Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին Քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն:     Այդ գոր­ծում բացառիկ դեր են խա­ղա­ցել Տր­դատ Գ թա­գա­վո­րը /287-330/ եւ Հա­յոց առա­ջին հայ­րա­պետ Սբ. Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը /301-325/:

Հայ պատ­մա­գ­րու­թյան հա­մա­ձայն, երբ 287 թվա­կա­նին Տր­դա­տը հռո­մեա­կան զոր­քի օգ­նու­թյամբ վե­րա­դառ­նում է Հա­յաս­տան վե­րա­գ­րա­վե­լու իր հոր գա­հը, ճա­նա­պար­հին զո­հեր է մա­տու­ցում Անա­հիտ հեթանոսական աս­տ­վա­ծու­հու մե­հյա­նին: Իր զի­նա­կից­նե­րից Գրի­գո­րը քրիս­տո­նյա լի­նե­լով հրա­ժար­վում է զոհ մա­տու­ցել: Այդ ժա­մա­նակ Տր­դա­տին հայ­տ­նի է դառ­նում նա­և, որ նա իր հոր` Խոս­րով Բ-ին սպա­նող Անակ իշ­խա­նի որ­դին է: Տր­դա­տը հրա­մա­յում է նրան գցել Ար­տա­շա­տի ստո­ր­եր­կ­րյա բան­տը, որ սահ­ման­ված էր մա­հա­պարտ­նե­րի հա­մար: Նույն թվա­կա­նին Տր­դա­տը եր­կու հրո­վար­տակ է ար­ձա­կում: Առա­ջի­ն հրովարտակով հրա­մա­յում է Հա­յաս­տա­նի մեջ գտ­ն­վող քրիս­տո­նյա­նե­րին կապած ար­քու­նիք բե­րել եւ նրանց ու­նեց­ված­քը բռ­նա­գ­րա­վել, իսկ եր­կ­րոր­դով մա­հա­պա­տիժ է սահ­մա­նում քրիս­տո­նյա­նե­րին թաք­ց­նող­նե­րի հա­մար:

Read more
Կոմիտասը ժամանակակիցների հուշերում

Կոմիտասը ժամանակակիցների հուշերում

Image result for կոմիտաս

Գարեգին Լևոնյան — միջահասակ, նիհար, ջղուտ և զգայուն, դեմքը դեղնավուն, աչքերը արտահայտիչ և վառվռուն, գլուխը ճաղատ, մորուքը ո՛չ «վարդապետավայել», այլ ծնոտի տակ միայն թողած, այսպես կոչված վագներյան, ինքը արագաքայլ և անհամբեր, միշտ շտապող, միշտ աշխատասեր, կյանքից գոհ, լավատես… Ապրում էր, կարելի է ասել, սպարտական կյանքով, ուտելու մեջ պարզ և չափավոր, չէր խմում ու չէր ծխում. քնում էր գարուն թե ձմեռ բաց պատուհանով և, որ գլխավորն էր, պառկում էր ուղղակի հատակի վրա, առանց ներքնակի և բարձի։ Նոտագրության մեջ մաքրասեր էր, գրում էր գեղեցիկ, իր իսկ տողած թղթերի վրա, այնպես որ նրա ձեռագրերից կարելի էր ուղղակի կլիշե պատրաստել։

Read more
Քերականական աշխատանք

Քերականական աշխատանք

Լրացնել բաց թողած տառերը:

Տասներկուերորդ դարում անողոք ու անօրեն թշնամին պաշարեց Բաղաբերդը: Երբ գրավեց այն, հրո ճարա-  դարձրեց ավելի քան իննսուն հազար մագաղաթյա մատյան:
Մինչ այդ քաջարի մի հայորդի փորձեց ինչ-որ բան փրկել: Կտրիճ երիտասարդը մեջքին կապեց տասնինը թանկարժեք մատյաններ, ահռելի անդնդախոր կիրճի վրայով պարանով անցավ հանդիպակաց կողմը: Մտավ անտառ ու կանգ առավ հաստաբուն մի թղկենու մոտ: Փրկված մատյանները թաքցրեց սաղարթախիտ ծառի հսկայական փչակում:
Անձնվեր երիտասարդի մասին որևէ  տեղեկություն չի պահպանվել, իսկ փչակը ութ հարյուր տարի ծառայեց իբրև յուրօրինակ մի մատենադարան, որը հայտնաբերվեց պատահաբար: Այժմ հնամենի մատյանները պահպանվում են մեր երկրի գլխավոր ձեռագրատանը։

Ակսել Բակունց «Խոնարհ աղջիկը» | Վերլուծություն…

Ակսել Բակունց «Խոնարհ աղջիկը» | Վերլուծություն…

Երկու ընկեր են լինում: Մի անգամ Ձորագյուղի մոտով անցնելիս նա հիշեց, որ այդտեղ եղել է: Մյուս ընկերը հարցրեց թե ինչու և նա պատասխանեց, որ երբ տասնյոթ-տասնութամյա տղա էր բանտից նոր էր ազատվել և մի որոշ ժամանակ պետք է քաղաքում չերևար: Նրան նրա հարազատները հրավիրեցին Ձորագյուղ ուսուցիչ աշխատելու, իսկ նա այդ ժամանակ շատ եռանդ ուներ: Նա աշխատում էր, երբ մի օր անտառում հանդիպեց մի գեղեցիկ աղջկա: Աղջկա անունը Խոնարհ էր: Նա հավանեց այդ աղջկան և սկսեց թաքուն հետևել նրան: Խոնարհի փոքր քույրը սովորում էր այդ տղայի դասարանում: Առաջ նա վերաբերվում էր այդ աղջկան ինչպես մնացածներին, իսկ այդ իմանալուց հետո նա ավելի սիրալիր էր աղջկա հետ: Մի օր Խոնարհի ծնողները հրավիրեցին նրան իրենց տուն ընթրելու: Նա մերժեց, պատճառաբանելով որ զբաղված է և գիրք է կարդում: Նրանք դրանից նեղվեցին: Նա զղջաց, որ չի գնացել, բայց նրան հանդիմանեցին և նորից չհրավիրեցին:

Անցան ամիսներ և արդեն գնալու ժամանակն էր: Երիտասարդ տղան շատ էր ուզում տեսնել Խոնարհին և որոշեց կազմակերպել ավարտական հանդես: Նա ասաց երեխաներին, որ բոլոր հարազատներին հրավիրեն: Հանդեսի ժամանակ եկել էր նաև Խոնարհը: Նա ուղղում էր քրոջ շորերը: Տղան եկավ և նստեց Խոնարհի կողքին և բռնեց նրա ձեռքը: Բայց Խոնարհը քաշեց ձեռքը և օգնեց քրոջը: Գնալու ժամանակ նա ուզեց տեսնել խոնարհին, բայց չգտավ: Տարիներ անց երբ ընկերոջ հետ այդտեղով անցնում էին նրանք նորից տեսան Խոնարհին: Նրա ընկերը ասաց, որ մի քանի օր առաջ Խոնարհն էր եկել և մի բուռ ցորեն էր խնդրում: Նա ասում էր, որ ամուսինը մահացել էր, իսկ իրենց միակ կովը սատկել էր: Տղան ճանաչեց Խոնարհին, բայց աղջիկը՝ ոչ:

Նաիրի Զարյան․ «Արա Գեղեցիկ» | Վերլուծություն…

Նաիրի Զարյան․ «Արա Գեղեցիկ» | Վերլուծություն…

Զարյանը «Արա Գեղեցիկ» դիցապատմական ողբերգության նյութը վերցրել է Մովսես Խորենացու Հայոց պատմությունից: Այն բաղկացած է 5 արարից՝ Հայկյան աղեղ, Շամիրամ, Հայոց աշխարհ, Նուարդ, Հարալեզներ: Ասորեստանի Նինոսի հետ դաշինք կնքելու նպատակով Արա Գեղեցիկը մեկնում է Նինվե: Դատարկաձեռն չի գնում, հետը տանում է թանկագին ընծաներ, որոնք դուր չեն գալիս Շամիրամին, նա ասում է, որ դրանք իբրև ընծա նվեր գեղեցիկ են, բայց իբրև հարկատրություն շատ չնչին են: Հրապուրվելով Արայի գեղեցկությամբ Շամիրամը պահանջում է, որ Արան ամուսնանա իր հետ և դառնա Հայաստանի և Ասորեստանի թագավոր: Շամիրամի առաջարկին Արան բարեհաճորեն է մոտենում, որովհետև հրապուրվել էր նրա գեղեցկությամբ: Զայրանում է արքայամայրը, պահանջում մերժել առաջարկը, սակայն Նուարդը փորձում է շտկել իրավիճակը, ասելով, որ անեծք պետք չէ, թող Արան գնա, բայց երբ վերադառնա, ինքը նրան կողջունի որպես քույր: Իրար հաջորդող պատգամավորներից մեկը Արային հաղորդում է Շամիրամի պատգամը, որ եթե նա չհամաձայնվի և չընդունի առաջարկը այն ժամ կարժանանա ոչ թե Շամիրամի կողքին նստելու բախտին, այլ կկանգնի նրա առջև իբրև շղթայակապ գերի: Արան վերջապես սթափվում է երազներից և պատրաստվում պատերազմի: 

Գործողություններին մասնակցում է 25 հերոս, որոնցից մի քանիսը՝ Արա գեղեցիկը, Շամիրամը, Նինոսը, Նինուասը, Նուարդը, պատմական անձնավորություններ են, կան նաև վիպերգում: Արան հայրենիքի հայրենասիրության խորհրդանիշ է, իսկ Նուարդը հայ կնոջ խոհեմ, հավասարակշիռ, համբերատար ոգու խորհրդանիշ է:

Արտաշես 1-ինի բարեփոխումները

Արտաշես 1-ինի բարեփոխումները

Հողային բարեփոխումը

Արտաշեսի օրոք խիստ սրվել էին հողի մասնավոր սեփականատերերի և գյուղական համայնականների միջև հակասությունները:  Ագարակատերերն անարգել զավթում էին համայնական հողերն ու գյուղացիներին զրկում իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից: Բնականաբար, հողազուրկ գյուղացին այլևս չէր կարող հարկ վճարել պետությանը, դեռ ավելին` շահագրգռված չէր և չէր կարող զինվորագրվել բանակին: Համայնական հողերի անզուսպ յուրացումը տեղիք էր տալիս զինված ընդհարումների: Պետությունը չէր կարող անտարբեր դիտողի դերում լինել:

Մոտ Ք.ա. 180 թ. Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն` մասնավոր հողային տնտեսությունների (ագարակներ) սահմանները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից: Այս հրամանագիրը մի կողմից` օրինականացնում էր ագարակատերերի մինչ այդ կատարած զավթումները, իսկ մյուս կողմից` պահպանում էր համայնքային սեփականությունը: Հողային բարեփոխման վերաբերյալ պատմահայրը վկայում է, թե «Արտաշեսը հրամայել է որոշել գյուղերի և ագարակների սահմանները…, կոփել է տվել քառակուսի քարեր և տնկել հողի մեջ»: Սահմանաքարերից շուրջ քսանը, որ ունեն Արտաշեսի անունով արամեերեն արձանագրություններ, հայտնաբերվել են Հայաստանի տարբեր շրջաններում: Դրանցից մի քանիսն այժմ ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում:

Read more
Վիլյամ Սարոյան «Նարինջները» | Վերլուծություն…

Վիլյամ Սարոյան «Նարինջները» | Վերլուծություն…

Պատմվածքի երեք հերոսներից մեկը՝ հորեղբոր կինն էր, ով ընդհանրապես չէր ուզում աշխատել, բայց ուզում էր, որ տղան աշխատի և նրա շնորհիվ շատ գումար ունենային։ Պատմվածքում ասվում էր, որ տղայի հայրը և հորեղբայրը ժպտալ չեն սիրել, բայց իմ կարծիքով տղայի չժպտալը կապված էր հորեղբոր և կնոջ վեճերի, ծնողների մահվան և ստիպողաբար աշխատելու հետ։ Տղան ըստ իս մեղավոր էր, որովհետև պետք չէ բոլորին ցույց տալ, որ դու տխուր ես, քո տխրության պատճառները, այդ ամենը դու պետք է պահես քո մեջ, քո ներսում։ Դու կարող ես տանը տխրել,՝ լաց լինել, բայց ոչ բոլորը պետք է իմանան դրա մասին։ Դու պետք է ժպտաս ամեն դեպքում, անգամ այն ժամանակ, երբ ժպտալը քեզ համար շատ դժվար է։ Կինը նույնպես շատ սխալ էր ըստ իս, եթե նա տղային խնդեր աշխատանք կատարել, տղան կարող էր կատարել աշխատանք, բայց նա չէր խնդրում, նա ստիպում էր, որից տղան ավելի շատ էր տխրում։ Հորեղբայրը ինչ֊որ տեղ տղային էր պաշտպանում, ինչ֊որ տեղ էլ տղային ստիպում էր աշխատել։

Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Թեմա՝ Կիլիկիայի մանրանկարչությունը

Սովորող՝ Միսակյան Ելենա, 12-րդ դասարան

Ղեկավար՝ Ելենա Սարգսյան

Առարկա՝ հայոց լեզու, գրականություն

Աշխատանքի ամբողջական տարբերակը տեսել հղումով

Գրախոսներ՝ Մ․Մաշտոցի անվան Մատենադարան, Ձեռագրերի կրկնօրինակման բաժնի վարիչ, մանրանկարիչ Լիլիթ Ամիրջանյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր- Հրայր Խաչատրյան

Սահիկաշարը այստեղ