Վահան Տերյան «Հայ գրականության գալիք օրը»

Վահան Տերյան «Հայ գրականության գալիք օրը»

«Հայ գրականության գալիք օրը» հոդվածի մասին առաջինը կցանկանամ ասել այն, որ Տերյանի կերպարն այնքան չի երևում իր բանաստեղծություններում, որքան հոդվածներում։ Նրա հոդվածները շատ համարձակ, ռացիոնալ ու ռեալիստ մարդու բնորոշում են տալիս Տերյանի վերաբերյալ։ Տվյալ հոդվածում հատկապես երևում են նրա արևմտամետ, զարգացման ուղու վրա կենտրոնացած հայացքները, որոնք, ըստ իս, հեշտորեն կարող էին հանդիսանալ նրա հանդեպ ճնշումների պատճառ։

Սկզբում Տերյանը գրում է այն կեղևի մասին, որում ապրում է հայ ժողովուրդը։ Այն կառուցված է ծխական գործերից, ծխական դպրոցից ու եկեղեցուց, և այդ կեղևում էլ ապրում է հայ ժողովուրդը, որի աշխարհայացքը նույնպես ամփոփված է այդ կեղևի շրջանակներում։ 

Ըստ իս՝ վատ չէ այդ կեղևն ունենալը, բայց կարելի է այն վերածել սերմի ու ցանել, հետո էլ դրանից սկսել աճել, ճյուղեր ու պտուղներ տալ։ 

Read more
Վահան Տերյան «Հոգևոր Հայաստան»

Վահան Տերյան «Հոգևոր Հայաստան»

Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը նվիրված է ամբողջ աշխարհին, բայց այն յուրահատուկ կերպով հոգեհարազատ է հատկապես հայությանը, այն հայ հայությանը, որը դարեր շարունակ տառապել և նեղվել է ծանր բախտից և բեռից, որը անդադար հասել է նրա վրա։ «Հոգևոր Հայաստանը» այն յուարհատուկ հոդվածներից է, որը հասկանալի և ընկալելի է թե՛ փոքրերին, թե՛ մեծերին, հատկապես այն մեծահասարակներով, ովքեր անցել են ցավի և տառապանքի միջով, երազելով միայն մեկ ելի՝ հոգու և սրտի խաղաղության և հանգստության համար։ «Հոգևոր Հայաստանում» Վահան Տերյանը տառապում և բարձրաձայնում է Հայկական հարցը, որը նրան հանգիստ չի թողել իր ամբողջ կյանքի ընթացքում։ 

Նա մինչև իր կյանքի վերջին օրն էլ ձգտել է արդարության, այն արդարության, որը այդպես էլ չվերականգնվեց, բայց հոդվածը յուրահատուկ է նրանով, որ այն ոչ թե ֆիզիկական և տարածքային գոյության խնդիրների մասին է, այն հենց այն հոգևոր արժեքների, որոնց բացակայությունը հայ ազգի գլխավոր խնդիրն է եղել հավերժ։Տերյանը իր ամբողջ «Հոգևոր Հայաստանի» մեջ ներկայացնում է մեր հայ ազգի կուլտուրայի, մշակույթի, մտածելակերպի մասին, որը ժամանակի ընթացքում գնում է և մոռացվում։ Նա պարտադիր հիշեցնում է, որ այս պահին բուրժուա ինտելեգենցիան աշխատում է ստեղծել մի պետություն, որը չունի հիմք՝ հոգևոր հիմք, առանց որի անհնար է վերականգնել մեր հայրենիքը։ Նա կարևորում է լեզուն, այն լեզուն, որը կազմում է մեր մշակույթի մի մասը, բայց որը արդեն մոռացվում է։

Այն բոլոր շարժումները, որոնք կազմակերպվում էին, այն ամենը ինչի համար մարդիկ կռվում էին, նույնիսկ հասանելի չէին հենց իրենց։ Մարդիկ չէին գիտակցում, թե ինչի համար են սա անում։ Նրանք մտածում էին միայն ֆիզիկական գոյության և սահմանների մասին, որը ուղղակիորեն անիմաստ է առանց ներքինի։ Ում է պետք սահմանը, եթե այն չի պաշտպանում ոչինչ, եթե այնտեղ չի ապրում ոչ մեկ, ոչ մի իր մեջ հոգևոր արժեք կրող մարդ։

Ընդունելով, որ միշտ էլ կա այն արտաքին վտանգը, որը միշտ սպառնում է հայությանը, մենք ապրում էնք մի երկրում, որտեղ մարդիկ մտածում են միայն ֆիզիկականի մասին։ Մենք շատ հաճախ չունենք այն մտավոր-հոգեկան վիճակը կապը, որը կկապի մեզ կողքի անծանոթի հետ, որին մենք նույնպես կոչում ենք հայ։ Մենք գնահատում ենք շենքերը, եկեղեցիները, որոնք նոր կառուցվում են, բայց այն նույն շենքերի, նույն եկեղեցիների շնորհիվ ոչինչ չի փոխվում։

Ձմռան հեքիաթը

Ձմռան հեքիաթը

Որքան զարմանալի է բնությունը՝ հատկապես ձմռանը։ Հեքիաթը վերածվում է իրականության։ Աշխարհը ընկղմվում է սպիտակ շղարշի մեջ։ Ոտքից գլուխ ամեն ինչ պարուրվում է հեքիաթային տեսքով: Զարմանալի չէ, որ շատ բանաստեղծներ և արվեստագետներ իրենց ստեղծագործություններում նկարագրում են ձյունածածկ տարածությունների գեղեցկությունը:

Ռուսաստանի բնակիչները աներևակայելի բախտավոր են, քանի որ քիչ երկրներում է հնարավորություն տրվում վայելել ձմռան գեղեցկությունը: Իհարկե Հայաստանում ևս կան շատ քաղաքներ, գյուղեր, շրջաններ որ գրեթե միշտ առատ ձյուն է տեղում։ Յուրաքանչյուր ձյան փաթիլ, կոշիկի յուրաքանչյուր ճռճռոց ձյան մեջ փոխանցում է մոտալուտ ուրախության զգացում: Բոլորի ամենասիրելի տոներից մեկը՝ Նոր Տարին։ Հենց այս պատճառով է որ գրեթե բոլորը շատ են սիրում ձմեռը:

Read more
Ինքնաստուգում

Ինքնաստուգում

1. Ո՞ւմ պատմությունն է ժամանակագրական առումով Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն» երկի շարունակությունը:

1) Մովսես Խորենացու
2) Ղազար Փարպեցու
3) Փավստոս Բուզանդի
4) Եղիշեի

2. Ո՞րն է Եղիշեի ասույթներից:

1) «Լավ է աչքով կույր լինել, քան մտքով»։
2) «Չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության»:
3) «Քաջերի սերունդները քաջեր եք»։
4) «Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել՝ Հայկ-Արամ-Տիգրան»։

3. Բառերի և բառակապակցությունների տեղադրման ո՞ր տարբերակն է ճիշտ:

«Թէպէտ եւ եմք ածու փոքր, եւ թուով յոյժ ընդ փոքու ……………… եւ ……………… եւ ընդ այլով յոլով անգամ ……………… թագաւորութեամբ, սակայն բազում գործք Մարիարութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս եւ ………………»:

(1. արժանի գրոց հիշատակի, 2. զօրութեամբ տկար, 3. սահմանեալ, 4. նուաճեալ)

1) 4, 1, 3, 2
2) 3, 2, 4, 1
3) 1, 2, 3, 4
4) 4, 2, 3, 1

Read more