Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք

Կոչականը Հովհաննես Թումանյանի ստեղծոգործություններում (Word փաստաթղթում)

Հետազոտական աշխատանք

ԹԵՄԱ՝ Կոչականը Թումանյանի ստեղծագործություններում

ԴԱՍԱՐԱՆ՝ 11-րդ դասարան

ՂԵԿԱՎԱՐ՝ Ելենա Սարգսյան

ԱՌԱՐԿԱ՝ Հայոց լեզու 

Բովանդակություն

1. Ներածություն։

2. Կոչականի քերականական հատկանիշները։

3. Կոչականի շարահյուսական կառուցվածքը և արտահայտման միջոցները։

4. Կոչականի շարահյուսական դերը և ոճական արժեքը։

5. Կոչականի հնչերանգը։

6. Կոչականի շարադասությունը։

7. Կոչականի կետադրությունը։

Ներածություն

Կոչականը լեզվի շարահյուսական մակարդակի կարևոր բաղադրիչներից մեկն է։ Հայ քերականագիտության մեջ այն դիտվել է նախադասության անդամ՝ ձևավորված առանձին հոլովով՝ կոչական հոլով։ Հետագայում կոչականը հայերենում կորցրել է իր հոլովական վերջավորությունները և նույնացել ուցցական հոլովի հետ։ Այդ է պատճառը, որ 19-րդ դարի 2-րդ կեսից հայ քերականներն այն դիտել են որպես սպասարկու բառեր՝ դուրս թողնելով դրանք նախադասության կառուցվածքից։ Մինչ այժմ էլ շատ լեզվաբաններ կոչականը դուրս են թողնում նախադասույան կառուցվածքից և այն դիտում իբրև արտանախադասական միավորներ։ Իրականում կոչականներն օժտված են ձեւաբանական, շարահյուսական եւ ոճական բազմաթիվ հատկանիշներով, դրանց շնորհիվ էլ նախադասության մեջ շատ կարևոր դեր են կատարում։ Հենց այդ պատճառով էլ վերջին շրջանի ուսումնասիրություններում վերանայվել է կոչականների վերաբերյալ քերականագիտության մեջ տիրող այն կարծիքը, թե դրանք լոկ սպասարկու բառեր են և նախադասության հետ քերականորեն չեն կապվում։

Оставьте комментарий