Բառակազմություն և բառագիտություն
- Ընտրիր տրված բառերից մեկը: Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու… կոտրվել է: (ող, ոխ)
… սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ)
Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց …. գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն)
Մի քանի հողի ձեռք-ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի …: (բույն, բուն)
Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել… շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)
Տնեցիներն այնքան են վարժվել … անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)
Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը: - Քո չքնաղ ծաղկի … է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)
- Անթիվ ու … են աստղերը: (բույր, բյուր)
… երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)
… երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)
… գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)
… գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)
Կետերի փոխարեն գրի՛ր նախադասության մտքին համապատասխանող բառ՝ ընտրված ուղղագրական բառարանից: Առողջ լինելու համար անհրաժեշտ է մշտապես կոփել մարմինը:
Նրա հագին վարդագույն վերնաշապիկ էր ու նորաձև փեշ:
Սիրում է ժամերով նստել տաք ավազին ու նայել ամպի լողացող պատառիկներին:
Հավաքածբոլոր փաստաթղթերն ու գրությունները դասավորեց թղթապանակում, դրեց պահարանի մեջ:
Կրիաի նման մտել է պատյանի մեջ ու ոչինչ լսել չի ուզում:
Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընթացքում իջել է: Ջրի կորստի հետ առնչվում են մի շարք այլ .ական հարցեր:
Առանձին ուշադրության է արժանի ջրավազանի կենդանական աշխարհի պահպանության խնդիրը:
Բնակության անբարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև Սևանի թևավոր բնակիչների՝ թռչունների համար:
Վիրավոր գազանի ձայնը անտառում դեռ երկար լսվեց:
Կետադրություն
Կետադրել նախադասությունները և վերլուծել ձևաբանորեն
Կհանդիպես նրան, բայց հաջողություն չեմ ակնկալում:
Ուսին՝ մնացել է խոռոչաձև սպի, իսկ հոգում՝ չսպիացող մի ցավ:
Մեքենան դղրդյունով անցավ քարե նեղ կամուրջը, մի քանի կիլոմետր համաչափ վազքով սլացավ գետի ափով ապա բարձրացավ քարքարոտ ճանապարհով:
Թողել եմ ներքև և՛ փառք, և՛ գանձ, և՛ քեն, և՛ նախանձ:
Ո՛չ հայրենիք ունի, ո՛չ տուն, ո՛չ անուն:
Կրակը լափեց թե՛ սերմ, թե՛ սերմնացան:
Նա այն հարուստներից էր, որոնց պարսկերեն հորջորջումով կոչում են նովսիքա այսինքն նոր քսակի տեր:
Բոլորին զբաղեցնում էր մի միտք այն է՝ վաստակել որքան կարելի է շատ և որքան կարելի է շուտ:
Հովիվներն աշխատում էին թաքցնել՝ ոչխարների հոտերը և գուժում էին այդ բոթը: