Ամենահայտնի ու ամենաանհայտ արգելոցը. Խոսրովի անտառ…

Ամենահայտնի ու ամենաանհայտ արգելոցը. Խոսրովի անտառ…

Ամենահիշարժան և էմոցիաներով լի օրերից մեկն էր։

Մայիսի 29-ը դպրոցում հայտարարված էր բարձունքի հաղթահարման օր։ Ես շատ եմ սիրում այցելել այնպիսի վայրեր, որոնք ինձ համար բացահայտում են, դրանցից էին Վահագնի և Աստղիկի ջրվեժները։ Հատկապես ջրվեժներ այցելելը ինձ համար շատ հետաքրքիր է։

Ջրվեժները գտնվում են Խոսրովի անտառ արգելոցում։ Վահագնի և Աստղիկի ջրվեժները միմյանց հետ դիցաբանորեն կապված են: Հեթանոսական ժամանակներում Աստղիկը եղել է գեղեցկության ու պտղաբերության աստվածուհին, Վիշապաքաղ Վահագնի՝ կրակի ու պատերազմի աստծո սիրուհին կամ կինը:

Ունեցանք անմոռանալի քայլարշավ և հետաքրքիր ժամանց։ Ջրվեժներին հասնելու չանապարհը բավականին բարդ էր, սակայն բոլորս հաղթահարեցինք որպեսզի տեսնենք և ծանոթանանք Վահագնի և Աստղիկի ջրվեժների հետ։ Երբ առդեն հասանք ես ուղղակի ապշել էի նրանց գեղեցկությունից։ Ըստ լեգենդի՝ դիցուհին ամեն երեկո ջրվեժի տակ լոգանք էր ընդունում:

Ջրվեժի մոտ բացվող տեսարանը կարծես հեքիաթային ֆիլմից հատված լինի: Կենտրոնով հոսում է գետը, շուրջբոլորն էլ բարձր ծառեր են ու վեր խոյացող ժայռեր:
Ըստ ավանդության՝ Նոյի դուստրն ու Վահագնի սիրեցյալը` Աստղիկ դիցուհին, ոչ ամեն գիշեր, բայց հաճախ էր լոգանք ընդունում այստեղ: Ըստ ավանդազրույցների՝ ընդերքի աստվածը արարչական ընտանիքից գողանում է Աստղիկին, որի հետևանքով արիների միջից վերանում են Սերն ու Գեղեցկությունը: Բայց Վահագնը, հաղթելով Վիշապին, ազատում է Աստղիկին:

Խորհրդային Հայաստանը 1920-22թթ․

Խորհրդային Հայաստանը 1920-22թթ․

Հայաստանում հռչակված խորհրդային իշխանությունը գործում էր հեղափոխական կոմիտեների միջոցով։ Հայաստանի Ռազմհեղկոմը, դեկտեմբերի սկզբներին ժամանելով Երևան, ամբողջ իշխանությունը վերցրեց իր ձեռքը։ Նրա նախագահն էր հայտնի բոլշևիկՍարգիս Կասյանը։ Հեղկոմներ ստեղծվեցին ամբողջ երկրում։ Դրանք օրենսդիր ևգործադիր մարմիններ էին։ Իրականում խորհրդային իշխանությանքաղաքականությունը մշակվում էր կոմունիստական կուսակցության կողմից, որը ևկառավարում էր երկիրը։ Վերացվեց հին պետական համակարգը, և ստեղծվեց նորը, կազմավորվեցին գավառային  և շրջանային, ինչպես նաև գյուղական հեղկոմներ։Հայաստանի Հեղկոմի առաջին դեկրետը վերաբերում էր Արտակարգհանձնաժողովի ստեղծմանը, մի մարմին, որը կոմունիստական կուսակցության ձեռքին գործիք ծառայեց իր իշխանությունն ամրապնդելու և, այսպես կոչված, հակահեղափոխության դեմպայքարելու համար։ Հին դատական համակարգին փոխարինելու եկան«ժողովրդական դատարանները» և «հեղափոխական տրիբունալը »։ ՎերացվեցինՀայաստանի Հանրապետությունում գործող օրենքները, որոնց փոխարինեցԽորհրդային Ռուսաստանի օրենսդրությունը։ Հեղկոմները գոյատևեցին շուրջ մեկտարի, որից հետո նրանց փոխարինեցին ընտրովի խորհուրդները։ Խորհրդայինիշխանությունը չուներ սոցիալական լայն հենարան և իր ամրապնդման համարայլախոհների նկատմամբ դիմեց բռնության։ Հայաստանում կրկնվում էրԽորհրդային Ռուսաստանի փորձը։ Առաջին զանգվածային բռնությունները տեղիունեցան նոր իշխանության հաստատումից անմիջապես հետո։ Դրանք կիրառվեցինԴաշնակցություն կուսակցության, պառլամենտի ու նախկին կառավարությանանդամների և բանակի սպայության նկատմամբ։ Ծառայությունից ազատվեց ևՀայաստանից հեռացվեց բանակի հրամանատար Դրոն։

Assignments for 27.04.23

Assignments for 27.04.23

a. Look at three sentences from the articles and complete the missing words.

  1. The work isn’t that intellectually demanding.
  2. But that’s irrelevant: neither I nor my colleagues are stupid, and people have no right to look down on us.
  3. But the moment I call them time-wasters is the moment I should quit my job.

c. Complete the sentences with words or phrases from the list. Then write five sentences for your partner to complete with the other five words.

  1. Can we leave whenever we like or do we have to quit at a certain time.
  2. Nursing is often described as a rewarding job, even though it may be badly paid.
  3. The company has decided that around 20% of its workforce will have to be fired until the economic situation improves.
  4. The only skills required for this post are a good level of English and the ability to drive.
  5. If you are prepared to do unpaid work, there are several voluntary organizations that are looking for people.
504 Essential words (Lesson 9)

504 Essential words (Lesson 9)

a. Place on of the new words in each of the blanks below.

  1. Ernesto would constantly ignore his father’s questions.
  2. Historical documents are kept in a special section of the library.
  3. Great scientific progress has been made in this century.
  4. The massive wrestler accepted the challenge of the newcomer.
  5. Not wearing warm clothing was the source of his illness.
  6. When do you expect to conclude your invest igation of the case?
  7. It is undeniable that this restaurant’s food is delicious.
  8. Lena showed a lack of good judgement.
  9. Everyone who lived in the vicinity of the bomb test was in peril.
  10. Anita’s habit of interrupting him sent her husband into a rage.
  11. My nephew was given a set of miniature soldiers for Christmas.
  12. When you are tired it is hard to resist staying in bed all day.

b. Circle the word that most nearly expresses the meaning of the word printed in blue type.

  • Century – one hundred years (c)
  • Document – official paper (a)
  • Undeniable – unquestionable (d)
  • Vicinity – region near a place (a)
  • Challenge – call to a fight (c)
  • Lack – be without (c)
  • Miniature – tiny (b)
  • Rage – extreme anger (a)
  • Conclude – decide (d)
  • Source – origin (a)
  • Resist – strive against (c)
  • Ignore – disregard (a)
Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք

Կոչականը Հովհաննես Թումանյանի ստեղծոգործություններում (Word փաստաթղթում)

Հետազոտական աշխատանք

ԹԵՄԱ՝ Կոչականը Թումանյանի ստեղծագործություններում

ԴԱՍԱՐԱՆ՝ 11-րդ դասարան

ՂԵԿԱՎԱՐ՝ Ելենա Սարգսյան

ԱՌԱՐԿԱ՝ Հայոց լեզու 

Բովանդակություն

1. Ներածություն։

2. Կոչականի քերականական հատկանիշները։

3. Կոչականի շարահյուսական կառուցվածքը և արտահայտման միջոցները։

4. Կոչականի շարահյուսական դերը և ոճական արժեքը։

5. Կոչականի հնչերանգը։

6. Կոչականի շարադասությունը։

7. Կոչականի կետադրությունը։

Ներածություն

Կոչականը լեզվի շարահյուսական մակարդակի կարևոր բաղադրիչներից մեկն է։ Հայ քերականագիտության մեջ այն դիտվել է նախադասության անդամ՝ ձևավորված առանձին հոլովով՝ կոչական հոլով։ Հետագայում կոչականը հայերենում կորցրել է իր հոլովական վերջավորությունները և նույնացել ուցցական հոլովի հետ։ Այդ է պատճառը, որ 19-րդ դարի 2-րդ կեսից հայ քերականներն այն դիտել են որպես սպասարկու բառեր՝ դուրս թողնելով դրանք նախադասության կառուցվածքից։ Մինչ այժմ էլ շատ լեզվաբաններ կոչականը դուրս են թողնում նախադասույան կառուցվածքից և այն դիտում իբրև արտանախադասական միավորներ։ Իրականում կոչականներն օժտված են ձեւաբանական, շարահյուսական եւ ոճական բազմաթիվ հատկանիշներով, դրանց շնորհիվ էլ նախադասության մեջ շատ կարևոր դեր են կատարում։ Հենց այդ պատճառով էլ վերջին շրջանի ուսումնասիրություններում վերանայվել է կոչականների վերաբերյալ քերականագիտության մեջ տիրող այն կարծիքը, թե դրանք լոկ սպասարկու բառեր են և նախադասության հետ քերականորեն չեն կապվում։

Պատմական Արուճ․․․

Պատմական Արուճ․․․

Այն հնամենի բնակավայրը որն այնքա՜ն հարազատ է։ Այն դպրոցը որտեղ սովորել եմ 10 տարի այժմ դարձել է այն վայրը որի մասին ցանկանում եմ բոլորն իմանան, բոլորն իմանան այս գեղեցիկ, պատմությունով հարուստ գյուղի մասին։ Գան, շրջեն, տեսնեն, ծանոթանան այն գյուղի հետ որը ես էսպես եմ անվանում «Հնագույն պատմության լուռ վկաները․․․»։ Արագածոտն գավառի այդ հնամենի բնակավայրը, անհիշելի ժամանակներից ի վեր, հայ ժողովրդի պատմությանը համաքայլ, կրելով բոլոր վերելքներն ու անկումները, այժմ ապրում է նոր, երջանիկ կյանքով։ Իսկ Արուճի հուշարձանախումբը ուսումնասիրությունների և պեղումների շնորհիվ մշտապես հարստանում է նորանոր հուշարձաններով, որոնք լուսաբանում են բնակավայրի բազմադարյան պատմության դրվագները։ Եվ եթե նկատի ունենանք, որ միջնադարյան պարսպապատ ավանի ներսում դեռ պեղումներ չեն արված, ապա կարելի է ասել, որ Արուճը հայ մշակույթի պատմությանը դեռ բազում նորություններ ունի մատուցելու։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր տեղափոխվել եմ Արուճի միջնակարգ դպրոցից, որտեղ սովորել եմ 9 տարի։ Ուսման ոճը չափազանց տարբեր է և անգամ նմանության փոքր նշույլ չկա։ Գրիչ, տետր, գիրք, թեմատիկ և զանգ, կարոտով եմ վերհիշում այս ամենը։ Այժմ երբ անցնում եմ դպրոցի կողքով ցանկանում եմ ներս մտնել, վերցնել գրիչը, բացել տետրն ու գիրքը և սկսել գրել։ Գրեթե մեկ տարի չէի գնացել դպրոց ու կարոտս այնքան շատ էր։ Այսօր վերջապես եկավ այն օրը որ մի խումբ Սեբաստացիների հետ գնացինք ինձ այնքա՜ն հարազատ դպրոց։ Դպրոց՝ որի ամեն անկյունում մի հիշողությւոն կա, որի պատերը այքա՜ն հարազատ են, ու վերջապես դպրոց՝ որտեղ ես մեծացել և հասել եմ այս կետին, իսկ դա միայն այնտեղի ուսուցիչների և ընկերների շնորհիվ։ Երբ տիկին Ելենան ասաց որ խոսեմ և մի փոքր պատմեմ դպրոցի մասին, ես այնքան ոգևորված և երջանիկ էի որ անգամ չէի կարողանում խոսքս շարադրել։ Անչափ շատ էի կարոտել։

Սկզբում այցելեցինք Արուճի քարավանատուն որը ճանապարհի հենց սկզբին է գտնվում։ Արուճի քարավանատունը արևելքից Դվինի վրայով՝ Անի, Կարս և Սև ծով դուրս եկող առևտրական ճանապարհի Դվին — Անի հատվածում գտնվող օղակներից մեկն էր։ Արուճի միջնադարյան քարավանատունը կատարել է ոչ միայն սովորական հյուրանոց-իջևանատուն, այլև վաճառանոցի՝ շուկայի դեր։  Այստեղ կարող էին հանգրվանել, իսկ անհրաժեշտության դեպքում պատսպարվել հարյուրավոր մարդիկ և անգամ անասուններ, սայլեր և այլն։ Քարավանատնից հետո գնացինք Արուճի միջնկարգ դպրոց, այն ամբողջովին վերանորոգվել էր 2012 թվականին, գեղեցիկ միջանցքով, լուսավոր պատուհանագոգերին ամենուր ծաղիկներ են: Այնտեղ մեզ դիմավորեցին դպրոցի սովորողները և ուսուցիչները հանձինս դպրոցի տնօրեն՝ Արփինե Մելիքսեթյանի։ Ծանոթացանք, պատմեցինք կրթահամալիրի մասին և սովորողների հետ շրջեցինք դպրոցում, ցանոթացան դպրոցի գրադարանի, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիայի հետ։

Պարեցինք, երգեցինք, այնուհետև շարժվեցինք դեպի Բերդ։ Արուճի բերդը գտնվում է տաճարից և իշխանաշեն պալատից հարավ-արևմուտք, Աղբրի ձորի ձախ կողմում։ Բերդի հյուսիս-արևմտյան անկյունահատվածը, որը պայմանականորեն կանվանենք միջնաբերդ, բազմաթիվ վերակառուցումների է ենթարկվել և իր այժմյան տեսքը ստացել է XVI դարում, թուրք-պարսկական պատերազմների ժամանակ։ Ավելի ուշ, այն վեր է ածվել գյուղացիների կացարանի, այժմ կիսավեր է։ Հայտնի է նաև թուրք պատմիչներից մեկի հիշատակությունն այն մասին, որ 1514 թ․ Արուճում է եղել սուլթան Սելիմը։ Սակայն Արուճի բուն բերդը շատ ավելի հին ծագում ունի և ինչպես ցույց են տալիս փաստերը, գոյություն է ունեցել Գրիգոր Մամիկոնյանից էլ առաջ։ Արուճում արքունական զորքերի ձմեռանոց լինելու մասին Եղիշեի հաղորդած տեղեկությունից երևում է, որ V դարում այստեղ ամրոց է եղել, որը գրավել է Վասակ մարզպանը։ Իսկ VII դարի 50-ական թվականներին որոշ ժամանակ Արուճում է կայանել արաբ Հաբիբ իբն Մասլաման, հանգամանք, որը ևս վկայում է տեղում ռազմաստրատեգիական հենակետի մասին։ Պարսպի քարաշարքերի հորիզոնական կարանների եզրակոսները և բուրգերի ձևը վկայում են, որ բերդը կառուցվել են վաղ միջնադարում՝ դատելով Եղիշեի հիշատակությունից՝ Արշակունիների օրոք։Պեղումների շնորհիվ հանվել են զանազան կառույցների սրբատաշ քարեր, սյան խարիսխ։ Հայտնաբերվել է նաև խեցեղեն։ Արուճի միջնաբերդի հարավ-արևմտյան ուղղությամբ, ձորի հանդիպակաց կողմում գտնվում է բնակավայրի հիմնական աղբյուրը։ Միջնաբերդից դեպի աղբյուր տանող ստորգետնյա ուղին, որը հնում օգտագործվել է պաշարումների ժամանակ, մինչև մեր դարի 30-ական թվականները անցանելի էր, այժմ փլուզված է։ Արուճի բերդի հետագա պեղումները, հատկապես միջնաբերդի ստորին շերտերի հետազոտումը, կարող է շատ արդյունավետ լինել ոչ միայն Արուճի պատմության, այլև հայ վաղ միջնադարյան բերդաշինության ուսումնասիրության առիթով։

Հետո շարժվեցինք դեպի եկեղեցի։ Արուճի ս․ Գրիգոր տաճարը հայ ճարտարապետության ոսկեդարի ամենանշանավոր կառույցներից է։ Տաճարի առաջին ուսումնասիրողներից մեկը՝ վաստակաշատ Թորոս Թորամանյանը գրում է․ «Արուճի մեջ, բացի գմբեթից կանգուն է Գրիգոր Մամիկոնյանի ․․․ կանգնած եկեղեցին, որ մի գոհար է 7-րդ դարու մեջ։ ․․․ Արուճի եկեղեցին ոչ միայն իր մեծությամբ և բարձրությամբ նշանավոր է, այլ շինարարական տեսակետով ևս սքանչելի է»։ Ըստ շինարարական արձանագրության, տաճարի հիմնադրությունը տեղի է ունեցել Գրիգոր Մամիկոնյանի իշխանության անցնելու հաջորդ տարում՝ 662 թ․ մարտի 25-ին, որից հետո շինարարական աշխատանքները ավարտվել են 666 թ-ին, ինչպես նշում են պատմիչները (Սամվել Անեցի, Կիրակոս Գանաձակեցի)։ Արուճի տաճարը իր չափերով վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների մեջ ամենամեծն է։ Այն, անգամ այժմ, երբ բացակայում է բարձրադիր գմբեթը, գերիշխում է Արուճ գյուղի և նրա շրջակայքի ընդարձակ համայնապատկերի վրա։ Իր բազմադարյան գոյության ընթացքում Արուճի տաճարը բազմաթիվ երկրաշարժեր ու զանազան ավերածությունները է տարել, որոնք, իհարկե, անհետևանք չեն անցել։ Երկրաշարժի զոհ է դարձել տաճարի հսկայական գմբեթը։ Մինչև օրս շինության արևմտյան պատի հյուսիսային մասում երևում է առաստաղից մինչև գետին հասնող մի ճեղք, որը ևս երկրաշարժի հետևանք է։ Պետական հոգատարության շնորհիվ այժմ Արուճի տաճարը իր գեղեցկությամբձևերի ներդաշնակ միասնությամբվեհաշուք ներքին տարածությամբ դիտողին է ներկայացնում հայ միջնադարի շինարար ոգու հեռավոր արձագանքըստիպում ակնածել երբեմնիկ բազմահմուտ վարպետների ստեղծագործ աշխատանքինորը ծնունդն է հենց ինքը՝ դարերից եկող ու դեպի դարերը գնացող այս տաճարը։

Թ․ Թորամանյանը ևս մեծ հուսեր էր կապում Գրիգոր Մամիկոնյանի պալատի պեղումների իրագործման հետ։ Այդ առիթով նա գրում է․ «Չափազանց հեշտ և հետաքրքիր է այս ապարանքի պեղումը, որով միայն լիակատար գաղափար կունենանք 7-րդ դարու իշխանական ապարանքի մասին», կամ «անպայման այդ բլրի տակ պահված կլինեն շատ լուսաբանություններ հօգուտ հայ պատմության և գեղարվեստի»։ Հայ ճարտարապետության մեջ վաղ միջնադարից հայտնի են վեց պալատական կառույցներ՝ Դվինի, Արշակունիների գահադահլիճը, կաթողիկոսարանի երկու դահլիճները, Զվարթնոցում Ներսես Շինող կաթողիկոսի կառուցած պալատը, Ավանի կաթողիկոսարանը, և Արուճի իշխանաշեն պալատը։ Ինչպես երևում է հատակագծերի համեմատությունից հորինվածքային մեծ նմանություն կա Դվինի և Արուճի պալատների միջև, որը վկայում է «որ Հայաստանում 5-7-րդ դարերում մշակվել են ոչ միայն եկեղեցական , այլև աշխարհիկ շենքերի որոշակի տիպեր»։

Մեզ հետ միասին շրջեցին նաև դպրոցի աշակերտները և պատմության ուսուցիչ՝ Հովհաննես Հայրապետյանը, ով սեբաստացիներին մանրամասն ներկայացրեց այն բոլոր վայրերի մասին որոնց մասին նշեցի։ Միմյանց հաջողություն մաղթեինք և շարժվեցինք դեպի մեր տուն։

Եվ որպես ճամփորդության համակարգող ցանկանում եմ շնորհակալություն հայտնել՝ Ելենա Սարգսյանին, սեբաստացիներին՝ համախմբված և միասնական լինելու համար: Արուճի դպրոցի տնօրենին և ուսուցիչներին՝ ջերմ ընդունելության համար, աշակերտներին՝ ովքեր մեզ հետ միասին շրջեցին և ևս մեկ անգամ վերհիշեցին իրենց (մեր) գյուղի պատմությունը։ Շնորհակալություն…

Պետության կառուցակարգը

Պետության կառուցակարգը

Քաղաքական ամբողջականության տեսանկյունից պետությունը քաղաքականապեսկազմակերպված ցանկացած համայնքն է, որն ապրում է կառավարման միևնույնհամակարգի ներքո[1]։ Պետությունները կարող են լինել սուվերեն (ինքնիշխան) և ոչ սուվերեն(ոչ ինքնիշխան)։ Օրինակ, դաշնային (ֆեդերալ) պետությունները դաշնային (ֆեդերալ) միությունների անդամ են, և միայն մասնակիորեն են սուվերեն, բայց, այնուամենայնիվպետություններ են։ Որոշ պետություններ արտաքին սուվերենի կամ գերիշխանության(հեգեմոնիայի) սուբյեկտ են, որում հիմնական սուվերենությունը գտնվում է մեկ այլ պետությանմեջ[2]։ Այն պետությունները, որոնք ինքնիշխան են, հայտնի են որպես սուվերենպետություններ։ Ամերիկյան անգլերենի կրողները հաճախ պետություն և կառավարությունտերմինները օգտագործում են որպես հոմանիշներ, որտեղ երկու բառերն էլ ենթադրում ենկազմակերպված քաղաքական խմբի առկայություն, որը որոշակի տարածքումիրականացնում է իշխանություն։ Շատ հասարակություններ պետությունների կողմիցկառավարվել են հազարամյակներով, մինչդեռ որոշները եղել են պետականազուրկհասարակություններ։ Ժամանակի ընթացքում կառավարման բազմաթիվ ձևեր են զարգացել՝իրենց գոյության իրավունքը հիմնավորելով ամենատարբեր արդարացումներով( ինչպեսօրինակ Թագավորների աստվածային իրավունքը, հասարակական պայմանագրիտեսությունը և այլն)։ 21-րդ դարում ժամանակակից ազգ-պետությունը պետության գերիշխողձևն է, որի սուբյեկտ է հանդիսանում ժողովուրդը։

Կարդում ենք նախագիծը Արուճում

Կարդում ենք նախագիծը Արուճում

Հեղինակային մանկավարժություն. ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք
Բացօթյա ընթերցանության ֆլեշմոբ
Համագործակցային նախագիծ

Ժամկետը՝ հոկտեմբերի 19

9:30 — մեկնում Մայր դպրոցի կայանատեղիից
10։30- 11։30-քարավանատուն
11։30-դեպի գյուղի դպրոց
11:40-12:15- դիմավորում, ծանոթություն, շրջայց դպրոցում
13։30- 15։00-միասնական քայլք գյուղում. այցելություն Արուճի տաճար (Սուրբ Գրիգոր եկեղեցի)-գյուղում, հետո՝ եկեղեցուց քիչ հեռու գտնվող «Ձորի բերդ» ամրոց
15։00-15։45-հանգիստ Միսակյանների խնձորի այգում
15։45- վերադարձ
16։30- Երևան, Մայր դպրոց

Մասնակիցներ՝

  1. Կարինե Միքայելյան 11-րդ դասարան
  2. Արթենի Ջանիկյան 11-րդ դասարան
  3. Միսակյան Ելենա 11-րդ դասարան
  4. Մարիամ Բադալյան 11-րդ դասարան
  5. Անի Գրիգորյան 11-րդ դասարան
  6. Անահիտ Մկրտչյան 11-րդ դասարան
  7. Սոնա Մկրտչյան 11-րդ դասարան
  8. Մերի Խաչիկյան 12-րդ դասարան
  9. Հարութ Հաջի Մարտիրոսյան 12-րդ դասարան
  10. Էդուարդ Օսիպյան 12-րդ դասարան
  11. Արկադի Պետրոսյան 12-րդ դասարան
  12. Աբրահամյան Մարիա 10-րդ դասարան
  13. Թովմասյան Արթուր 10-րդ դասարան
  14. Բեգյան Զոյա 10-րդ դասարան
  15. Աղաջանյան Քեթրին 10-րդ դասարան
  16. Գրիգորյան Սյուզաննա 10-րդ դասարան

Գործընկերներ-Արուճի միջնակարգ դպրոցի սովորողներ 

Համակարգող՝ Ելենա Միսակյան

Հանդիպման մասնակից յուրաքանչյուր սովորողի տրվում է  2-3 րոպե ժամանակ:
Բացի նախագծային խմբից, հարցեր տալու, դիտարկումներ անելու հնարավորություն կունենան նաև հանդիպման մասնակիցները (1-2 րոպե տևողությամբ):

Ծրագրում

  • գրողը և իրականությունը
  • մարդ-քաղաքացի-բանաստեղծ Իսահակյանը
  • քննարկում, ընթերցանություն, հարցեր…
  • կարդալ, ծանոթանալ  գործերին, հարցեր պատրաստել, հատվածներ ընտրել՝ կարդալու համար, պատրաստվել քննարկման:

Նպատակը՝ 

  • մշակութային, ճանաչողական քայլք գյուղում 
  • ձեռք բերել մարդկանց հետ աշխատանքային կապեր ստեղծելու հմտություններ 
  • «Կարդում ենք» Արուճում — Իսահակյանական օրերի ընդառաջ
  • պատմաշակութային կոթողներ, գյուղի և գյուղացու կյանքը 
  • կապ հաստատել տեղի դպրոցի սովորողների հետ 
  • կրթական  փոխանակումներ 
  • բերքահավաքի մասնակցություն

Նախագծի իրականացման քայլերը. 

  • նախապատրաստական շրջան. 
  • համացանցի միջոցով կատարել ուսումնասիրություն. 
  • .ընդհանուր պատկերացում գյուղի մասին 
  • տարածքի մշակութային կոթողները 

Հեղինակային կրթական ծրագրի շեշտադրումներ՝

  • հաղորդակցային հմտություններ
  • գրավոր և բանավոր խոսքի զարգացում
  • կարծիքի հիմնավորում, ստեղծական մտածողություն
  • մեդիահմտություններ

Իսահակյանի պատմվածքները

ԼԻԼԻԹ (հրեական առասպել)
Մի հին չինական զրույց
«Սաադիի վերջին գարունը»
«Համբերանքի չիբուխը»
«Արևի մոտ»
«Անհաղթ խալիֆան»
«Ահմեդի ուղտը»
Երջանկության իմաստը, Շիդհարը
«Եղնիկը»
«Ազգային երգը»
Առակներ

Հնագույն պատմության լուռ վկաները․․․

Հնագույն պատմության լուռ վկաները․․․

Արուճի տաճարը՝

Արուճի ս․ Գրիգոր տաճարը հայ ճարտարապետության ոսկեդարի ամենանշանավոր կառույցներից է։ Տաճարի առաջին ուսումնասիրողներից մեկը՝ վաստակաշատ Թորոս Թորամանյանը գրում է․ «Արուճի մեջ, բացի գմբեթից կանգուն է Գրիգոր Մամիկոնյանի ․․․ կանգնած եկեղեցին, որ մի գոհար է 7-րդ դարու մեջ։ ․․․ Արուճի եկեղեցին ոչ միայն իր մեծությամբ և բարձրությամբ նշանավոր է, այլ շինարարական տեսակետով ևս սքանչելի է»։

Ըստ շինարարական արձանագրության, տաճարի հիմնադրությունը տեղի է ունեցել Գրիգոր Մամիկոնյանի իշխանության անցնելու հաջորդ տարում՝ 662 թ․ մարտի 25-ին, որից հետո շինարարական աշխատանքները ավարտվել են 666 թ-ին, ինչպես նշում են պատմիչները (Սամվել Անեցի, Կիրակոս Գնաձակեցի)։ Հենց այդ ժամանակ էլ կատարվել են տաճարի օծումը Անաստաս Ակոռեցի կաթողիկոսի ձեռքով և Սուրհան-Դավթի մկրտություն։

Read more