Մուշեղ Գալշոյան «Սպասում» | Վերլուծություն…

Մուշեղ Գալշոյան «Սպասում» | Վերլուծություն…

Պատմվածքը մեզ պատմում է Կոմիտասի բարի կերպարի մասին։ Պատմվածքում Կոմիտասը վերհիշում է իր կյանքի դժվարությունները։  Առաջին հայացքից կթվա սովորական դեպք, որտեղ անցորդը գտել է դրամապանակը և սպասում է տիրոջը վերադարձնելուն, բայց եթե նայենք ավելի խորը ու մտածված, ապա դա սովորական սպասում չէ, այդ փոքրիկ դրվագով երևում է Կոմիտասի մեծ հոգու տեր մարդ լինելը՝ նրա ազնվությունը, մեծահոգությունը, համբերատար և կարեկից լինելը, բարությունը…

Այս պատմվածքը ստիպում է փոխվել, ձգտել դառնալու ավելի բարի, կամեցող, մաքրել հոգին չարից։ Հիմա այս դարում շատ քչերն են նման քայլ անում, ուստի ձգտենք լինել Կոմիտասի նման։

Մուշեղ Գալշոյան «Գինարբ ծաղիկ» | Վերլուծություն…

Մուշեղ Գալշոյան «Գինարբ ծաղիկ» | Վերլուծություն…

Սա մի պատմություն է, որը տեղի է ունեցել ցեղասպանության, կամ պատերազմական շրջաններում: Գինարբ ծաղիկներն էլ հնարավոր է` մարդիկ են եղել, որովհետև նրանք միանգամայն վերացել են դժվար ժամանակներում, բայց ինչ որ ժամանակ հետո եկել են և բազմացել, ինչպես` հայերը ցեղասպանության շրջանում, սկզբից կարծես էլ հայ չկա աշխարհում, կամ մի փոքրիկ մի խումբ է մնացել, բայց չէ որ հիմա մենք շատանում ենք շատանալ և շատանալ: Ստեղծագործության հերոսները` բոլորը կարծես խեղճացած լինեն, բայց երբ տեսան, գտան գինաբ ծաղիկը նրանց մեջ կարծես մի լույս վառվի, մի հույս ծագի: Գինաբ ծաղիկը կարծես նրանց խորհրդանիշներից մեկը լինի, նաև տրամադրություն բարձրացնող հատկություն ունի, երբ ինչ որ մեկը քաղցած էր լինում, կամ անտրամադիր, նրանք տալիս են միմանց գինարբ ծաղիկը և հագենում: Վերջին հատվածն ադպեսել չհասկաց, թե ինչու քեռի Բարսեղը, ամեն ինչում մեղադրեց` նախագահին, միթե դա հրաժեշտի խոսքերն էին, չգիտեմ:
Ինչ հասկացա փորձեցի ձեզ հայտնել, իսկ ինչը ոչ կարող եք ինքներդ ընթերցել և օգնեք ինձ հասկանալ:

Մուշեղ Գալշոյան «Մամփրե արքան» | Վերլուծություն…

Մուշեղ Գալշոյան «Մամփրե արքան» | Վերլուծություն…

Մամփրեն 80 տարեկան մարդ էր, բայց նոր-նոր էր սովորում տառերը: Իր թոռնուհին էր սովորեցնում իրեն, չնայած, որ նա Հայոց այբուբենը անցել էր Տեր Հարությունի հետ մինչև պատերազմ գնալը: Մամփրեն իր տետրում գրում էր կարմիր գույնով, որովհետև Տեր Հարությունը կարմիր գույնի թելով էր ասեղնագործում տառերը: Նա պնդում էր, որ Մեսրոպյան տառերը սուրբ են և պետք է գրվեն կարմիրով: Մամփրեն, երբ վերջացրեց բոլոր տառերը, իրեն կոչեց արքա, իսկ տառերին՝ զինվորներ: Նա շատ հետաքրքիր մարդ էր: Նա նաև Հայոց գրերը շատ էր սիրում, հարգում, մեծարում, պաշտում: Մի օր, երբ թերթում կարդում է այն մասին, որ իր հարևան Ծաղիկը մանկուց երազել է դառնալ կթվորուհի, սաստիկ հերսոտում է, քանի որ նա մանկուց երազել էր դառնալ պարուհի, ուսուցչուհի, բայց ոչ կթվորուհի: Նա բարկացավ, որ Մեսրոպ Մաշտոցի զինվորներին՝ այսինքն գրերին, ստիպել են սուտ բաներ գրել: Այս ամենը ցույց է տալիս Մամփրեի վերաբերմունքը Հայոց տառերի հանդեպ:

Մուշեղ Գալշոյան «Կանչը» | Վերլուծություն…

Մուշեղ Գալշոյան «Կանչը» | Վերլուծություն…

Պատմվածքը սիրո մասին էր: Տասնմեկ ամյա սարերի գառնարած Զորոյի և ութ ամյա փոքրամարմին Ալեյի մասին էր, որոնց հանդիպումը տեղի ունեցավ մոտ չորս տասնամյակ հետո: Չնայած, որ երկուսն էլ ունեին վաղուց իրենց ընտանիքները, իրենց թոռները այնուամենայնիվ նրանց սերը չէր մարել և Զորոն կրկին այն վերապրեց նրանց հանդիպումից հետո: Պատմվածքում գեղեցիկ էին նկարագրված բնության տեսարանները: Հեղինակը վերնագրած կանչը հենց հոգու կանչն է, որ ինչքան էլ տարիներ են անցնում, հոգով կապված մարդիկ կրկին վերապրում են իրենց զգացմունքը: Պատմվածքը և՛ հումորային էր, և՛ հետաքրքիր էր, և՛ անհավանական հատվածներ կային, օրինակ՝ տարեց մարդու ամուսնալուծությունը, իր Ալեյին վերադարձնելը և այլն: Նմանություն երևաց Զորոյի և իր կրտսեր որդու միջև, քանի որ երկուսն էլ համառ էին, բայց նպատակասլաց: Պատմվածքի մեջ հայկական գինու մասին է նշվում, որն ունի հայկական ծագում, ստացվում է Արարատյան դաշտավայրի խաղողից: