Ազատագրական պայքարը 18-րդ դարի 2-րդ կեսին

Ազատագրական պայքարը 18-րդ դարի 2-րդ կեսին

18-րդ դարի կեսերից հայ ազատագրական շարժման մեջ սկսում են աշխուժանալ գաղութահայ կենտրոնները: Դրանց մեջ առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը:

Հնդկաստանում հայերը հաստատվել էին դեռևս 16-17դդ.: Նրանք զբաղվում էին վաճառականությամբ: 17-րդ դարի երկրորդ կեսից հայերը Հնդկաստանում մեծ կշիռ ունեին և լուրջ մրցակից էին վաճառականների համար: Անգլիական « Արևելահնդկական ընկերությունը » 1688թ. պայմանագիր է կնքում հայ վաճառականների հետ: Դրա համաձայն՝ հայերն իրենց ապրանքները անգլիական նավերով փոխադրելու իրավունք են ստանում: Ամրապնդվելով Հնդկաստանում՝ անգլիացիները ձգտում էին տիրանալ հնդկական առևտրին և սահմանափակել հայ վաճառականության իրավունքները: Անգլիացիներն ունեին նավատորմ, բանակ և կարողացան տիրանալ գրեթե ամբողջ Հնդկաստանին: Հնդկահայ բուրժուազիայի մի մասը սկսում է գիտակցել հայրենիքի ու սեփական պետության կարևորությունն ու նշանակությունը: Այդ գործիչներից էր Հովսեփ Էմինը:

Read more
Պայքար Հայաստանի ազատագրության համար

Պայքար Հայաստանի ազատագրության համար

Հայոց ազատագրական պայքարի հիմնական նպատակն էր օսմանյան կայսրության լուծը թոթափելը։ 17րդ դարի 2րդ կեսին հայերը սկսեցին կազմակերպել ազատագրական շարժում։ Հայկական, ինչպես նաև յուրաքանչյուր ազատագրական պայքար պետք է ունենա իր նախադրյալները։ Ներքին նախադրյալներից էր՝ կորցրած պետականության վերականգնումը, դավանանքը, ազգային մշակույթը և այլն։ Արտաքին նախադրյալ էր ՝ Օսմանյան կայսրության թուլացումը և Եվրոպական երկրների աջակցությունը, քանի որ Եվրոպան նույնպես դեմ էր Օսմանյան կայսրությանը։ Ներքին նախադրյալ էր նաև, որ Հայաստանում դեռ պահպանվել էին հայկական իշխանություններ։

Read more
Միջնադարի հայկական մշակույթը

Միջնադարի հայկական մշակույթը

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է։ Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ։

Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն։

Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում։

5-րդ դար 

5 դարում ազգային դպրությունը, հայ հին գրականությունը հասել են շատ բարձր մակարդակի, ստեղծվել են հին գրականության դասական նմուշներ՝ Ագաթանգեղոսի, Կորյունի, Եղիշեի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու պատմությունները, Եզնիկ Կողբացու աստվածաբանափիլիսոփայական երկը, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հին և միջին դարերի գրականության ընթացքի վրա։ 5-րդ դարը հետագայում կոչվել է ոսկեդար։

Զարգացած միջնադարի հայկական ճարտարապետություն, 9-14-րդ դարերում պատմական հայրենիքում և Կիլիկիայում ձևավորված հայկական ճարտարապետություն։ Դա հայկական միջնադարյան ճարտարապետության երկրորդ՝ միջին փուլն է։ Այդ շրջանի հայկական մշակույթն ընդունված է ուսումնասիրել երեք փուլով. Բագրատունիների թագավորություն , Կիլիկյան Հայաստան և Զաքարյան իշխանապետություն։

Վաղ շրջան

Հայ իշխանական տների, մասնավորապես՝ Բագրատունիների, Սյունիների ու Արծրունիների պայքարի շնորհիվ վերականգնվում է համահայկական պետությունը՝ Բագրատունիների թագավորությունը։ Երկրում տեղի է ունենում քաղաքական և տնտեսական առաջընթաց, որը հանգեցնում է մշակութային վերածնունդին ու արվեստի զարգացմանը։

Ուշ շրջան

Բագրատունիների թագավորության գոյության ընթացքում (10-րդ դար) երկիրը բաժանվել էր մի քանի թագավորությունների և իշխանությունների, որոնք պետության կործանումից հետո դրանք անցնում են նախ Բյուզանդական կայսրության, ապա՝ Սելջուկյան սուլթանության կազմ։ 12-րդ դարում վրաց միապետերի, մասնավորապես՝ Դավիթ Շինարարի և Թամար թագուհու շնորհիվ, հյուսիսային և արևելյան Հայաստանի մեծ մասն ազատագրվում է վրաց զորքերի հրամանատար Սարգիս Զաքարյանի, ապա՝ իր որդիների՝ Զաքարեի ու Իվանեի գլխավորությամբ։

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը

9-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի անկախության վերականգման համար կային նպաստավոր պայմաններ։ Թուլացել էր Արաբական խալիֆայությունը, նրա հակառակորդ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի անջատողական քայլերը։ Այդ գործում մեծ հետաքրքրության հանդես բերեց և ջանքեր գործադրեց Հայ եկեղեցին։ 869թ. հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրեց հայ իշխանների հատուկ ժողով։ Այն որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և Հայաստանը թագավորություն ճանաչելու նպատակով դիմել խալիֆայությանը, սակայն այդ ժամանակ խնդիրը չլուծվեց։ Բյուզանդական կայսր Վասիլ(Բարսեղ) 1-ը, ով հայկական Մակեդոնական արքայատոհմի հիմնադիրն էր, որոշեց դաշինք կնքել Հայաստանի հետ։ 876թ. նա հատուկ պատվիրակություն ուղարկեց Աշոտ Բագրատունու մոտ։ Վասիլը հայտնում էր, որ ինքը ծագում է հայ Արշակունիների տոհմից, իսկ Արշակունիների օրոք Բագրատունիները թագադիր ասպետներ էին և նրանցից թագ է խնդրում։ Աշոտը թագ է ուղարկում Վասիլին։ Այս խորհրդանշական գործողությամբ ավելի է աճում Բագրատունիների հեղինակությունը տարածաշրջանում։ Արաբական խալիֆայությունը փորձեց վերականգնել իր դիրքերը Հայաստանում։ Հատուկ հանձնարարությամբ խալիֆը Հայաստան ուղարկեց նոր ոստիկանի։ Նա արաբների հետ որոշեց բարեկամություն հաստատելու պատրվակով հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել նրանց։ Աշոտ Բագրատունին հանդես բերեց մեծ զգուշություն և հետևեց արաբների բոլոր գործողություններին։ Նրա ուղարկած մարդիկ ձերբակալեցին ոստիկանի սուրհանդակներին։

Read more
Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին Քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն:     Այդ գոր­ծում բացառիկ դեր են խա­ղա­ցել Տր­դատ Գ թա­գա­վո­րը /287-330/ եւ Հա­յոց առա­ջին հայ­րա­պետ Սբ. Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը /301-325/:

Հայ պատ­մա­գ­րու­թյան հա­մա­ձայն, երբ 287 թվա­կա­նին Տր­դա­տը հռո­մեա­կան զոր­քի օգ­նու­թյամբ վե­րա­դառ­նում է Հա­յաս­տան վե­րա­գ­րա­վե­լու իր հոր գա­հը, ճա­նա­պար­հին զո­հեր է մա­տու­ցում Անա­հիտ հեթանոսական աս­տ­վա­ծու­հու մե­հյա­նին: Իր զի­նա­կից­նե­րից Գրի­գո­րը քրիս­տո­նյա լի­նե­լով հրա­ժար­վում է զոհ մա­տու­ցել: Այդ ժա­մա­նակ Տր­դա­տին հայ­տ­նի է դառ­նում նա­և, որ նա իր հոր` Խոս­րով Բ-ին սպա­նող Անակ իշ­խա­նի որ­դին է: Տր­դա­տը հրա­մա­յում է նրան գցել Ար­տա­շա­տի ստո­ր­եր­կ­րյա բան­տը, որ սահ­ման­ված էր մա­հա­պարտ­նե­րի հա­մար: Նույն թվա­կա­նին Տր­դա­տը եր­կու հրո­վար­տակ է ար­ձա­կում: Առա­ջի­ն հրովարտակով հրա­մա­յում է Հա­յաս­տա­նի մեջ գտ­ն­վող քրիս­տո­նյա­նե­րին կապած ար­քու­նիք բե­րել եւ նրանց ու­նեց­ված­քը բռ­նա­գ­րա­վել, իսկ եր­կ­րոր­դով մա­հա­պա­տիժ է սահ­մա­նում քրիս­տո­նյա­նե­րին թաք­ց­նող­նե­րի հա­մար:

Read more
Արտաշես 1-ինի բարեփոխումները

Արտաշես 1-ինի բարեփոխումները

Հողային բարեփոխումը

Արտաշեսի օրոք խիստ սրվել էին հողի մասնավոր սեփականատերերի և գյուղական համայնականների միջև հակասությունները:  Ագարակատերերն անարգել զավթում էին համայնական հողերն ու գյուղացիներին զրկում իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից: Բնականաբար, հողազուրկ գյուղացին այլևս չէր կարող հարկ վճարել պետությանը, դեռ ավելին` շահագրգռված չէր և չէր կարող զինվորագրվել բանակին: Համայնական հողերի անզուսպ յուրացումը տեղիք էր տալիս զինված ընդհարումների: Պետությունը չէր կարող անտարբեր դիտողի դերում լինել:

Մոտ Ք.ա. 180 թ. Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն` մասնավոր հողային տնտեսությունների (ագարակներ) սահմանները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից: Այս հրամանագիրը մի կողմից` օրինականացնում էր ագարակատերերի մինչ այդ կատարած զավթումները, իսկ մյուս կողմից` պահպանում էր համայնքային սեփականությունը: Հողային բարեփոխման վերաբերյալ պատմահայրը վկայում է, թե «Արտաշեսը հրամայել է որոշել գյուղերի և ագարակների սահմանները…, կոփել է տվել քառակուսի քարեր և տնկել հողի մեջ»: Սահմանաքարերից շուրջ քսանը, որ ունեն Արտաշեսի անունով արամեերեն արձանագրություններ, հայտնաբերվել են Հայաստանի տարբեր շրջաններում: Դրանցից մի քանիսն այժմ ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում:

Read more
Հայկական լեռնաշխարհը

Հայկական լեռնաշխարհը

Հայկական լեռնաշխարհն իրենից ներկայացնում է մի լեռնային կղզի, որտեղ վեր են խոյանում տարածաշրջանի խոշոր լեռնային համակարգերը: Լեռնաշխարհի մասին պատմական և աշխարհագրական բնույթի սկզբնական տեղեկություններ դեռ մ.թ.ա տվել են հայ և օտարազգի պատմաբաններ: Հայկական լեռնաշխարհի տեղը որոշվում է հնագույն պատմաաշխարհագրական նկարագրություններով, ինչպես նաև հին քարտեզներով:

Հայոց լեռները իրենց վիթխարի զանգվածներով, հրաբխային անհանգիստ գործունեությամբ, նախնիների մտաշխարհում առասպելական ուժ են ստացել: Ժողովուրդը հաճախ նրանց ներկայացրել է որպես կենդանի, խոսուն, ապրող ու շնչող էակներ: Մի դեպքում որպես նետաձիգ զորականներ, մեկ այլ դեպքում որպես հարազատ քույրեր, եղբայրներ: Հայոց լեռների մասին կան բազմաթիվ ավանդապատումներ, որոնցից մեկում ասում են, թե հայոց լեռները հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել: Ամեն առավոտ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն բարևել իրար: Ժամանակ անց, երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում վաղ արթնանալ: Մի օր էլ ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և հակառակ իրենց սովորության, այնպես բարևում են իրար: Աստված տեսնելով այդ՝ պատժում է եղբայրներին, նրանք քարանալով լեռներ են դառնում, իսկ գոտիները կանաչ դաշտեր, արցունքներն էլ անմահական աղբյուրներ:

Read more
Կեռան-Աննա թագուհի

Կեռան-Աննա թագուհի

Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Գ-ն կին է ընտրում իշխան Հեթումի դուստր Աննային:Տեղի է ունենում ճոխ հարսանիք, որին հետևում են մարզական խաղեր, մրցումներ:

1262 թվականին իշխանուհի Աննան դառնում է թագուհի, իրեն դրսևորում որպես բանիմաց, բարի և ազնիվ անձ:

Պալատականներն ու ժողովուրդը սիրով և հարգանքով են վերաբերվում թագուհուն:Կիլիկյան Հայաստանում օգտագործվել է հունարենից փոխառյալ կիռ բառը, որը նշանակում է տիրուհի:Այսպես, ժողովրդի սիրուց և հարգանքից ծնվեց «Կիռ Աննա» (տիրուհի Աննա) ժամանակի ընթացքում դառնում է Կիռաննա, ապա և Կեռան:Թագուհի Կեռանը եղել է բարձրահասակ, նրբակազմ և գեղեցիկ, նա թագավոր ամուսնու մշտական խորհրդականն էր ու պահապանը: Կեռանը մշտապես մասնակցել է պալատական քննարկումներին, այս կամ այն հարցերի շուրջ զրուցում կամ խորհուրդներ էր տալիս ամուսնուն:Ամուսինները սիրով ապրեցին 21 տարի և ունեցան 15 (14) երեխա 8 որդի և 7 դուստր:1272 թվականին Կեռան թագուհու պատվերով մայրաքաղաք Սիսում ընդօրինակվում է Ավետարան, որը նրա անունով կոչվում է «Կեռան թագուհու ավետարան»:Լինելով քրիստոնեապաշտ, Կեռան թագուհին կառուցել է տալիս վանքեր, տաճարներ: Նրա անմիջական նախաձեռնությամբ և պատվերով 1283 թվականին Սկևռայում ընդօրինակվում է մեկ այլ ձեռագիր մատյան: Կեռան թագուհու պատվերով ընդօրինակված այդ ձեռագիր մատյանը գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:

Հետագայում Կեռան թագուհին մտել է վանք, կտրվել աշխարհիկ կյանքից և իրեն նվիրել հոգևոր աշխարհին, բարեգործությունների ու անվանվել է Թևաննա:

Հայոց Մեծ թագուհի Աննա-Կեռանն իր մահկանացուն կնքեց 1285 թվականի հուլիսի 28-ին:

Նրա աճյունը հողին հանձնվեց Դրազարկում:

Կիլիկյան Հայաստանի պետական կարգը

Կիլիկյան Հայաստանի պետական կարգը

Կիլիկյան Հայաստանի պետական կարգը ձևավորվել է ավատատիրական  Հայաստանի ավանդույթների հիման վրա՝ Մերձավոր Արևելքում հաստատված խաչակիր ասպետների իշխանությունների ու եվրոպական պետությունների կառավարող մարմինների ազդեցությամբ։

XI-XIV դարերում Կիլիկյան Հայաստանն իր հասարակական-քաղաքական և տնտեսական մակարդակով զարգացած ավատապետություն էր: Կիլիկյան Հայաստանի հասարակական և պետական կարգը որոշ չափով կրել է նաև բյուզանդական և արևմտաեվրոպական պետությունների ազդեցությունը, որն արտահայտվում էր հատկապես կառավարման մարմինների անվանումներում (գունդստաբլ, դուկ, կապիտան, կիր, կոմս, մարաջախտ, պարոն, պռոքսիմոս, ջամբռլայ, կանցլեր, սենեսկալ և այլն):

Երկիրը վարչական տեսակետից բաժանված էր նահանգների, գավառների, գյուղերի: Դրանք կարելի է համեմատել այժմյան Հայաստանի մարզերի, քաղաքների և գյուղերի հետ:

Պետության կառավարման կենտրոնը արքունիքն էր: Դրա մեջ մտնում էին  արքունի խորհուրդը, բարձրագույն դատական ատյանը և գործակալությունները:

Արքունիքի գլուխ սկզբում կանգնած էր Հայոց իշխանը, իսկ 1198 թվականից՝  Հայոց թագավորը:

Թագավորը՝ որպես պետության գլուխ և երկրի գերագույն տեր, օժտված էր բացառիկ իրավունքներով ու առանձնաշնորհներով։ Թագավորը վարում էր արտաքին հարաբերությունները, գլխավորում բանակը, պատերազմ հայտարարում, հաշտություն և պայմանագրեր կնքում, օրենքներ հրապարակում: Նրա հրահանգ կարգադրություններով հատում էին դրամներ, հիմնում քաղաքներ ու բերդեր, մաքսեր գանձում ներմուծվող ապրանքների համար, լուծում համապետական այլ կարևորագույն հարցեր: Նա իր մշտական դեսպաններն է ունեցել Հռոմում, Նեապոլում, Կոստանդնուպոլսում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում, Մոնղոլիայում և այլուր։

Արքունիքի կառուցվածքը

Թագավորության հռչակումից ի վեր պետությունը կառավարել է արքունիքը, որը բաղկացած էր

  1. գործակալություններից
  2. վերին արքունի ատյանից

Արքունիխորհուրդը նման է մեր Խորհրդարանին: Կիլիկյան Հայաստանում այն կոչվում էր նաև Պարոնների Խորհուրդ: Պարոնների Խորհրդի նիստերը նախագահում էր թագավորը կամ նրա հանձնարարությամբ «պարոնաց պարոն» տիտղոսը կրող արքունի մեծ պաշտոնյան: Խորհրդի վճիռները հրապարակվում էին թագավորի անունից և նրա վավերացմամբ:

Պետության կառավարման կարևոր մարմիններից էին դատարանները: Արքունի գերագույն դատարանը քննում էր հիմնականում իշխանների վեճերը, նրանց օրինախախտումներն ու հանցագործությունները և այլն: Այն գերագույն իրավունքներ ուներ մյուս բոլոր դատարանների նկատմամբ: Կարելի է համեմատել Սահմանադրական դատարանի հետ:

1198թ.` Թագավորության հռչակումից հետո վերականգնվեց նաև թագադիրասպետիգործակալությունը: Հանդիսությունների ժամանակ նա էր թագ դնում թագավորի գլխին, կապում արքայական նշանները, հետևում արքունի կարգ ու կանոնին:

Վերին արքունի ատյանի գործառույթները

Ատյանի նիստերին մասնակցում էին խոշոր իշխանները՝ բերդատեր պարոնները։ Վերին արքունի ատյանը խորհրդատուի իրավասություն ուներ, իսկ նիստերը վարում էր թագավորը։

Պետության ազդեցիկ գործակալություններից էր պայլությունը կամ խնամակալությունը։

Պայլի գործառույթները

Խնամակալություն (պայլություն) գործակալությունը ծնունդ է առել դեռևս իշխանության շրջանում: Գործակալը կոչվում էր պայլ: Պայլը թագավորի առաջին խորհրդականը և գահաժառանգի դաստիարակն էր, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա խնամակալն ու պետության կառավարիչը։ Նա պետությունը կառավարել է նաև երկրից թագավորի ժամանակավոր բացակայության ժամանակ։

Սպարապետի գործառույթներ

Սպարապետության գործակալը՝ սպարապետը կամ գունդստաբլը, տնօրինում էր ռազմական գործերը։ Նա թագավորի առաջին տեղակալն էր. գլխավորել է ինչպես արքունի, այնպես էլ իշխանական զորամիավորումները։ Բանակի սպառազինման և պարենավորման գծով սպարապետի տեղակալը կոչվել է մարաջախտ։ Մարաջախտությունըզբաղվում էր բանակի սպառազինությամբ և պարենի մատակարարմամբ: Նա սպարապետի տեղակալն էր: Սպասալարը արքունական հեծելազորի հրամանատարն էր:

Ջանցլերի (կանցլեր) գործառույթները

Արքունի դպրապետության (քարտուղարություն) գործակալը՝ ջանցլերը (կանցլեր) կամ ատենադպիրը, վարել է արտաքին գործերը ու դիվանագիտական հարաբերությունները, կազմել, թագավորի հետ ստորագրել և իր մոտ պահվող պետական կնիքով վավերացնում էին պետական հրովարտակները, շնորհագրերը, գրագրությունները։ Նա է պահել պետական կնիքը, ղեկավարել դիվանագիտական հարաբերությունները, թագավորի անունից բանակցություններ վարել օտարերկրյա պետությունների հետ։ Այդ պաշտոնը սովորաբար վարել է Սսի արքեպիսկոպոսը, երբեմն՝ օտար լեզուների գիտակ, տաղանդավոր անձը։ Ի դեպ, 1260-89թ. այդ պաշտոնը վարում էր ոչ թե Սսի արքեպիսկոպոսը, այլ Վահրամ Րաբունին:

Սեղանապետության գործակալի գործառույթները

Երկրի կառավարման համակարգում մեծ էր արքունի պալատի կառավարչի՝ սենեսկալիդերը: Սեղանապետության գործակալը զբաղվել է արքունի տան եկամուտներով ու ծախսերով, պալատի տնտեսությամբ, համարվել է թագավորի խորհրդական և «հավատարիմ տանն արքայի»։

Մաքսապետության գործակալի գործառույթները

Մաքսապետության գործակալությունը (պռոքսիմոս) նման է Հարկային վարչությանը: Պռոքսիմոսը  ղեկավարում էր պետական եկամուտները, մասնավորապես՝ մաքսային և տուրքային գործերը, ներքին և արտաքին առևտրական հարաբերությունները: Նրան էին ենթարկվում քաղաքների, նավահանգիստների, մաքսատների վերակացուները՝ կապիտանները կամ մինապանները, ինչպես նաև ներքին հարկագանձումների, շուկաների, չափ ու կշիռների հսկման հետ կապված մանր պաշտոնյաները:

Արքունիքում գործել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝  իշխանաց իշխանը, թագադիր իշխանը, սուրհանդակապետը (պետական փոստի գործակալ) և այլն։

Թագուհու գործառույթները

Մեծ հեղինակություն է վայելել տիկնաց տիկինը՝ թագուհին։ Նա մասնակցել է արքունի և իշխան, խորհրդի նիստերին, քաղաքական մեծ դեր խաղացել հատկապես թագավորի բացակայության կամ մահվան դեպքերում։

Բանակը

Կիլիկիայի հայկական պետությունն իր գոյության ողջ ընթացքում պատերազմների մեջ էր, ուստի կանոնավոր և ուժեղ բանակ ունենալն անհրաժեշտություն էր: Մշտական բանակի կազմակերպումն սկսվեց դեռևս Ռուբինյան առաջին իշխանների օրոք: Պատերազմի ժամանակ բանակի թվակազմը հասնում էր 60 հազարի:

Բանակը բաղկացած էր արքունի և իշխանական գնդերից: Պատերազմների ժամանակ գյուղացիներից և քաղաքացիներից կազմվում էր աշխարհազոր: Կանոնավոր բանակի միջուկը ձիավորներից (ասպետներից) կազմված հեծելազորն էր: Կիլիկիայում ևս սահմանվել էր ձիավորի (ասպետ) աստիճան: Այն ստանալու համար անհրաժեշտ էր քննություն հանձնել զինվորականի համար անհրաժեշտ գիտելիքներից: Ձիավորի աստիճանի շնորհումը տեղի էր ունենում հանդիսավոր պայմաններում: Այն ստացել են 14-20-ամյա տարիքում: Բանակում նշանակալից թիվ էր կազմում հետևակը:
Հայոց բանակում մեծ տեղ ուներ նաև ռազմական նավատորմը: Առանց նրա գոյության անհնար էր պաշտպանել պետության ծովային սահմանները: Այն անհրաժեշտ էր նաև ծովային առևտրի անվտանգությունն ապահովելու համար:

Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները

Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները

Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում է պատմական Կիլիկիա շրջանը։Մայրաքաղաքը սկզբնապես Բարձրբերդն էր, իսկ 1098 թվականից՝ Վահկա ամրոցը։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրումով Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության:Կիլիկիայի հայկական թագավորության հիմնադրումն ու ամրապնդումն իրենց չափազանց կարևոր դերն ունեին Արևելքի միջազգային խառը իրադրության մեջ։ 1211 թվականին Օտտո IV-ի ուղարկած թագով Ռուբեն-Ռայմոնդը հանդիսավորությամբ օծվեց Լևոն Բ-ի գահաժառանգ։

1080 թվականին, Գագիկի մահից հետո Ռուբենը տեղի հայերի օգնությամբ ապստամբություն բարձրացրեց ընդդեմ բյուզանդացիների:  Ռուբենի հետնորդները կոչվեցին Ռուբինյաններ:Հեթումյանները մշտապես մրցակցում էին Ռուբինյանների հետ:

Լևոն Ա իշխանը՝ Թորոսի եղբայրը, գահ բարձրացավ 1129 թ։ Նա կարողացավ նվաճել Դաշտային Կիլիկիայի որոշ ափամերձ քաղաքներ։