Phrases with get

Phrases with get

a. Complete the sentences with the expressions in the list.

  1. I get the impression you’re a bit annoyed with me.
  2. You’ll get a shock when you see him. He looks awful.
  3. Since we stopped working together, we hardly ever get the change to see each other.
  4. Everyone else laughed, but I didn’t get the joke.
  5. When you get to know him, I think you’ll really like him.
  6. I need to speak to Martina urgently, but I just can’t get hold of her.
  7. I want to get rid of that awful painting, but I can’t because it was a wedding present from my mother-in-law.
  8. I’m going to get my own back on my brother for telling my parents I got home late. Now I won’t lend him my bike.
  9. He’s going to get in trouble with his wife if he’s late again.
  10. I tried to walk past him, but he wouldn’t get out of the way.

    b. Match sentences.
  1. There’s no way you can afford that car! Get real!
  2. You’re 40 and you’re still living with your parents! Get a life!
  3. It’s just too difficult for me. I’m not getting anywhere with the crossword.
  4. Everything about her irritates me, her voice, her smile — everything! She really gets on my nerves.
  5. Her exam is in two weeks and she hasn’t even started studying. She really needs to get her act together.
  6. They have exactly the same tastes and interests. They get on like a house on fire.
  7. If you don’t leave soon, you’ll miss the train. You should get a move on.
  8. Your grandfather must be getting on a bit. Is he in his eighties now?
  9. My boyfriend just never gets the message. I keep dropping hints about us getting engaged, but he takes no notice.
  10. She always gets her own way. He just does whatever she tells him to.

c. Match the bold phrasal verbs.

  1. How often do you get together with your extended family? Meet socially (J)
  2. How long do you think it usually takes people to get over a break-up? Recover from (A)
  3. How do you react if somebody interrupts you when you’re trying to get on with some work? Continue doing (K)
  4. Do you have any friends who you find it difficult to get through to in spite of trying to talk to them honestly? Make somebody understand (D)
  5. What are the best subjects to study in your country if you want to get into politics? Start a career or profession. (B)
  6. What’s the best way to get around your city, on foot or by public transport? Move from place to place (C)
  7. Have you ever cheated in an exam but got away with it? Do something wrong without getting caught (L)
  8. What’s the minimum amount of money you would need to get by if you were living alone in your town? Manage with what you have (E)
  9. If you get a bit behind with your work or studies during the week, do you make up for it at the weekend? Fail to make enough progress (F)
  10. Does bad weather ever get you down? Depress you (G)
  11. In your family, who is best at getting out of doing their share of the housework? Avoid responsibility or obligation (I)
  12. If you leave people a message, does it annoy you if they don’t get back to you immediately? Respond to somebody by speaking or writing (H)
Ակսել Բակունց «Միրհավը». Վերլուծություն

Ակսել Բակունց «Միրհավը». Վերլուծություն

Կյանքն իմաստավորող գեղեցկության, ապրեցնող կարոտի մասին էր պատմվածքը: Աշնան վերջին օրերին Դիլան սովորության համաձայն գնում է այգի՝ դուռ ու ցանկապատ ամրացնելու։ Աշնան արևի տակ նստած՝ Դիլան հիշում է իր երիտասարդ տարիները, առաջին սերը՝ Սոնային, որ թռավ միրհավի պես։ Դարձյալ գրեթե բառեր չկան պատկերվող սիրո համար։ Կա միայն հաճելիորեն ջերմացնող տաք լռություն: Ամբողջ պատմվածքը հյուսված է ապրած կենսական վիճակների վերապրման ու կարոտի զգացողության մի այնպիսի ոճով, որը կենդանացնում է ծերացած մարմինն ու հոգին:

Ակսել Բակունց «Մթնաձոր» | Վերլուծություն…

Ակսել Բակունց «Մթնաձոր» | Վերլուծություն…

Պատմվածքում նկարագրվում է անտառի բնությունը, ծառը, ծաղիկը, թուփը և այլն: Կար անտառապահ՝ ում անունը Պանին էր, նա որսորդ էր և ուներ վեց շուն: Ավին էլ էր որսորդ: Մի անգամ Ավին, երբ փայտ գողանալուց էր եղել, բռնվել էր, Պանինը նրան տեսել էր: Պանինը դրա դիմաց ուզեց քսան ռուբլի վճարել իրեն, կամ դրա տեղը Մթնաձորից 1 արջ որսալ: Հետո Ավին փախավ ու ճանապարհին մի արջ դուրս եկավ նրա դիմաց և ընկավ նրա հետևից: Ավին կրակեց, բայց նրան դա չօգնեց, արջին ոչինչ չպատահեց, ու այդ պահին արջը հասավ ու բռնեց Ավիյին: Հենց այդ պահին Պանինը հասավ օգնության ու փրկեց Ավիյին, նա սպանեց արջին:

Իմ կարծիքով Պանինը՝ անտառապահը ճիշտ էր, որ բոլորի հետ խիստ էր վարվում և բոլոր անտառապահներն էլ այդպես պետք է անեն: Իրականում Պանինը լավ մարդ էր, սակայն գոռոզ և խիստ էր: Պանինը պատմվածքի վերջում օգնեց Ավիին, սակայն Ավին իր օրենքներին չէր ենթարկվել:

Մարդն ինչքան խիստ է լինում, նրան բոլորը ասում են վատ մարդ: Բայց վատ մարդիկ իրականում ավելի բարի և ուժեղ հոգի ունեն, քան բարիները:

Քերականական աշխատանք

Քերականական աշխատանք

Տրված բարդ նախադասությունները փոխակերպել պարզ նախադասության.

1. Զբոսաշրջիկները հասան հուշարձանին, որը կառուցվել է մեկ դար առաջ։

2. Բոլորին հայտնի էր, որ նա լավ քանդակագործ է։ — Բոլորին հայտնի էր նրա լավ քանդակագործ լինելը։

3. Երբ աշխատանքն ավարտեց, հավաքեց գործիքները։ — Աշխատանքն ավարտելուն պես հավաքեց գործիքները։

4. Աղբյուրի մեղմ կարկաչը հանգստություն բերեց նրանց սրտերին, ովքեր եկել էին հեռու քաղաքից։

5. Ցանկանում էր անպայման գնալ, որպեսզի բերի իրեն անհրաժեշտ նյութերը։ — Ցանակնում էր անպաըման գնալ, իրեն անհրաժեշտ նյուտերը բերելու համար։

6. Ընտրել էր այն գրքերը, որոնք հետաքրքիր էին։ — Ընտրել էր իրեն հետաքրքրող գրքերը։

7. Բոլորը հավաքվել էին սրահում, որ դիմավորեն եկող հյուրերին։ — Բոլորը հավաքվել էին սրահում, եկող հյուրերին դիմավորելու համար։

8. Բոլորը նոր միայն իմացան, որ նա մրցանակ է ստացել։ — Բոլորը նոր միայն իմացան, նրա մրցանակ ստանալը։

9. Նախքան աշխատանքը կսկսեր, մի քանի անգամ հաշվարկներ կատարեց։ — Նախքան աշխատանքը սկսելը, մի քանի անգամ հաշվարկներ կատարեց։

10.Որպեսզի մինչև մութն ընկնելը հասնի գյուղ, անտառապահը գնաց լեռնային ծուռումուռ կածանով: — Մինչև մութն ընկնեևը գյուղ հասնելու համար, անտառապահը գնաց լեռնային ծուռումուռ կածանով

11. Եթե սուրհանդակը ուշանար, արքան օգնական զորք էր ուղարկելու: — Սուրհանդակի ուշանալու դեպքում, արքան օգնական զորք էր ուղարկելու:

12.Երբ բանտից ազատվեց, Օհանը այլևս չուզեց տեսնել իր դավաճան ընկերներին: — Բանտից ազատվելուց հետո, Օհանը այլևս չուզեց տեսնել իր դավաճան ընկերներին:

13.Կարկաչուն գետի ափին հինավուրց ընկուզենին է, որի տերևներն արդեն դեղնել էին: — Կարկաչուն գետի ափին տերևներն արդեն դեղնած հինավուրց ընկուզենին է։

  • Կետադրական աշխատանք

Արտագրե՛լ և կետադրե՛լ։
ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն
էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ՝
ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝
պատշգամբի մի անկյունում, նրա համար՝ ստեղծեցի մի հարմար անկյուն բերելով
խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում
գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ
ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր
կենդանիներ են դրանք․ շաբաթներով կարող են ոչինչ չուտել,  բայց շատ հեշտ են
դիմանում,  որովհետև շարժումներ քիչ են անում,  և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում:

բ) Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել՝ երբ և ով էր կորիզը
նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել, թե ինչպես էր կորիզը
հարմարվել ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո՛, զարմանալի էր, բայց ծառը գոյատևում էր ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտեմ ՝ եկող գարնանն էլ ծառը կծաղկի ու հետո կծածկվի պտուղներով, և գյուղի
տղաների հերթական կենսախինդ սերունդը, դարձյալ չհամբերելով, կմագլցի վեր,
կպոկի դեռևս չհասած կանաչ պտուղները՝ շտապելուց ու խառնաշփոթից մի քանի
ճյուղ կոտրելով։ Հետո նրանք մի խորին խորհրդով կնստեն վերևում՝ կիսավեր
գմբեթի վրա, կսեղմվեն իրար՝ ճգնելով տեղավորվել ծիրանենու թրթռացող ստվերում։ Իսկ ծառը կհամբերի ու մյուս գարնանն էլ կհագնի ճերմակ ծաղիկներով իր հարսանեկան զգեստը։

Վիլյամ Սարոյան «Ծիծաղ» | վերլուծություն…

Վիլյամ Սարոյան «Ծիծաղ» | վերլուծություն…

Պատմվածքը մի տղայի մասին էր, ում փոխարինող ուսուցչուհին ստիպել էր դասերից հետո մնալ և մի ժամ ծիծաղել, դասի ընթացքում ծիծաղելու համար: Տղան հենց սկզբից էր նկատել, որ այդ փոխարինող ուսուցչուհին տարօրինակ է, տխուր ու միայնակ, և ուզում էր նրա հետ բարեկամանալ: Իմ կարծիքով ուսուցչուհին էլ զգաց դա, զգաց որ նրանք հոգեհարազատ են, և հենց այդ պատճառով տղային խնդրեց ծիծաղել, հույս ունենալով, որ այդպես կարող է դուրս գալ իր միայնակ վիճակից կամ սփոփել այն: Տղան սկզբից ընդհանրապես չէր ուզում ծիծաղել, բայց հետո ուզեց գոնե իր ծիծաղելով սփոփել ուսուցչուհուն և բարեկամանալ նրա հետ: Եվ վերջ ի վերջո նրա կեղծ ծիծաղը վերածվեց իսկականի, բայց այդ պահին տղան գլուխը բարձրացրեց և տեսավ որ ուսուցչուհին լացում է: Նա իրեն շատ վատ զգաց, չէ՞ որ նա փորձում էր ուրախացնել նրան: Մտածեց, որ կյանքը շատ վատն ու անարդար էր, ինչու պիտի նա ցանկանար լավություն անել, բայց դուրս գար լրիվ հակառակը: Հետո սկսեց մտածել կյանքի մյուս անարդարությունների մասին և սկսեց լաց լինել: Որոշ ժամանակ անց երբ նա արդեն ոչ լաց էր լինում, ոչ էլ ծիծաղում, ուսուցչուհու աչկերը լրիվ չոր էին, և դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ էր քան առաջ: Քանի որ երկուսն էլ հոգեհարազատ էին միմյանց, ուսուցչուհին ստացավ այն զգացմունքները ինչ որ իրեն անհրաժեստ էին, իսկ տղան վերջապես գտավ այնպիսի մարդու, ով լիովին իրեն հասկանում է: Նրանք միարժամանակ և շատ հարազատ էիմ միմյանց և շատ անծանոթ: Նրանք այդպես էլ լրջորեն չզրուցեցին և չկիսվեցին միմյանց հետ: Այդ պարճառով տղան շատ տխրեց, երբ իմացավ որ ուսուցչուհին հեռանում է, նա գնաց նստեց ծառի տակ և էլի լաց եղավ…

Read more
Հայկական լեռնաշխարհը

Հայկական լեռնաշխարհը

Հայկական լեռնաշխարհն իրենից ներկայացնում է մի լեռնային կղզի, որտեղ վեր են խոյանում տարածաշրջանի խոշոր լեռնային համակարգերը: Լեռնաշխարհի մասին պատմական և աշխարհագրական բնույթի սկզբնական տեղեկություններ դեռ մ.թ.ա տվել են հայ և օտարազգի պատմաբաններ: Հայկական լեռնաշխարհի տեղը որոշվում է հնագույն պատմաաշխարհագրական նկարագրություններով, ինչպես նաև հին քարտեզներով:

Հայոց լեռները իրենց վիթխարի զանգվածներով, հրաբխային անհանգիստ գործունեությամբ, նախնիների մտաշխարհում առասպելական ուժ են ստացել: Ժողովուրդը հաճախ նրանց ներկայացրել է որպես կենդանի, խոսուն, ապրող ու շնչող էակներ: Մի դեպքում որպես նետաձիգ զորականներ, մեկ այլ դեպքում որպես հարազատ քույրեր, եղբայրներ: Հայոց լեռների մասին կան բազմաթիվ ավանդապատումներ, որոնցից մեկում ասում են, թե հայոց լեռները հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել: Ամեն առավոտ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն բարևել իրար: Ժամանակ անց, երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում վաղ արթնանալ: Մի օր էլ ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և հակառակ իրենց սովորության, այնպես բարևում են իրար: Աստված տեսնելով այդ՝ պատժում է եղբայրներին, նրանք քարանալով լեռներ են դառնում, իսկ գոտիները կանաչ դաշտեր, արցունքներն էլ անմահական աղբյուրներ:

Read more
Ակսել Բակունց «Ալպիական մանուշակը» | վերլուծություն…

Ակսել Բակունց «Ալպիական մանուշակը» | վերլուծություն…

Ալպիական Մանուշակ պատմվածքը  շատ  հետաքրքիր պատմվածք է,  որը պատմում է  Կաքավաբերդի,  երեք ձիավորները, մի  գյուղացու և  նրա կնոջ մասին:  Երեք  ձիավորներից  մեկը ճամփան  էր ցույց  տալիս,  մյուսները քաղաքացի  էին,  դրանցից մեկը բնագետ էր,  իսկ մյուսը՝ նկարիչ: Պատմվածքում ամենաշատ խոսվում էր  նկարչի մասին: Նկարչին ավելի հետաքրքում էր մանուշակները, բնությունը  և պարիսպները, բնագետին՝ քարերը և նա երբեք չէր հետաքրքրվում մանուշակներով և ոտով կրկնակոխ էր անում  նրանց, իսկ երրորդ ձիավորին հետաքրքրում էր մածունը, լավաշը և պանիրը: Նկարիչը գյուղացու կնոջ  նմանացնում  էր իր ծանոթներից մի կնոջ որովհետև, այդ երկու կիները իրար շատ էին նման: Հնագետը և  գյուղացին իրար  էին նման, սակայն հնագետը քաղաքացի էր և զարգացած, բայց մարդը գյուղացի էր և հետամնաց: Երկուսին  էլ  հետաքրքրում էր  գանձը,  որը նշված  էր գրքերում, սակայն հնագետին համար գանձը ավելի հռչակավոր դառնալու համար էր, իսկ գյուղացուն՝  կով և  ոչխար գնելու  համար: Երկուսին էլ  չեր հետաքրքրում ալպիական մանուշակը: Նկարիչը երբեք  չէր  նմանվում հնագետին և  գյուղացուն: Պատմվածքը կոչվել է «Ալպիական Մանուշակ», որովհետև պատմվածքը մեծամասնությամբ նկարչի մասին էր, և նկարչին միայն հետաքրքրում էր ալպիական մանուշակը և գյուղացու կինը, որոնց իրար էր նմանացնում:

Մեսրոպ Մաշտոցը և գրերի գյուտը

Մեսրոպ Մաշտոցը և գրերի գյուտը

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362 թվականին Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Նա կրթությունն ստացել է նախ Տարոնում, ապա Անտիոքում և վերջապես Էջմիածնում` Ներսես Մեծ վեհափառի մոտ: Տիրապետել է հունարենին, ասորերենին և պարսկերենին: Մաշտոցը խորանում է քրիստոնեական հավատի մեջ, ուսումասիրում է «Աստվածաշունչ»-ը:

Սահակ Պարթևը և Մեսրոպ մաշտոցը միասին հղանում են հայ ժողովրդի համար այբուբեն ստեղծելու գաղափարը: Այդ կապակցությամբ Վաղարշապատում ժողով են գումարում, որին մասնակցում են հայոց եպիսկոպոսները: Բոլորը միաբերան ողջունում են հայոց այբուբեն ունենալու պահանջը: Ժողովի նպատակների մասին նրանք պատմում են հայոց Վռամշապուհ արքային: Մաշտոցը մի խումբ աշակերտների հետ մեկնում է Միջագետք, հանդիպում Դանիել եպիսկոպոսին և, նախկինից ավելի բան չգտնելով, անցնում Ասորիք, լինում Եդեսիա, Սամոսատ և Ամիդ քաղաքներում, հանդիպում ժամանակի գիտուն մարդկանց: Եդեսիայում նա ստեղծում է հայոց այբուբենը։ Գրերն ստեղծելուց հետո նա դրանք «նշանակեց, անվանեց ու դասավորեց». նշանակեց` գրեց-գծագրեց, տառանշանի վերածեց, անվանեց` անուն դրեց` Այբ, Բեն, Գիմ …, դասավորեց` որոշեց տառերի շարային հերթականությունը:Նա հայոց տառերը տեսնում է հոգու աչքերով, տեսիլքի մեջ. «Եվ աղոթքից վեր կենալով` ստեղծեց մեր նշանագրերը»: Տառերն ստեղծելուց անմիջապես հետո աշակերտների հետ Մաշտոցն սկսում է թարգմանել «Աստվածաշունչ»-ը: Նախ թարգմանում է Սողոմոնի առակները. ծնվում է հայերեն առաջին նախադասությունը. «Ճանաչել զի­ մաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ…»:

Մայրաքաղաք Վաղարշապատի մատույցներում Մաշտոցին դիմավորում են հայոց արքան, նախարարներ և եպիսկոպոսներ: Այդ օրը մեծ տոն էր հայոց երկրում: Գիրը դառնում է գրավոր հիշողություն և նոր կյանք հաղորդում հայ ժողովրդին: Հայոց լեզվով Մաշտոցը նաև քարոզչություն է անում ժողովրդի մեջ` դուրս մղելով օտար և անհասկանալի լեզուները:Մաշտոցի այս առաքելությունը նպատակ ուներ գրով, կրթությամբ և քարոզչությամբ պահպանելու հայության այն հատվածը, որ Հայաստանի 387 թվականի բաժանումից հետո հայտնվել էր Բյուզանդիայի գերիշխանության ներքո: Մաշտոցն այսպիսով դառնում է տարածաշրջանի ամենանշանավոր կրթական և քրիստոնեական գործիչը, ով արժանի փառքի է հասնում ոչ միայն Հայաստանում, այլև Բյուզանդիայում, Աղվանքում, Վրաստանում:

Հայոց գրերի ստեղծումը հայ ժողովրդի կյանքում ունեցավ պատմական շատ մեծ նշանակություն: Մաշտոցյան գրերից հետո ծաղկեց ամբողջ հայ մշակույթը, կրթական գործը, մատենագրությունը, նոր թափ ստացավ հոգևոր գործը: Գրերի գյուտով ամրապնդվեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունը:

Վիլյամ Սարոյան «Գեղեցիկ սպիտակ ձիու արվեստը» | Վերլուծություն…

Վիլյամ Սարոյան «Գեղեցիկ սպիտակ ձիու արվեստը» | Վերլուծություն…

Պատմվածքը երկու տղաների մասին էր, ովքեր ապրում էին աղքատ և անբարեկեցիկ պայմաններում, բայց դրա հետ մեկ տեղ նրանց ընտանիքը դարեր շարունակ շատ հայտնի էր ազնվությամբ: Պատմվածքի հերոսը՝ Արամը ինը տարեկան էր, երբ մի գեղեցիկ առավոտ իր զարմիկ Մուրադը մի գեղեցիկ սպիտակ ձիու վրա նստած գալիս է Արամենց տուն և արթնացնում նրան: Արամը միանգամից հասկանում է, որ ձին գողացված է, բայց չի հավատում, որ Մուրադը կարող էր գողություն անել: Արամը չի կարողանում առաջարկը մերժել, քանի որ խելագարվում է ձիերի համար: Նրանքձիավարում են և չեն հասցնումձին վերադարձնել տեղը, ուստի պահումեն մի լքված այգու գոմում: Այդ օրը Արամենց տուն հյուր է գալիս Ջոն Բայրոն անունով մեկը և նրա խոսալուց Արամը հասկանում է, որ ձին իրենն է:Այդ մասին խոսելով Մուրադի հետ՝ որոշում են, որ պետք է վեց ամսից վերադաձնեն ձին, մինչև ինքն էլ ձիավարի այնպես, ինչպես Մուրադը:Բայց մի օր, հանկարծակի ձի քշելուց տեսնում են Ջոն Բայրոնին և նա ասում է,թե կերդվեր, որ դա իր ձին է, բայց նրանց ընտանիքի համբավը թույլ չի տալիս իրեն մտածել, որ իրենք ձին գողացել են և դա իր ձիու երկվորյակն է: Տղաները հաջորդ օրըառավոտ շուտ ձին տանում են ՋոնԲայրոյի այգի և թողնումգոմում: Կեսօրիցհետո նա սայլով այցելում է Արամենց տունև նրա մորն ասում, որիր ձիունվերադարձրել են: Ձին նույնիսկ ավելիուժեղ է և բնավորությամբ մեղմացելէ: ԻսկԽոսրով քեռին ասում է. «Հանգի՜ստ, մա´րդ, հանգի՜ստ: Քո ձին վերադարձվելէ, վե´րջ, ուշադրություն մի դարձրու»: