Սահյանի կյանքի ուղին

Սահյանի կյանքի ուղին

Համո Սահյանի կյանքի ուղին արտասովոր շրջադարձեր չունի։ Ծնվել է գյուղական բազմանդամ ընտանիքում, ստացել ուսում, անցել աշխատանքի և այդ ընթացքում կատարել է ստեղծագործական առաջին քայլերը, հետո բանակ, պատերազմ։ Հրանտ Մաթևոսյանն իր «Համո Ոսկեբերան Սահյանը» հոդվածի դիտարկումներում շատ դիպուկ է նկարագրում Սահյանի կյանքը․ «Համո Սահյանը ճիշտ մարդ էր․ իր կռվի ժամին կռվեց, խաղի ժամին խաղաց ու խայտաց, խոստովանանքի իր պահը, որ դիմագիծ է պարգևում ճշմարիտ գրականությանը՝ բավական երկարատև էր, և հեռանալու ժամին հեռացավ։ Եվ իր բոլոր պահերին գեղեցիկ էր, մերայինների մեջ թերևս ամենավայելուչը, քանի որ երբեք չմտավ իրեն չվերապահված սրահներ և այդպիսով իրեն անակնկալի չբերեց»։

Read more
Սահյանը որպես բնության երգիչ

Սահյանը որպես բնության երգիչ

Կա՞ արդյոք այնպիսի բանաաստեղծ, ով ավելի մեծ կապ ունի բնության հետ քան Սահյանը։ Կարծում եմ չկա։ Բանաստեղծ ում ներկայացնում են հետևյալ տողերով՝ «Նա բնության մեջ փնտրում էր մարդուն» այսպես է ներկայացրել Սահյանին իր ընկեր Շչորս Դավթյանը։
Բանաստեղծին բացահայտելն այդքան էլ դժվար աշխատանք չէ, միայն կարդալով նրա բանաստեղծությունները, պոեզիաները, նրանից մնացած հիշողությունները կարող ես որոշակի կարծիք և վերաբերմունք կազմել նրա մասին։ Սահյանն այն եզակի բանաստեղծներից էր, ով լի էր բացահայտումներով։ Նա միայն հասարակ բանաստեղծ չէր այլ՝ յուրահատուկ։ Նա միշտ իր բանաստեղծություններում կարողանում էր ներկայացնել աննկարագրելի թվացող բնության գեղեցկությունը։ Նա արժևորում էր բնությունը՝ ներկայանալով որպես բնության երգիչ։

Իմ Սահյանը

Իմ Սահյանը