English assignment 3.10.2022

English assignment 3.10.2022

a. Rewrite the bold sentence must/might/can’t + have + verb.

  1. I’m sure Ben has read my email. I sent it yesterday.
    Ben must have read my email. I sent it yesterday.
  2. Holly’s crying. Perhaps she’s had an argument with her boyfriend.
    Holly’s crying. She might have had an argument with her boyfriend.
  3. I’m sure Sam and Ginny haven’t got lost. They had a map.
    Sam and Ginny can’t have got lost. They had a map.
  4. You saw Ellie yesterday? That’s impossible. She was in bed with flu.
    You can’t have seen Ellie yesterday. That’s impossible. She was in bed with flu.
  5. Perhaps John didn’t hear you. You know he’s a bit deaf.
    John might have not heard you. You know he’s a bit deaf.
  6. I’m sure Lucy has bought a new car. I saw her driving a Mercedes!
    Lucy must have bought het a new car. I saw her driving a Mercedes!
  7. I’m sure Alex wasn’t very ill. He was only off for one day.
    Alex can’t have been very ill. He was only off for one day.
  8. They didn’t come to our party. Maybe they didn’t receive the invitation.
    They didn’t come to our party. They might have not received the invitation.

b. Respond to the first sentence using should/ shouldn’t have + a verb in the list.

  1. We couldn’t understand anybody in Paris.
    You should have learned some French before you went.
  2. Tom told me his phone number but I’ve forgotten it.
    You should have saved it on your mobile phone.
  3. Rob was late because there was so much traffic.
    He shouldn’t have gone by car. The train is much faster.
  4. Amanda was rude to everyone at my party.
    You shouldn’t have invited her. She’s always like that.
  5. I haven’t got any money left after going shopping yesterday.
    You shouldn’t have bought so many shoes. Did you need three pairs?
  6. You look really tired.
    I know. I should have gone to bed earlier.
Պետական կառավարման ձևերը

Պետական կառավարման ձևերը

Պետության ձևի տարրերից է կառավարման ձևը:  Կառավարման ձևը պետական իշխանության բարձրագույն մարմինների և բնակչության փոխհարաբերությունների կազմակեպման կարգն է, նրանց իրավասությունները: Այժմ կա կառավարման երկու ձև` միապետություն և հանրապետություն:

Միապետությունը կառավարման այնպիսի ձև է, որը բարձրագույն պետական իշխանությունը իրականցնում է միանձնյա և, որպես կանոն, փոխանցվում է ժառանգորդին: Առանձին պետություններում (Վատիկան) իշխանությունը օգտագործվում է ցմահ, իսկ մի քանի երկրներում (ԱՄԷ, Մալազիա) սահմանվում են իշխելու ժամկետներ: Միապետությունները լինում են բացարձակ (անսահմանափակ) և սահմանադրական (սահմանափակ): Բացարձակ միապետությունը բնորոշ է հին աշխարհին և ուշ միջնադարին: Կառավարման այդ ձևը պահպանվում է Հարավ-Արևելյան Ասիայի և Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում (Բութան, Բրունեյ, Օման, Կատար): Բացարձակ միապետություններում օրենսդիր մարմինը մեկուսացված է գործադիր իշխանությունից, կառավարությունը կազմվում է միապետի կողմից և հաշվետու ու պատասխանատու է նրա առջև: 

Սահմանադրական միապետությունը բնորոշ է քաղաքարթության շրջանին, մեր օրերին: Դրա օրինակ կարող են լինել Մեծ Բրիտանիան, Բելգիան, Հոլանդիան, Դանիան, Շվեդիան, Նորվեգիան և այլն: Սահմանադրական միապետությունների բնորոշ առանձնահատկությունն այն է, որ միապետի իշխանությունը սահմանփակվում է խորհրդարանի կողմից: Սահմանափակման  աստիճանից էլ կաղված`առանձնացվում են խորհրդարանական և դուալիստական միապետություններ: Խորհրդարանական միապետություններում միապետի իշխանությունը սահմանափակվում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ոլորտում: Այստեղ «միապետը թագավորում է, բայց չի կառավարում», քանի որ օրենսդիր իշխանությունը պատկանում է խորհրդարանին, իսկ գործադիր իշխանությունը` կառավարությանը: Կառավարությունը կազմավորվում է խորհրդարանի կողմից, հաշվետու և պատասխանտու է նրա առջև: Դուալիստական միապետություններում (ԱՄԷ, Հորդանան, Մալազիա և այլն) միապետի լիազորությունները սահմանփակվում են օրենսդրության ոլորտում, բայց գործադիր իշխանության ոլորտում` բավական շատ են: Միապետը կազմավորում է կառավարությունը, որը հաշվետու և պատասխանատու է նրա առջև: 

Հանրապետությունը կառավարման այնպիսի ձև է, որի պետական իշխանության բարձրագույն մարմինները ձևավորվում են ընտրությունների միջոցով, քաղաքացիները ունեն լայն իրավունքներ ու ազատություններ: Այժմ առանձնացվում են հանրապետական կառավարման երեք հիմնական տարատեսականեր` նախագահական, խորհրդարանական և խառը: 

Նախագահական հանրապետություններում (ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա և այլն) նախագահը միաժամանակ միացնում է պետության գլխի և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները, բացակայում է վարչապետի պաշտոնը, տարանջատված են իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերը: Կառավարությունը նախագահի կողմից կազմավորվում է արտախորհրդարանական մեթոդներով: Նախագահն անմիջականորեն ղեկավարում է գործադիր ապարատը, իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Նա ընտրվում է ընտրական իրավունք ունեցող ամբողջ ժողովրդի կողմից` ուղղակի կամ անուղղակի ընտրությունների միջոցով, այդ պատճառով էլ իր գործունեության համար քաղաքական պատասխանատվություն չի կրում խորհրդարանի առջև: Խորհրդարանը չի կարող անվստահություն հայտնի կառավարությանը, նախագահն էլ իր հերթին, իրավունք չունի արձակել խորհրդարանը: Սակայն նա ունի խորհրդարանի վրա ազդելու բավական շատ միջոցներ, մասնավորապես` վետոյի, խորհրդարանին ուղերձներ հղելու իրավունք, որ նախագահին հնարավորություն են ընձեռում ազդել օրենսդրության իրականցման վրա: Կառավարման այպիսի ձևը, զսպումների և հակակշիռների կայուն համկարգի առկայությամբ, ճիշտ փոխհարաբերություններ է ստեղծում նախագահի և խորհրդարանի միջև:

Խորհրդարանական հանրապետությունում (Իտալիա, Գերմանիա և այլն) գերակայում է խորհրդարանի իշխանությունը, որը կազմավորում է կառավարություն, նշանակում վարչապետին, հրապարակում օրենքներ, հաստատում բյուջեն և այլն; Հանրապետության նախագահը համաևվում է պետության գլուխը: Նա ընտրվում է խորհրդարանի կողմից, նրա լիազորություններն ավելի նեղ են, քան նախագահական հանրապետություններում: Նա հիմնական ունի ներկայացուցչական գործառույթներ: Հետևաբար, նախագահն իր գործողությունների համար քաղաքական պատասխանատվություն չի կրում խորհրդարանի առջև: Խորհրդարանի կողմից կառավարությունը կազմավորվում է կուսակցական սկզբունքով այն կուսակցություններից, որոնք ընտրություններում հաղթել են և մեծամասնություն կազմել խորհրդարանում կամ նրա ստորին պալատում: Վարչապետի գլխավորությամբ կառավարությունն առաջնակարգ դեր է խաղում երկրի քաղաքական կյանքում: Հետևաբար, իրականացվող կուրսի և իր գործունեության համար նա քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև:

Խառը կամ կիսանախագահական հանրապետություններում (Ֆրանսիա, Ռուսաստան, Հայաստան) կառավարման այս ձևը ուժեղ նախագահական իշխանությունը զուգակցում է կառավարության գործունեության վրա խորհրդարանի արդյունավետ հսկողությանը: Նախագահը համարվում է պետության, առանձին երկրներում նաև գործադիր իշխանության գլուխը, զինված ուժերի գերագույն գխավոր հրամանատարը: Նա իր հայեցողությամբ, բայց խորհրդարանի համաձայնությամբ կարող է նշանակել վարչապետին, վերջինիս առաջարկությամբ նշանակել և ազատել կառավարության անդամներին, որոշ դեպքերում արձակել խորհրդարանը և նշամակել նոր ընտրություններ: Կարող է նաև որոշել պետության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, պետությունը ներկայացնել արտաքին հարաբերություններում և այլն: Հետևաբար, կառավարությունն իր գործունեության համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում նախագահի առջև, իսկ  այնուհետև պատասխանատու է նաև խորհրդարանի առջև: Պետբյուջեի հաստատմամբ խորհրդարնը հսկում է նախագահի կողմից կազմավորված կառավարության գործունեություը: Բացի դրանից կառավարությունը նորընտիր խորհրդարանի հավանությանն է ներկայցնում իր գործունեության ծրագիրը` խորհրդարանում դնելով իր վստահության  հարցը: Այսպիսով, խառը կամ կիսանախագահական հանրապետության գլխավոր առանձնահատկությունը կառավարության երկակի պատասխանատվությունն է նախագահի և խորհրդարանի առջև:

Պետության հատկանիշները

Պետության հատկանիշները

Ժամանակակից պետությունը, որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ, հասարակության վրա էական ազդեցություն ունեցող կազմակերպություն, հասարակական, քաղաքական մյուս ինստիտուտներից տարբերվում է միա քանի հատկանիշներով: 

1․ Տարածք: Դա պետության տարածությունն է, որն առաջացել է ոչ միայն պատմականորեն ազգային-էթնիկական, տնտեսական, մշակութային և այլ ձևերի կապերի հիման վրա, այլև արձանագրված և ամրագրված է միջազգային իրավունքով, միջպետական պայմանագրերով և իրավական այլ նորմերով: Դա այն տարածքն է, այն վայրը, որտեղ գործառնում է պետությունը, գործում են մարդկանց վարքագիծը սահմանափակող և կարգավորող օրենքները, հրամանագրերը և իրավական մյուս նորմերը: Հետևաբար, տարածքը` մարդկանց բազմության գտնվելու վայրը, պետության կարևորագույն հատկանիշներից մեկն է: Ընդ որում պետության տարածքը կարող է մեծ կամ փոքր լինել, բայց դա նշանակություն չունի: Մեծ ու փոքր տարածք ունեցող բոլոր պետությունները միջազգային հարաբերությունների իրավահավասար սուբյեկտներ են: Իշխանության գլխավոր խնդիրներից մեկը պետության սահմանների, նրա տարածքային ամբողջականության պաշպանումն է: Հենց տարածքի հսկողությունից են  սկսվում զարգանալ ներքին ու  արտաքին վեճերը, քաղաքական կոնֆլիկտները: Դրանց վտանգավոր ազդեցություն են ունենում ոչ միայն պետությունների տնտեսական կյանքի վրա` սպառազինությունների համար կլանելով նյութական ու ֆինանսական հսկայական միջոցներ, այլև ամբողջ միջազգային հարաբերությունների վրա։ 
2․ Բնակչություն: Բնակչությունը մարդկանց զանազան միավորումների, էթնիկական խմբերի, ազգերի ընդհանրությունն է, որը բնակվում է բոլորի համար ընդհանուր և միասնական պետության տարածքում և ենթարկվում պետական իշխանությանը: Բնակչությունը պետության առաջացման, գոյության անհրաժեշտ և էական պայման է, բայց ոչ բավարար տարր: Որպեսզի պետություն ստեղծվի, պետք է որ սոցիալ-տնտեսական և հոգևոր յուրահատուկ շահեր ունեցող մարդկանց բոլոր խմբերը կապված լինեն միմյանց հետ: Այդ կապը առաջանում է բնական և մարդկային մի շարք գործոնների շնորհիվ: Սակայն վճռական դերը պատկանում է պետությանը, որը ապահովում է ամբողջ տարածքի և նրա վրա բնակվող մարդկանց փողադարձ կապը: Այս կամ այն տարածքը և նրանում բնակվող մարդկանց բազմությունը պետություն են դառնում միայն այն դեպքում, եթե նրանց միջև հաստատվում է պետական իշխանություն: Մարդկանց այդ բազմության ընդհանուր ենթարկումն իշխանությանը պետության ամբողջականության կարևոր պայմանն է: Հակառակ դեպքում սոցիալ-տնտեսական, ազգային-էթնիկական և այլ կարգի կոնֆլիկտների հիման վրա բնակչության պառակտումը կարող է մեծ վտանգ ներկայացնել քաղաքական կայունությանը, պետության գոյությանը: 
3․ Իշխանություն: Պետություն ստեղծելու և պահպանելու համար տարածքի ու բնակչության հետ միասին պետք է լինի նաև իշխանություն, որը պետության կարևորագույն տարրն է, հատկանիշը: Առանց իշխանության չի կարող լինել պետություն: Դրա հետ միասին պետության գոյության համար անհրաժեշտ է նաև, որ տարածքը, բնակչությունը և իշխանությունը ոչ միայն փոխադարձաբար կապված լինեն իրար, այլև վերջինս ունենա այնպիսի յուրահատուկ հատկանիշներ, ինչպիսիք են հրապարակայնությունը, ինքնիշխանությունը, լեգիտիմությունը, ինստիտուցիոնալացումը և այլն:
 Պետությունը հրապարակային իշխանության հատուկ կազմակերպություն է, որը հասարակության բոլոր անդամների համար ավելի բաց է և շատ թափանցիկ, քան նրա մնացած մասերը: Այն ունի հատուկ կառուցվածքներ, մարմինների և հիմնարկների համակարգ, պրոֆեսիոնալ կադրեր և այլ գծեր, որոնք իրականացնում են հասարակության տնտեսական, սոցիալական, մշակութային, պաշտպանության և այլ կարգի գործընթացների կառավարումը:

 Պետությունը ինքնիշխան կազմակերպություն է, հասարակության այն մասը, որը տիրապետում է էական, մեծ ինքնիշխանության, քան նրա մյուս բոլոր մասերը, և իրեն դրսևորում է ոչ միայն որպես իրավունքի սուբյեկտ, այլ նաև որպես սուբյեկտ, իր սեփական ինքնիշխանության աղբյուր և կրող: Ցանկացած պետության ինքնիշխանության աղբյուրը և կրողը նրա բոլոր քաղաքացիներն են, որոնք, որպես կանոն, որոշակի ժամանակաշրջանում, որոշակի պայմաններում ինքնիշխանությունը հանձնում են իրենց ներկայացուցիչներին, որպիսզի իրենց անունից ընդունեն օրենքներ, որոշումներ: Պետության ինքնիշխանություն նշանակում է, որ տվյալ տարածքում բարձրագույն իշխանությունը պատկանում է պետությանը. իրավունքի տեսանկյունից նա բարձր է կանգնած տվյալ պետության տարածքում գտնվող այլ հիմնարկների իշխանությունից: Պետության որոշումները պարտադիր են բոլոր քաղաքացիների, կազմակերպությունների և հիմնարկների համար: Միայն պետության է պատկանում ամբողջ հասարակության կյանքը նորմավորելու, նրա համար պարտադիր օրենքներ, հրամանագրեր, կարգադրություններ և իրավական այլ ակտեր հրապարակելու իրավունքը:
 Պետության ինքնիշխանությունը ենթադրում է նաև, որ մյուս պետությունները իրավունք չունեն միջամտելու նրա ներքին ու արտաքին գործերին: Չմիջամտելու սկզբունքը ամրագրված է միջազգային կազմակերպությունների միջպետական պայմանագրերով և մի շարք պետությունների ներքին իրավական ակտերով:
 Մարդկանց համակեցության կանոնների կիրառումը հսկելու շրջանակներում պետությունն իր տարածքի առանձին քաղաքացիների, խմբերի և կազմակերպությունների  նկատմամբ ունի իշխանական լիազորությունների և օրենքով սահմանված հարկադրանքի մենաշնորհ: Դրա համար պետությունը ստեղծում է հասարակական կարգի պաշտպանության մարմիններ ու հիմնարկներ. ոստիկանություն, դատախազություն, դատարան, բանտեր և այլն:
 Բնակչության բոլոր խավերի համար պարտադիր է հարկեր, տուրքեր սահմանելու, գանձելու փոխառություններ թողարկելու, դրամական և բյուջետային քաղաքականություն իրականցնելու իրավունքը: Հարկերը, տուրքերն անհրաժեշտ են պետական ծառայողների աշխատանքի վարձատրության, ինչպես նաև տնտեսական, սոցիալական, հոգևոր և այլ ոլորտների հետագա զարգացման համար:
 Իշխանությունը  պետության մեջ ունի ինստիտուցիոնալ բնույթ: Ուրեմն չպետք է շփոթել այդ իշխանությունը ժամանակավոր իրականացնող անձանց և հենց պետությանը պատկանող իշխանությունը, որը կոնկրետ իրադրության մեջ, սահմանադրության հիման վրա, իրականցնում է իր  գերիշխանությունը: Պետությունը կառավարում է քաղաքական ընտրախավը, սակայն իր ինստիտուցիոնալացման պատճառով պետությունն ունի հարաբերական ինքնուրույնություն, որը դուրս է գալիս առանձին մարդկանց շրջանակներից և ձեռք բերում նոր որակ, նոր կարգավիճակ, նոր գործառույթներ: Հենց նրա ինստիտուցիոնալ բնույթն է թույլ տալիս ասել, որ փոխվում են կառավարողները, բայց  մնում են հիմնարկները, քաղաքական, պետական, սոցիալական կառուցվածքների պաշտպանությամբ զբաղվող, նրանց կառավարումն իրականացնող ինստիտուտները: Պետության ընդհանուր հատկանիշների սահմնումն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն: Քանի որ պետության այդ բոլոր հատկանիշների առկայության դեպքում են միայն պետությունը և մյուս կազմակերպությունները ճանաչվում որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտներ: