Հայաստանի էներգետիկ համակարգ

Հայաստանի էներգետիկ համակարգ

Հայաստանի էներգետիկան բնութագրում է էներգիայի և էլեկտրականության արտադրությունը, սպառումը և արտահանումը Հայաստանում։ Հայաստանի էլեկտրաէներգետիկան հետխորհրդային՝ 1990ականների ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբացման, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել։ Հայաստանը ենթադրվում է, որ ունի նավթի և գազի պաշարներ, սակայն ներկայումս գրեթե այդ բոլորը ներկրում է Ռուսաստանից։ Նոր Իրան-Հայաստան գազատարի տարողունակությունը թույլ է տալիս Հայաստանին 2008 թ. պահանջարկից երկու անգամ ավել գազով մատակարարել։ Այն ներուժ ունի ապահովելու Հայաստանի էներգետիկ ապահովությունը որպես այլընտրանքային աղբյուր Վրաստանի տարածքով անցնող Ռուսաստանի կողմից վերահսկվող գազատարին։ Չնայած հանածո վառելիքի բացակայությանը, Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրության համար զգալի ռեսուրսներ ունի։ Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էլեկտրականության 42.9%-ը։

Read more
Անապատացումը Հայաստանում

Անապատացումը Հայաստանում

Հողերի դեգրադացումն ու անապատացումը Հայաստանում պայմանավորված են ինչպես բնական, այնպես էլ մարդածին գործոններով: Բնությունն ինքն է նպաստում հողերի դեգրադացմանը՝ տեղումների բացակայության, երաշտների եւ ավազամրրիկների հետեւանքով, որոնք իրենց հերթին առաջանում են սեզոնային եւ տարածաշրջանային տեղումների անհավասար բաշխման, բնական աղակալման, ինչպես նաեւ անձրեւային շրջանում ջրհեղեղների եւ սողանքների պատճառով: Մարդու գործունեության հետեւանքով առաջացած դեգրադացման պատճառներից է գյուղատնտեսական անարդյունավետ գործելակերպը, ինչպիսիք են անբավարար ցանքաշրջանառությունը, ոռոգման մեթոդների անարդյունավետ կիրառումը, արոտավայրերի գերարածեցումը եւ հերկման կանոնների խախտումը, ապօրինի ծառահատումները, ստորերկրյա ջրերի գերօգտագործումը, հողի աղտոտումը, ինչպես նաեւ հանքարդյունաբերությունը, քաղաքաշինությունն ու ճանապարհաշինությունը։

Read more
Սև լիճ

Սև լիճ

Սև լիճը բնական ավազան է, որը գտնվում է  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության սահմանագլխին՝ Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին՝ 2658 մ բարձրության վրա։ Անհոսք քաղցրահամ լիճ է։

Մակերեսը մոտ 2 կմ² է, երկարությունը՝ 1,6 կմ, լայնությունը՝ 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է, ջրի ծավալը՝ ավելի քան 9 միլիոն մ³։ Ջուրը վճիտ է, սառնորակ։ Լճում բուծում են իշխան ձուկ։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար։ Լճից անմիջապես արևելք գտվում է ավելի փոքր Ջանլիճ կոչվող լճակը։

Գոյություն ունի անվան ծագման երկու ավանդույթ․

  • Ըստ ավանդույթի ժամանակին քառասուն գլխանի մի վիշապ է եղել, խմել է այս լճի ջրի կեսը, հետո պառկել, որ հանգստանա, մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի։ Աստծու հրամանով՝ սարերը մոտեցել են, վերցրել այդ լիճը, բարձրացել, հասցրել են մինչև երկինք, ազատելով վիշապից։ Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ ջուր խմելու, ծարավել է, ճաքճքել, տրաքել, ցրիվ եկել չորս կողմը։
  • Այստեղ ապրում են ջրի խոզեր, շներ, ձիեր և մեծ ձկներ։ Սև լճում ապրում է նաև մի գեղեցիկ աղջիկ։ Երբ արև է լինում նա դուրս է գալիս ջրի երեսը և խաղում է ալիքների հետ։ Այս աղջիկն է, որ կպչելով լճի մեջ ընկած կենդանու ոտից, չի թողնում, որ նա դուրս գա ջրից։

ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ և բույսեր

ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ և բույսեր

Թավշաոտ բվիկ՝

Թավշաոտ բվիկ

Բվերի ընտանիքին պատկանող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Սովորական սարյակից քիչ մեծ թռչուն է, մատերը փետրավորված են մինչև մագիլների հիմքը։ Չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը՝ դեպի ետ։ Ականջանման փետուրները բացակայում են, դիմային սկավառակը կլոր է։ Մեջքի մասը գորշագույն է։ Գլխի և մեջքի վրա ունի սպիտակ պտեր։ Որովայնը բաց գույնի է՝ գորշագույն բծիկներով։ Աչքերը և կտուցը դեղին են։ Էգերի քաշը 177-197 գ է, իսկ թևերի բացվածքը՝ 59-62 սմ։ Արուների քաշը 116 գ է, իսկ թևերի բացվածքը՝ 55 սմ։

Հայաստանում համարվում է հազվագյուտ նստակյաց թռչուն, հանդիպում է խառը և փշատերև անտառներում։ Թռիչքը արագ է՝ ալիքաթև գծով։ Զոհին որսում է թաքստոցից կամ թռիչքի ընթացքում։

Բնադրում է փչակներում, ինչպես անտառի խուլ անկյուններում, այնպես էլ բացատների եզրային ծառերին։ Սովորաբար քողարկված թռչուն է և աչքի է ընկնում դժվարությամբ։ Ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին, դնում է 3-6 սպիտակ ձու։ Սնվում է մկնակերպ կրծողներով և մանր թռչուններով։

Չափազանց օգտակար թռչուն է միջավայրի համար։

Տարածված է Հյուսիսային և Միջին Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Կովկասում, Թուրքիայում և Հայաստանում։

Հայաստանում մի քանի մեկուսացված ապրելավայրեր հայտնի են «Խոսրովի անտառ» արգելոցում։

Խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ, ռելիկտային տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Չբացահայտված տարածմամբ խիստ հազվագյուտ տեսակ է, որին սպառնում է փոքր թվաքանակը։

Ականթ դիոսկորեանման՝

Ականթ դիոսկորեանման

Ականթազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Բազմամյա գեղազարդային խոտաբույս է, որն ունի ուղիղ կանգնած 30-40 սմ բարձրությամբ ցողուն։ Տերևները ամբողջական են։ Պսակը՝ միաշուրթ, ծիրանի–վարդագույն։ Ծաղկաբույլը՝ խիտ, երկարավուն։ Ծաղկակիցները՝ փշոտ–ատամնավոր են, հաճախ՝ մանուշակագույն։

Հայաստանում հանդիպում է Գեղամի ֆլորիստիկական շրջանում, Հատիս լեռնագագաթի ստորոտում։ Աճում է նաև Արևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում և Արևմտյան Իրանում։

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1600–1700 մ բարձրությունների վրա, քարքարոտ աճելավայրերում, դաշտերի եզրերին։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոս ամիսներին։

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ ոչ մեծ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²–ից էլ փոքր է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում։ 

Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների տեսակներ․․․

Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների տեսակներ․․․

Կարմիր գիրք, հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների, բույսերի և սնկերի անոտացված (լրացման, խմբագրման ենթակա) ցուցակ։ Կարմիր գրքերը լինում են տարբեր մակարդակների՝ միջազգային, ազգային և տարածաշրջանային։

Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանման առաջնահերթ կազմակերպչական խնդիրը դրանց ցուցակագրումն ու հաշվառումն է ինչպես գլոբալ, այնպես էլ առանձին երկրների մակարդակով։ Առանց դրա հնարավոր չէ անցնել ոչ խնդրի տեսական մշակմանը, ոչ էլ առանձին տեսակների պահպանման գործնական աշխատանքների հանձնարարմանը։ Խնդիրը հասարակներից չէ և դեռևս 30-35 տարի առաջ առաջին փորձերն էին արվում մշակել հազվագյուտ և անհետացող կենդանինների և բույսերի սկզբում տարածաշրջանային, այնուհետև համաշխարհային ամփոփագրեր։ Միայն թե տվյալները կամ շատ համառոտ էին և պարունակում էին միայն հազվագյուտ տեսակների թվարկումը, կամ, ընդհակառակը, շատ ահռելի էին, քանի որ ընդգրկում էին կենսաբանության ունեցած բոլոր տվյալները և շարադրում էին ժամանակի հետ դրանց արեալների նվազման պատմական պատկերը։

Հայաստանի կարմիր գիրք, բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի, ձևաբանության վերաբերյալ։ Նշվում են նաև թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառները։ Հայտնի են կարմիր գրքի միջազգային և ազգային տարբերակները։ Կարմիր գիրքը կազմվում է կենսաբազմազանության պետական հաշվառման արդյունքների հիման վրա։

Read more
Ֆիլմի վերլուծություն

Ֆիլմի վերլուծություն

Ֆիլմը անչափ հետաքրքիր էր և բացարձակապես ձանձրեցնող չէր։ Ֆիլմում ներկայացված էր մեր այսօրվա, Երկիր մոլորակի ամբողջ իրականությունը։ Այն ներկայացնում և ցույց է տալիս բոլոր համամոլորակային հիմնախնդիրները, որոնք սպառնում են մարդկությանը։ Ֆիլմում չկային չափազանցություններ, չկային նաև թաքցված փաստեր, այն ամբողջությամբ հիմնված էր իրականության վրա։ Ֆիլմը անչափ տպավորիչ էր, քանի որ ամեն հիմնախնդիր, ամեն հատված եւ ամեն պահ ցույց էր տրված մաքսիմալ մանրամասնորեն, իսկ նկարահանումն էլ կատարված էր որակյալ և գեղեցիկ։ Ֆիլմը ստեղծելու համար կատարվել են ահռելի քանակությամբ ուսումնասիրություններ և արդյունքում պարզ է դարձել, թե մարդը ինչքա՜ն է վնասում բնությանը և ինչքա՜ն է ապագայում տուժելու հասցրած վնասի հետևանքներից։ Դիտելու ընթացքում հիանում ես Երկիր մոլորակի այդքան հրաշքներով, սակայն միարժամանակ հիասթափվում, թե մարդկությունը որքան շատ է փչացնում այդ հրաշքները։ Ֆիլմը կոչվում է «Տուն», քանի որ հեղինակները մեր մոլորակը համարել են մեր տունը և ցանկացել ցույց տալ, թե այն ինչքան հիասքանչ է, սակայն անօգնական է մարդու ավերիչ գործունեության դեմ։ Ֆիլմը նկարահանվել է 18 ամիս և մոտ 53 երկրներում։ Ֆիլմը դիտելուց հետո ցավ ես ապրում, որ դու ինքդ, լինելով մարդ, քո յուրաքանչյուր սխալ քայլով վնասում ես այդ հրաշք վայրը, որը քո “տունն” է։

Քամի

Քամի

Քամին օդի շարժումն է Երկրի մակերևույթին գրեթե զուգահեռ՝ բարձր ճնշման մարզից դեպի ցածր ճնշման մարզ։

Մթնոլորտի տարբեր մասերում, ջերմաստիճանի տարբերությամբ պայմանավորված, մթնոլորտային ճնշումը սովորաբար բաշխված է անհավասարաչափ։ Ճնշման այդ տատանումներն են առաջացնում օդի հոսք՝ բարձր ճնշման վայրից դեպի ցածր ճնշման վայր։Քամին բնութագրվում է օդի շարժման արագությամբ, ուժգնությամբ և ուղղությամբ։

Երկրագնդի վրա առկա որոշակի ուղղությամբ շարժվող քամիներից են պասսատները, մուսսոնները, բրիզները, լեռնահովտային քամիները։

Պասսատները կայուն ուղղություն ունեցող քամիներ են։ Իր առանցքի շուրջը Երկրի պտույտի ազդեցությամբ պասսատները Հյուսիսային կիսագնդում թեքվում են դեպի աջ, այսինքն՝ դեպի արևմուտք, և փչում են հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք, իսկ Հարավային կիսագնդում՝ դեպի ձախ և ուղղված են հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք։

Read more
Բնական աղետներ

Բնական աղետներ

Երկրաշարժ ստորգետնյա ցնցում, որը տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։

Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Ճապոնական առասպելի համաձայն, ճապոնական կղզիները տեղակայված են մեծ լոքո ձկան մեջքին, և ձկան շարժումներից Երկիրը ցնցվում է։ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիներն ասում էին, որ Երկիրն իր վրա կրում է հսկայական կրիան և ամեն անգամ ցնցվում է, երբ կրիան անցնում է մեկ ոտքից մյուսի վրա։

Read more
Էներգակիրներ

Էներգակիրներ

Բնությունից տրված բոլոր այն տարրերն ու երևույթները, որոնք օգտագործելով՝ մարդիկ կարողանում են ստանալ էլեկտրաէներգիա կոչվում են էներգակիրներ։ Դրանցից են՝ քամիները, հոսող ջրերը, փայտը, ածուխը, գազը, միջուկային վառելիքը և այլն։

Ածուխ։ Ածուխը առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում՝ բուսկան զանգվածի քայքայման հետևանքով։ Ածուխը պարունակում է իր մեջ մեծ քանակությամբ ածխածին։ Բուսազանգվածի մնացորդները թաղվել են երկրի ընդերքում և ժամանակի ընթացքում ջերմաստիճանի ու ճնշման ազդցությամբ վերափոխվել են ածխի։ Ածուխը նավթից և գազից ամենաէժանն է, ամենատարածվածը, սակայն ամենավտանգավորը, մեծ վնաս է հասցնում մթնոլորտին։ Ածխի արդյունահանումը տեղի է ունենում երկու եղանակով՝ բաց և ստորգետնյա, երկու դեպքում էլ մեծ վնասներ է հասցվում բնությանը։ Ստորգետնյա եղանակով ածխահանության ժամանակ գետնի տակ առաջանում են ստորգետնյա դատարկություններ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են փլուզումների պատճառ։

Read more