Ահաբեկչություն, ահաբեկիչների հոգեբանությունը

Ահաբեկչություն, ահաբեկիչների հոգեբանությունը

Ահաբեկչի անձի բնորոշ հոգեբանական հատկանիշներն են մշտական պաշտպանական պատրաստակամությունը, չափազանց ինքնամեկուսացումը և ուրիշների զգացմունքների նկատմամբ փոքր ուշադրությունը, երբեմն նույնիսկ նրանց անտեղյակությունը: Այս հատկությունները կապված են ահաբեկիչների պարանոյայի հետ, ովքեր հակված են մշտական սպառնալիք տեսնել «ուրիշների» կողմից և դրան պատասխանել ագրեսիվությամբ:

Ահաբեկիչների մոտ պարանիան զուգորդվում է կոշտության հետ (շարժունակության բացակայություն, փոփոխելիություն, մտածողության հարմարվողականություն), խրված հույզեր և փորձառություններ, որոնք երկար ժամանակ պահպանվում են նույնիսկ նրանց պատճառած պատճառի անհետացումից հետո: Կոշտ երևույթներն ու գործընթացները տանում են, կարծես, անհատականությունից ինքնուրույն փորձառություններ: Շատ ահաբեկիչներ ապրում են նարցիսիստական ​​մղումների հետ կապված ցավալի փորձառություններ, որոնց դժգոհությունը հանգեցնում է ինքնագնահատականի բացակայության և անհատի ոչ ադեկվատ ինտեգրման: Ընդհանրապես, ինքնասիրությունը բնորոշ է ահաբեկիչներին, և դա ոչ միայն ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարների, այլև սովորական կատարողների համար է: Այս հատկությունը կարելի է նկատել տարբեր կատեգորիաների պատկանող ահաբեկիչների շրջանում, հատկապես նրանց հայտարարություններում, որոնցում ակնհայտորեն հաղթանակ է նկատվում այս խմբին պատկանելու նկատմամբ: Նրանք համոզված են իրենց կատարելության, իրենց ակնառու անհատական ​​հատկանիշների և ուրիշների նկատմամբ գերազանցության մասին միայն կամ հիմնականում այն ​​պատճառով, որ պատկանում են այս էթնո-կրոնական խմբին, որը միակն է «ճիշտը»: Դա իրեն և մյուսներին ապացուցելու համար նման ահաբեկիչը հանդուգն հարձակումներ է գործում և անտեսում համամարդկային արժեքները:

Read more
Հեղափոխություն

Հեղափոխություն

Հեղափոխություն, հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ Արիստոտելը բնութագրում է քաղաքական հեղափոխության երկու ձև․

1․ Ամբողջական անցում մի սահմանադրությունից մյուսին,
2․ Գոյություն ունեցող սահմանադրության բարեփոխում

Հեղափոխություններ տեղի են ունեցել բազմաթիվ անգամներ մարդկության պատմության ընթացքում և տարբերվում են իրարից իրագործման մեթոդներով, տևողությամբ և առաջ տանող գաղափարախոսությամբ։ Դրանց արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում և սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։

Վաճառականները վիճարկում են հեղփոխություն եզրույթի ներառունության սահմանները՝ դասակարգելով, թե ինչն է հեղափոխություն, և ինչը՝ ոչ։ Հեղափոխությունների վաղ ուսումնասիրությունները դիտարկում էին Եվրոպայի պատմությունը հոգեբանության տեսանկյունից, սակայն առավել նորարար մոտեցումները ներառում են մի շարք հասարակական գիտություններ, ինչպիսիք են սոցիոլոգիան և քաղաքագիտությունը։ Գիտնականների մի քանի սերունդներ բերել են հեղափոխության տարբեր բացատրություններ և ուսումնասիրել են այն տարբեր տեսանկյուններից, որի վրա էլ մեծ մասամբ հիմնված է հասկացության ամբողջական ընկալումը։

Գոյություն ունեն հեղափոխությունների տարբեր դասակարգումներ հասարակական գիտություններում և գրականության մեջ։ Այսպես, դասական սքոլաստ Ալեքսիս դը Տոքվիլլը տարբերակում է քաղաքական հեղափոխությունները, բիրտ և ինքնաբուխ հեղափոխություններ, որոնք փոխում են քաղաքական վիճակը, սակայն չեն փոխակերպում մի ամբողջ հասարակություն և դանդաղ և տևական հեղափոխությունները, որոնք կերպափոխում են մի ամբողջ հասարակությունը, սակայն որոնք տևում են մի քանի սերունդ (օրինակ՝ կրոնական հեղափոխությունները)։ Մարքսիստական դասակարգումներից մեկի համաձայն՝ հեղափոխությունները լինում են նախակապիտալիստական, վաղ բուժուական, բուրժուական, բուրժուա-դեմոկրատական, վաղ պրոլետարական և սոցիալիստական։

Կաճառական և հեղափոխությունների ժամանակակից ուսումնասիրող Չարլզ Թիլլին տարբերակում է հեղաշրջումը, ուժի վերից վար տեղափոխումը, քաղաքացիական պատերազմը, հեղափոխությունը և մեծ հեղափոխությունը (հեղափոխություն, որը փոփոխում է ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական կարգը և քաղաքակրթական կացութաձևը, ինչպես 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունը կամ Իրանի Իսլամական հեղափոխությունը)։

Էթիկա

Էթիկա

Էթիկա (Հուն. Ἠθικόν — «դիսպոզիցիա, սովորույթ») փիլիսոփայական առարկա է, որի ուսումնասիրության առարկաներն են բարոյական և բարոյական նորմերը:

Սկզբնապես, այս բառը նշանակում էր ընդհանուր բնակավայր և համատեղ կյանքի արդյունքում առաջացած կանոններ, հասարակություն միավորող նորմեր, որոնք նպաստում են անհատականության և ագրեսիվության հաղթահարմանը:

Այսինքն ՝ մարդկությունը մշակել է որոշակի կանոններ և օրենքներ, որոնք կօգնեն հասարակության մեջ ներդաշնակություն ձեռք բերել: Գիտության մեջ էթիկա նշանակում է գիտելիքների ոլորտ, իսկ բարոյականությունը կամ էթիկան նշանակում է այն, ինչ նա ուսումնասիրում է:

Read more
Գլոբալիզացիա

Գլոբալիզացիա

Գլոբալիզացիան վերաբերում է տնտեսության, մշակույթի, քաղաքական և կրոնական ոլորտներին, սակայն ամենաակտուալը տնտեսության գլոբալիզացիան է:

Գլոբալացում տերմինը ծագում է globalize բառից, որը վերաբերում է տնտեսական համակարգերի միջազգային ցանցի ի հայտ գալուն:

Առաջին անգամ այս տերմինը օգտագործվել է որպես գոյական 1930 թ.-ի «Towards New Education» վերնագրով մի հրատարակման մեջ, որտեղ այն նշանակում էր կրթության մեջ մարդկության փորձի մի ամբողջական տեսակետ: Դրա հետ առնչություն ունեցող մեկ ուրիշ տերմին՝ կորպորատիվ հսկաներ, 1897 թ.-ին ստեղծվել էր Չարլզ Թեյզ Ռասելի կողմից և վերաբերում էր մեծապես տրանսնացիոնալ հիմնադրամներին և այդ ժամանակի հսկա ձեռնարկություններին:

Մինչև 1960-ական թթ. այդ երկու տերմինները օգտագործվել են որպես հոմանիշներ տնտեսագետների և սոցիոլոգների կողմից: Տնտեսագետ Թեոդոր Լեվիտը «գլոբալացում» տերմինը օգտագործել է իր «Շուկայի գլոբալացումը» հոդվածում:

Սոցիոլոգներ Մարտին Ալբրոուն և Էլիզաբեթ Քինգը գլոբալացումը սահմանում են որպես «այն բոլոր գործընթացների ամբողջություն, որոնց միջոցով աշխարհի մարդիկ միավորվում են մի հասարակության մեջ»:

Գլոբալացում կամ համաշխարհայնացում` ապրանքների, կապիտալի, ծառայությունների, մարդկանց, տեխնոլոգիայի և տեղեկատվության ազատ տեղաշարժն է: Այն երկրների միջազգային ինտեգրման գործընթացն է, որը առաջանում է աշխարհայացքների, արտադրանքի, մտքերի և մշակույթի այլ տեսակետների հաղարդակցումից: Գլոբալացմանը նպաստում է տրանսպորտային միջոցների և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացումը:

2000 թ.-ին Արժույթի միջազգային հիմնադրամը ճանաչեց գլոբալացման չորս տեսակ՝ առևտուր և գործարքներ, կապիտալի և ներդրման շարժեր, միգրացիա և մարդկանց տեղաշարժ և կրթության տարածում և սերմանում: Գլոբալացման հետ կապված են նաև գլոբալ տաքացումը, ջրի և օդի աղտոտվածությունը և այլ էկոլոգիական խնդիրներ: 🙁

Այսպիսով, գլոբալացման գործընթացը ազդում է բիզնես կազմակերպությունների, տնտեսության, սոցիալ-մշակութային ռեսուրսների և բնական միջավայրի վրա:

Գլոբալիզացիայի աղբյուրներն են`

▪Գիտատեխնոլոգիական զարգացում, մասնավորապես համացանցի զարգացում, որի շնորհիվ պետությունների միջև հեռավորությունը աննշան է դառնում: Այսօր մենք ունենք հնարավորություն ստանալ ինֆորմացիա և նույնիսկ առցանց կրթություն` գտնվելով աշխարհի ցանկացած կետում:

▪ Համաշխարհային առևտուրը, որ դարձել է ավելի ազատ:

▪ Մշակութային ավանդույթների միավորում:

Գլոբալիզացիան ունի ինչպես շատ դրական, այնպես էլ որոշ բացասական կողմեր:

Վերացած և վերացող մասնագիտություններ

Վերացած և վերացող մասնագիտություններ

Այսօր բոլորս ապրում ենք արագորեն զարգացող աշխարհում, որը մեզնից յուրաքանչյուրի առջև բազմաթիվ մարտահրավերներ է դնում: Այս նորարարությամբ լի աշխարհում մենք՝ նոր սերունդի ներկայացուցիչներս, շատ կարևոր մի անելիք ունենք. դա մեր ապագա մասնագիտության ընտրությունն է, որը կօգնի հետագայում հասարակության մեջ մեր տեղը գտնելու և նպաստելու այդ հասարակության զարգացմանն ու բարեկեցությանը:

Կանխատեսվում է, որ որոշ մասնագիտություններ առաջիկա 5-10 տարում կվերանան` ավտոմատացման և տեխնոլոգիական առաջխաղացման հետևանքով: Արագորեն կրճատվում է մարդու կողմից կատարվող գործառույթների ծավալը՝ տեղը զիջելով մեքենաներին: Ակնկալվում է, որ նույնիսկ որոշ գործողություններ, որոնք ըստ էության մարդուն են բնորոշ՝ հաղորդակցությունը և շփումները, համակարգումը, ղեկավարումն ու խորհրդատվությունը, հիմնավորումն ու որոշումների կայացումը, ապագայում մասնակիորեն կավտոմատացվեն: 

Մեծ պահանջարկ վայելող հմտությունների շարքում են՝ վերլուծական մտածողությունը, նորարարությունը, ակտիվ ուսումնառությունը և ուսումնառության ռազմավարությունները: Կտրուկ աճում են տեխնոլոգիական հմտությունները՝ ցույց տալով նաև, թե ինչ արագությամբ են ընկերություններն իրենց գործունեության մեջ ներդնում նոր տեխնոլոգիաները։ Զգալիորեն մեծանում է «փափուկ» հմտությունների դերը՝ ինչպիսին են քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը, բանակցությունները և հաղորդակցությունը, նորարարությունը, հուզական ինտելեկտը և առաջնորդությունը:

Ապագայի մասնագիտությունների զարգացման հիմնական աղբյուրներն են տեխնոլոգիաների և գիտության զարգացման շնորհիվ կատարողական գործընթացների ավտոմատացումը և նոր միջոլորտային ու միջմասնագիտական ուղղությունների առաջացումը:

Հին մասնագիտություններ՝

Տզրուկներ հավաքող՝ տզրուկաբուժությունն առաջ չափազանց տարածված էր: Բժիշկներն այս արնածուծներին նշանակում էին յուրաքանչյուր հիվանդության բուժման համար: Իհարկե, կային նաև մարդիկ, ովքեր ինչ-որ կերպով հավաքում էին տզերին: Այդ մարդիկ քայլում էին բոբիկ և մերկ ոտքերի վրա հավաքում արնածուծներին: Երբ տզերը խմում էին նրանց ոտքի արյունը, մնում էր միայն պոկել դրանց ոտքերի վրայից: Այս մասնագիտությունը վատ չէր վճարվում, սակայն դրա տեր մարդիկ հաճախ աշխատանքի ընթացքում կորցնում էին գիտակցությունը արյան կորստի հետևանքով:

Թագավորական աթոռի պահապան՝ ինչքան էլ որ տարօրինակ է հնչում, մինչ XIX դարի վերջը բրիտանական միապետական դղյակում ամենացանկալի աշխատանքը թագավորական աթոռի պահպանումն էր: Այդ աշխատանքը կատարողները բառացիորեն մաքրում էին թագավորի հետույքը: Բանն այն է, որ միապետի մարմինը սուրբ էր համարվում, և դրան դիպչել իրավասու էին միայն ընտրյալները: Գոյություն ուներ հատուկ սենյակ, որտեղ, բացի անցք ունեցող, թավշով ծածկված արկղից, դրված էին նաև ջրով լի կուժ ու սրբիչ: Աթոռի պահապանը պարտավոր էր կարգի բերել թագավորի «ներքին հատվածն» այն բանից հետո, երբ նա կհոգար իր բնական կարիքները:

Սակայն այս աշխատանքի գլխավոր պայմանն այն էր, որ աթոռի պահապանը թագավորի հետ միայնակ էր մնում: Այդ իսկ պատճառով, երբ բնական կարիքները հոգալու գործընթացը երկարում էր, միապետը հաճախ նրա հետ քննարկում էր պետական հարցեր: Պահապանները լավ վարձատրություն էին ստանում:

Առնետներ որսացող՝ երբ ինկվիզիցան դաժան պայքար էր տանում կատուների դեմ, որոնց համարում էր սատանայից ծնված կենդանիներ, առնետների քանակը քաղաքաներում հասավ կրիտիկական թվի: Հենց այդ ժամանակ էլ ի հայտ եկավ առնետներ որսացողի մասնագիտությունը: Այս աշխատանքը վտանգավոր էր կյանքի համար, քանի որ առնետները համարվում էր զանազան վարակների կրողներ:

Անհետացող մասնագիտությունները՝ փթեթավորող, փոստատար, գրադարանավար, պահակ, դռնապան, վերելակների օպերատոր, մատուցող, դերձակ, հաշվապահ, տնտեսագետ,

Կենանիների իրավունքների հիմնահարցը․․․

Կենանիների իրավունքների հիմնահարցը․․․

Բոլորս գիտենք, որ այսօր ապրում ենք անարդար համակարգում, որտեղ գոյատեւում ենք՝ վնաս տալով։ Մարդիկ կարծես մեքենա լինեն, ովքեր տարիների ընթաքում ոչնչացնում են ավելի ու ավելի շատ բնական էկոհամակարգեր և դեգրադացնում են այն տարածքները, որտեղ ապրում են երկրագնդի կենդանական աշխարհի տեսակների մեծամասնությունը: Բացի այդ ահռելի վնասից, մարդիկ նաեւ այլ կերպ եւ հնարավորություն են գտել վնա ստալ բնությանը եւ կենդանական աշխարհին, պատճառաբանելով, որ դա անխուսափելի է։ Եվ իրականում, երբ խորանում ես այս տարածված եւ շատ ցավոտ թեմայի մեջ հասկանում ես, որ դա՝ անխուսափելի է։ Կարծում եմ, արդեն կռահեցիք, որ խոսքը կենդանիների եւ նրանց իրավունքների մասին է, որոնք խախտվում են, երբ կենդանիների վրա փորձարկվում են բազում քիմիական նյութեր եւ այլ նրանց վնաս հասցնող բաներ։ Բոլորս էլ հիշում ենք ոչ այդքան երկար ժամանակ առաջ տարածված այն նյութը, որտեղ նապաստակը բազում վնասվածնքերով նստած պատմում էր իր “կործանված” կյանքի եւ “աշխատանքի” մասին։ Պատմում էր, որ իր բոլոր ընտանիքի անդամները արդեն մահացել են՝ փորձարկումների պատճառով եւ նույն ապագան էլ սպասվում է իրեն։ Նյութը անչափ հուզիչ էր եւ ներթափանցեց շատ ու շատ մարդկանց սրտի խորքեր, ովքեր ցանկացան փոխել որեւէ բան եւ հետ պահել խեղճ նապաստակներին եւբայլ կենդանիներին այդ դաժան փորձարկումներից։ Սակայն շուտով նյութը մոռացվեց։ Եվ անհանգստացող մարդիկ նույնպես՝ մոռացան։ Սակայն խնդիրը մնաց եւ օրեցօր ավելի է ընդլայնվում եւ տարածում գտնում։ Օրեցօր ավելանում են շպարի եւ բազում այլ քիմիական նյութերի գործարաններ, որոնք ունեն փորձարկման կարիք եւ այդ ամենը կատարվում է կենդանիների վրա…։ Կենդանիների վրա են փորձարկում անգամ ծխախոտներ, եւ դա իրոք անտանելի է։ Այս երեւույթը ուղղակի կենդանիների իրավունքների ոտնահարում է։ Շատերը պնդում են, որ նրանց բուծում են այդ նպատակներով եւ վերջ, ասում են, որ նրանք միեւնույն է չեն հասկանում այդ ամենը եւ փորձարկում նյութերը նրանց վրա առանց ցավազրկող ներարկելու։ Սակայն մոռանում են, որ կենդանիները մեզ նման կենդանի, շնչող եւ ցավ զգացող էակներ են, որոնք նույնպես կարող են տառապել եւ տանջվել։ Մարդիկ այդ փաստերը անտեսելով միեւնույն է շարունակում եւ զարգացնում են այդ փորձարկման միջոցի կիրառումը՝ բուծելով եւ բազմացնելով էլ ավելի շատ կենդանիների։ Մարդիկ ասում են, որ եթե այդ ամենը չփորձարկվեր կենդանիների վրա, ապա մարդիկ չէին ունենա շա՜տ ու շա՜տ նյութեր՝ ապրուստի համար։ Սկսած դեղերից եւ ավարտած կյանքի համար ոչ այդքան կարեւոր՝ զուտ քմահաճույք պարգեւող բաներից։ Ես նույնպես գիտակցում եմ, որ առանց կենդանիների, այդ ամենը չէինք ունենա, սակայն ամեն ինչը ունի ելք։ Եվ ես նույնպես առաջարկում եմ ելք։ Կենդանիների փոխարեն կարող են այդ բոլոր նյութերը փորձարկվել կամավոր մարդկանց վրա եւ այդ ծառայության դիմաց, մարդիկ թող ստանան ինչ որ չափի գումար՝ կենդանիների կերակրի եւ բուծման գումարի փոխարեն։ Կամ, մեկ այլ տարբերակ, կենդանիներին գոնե այդ ամենից առաջ ներարկեն ցավազրկողներ, ինչի շնորհիվ նրանք գոնե չեն տանջվի։ Ամեն ինչն ունի ելք եւ եթե մարդիկ իրականում ցանկանան, համախմբվեն եւ իրականում պայքարեն, այս անտանելի երեւույթի տարածումից կխուսափենք եւ կփրկենք միլիոնավոր անմեղ կենդանիների։

Կյանքն ու խաղը․․․

Կյանքն ու խաղը․․․

Կյանքը մի բարդ խնդիր է, որը մենք ապրելով ենք լուծում։ Հաճախ մարդիկ այդ խնդրի համար ուրիշ լուծումներ են գտնում, դրա համար էլ չեն ստանում ցանկալի արդյունքներ։ Կյանքը հրաշալի գիրք է, որը մենք գրում ենք՝ կամա, թե ակամա։ Սակայն գիրքը հնարավոր կլինի կարդալ միայն այն ժամանակ, երբ կավարտենք այն։ Գիրքն ընթեռնելի կլինի մեր հաջորդների համար։

Գրեք ձեր գիրքն այնպես, որ այն ինչ-որ բան տա իր ընթերցողներին։ Ձգտեք ապրել այնպես, որ երբ մարդիկ կարդան ձեր գիրքը, այնտեղ մի այնպիսի կարևոր բան գրված լինի, որ մնաք մարդկանց սրտերում և ինչ-որ բան տաք աշխարհին։ Կյանքը խաղ է որից չենք կարող հրաժարվել, քանի որ, եթե ապրում ենք արդեն խաղի մեջ ենք։ Մնում է այն, թե մենք այդ խաղում կհաղթե՞նք, թե՞ ոչ։ Կյանքը քաղցր հեքիաթ է, որն ապրելով պետք է իրականություն դարձնել։ Բոլոր մարդիկ իրենց երեխաներին փոքր ժամանակ պատմում են հեքիաթներ, չխոսելով իրական և ավելի հետաքրքիր հեքիաթի՝ կյանքի մասին, որը մի խորհրդավոր և զարմանալի ճամփորդություն է դեպի մարդկանց աշխարհ։ Այո, անսահման տիեզերքը՝ լուսնի, արեգակի ու մոլորակի աշխարհն է, իսկ երկիրը մարդկանց։

Ճանաչել կյանքը, նշանակում է ճանաչել մարդկանց, իսկ դա կարծում եմ, որ գրեթե անհնար է։ Ինչպե՞ս կարող ենք ճանաչել այլ մարդկանց, երբ չգիտենք, թե ինչ կարող ենք սպասել ինքներս մեզանից։ Կյանքում ոչինչ չի արվում անվճար։ Չէ՞որ առույգ վիճակով զարթնելու համար՝ նա պետք է քնել։ Իմանալու համար՝ նախ պետք է սովորել։ Կյանքը գաղտնիք է, որն ամբողջությամբ բացահայտելու համար անգամ մարդու ողջ կյանքը կարող է չբավականացնել։ Կյանքի հետաքրքրությունը հենց դրա մեջ է՝ ապրելով բացահայտել այն։ Կյանքը մերթ հանդարտ է, մերթ փոթորկուն ծով է, որում կամ լողում են, կամ խեղդվում։ Ձգտեք կյանքում լողալ սովորել, որ չխեղդվեք։ Այնուհետև փորձեք նավակ ունենալ (բարեկեցություն և ապահովություն)։ Վերջում միշտ հիշեք, որ ինչպիսին էլ լինի կյանքը, ոչ թե ինքն է փոխում մեր ուղին, այլ մենք նրանը։

Լիդերություն

Լիդերություն

Հասարակության քաղաքական կյանքում քաղաքական էլիտայի գործունեությունը հիմնականում պայմանավորված է քաղաքական լիդերների առկայությամբ։ Լիդերության հիմնահարցը քաղաքական մտքի պատմության ժամանակահատվածում եղել է հետազոտողների ուշադրության կենտրոնում։ Բոլոր ժամանակներում էլ քաղաքականության հիմնական հարցերից մեկն է հանդիսացել անհատի ունեցած դերակատարումը պատմության մեջ։ Քաղաքագիտության մեջ հիմնականում գործել են 2 հակադիր բևեռներ։ Առաջին մոտեցումը բացարձակեցնում է անհատի դերակատարումը պատմական իրադարձությունների և գործընթացների մեջ, իսկ երկրորդ մոտեցումը հիմնական շեշտը դնում է օբյեկտիվորեն ձևավորված պատմական նախադրյալների վրա, որոնք էլ թելադրում են անհատների վարքագիծը։

Իրական կյանքում լիդերության դրսևորման համար կարևոր են ինչպես պատմական իրավիճակն ու նախադրյալները, այնպես էլ լիդերի անձնական որակները, խմբի ցանկությունները և որոշումները, որոնք էլ միասին վերցրած ծնունդ են տալիս այս կամ այն լիդերին։

Read more
Խրախուսանք

Խրախուսանք

Գրեթե յուրաքանչյուր մարդ կարող է հիշել, թե մանկության ընթացքում ինչպես են ինչ-որ մեկին օրինակ բերել իրեն։ Սակայն մարդկային հարաբերությունների մեջ մրցակցությունը միանգամից փոխվում է մրցման։ Որտեղ կա մրցում այնտեղ կա դժգոհություն, ագրեսիա, անկայուն ինքնագնահատական։ Հիշեք՝ ինչպե՞ս եք վերաբերվել այն երեխային, ում ծնողները որպես օրինակ են ցուցաբերել ձեզ։ Սա ի դեպ, բացատրում է այն փաստը, թե ինչու երեխաները չեն սիրում գերազանց սովորող երեխաների։ Մրցակցությունը բազմաթիվ ընտանիքների և կրթական հաստատությունների անբաժանելի մասն է կազմում, բարձունքների հիմքը։ Եվ չնայած, որ ընտանիքների հաջողակությունը կախված է համագործակցությունից, այլ ոչ թե մրցակցությունից, շատ ընտանիքներ շարունակում են հավատարիմ մնալ այդ սկզբունքին։ Հետևաբար անարդյունավետ է խրախուսել մրցակցությունը ընտանիքում։

Մեծերից շատերը տարբերություն չեն տեսնում գովասանքի և խրախուսանքի միջև, սակայն տարբերությունը մեծ է։ Մեր հասարակության մեջ գովասանքը հիմնականում ուղղված է այն մարդուն, որ ինչ-որ հաջողության է հասել։ Եվ դա մարդուն մտածելու տեղիք է տալիս, սակայն դաստիրակության հիմնական սկզբունքը կայանում է նրանում, որ պետք է գովել, խրախուսել, ցանկացած արարք կամ ջանք, անկախ արդյունքներից։ Հաճախ ծնողները գովում են աննշան հաջողությունները, փորձելով օգնել երեխային, սակայն երեխան միշտ զգում է, որ նրանք անկեղծ չեն։

Բարին և չարը

Բարին և չարը

Ըստ իս բարության մասին պատկերացումները բոլորի մոտ տարբեր են: Ինձ համար բարությունը ՝ լավ վերաբերմունքն է մարդու նկատմամբ, կարեկցանքը, դժվար պահին ձեռք մեկնելը և ներելը: Բարությունը մարդու էության մի մասն է և Աստծո կողմից շատ թանկ է գնահատվում: Բարի մարդկանց ընկալում ենք որպես ազնիվ, կամեցող, նաև ալտրուիստ(այլասեր) և սրտացավ։ Բարիի հակառակն է չարը։ Մենք «չարին» պատկերացնում ենք որպես վատը։ Իմ կարծիքով չարությունը կարծես թե կկործանի աշխարհը, կփոխի մարդուն և այլն։ Մենք բոլորս էլ ունենք և՛ բարի և՛ չար կողմեր։ Կարծում եմ մարդը իր ողջ կյանքի ընթացքում չի կարող միայն բարի գործեր անի և մարդու դրսևորումը տարբեր իրավիճակներում կախված է տվյալ իրավիճակից։ Հանճարեղ փիլիսոփա Սոկրատեսը ասում է. «Ով իմաստուն է, նա բարի է»։ Կարող ենք գալ այն եզրակացության, միշտ չէ, որ իմաստուն մարդիկ բարի են: Կարող են լինել իմաստուն, բայց միաժամանակ կարող են լինել չար։