Հողօգտագործում

Հողօգտագործում

Հողօգտագործում, հողի օգտագործումը ավանդույթներով սահմանված կամ օրինական կարգով։ Հողօգտագործման համակարգը, ձևերը և տեսակները կազմավորվում և փոփոխվում են հասարակության տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու հաջորդափոխմանը համընթաց։ Աշխատանքի հասարակական բաժանման խորացման և դրա հետ կապված նստակեցության անցնելու հետևանքով, աստիճանաբար հողը բաժանվեց տոհմերի, ցեղերի, համայնքների, հետագայում նաև ընտանիքների միջև, որի շնորհիվ առաջացան հողօգտածործման կայուն ձևեր։ Հնագույն համայնքներում այն ուներ հանրային ձև, համայնքի անդամների միջև բաշխվում էր միայն համատեղ աշխատանքով ստեղծված արդյունքը։

Read more
Կենսոլորտի պահպանումը

Կենսոլորտի պահպանումը

Յուրաքանչյուր բուսատեսակ և կենդանատեսակ ունի բնության մեջ իր դերը և նշանակությունը։ Կենսաբանական ռեսուրսները՝ բույսերը և կենդանիները, արտադրամիջոց են, բնական ռեսուրսներ, որոնք օգտագործվում են արդյունաբերության մեջ։ Կենսաբանական ռեսուրսները հիմնականում օգտագործվում են սննդի, կաշվի և մորթեղենի արտադրության մեջ, կան կենդանատեսակներ, որոնցով կազմակերպվում է դեղագործության արտադրություն, իսկ որոշ կենդանատեսակներից պատրաստում են զարդեր, որոնք բավականին թանկ արժեն։ Կան կենդանատեսակներ, որոնք չեն օգտագործվում արդյունաբերության մեջ, բայց պակաս կարևոր նշանակություն չունեն բնության համար։ Նրանք ունեն էկոլոգիական նշանակություն։

Օրգանիզմների փոխազդեցությունը մթնոլորտի վրա տեղի է ունենում գազափոխանակության ճանապարհով: Բույսերը կատարում են լուսասինթեզ՝ ստեղծելով օրգանական նյութեր: Այդ ընթացքում բույսերը օդից կլանում են ածխաթթու գազ և արտազատում թթվածին:

Read more
Ջրոլորտ

Ջրոլորտ

Երկրաքիմիական ուսումնասիրությանները պարզել են, որ Երկրի մակերևույթի վրա ջուրն առաջացել է նրա զարգացման որոշակի էտապում՝ մոտ 3,0-3,5 միլիարդ տարի առաջ։ Մոլորակի ձևավորման և զարգացման ընթացքում քիմիական թեթև տարրերը դանդաղ բարձրացել են Երկրի մակերևույթ, ծանրերը՝ իջել դեպի միջուկ։ Երբ ձգողական ուժի ներգործությամբ և ռադիոակտիվ նյութերի տրոհմամբ միջուկը սկսել է տաքանալ ու շիկանալ, ջրածինն ու թթվածինը բարձրացել են վեր՝ կուտակվելով միջնապատյանում և երկրակեղևում։ Այստեղ ջերմային նպաստավոր պայմանները հնարավորություն են տվել դրանց միանալու և կազմելու ջրի մոլեկուլ։ Դա է պատճառը, որ միջուկում և միջնապատյանի ստորին շերտերում բարձր ջերմաստիճանների պատճառով ջուր չկա։ Միջին և վերին միջնապատյանում ջուրը լուծված է մագմայի մեջ, իսկ Երկրի մակերևույթում գտնվում է հեղուկ, պինդ և գազային վիճակներում։

Read more
Մթնոլորտ

Մթնոլորտ

Մթնոլորտը, երկնային մարմնի գազային ծածկ է, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ։ Քանի որ մթնոլորտի և միջմոլորակային տարածությունների միջև չկա հստակ սահման, ապա ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն։ Մի շարք մոլորակների մթնոլորտային շերտը, որը հիմնականում բաղկացած է գազերից կարող է չափազանց հաստ լինել։ Աստղերի արտաքին միջավայրը բնութագրելու համար, որը սկսվում է ֆոտոսֆերայից, օգտագործվում է աստեղային մթնոլորտ հասկացությունը։ Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար։ Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող շերտ։ Մթնոլորտը առկա է մեծ զանգված ունեցող բոլոր մարմինների մոտ, ինչպիսիք են օրինակ երկրանման մոլորակները կամ գազային հսկաները։

Մարդը և նրա ապրելու միջավայրը

Մարդը և նրա ապրելու միջավայրը

Էկոլոգիական գիտելիքները պետք են բոլորին ,դրանք օգնում են մեզ հասկանալ ինչպես հնարավորինս քիչ աղտոտել բնությունը:Եթե մենք չունենանք էկոլոգիական գիտելիքներ , չենք իմանա թե ինչպես է պետք ճիշտ օգտագործել բնությունը և նրա ռեսուրսները,որպեսզի ժամանակի ընթացքում երկրագունդը չզրկվի իր օգտակար հանածոներից: Էկոլոգիա գիտությունը առաջացավ որպեսզի կանոնակարգի մարդկանց կողմից բնության շահագործումը:Երկրագնդի բնակչությունը հիմնականում քաղաքաբնակ է, քիչ են կանաչ տարածքները կա օդի աղտոտման խնդիր: Մարդը ապրում է էկոլոգիապես աղտոտված միջավայրում որին նպաստում է մի շարք գործոններ:Առաջինը տրանսպորտն է, տրանսպորտային միջոցների արտահանած ծուխը որը աղտոտում է մթնոլորտը:Երկրորդ քիմիական գործարաներն են: Զարմանալի է բայց, հասարակ ծխախոտի ծուխը ևս կարող է լինել օդի աղտոտման պատճառ: Մարդը պարզապես պետք է խնայողաբար օգտագործի բնությունը և նրա ռեսուրսները,այդ ժամանակ չեն առաջանա էկոլոգիական խնդիրներ : Պետք է նվազեցնել օդի աղտոտումը:

Էգոիզմ և ալտուիզմ

Էգոիզմ և ալտուիզմ

Էգոիզմ կամ եսասիրություն (լատ.՝ ego, ես), սեփական անձի չափազանցված ընկալում, եսամոլություն, եսակենտրոնություն։ Եսասերն իր սեփական ցանկությունների բավարարումն ավելի կարևոր է համարում, քան այլոց կարիքները կամ հոգսերը։ Սովորաբար էգոզիմը ընկալվում է երկու կերպ՝ որպես բարոյահոգեբանական հատկանիշ, և որպես սոցիահոգեբանական հատկանիշ։ Եսապաշտության դրսևորման ձևերից է անհատապաշտությունը այն անտեսում է մյուս մարդկանց և հասարակության շահերը։ Եսապաշտության ծագումը, զարգացումն ու գոյությունը հատկապես հետևանք է մասնավոր սեփականատիրական հարաբերությունների, ուստի և կապվում է մասնավոր սեփականատիրական հոգեբանության և տրամաբանության հետ։

Read more
Բառակազմություն

Բառակազմություն

վարժ․ 1. Նախածանց-անհայտ, անմտություն, հակաթույն, տգեղ, վերահաշվում, անհոգաբար, անհավատալի, չկամ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, հարակից, ներգրավում, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն, անթիվ։

Վերջածանց-խնձորենի, անմտություն, մթերային, վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, ցուցանակ, արտապատկեր, կղզյակ, հայրական, ներգրավում, տրամագծորեն, դժգոհություն, հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, մորթեղեն, միտք։

վարժ․ 2. մետաղյա, որսորդ, պողպատե, հնություն, նվիրում, գունեղ, իրականություն, ընդհանրացում, հարթակ, մեղմորեն, շարժուն, միջուկ։

վարժ․ 3. ծովեզրյա, դարբնություն, ատաղձագործ, վերաբաշխում, գիտականորեն, անօգնական, բազմություն, տգիտություն։

ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՋԻՆԸ ՈՐՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՋԻՆԸ ՈՐՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

Արտաշես Ա Բարեպաշտ (մ.թ.ա մոտ 230 – մ.թ.ա. մոտ 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189 թվականից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200 թվականին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին։ Մագնեսիայի ճակատամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան: Արտաշես Ա–ի թագավորությունն սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։

Read more
ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Կոմիտասյան օրերի ամփոփում, որտեղ յուրաքանչյուրս ունեցավ իր առանձնահատուկ մասնակցությունը։

Կոմիտաս հնչեց բոլորիս շուրթից։

Ամփոփման ընթացքում հնչեց բազմաթիվ խոսքեր Կոմիտասի մասին, որոնք ունեցան իրենց կարևոր նշանակությունը յուրաքանչյուրիս կյանքում, օրինակ հնչեց մի էնպիսի առեղծված որի մասին ոչ բոլորը գիտեին։

Հնչեցին Կոմիտասյան բանաստեղծությունների թարգմանություններ՝ անգլերեն լեզվով, որոնք մենք էինք կատարել։ Խոսեցինք կյանքի լավ և վատ հետևանքների մասին։ Նրա տանջանքների մասին, մահվան առեղծվածների մասին։ Հնչեցին բազմաթիվ սիրերգեր։

Read more
Երջանկություն

Երջանկություն

Հաճախ ասում են, որ մարդն ուրախություն ապրում է առանձին իրադարձությունների պարագայում, իսկ երջանկությունը տևական ուրախությունն է։ Բացի այդ, մարդն ուրախությունն արտահայտում է ավելի բուռն, ավելի հուզականորեն, իսկ երջանկությունը` ավելի չափավոր։ Կա երկու մոտեցում երջանկության մասին։ Առաջին երջանկությունը ճակատագրի նվերն է, հաջողություն, պատահականություն։

Երջանկությունը չպետք է ընկալել որպես կյանքից բացարձակ բավարարվածության զգացում։ Եթե մարդն ունենա բացարձակ բավարարվածության զգացում, ապա այլևս ոչինչ չի անի։ Նոր բարձունքների և նվաճումների հավերժ ձգտելու զգացումն է երջանկությունը։ Մարդու առանձնահատկությունն այն է, որ նա երբեք չի բավարարվում ձեռք բերածով։

Read more