայն կարող է մարդու օնտոգենեզի ընթացքում կրել որոշակի փոփոխություններ՝ դաստիարակության և շրջակա միջավայրի ազդեցության շնորհիվ, գոյություն ունեն նաև խառնվածքի տարիքային փոփոխություններ։ Սակայն այդ փոփոխությունները կատարվում են շատ դանդաղ, միայն սահմանափակ սահմաններում և չեն վերաբերում նյարդային գործունեության ընդհանուր տիպին, այդ իսկ պատճառով դրանք հաճախ անտեսվում են, և խառնվածքի ձևավորման հարցում առաջնահերթությունը տրվում է ժառանգական գործոնին։ Խառնվածքը պայմանավորում է մարդու գործունեության ձևական առանձնահատկությունները և ուղղակիորեն չի ազդում դրա իմաստային պարունակության վրա։

Read more
Սեր՝ սրտի չափով

Սեր՝ սրտի չափով

Պ. Սևակի սիրային քնարերգությունը ևս ոչ միայն նրա անձնական ապրումների ու զգացումների դրսևորումն է, այլև սիրո փիլիսոփայությունը՝ հոգեբանական ու սոցիալական կարևորագույն հարցերի փոխադարձ ներթափանցման իր միասնությամբ։ Սերը բանաստեղծի համար սոսկ անձնական ապրում չէ, այլև մաքրություն և լույս է, ճշմարտության կանչ և վերագտնված հավատ։ Սիրո սրբությունը բանաստեղծի պաշտամունքն է, սիրո վայելքը՝ նրա տենչանքը։

Ում որ կրակ պիտենա, գա տանի լրտես վառելու

Ում թե որ քիչ պիտենա, շատ տանե զանձիկն էրելու։

Ըստ բանաստեղծի՝ սերը չունի շարունակություն, այլ միշտ սկիզբ է, «որ չի կրկնվում»։

Read more
My ideal holiday

My ideal holiday

Everybody loves holidays because during our holidays we can relax and have fun. I strongly believe that all students and teaching staff are looking for winter holiday because it is a break for all of as. We can have more free time to do what we want during this period of time. We can sleep and stay up as long as we want to do and don’t need to worry about getting up late for class the next day morning. If I had a chance I would visit France.