Ընկերների մեղքով

Ընկերների մեղքով

Ուիլյամ Սարոյանի <<Ընկերների մեղքով>> պատմվածքը իմ կարծիքով նա գրել է ինքն իր մասին: Նա այդ ժամանակներում տարբերվում էր մյուս երեխաներից, նա ուներ ուրիշ մտածելակերպ և ուրիշ ձև էր վարվում դպրոցում: Այդ ժամանակներում երեխաները այնքան ազատ չէին որքան հիմա: Ես չեմ կարծում, որ նա հարցեր էր տալիս ընդհանրապես ինչ-որ վատ նպատակներով, այլ միայն իր հետաքրքրասիրությունից դրդված: Յուրաքանչյուր հարցին ավելի խորն էր նայում, քան մյուս երեխաները, որովհետև նա ուզում էր իմանալ, թե փաստերը ինչպես են իմացել և որտեղից գիտի ուսուցիչը: Մյուս աշակերտները ընդունում էին այդ ամեն ինչը այնպես, ինչպես իրենց տալիս էին, իսկ Սարոյանը ուզում էր բացահայտել ամեն ինչ: Նա մյուսներից տարբերվում իր այդ համարձակությամբ: Ամենաշատը ինձ դա դուր եկավ այս պատմվածքում:

Read more
Դիցաբանություն

Դիցաբանություն

Դիցաբանություն կամ առասպելաբանություն, հոգևոր մշակույթի մաս, որի մեջ արտացոլված են նախնադարյան համայնական հասարակարգի մարդու աշխարհայացքը, նրա երևակայական պատկերացումները բնության ու հասարակության մասին և, գիտություն, որ ուսումնասիրում է դիցաբանական առասպելների էությունը, դրանց ծագման ու զարգացման օրինաչափությունները։ Որպես հոգևոր մշակույթի մաս և աշխարհը իմաստավորելու ու բացատրելու նախափիլիսոփայական մտածելակերպ՝ դիցաբանությունը ձևավորվել է մարդկային գիտակցության զարգացման այն աստիճանում, երբ դեռևս միմյանցից սահմանազատված չեն եղել գիտելիքը, հավատն ու երևակայությունը, երբ նույնացվել են իրականն ու իդեալականը։ Ստեղծվել են դիցաբանական առասպելներ բնության մշտափոփոխ երևույթների, աշխարհի, երկնային մարմինների, մարդու և կենդանիների ծագման, պատմական այս կամ այն իրադարձության մասին։ Երբեմն աստվածացվել են նաև որևէ ցեղի կամ ժողովրդի կյանքում կարևոր դեր խաղացած պատմական անձնավորությունները, իսկ որոշ աստվածներ ձեռք են բերել պատմական անձնավորության գծեր։

Read more