Հայոց լեզու

Հայոց լեզու

1.Բոլոր բառերն սկսել մեծատառով.
Ա. Բոլոր պետությունների պաշտոնական բաղադրյալ հատուկ անուններում.

Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Արաբական Միացյալ Ամիրայություններ,
Աֆղանստանի Իսլամական Պետություն, Բելառուսի Հանրապետություն:
Բ. Բոլոր բաղադրյալ այն անձնանուններում և մականուններում ու
ծածկանուններում.

  • Եղիշե Աբգարի Սողոմոնյան (Եղիշե Չարենց), Խոսե Ռաուլ Կապաբլանկա, Ջորջ Նոել Գորդոն Բայրոն, Ջորջ Նոել Գորդոն Բայրոն, Նար-Դոս, Սայաթ-Նովա
  • Աշոտ Երկաթ, Արա Գեղեցիկ, Սահակ Պարթև, Տիգրան Մեծ, Անանիա Շիրակացի, Սողոմոն Իմաստուն, Հայկ Նահապետ, այսպես նաև՝ Առյուծաձև
    Մհեր, Գայլ Վահան, Ձախորդ Փանոս, Ձենով Օհան
Read more
Ագահության սկիզբը

Ագահության սկիզբը

Ադամի և Եվայի համար շատ դժվար և տխուր էր, դրախտից վտարվելուց հետո։ Դրախտում նրանք չէին մտածում ոչ մի բանի մասին և վայելում կյանքը, իսկ երկրի վրա նրանք պետք է թափեին արյուն և քրտինք, որպեսզի գոյատևեին։ Ադամը արագ շինեց մի գութան, լծեծ եզները և սկսեծ տխուր, գլուխը կախ հողը վարել։ Ադամը վերջապես բարձրացրեց իր գլուխը և նայեց շրջապատը։ Գեղեցիկ տեսարաններ, կենդանիներ, մեծ տարածք․․․ նա հանկարծ երջանկացավ, հասկանալով, որ այդ ամենը իրանն է։ Նա և Եվան միակ մարդիկ էին Երկրում, ուրիշ ոչ մեկ չեր կարող նրանց խանգարել և իրենց հողերը վերցնել։ Ագահությունը տիրեց Ադամի հոգու վրա։ Բայց հետո, նրա մտքում հայտնվեց մի միտք, որ կարող է մի ժամանկ նոր մարդ լինի և ուզենա գրավել իրենց տարածքը։ Այդ միտքը ստիպեց Ադամին վարել հողը ավելի արագ, վախենալով, որ այդ երևակայական մարդը կարող է իրենից շուտ տարածքը գրավել։

Read more
Երկնքի դարպասների մոտ

Երկնքի դարպասների մոտ

Պատմվածքը տեղի է ունենում երկնքում որտեղ հավաքվել են հարյուրավոր մարդկանց հոգիներ: Այնտեղ հավաքված հոգիներին Սուրբ Պետրոսը բաժանում է երեք մասի մի կողմում կանգնում են նրանք ովքեր թեկուզ մեկ անգամ խախտել են Աստծո տասը պատվիրանները: Մյուս կողմում կանգնում են նրանց ովքեր մեկ անգամ խախտել են Աստծո պատվիրաններից թեկուզ մեկը: Եվ երրորդ խմբի հոգիները՝ ովքեր ոչ մի հանանք չեն արել պետք է պարզապես կանգնած մնային իրենց տեղում:
Ահա բոլորը կանգնեցին այնտեղ որտեղ պետք է կանգնեին: Իր տեղում մնաց միայն մեկ հոգի: Սուրբ Պետրոսը կանչում է Աստծոն որոշում կայացնելու համար: Աստված որոշում է Հոգուն միայնակ չթողնել և մյուսներին ասում է,  որ ով ցանկանում է կներեմ նրան և բարի հոգու հետ կգնա դրախտ: Քիչ քիչ բոլորը առաջ եկան կենտրոն:

Read more
Ընկերների մեղքով

Ընկերների մեղքով

Ուիլյամ Սարոյանի <<Ընկերների մեղքով>> պատմվածքը իմ կարծիքով նա գրել է ինքն իր մասին: Նա այդ ժամանակներում տարբերվում էր մյուս երեխաներից, նա ուներ ուրիշ մտածելակերպ և ուրիշ ձև էր վարվում դպրոցում: Այդ ժամանակներում երեխաները այնքան ազատ չէին որքան հիմա: Ես չեմ կարծում, որ նա հարցեր էր տալիս ընդհանրապես ինչ-որ վատ նպատակներով, այլ միայն իր հետաքրքրասիրությունից դրդված: Յուրաքանչյուր հարցին ավելի խորն էր նայում, քան մյուս երեխաները, որովհետև նա ուզում էր իմանալ, թե փաստերը ինչպես են իմացել և որտեղից գիտի ուսուցիչը: Մյուս աշակերտները ընդունում էին այդ ամեն ինչը այնպես, ինչպես իրենց տալիս էին, իսկ Սարոյանը ուզում էր բացահայտել ամեն ինչ: Նա մյուսներից տարբերվում իր այդ համարձակությամբ: Ամենաշատը ինձ դա դուր եկավ այս պատմվածքում:

Read more
Դիցաբանություն

Դիցաբանություն

Դիցաբանություն կամ առասպելաբանություն, հոգևոր մշակույթի մաս, որի մեջ արտացոլված են նախնադարյան համայնական հասարակարգի մարդու աշխարհայացքը, նրա երևակայական պատկերացումները բնության ու հասարակության մասին և, գիտություն, որ ուսումնասիրում է դիցաբանական առասպելների էությունը, դրանց ծագման ու զարգացման օրինաչափությունները։ Որպես հոգևոր մշակույթի մաս և աշխարհը իմաստավորելու ու բացատրելու նախափիլիսոփայական մտածելակերպ՝ դիցաբանությունը ձևավորվել է մարդկային գիտակցության զարգացման այն աստիճանում, երբ դեռևս միմյանցից սահմանազատված չեն եղել գիտելիքը, հավատն ու երևակայությունը, երբ նույնացվել են իրականն ու իդեալականը։ Ստեղծվել են դիցաբանական առասպելներ բնության մշտափոփոխ երևույթների, աշխարհի, երկնային մարմինների, մարդու և կենդանիների ծագման, պատմական այս կամ այն իրադարձության մասին։ Երբեմն աստվածացվել են նաև որևէ ցեղի կամ ժողովրդի կյանքում կարևոր դեր խաղացած պատմական անձնավորությունները, իսկ որոշ աստվածներ ձեռք են բերել պատմական անձնավորության գծեր։

Read more
Bonjour c’est moi

Bonjour c’est moi

Bonjour, je m’appelle Yelena, j’ai 15 ans, j’étudiais à l’école secondaire d’Aruch, maintenant je souhaite poursuivre mes études au complexe éducatif Mkhitar Sebastatsi.

En effet, maintenant je me présente un peu : je suis une personne avec une forte énergie, je suis sociable, déterminé, sympathique, bien qu’il y ait des opinions qu’au début je ressemble à une personne qui ne communique pas, mais ce n’est pas le cas. Je suis très dévoué et peut être décrit comme un personnage positif ou négatif.

J’aime voyager, jouer à des jeux intéressants, lire des livres, danser, regarder des films, etc.

J’aime beaucoup mon pays natal, l’Arménie, je suis surpris des gens qui veulent quitter leur patrie. Je pense que tout le monde devrait être éduqué pour contribuer au développement du pays et ne pas quitter la patrie.

J’aime regarder des films d’horreur, j’aime les danses folkloriques arméniennes. J’aime les livres de genres différents.

J’aime étudier les langues, je prends souvent des cours d’anglais. J’ai suivi des cours de natation, de piano, mais je n’aime pas jouer du piano .

Ճամփորդություն դեպի Սյունյաց աշխարհ

Ճամփորդություն դեպի Սյունյաց աշխարհ

Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով, հանքային աղբյուրներով, բարձրադիր ջրվեժներով։ Երկօրյա ճանապարհորդության ընթացքում մեզ հաջողվեց բացահայտել Հայաստանը նորովի։ Քայլարշավային երթուղիները տանում էին հենց այդ դժվարհասանելի բերդերն ու ջրվեժները։

Read more
Անծանոթ աղջիկը / Վերլուծություն․․․

Անծանոթ աղջիկը / Վերլուծություն․․․

Պատմվում է մի տղայի մասին, ում անունը Օպարում էր։ Նա հարուստ ընտանիքից էր։ Տղան հայր չուներ և մայրը մենակ էր դաստիարակել նրան։ Նրա խնամակալը հորեղբայրն էր, ով կլանված էր տղայի ընտանիքի շահերով և տանը բոլորը իրեն էին ենթարկվում։ Մայրն ու հորեղբայրն ցանկանում էին ամուսնացնել Օպարումին։ Հորեղբայրը այնպիսի աղջիկ էր փնտրում,որ լիներ ո՛չ շատ հարուստ, ո՛չ էլ շատ աղքատ։ Աղջիկը պետք է լիներ համեստ։ Վերջապես նա գտավ այդպիսի աղջկա, բայց իր ագահության պատճառով հարսանիքը տեղի չունեցավ։ Օպարումը աղջկան չէր տեսել, բայց երբ նրա ձայնն էր լսում շփոթվում ու անհանգստանում էր։ Տղան երազում էր տեսնել աղջկան և ենթադրում էր, որ աղջիկը նույնպես հավանել է նրան։ Մի օր, երբ տղան մորը գնացքով ուղեկցում էր Սուրբ վայրեր, վագոնում հանդիպում է մի աղջկա, ում ձայնը շատ ծանոթ էր նրան։ Որոշ ժամանակ հետո տղան իմանում է, որ դա այն աղջիկն էր, ում հետ նա մեկ տարի առաջ պետք է ամուսնանար։ Տղան թողնում է իր ընտանիքը և մեկնում է աղջկա գյուղը։ Թեև նրանք չեն ամուսնանում, բայց տղան շատ ուրախ էր, որ ամեն օր տեսնում էր աղջկան, լսում էր նրա ձայնը, օգնում էր նրան աշխատանքում։ Նրա հոգին ասում էր, որ տեղ է նվաճել աղջկա սրտում։ Օպարումը գոհ էր իր բախտից, որ գտել էր իր տեղը կյանքում։

Էկոլոգիական հիմնախնդիրներ

Էկոլոգիական հիմնախնդիրներ

Մեր հասարակությունը լրջորեն չի գիտակցում էկոլոգիական խնդիրները, քանի որ կարծես չի առերեսվել դրա հետ։ Մեր գիտակցության մեջ առաջնահերթ են սոցիալ-տնտեսական խնդիրները, իսկ էկոլոգիականը կարծես չենք էլ գիտակցում: Հավանաբար մեր հասարակությունը դեռ զարգացման այն փուլին չի հասել, որ գիտակցի, թե առկա կենսապայմաններին հասնելու համար ինչ վնաս ենք տվել շրջակա միջավայրին և մեր առողջությանը: Մարդը գոյատևում և ապահովում է իր հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնության բարիքներից։ Մարդու վերաբերմունքը բնական միջավայրի նկատմամբ ի սկզբանե եղել է սպառողական, բայց այդ միջավայրի ինքնազարգացման և ինքնավերականգնման միջոցով «բուժվել են» մարդահարույց վնասները։ Այժմ մարդու ակտիվ ներգործությունը բնական միջավայրի վրա այնպիսի ծավալներ է ընդունել, որ խախտվել է ինքնակարգավորման ու ինքնազարգացման ընթացքը (վերջին 30 տարվա ընթացքում բնությունից կորզվել և օգտագործվել է այնքան նյութական պաշար, որքան նախորդ 5000 տարվա ընթացքում)։

Read more
Կրոն

Կրոն

Կրոնը, հասարակական գիտակցության ձև և աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա։ Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։

Կրոնի կառուցվածքային տարրերն են՝ կրոնական գիտակցությունը, պաշտամունքը և կազմակերպությունը։

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ ), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ։

Read more