Կաքավաբերդի և Բասուտա գետի մասին

Կաքավաբերդի և Բասուտա գետի մասին

Կաքավաբերդը հին հայկական բերդ է, որը գտնվում է  Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում։ Հովհաննես Դրասխանակետցին նշել է, որ բերդը պատկանում էր Բագրատունիներին, այսինքն այն գոյություն է ունեցել դեռևս 885-1045 թվականներին։ Կաքավաբերդը այսօր լավ պահպանված եզակի ամրոցներից մեկն է։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ։ Շատ հետաքրքկիր տեղեկություն է նաև այն, որ ըստ Դրասխանակերտցու 924 թվականին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։ Կաքավաբերդը եղել է Գևորգ Մարզպետունու հենակետ-նստավայրը, որը մանրամասն նկարագրել է մեծ վիպասան Մուրացանը «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում: Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224 թվականին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։

Read more
Վահե Հայկ«Կաթիդ փարան չմոռնաս, մամա՛» Վերլուծություն

Վահե Հայկ«Կաթիդ փարան չմոռնաս, մամա՛» Վերլուծություն

Այս հուզիչ պատմվածքում, Վահե Հայկն հաճախորդի դեմքից պատմում է մի տղաի մասին, ով իրեն շատ կոպիտ և անշնորհակալ էր պահում իր մոր հետ։ Հաճախորդը իսկապես շատ սրտաբաց մարդ էր, նա օգնեց նպարավաճառի մորը։
Իրականում ինձ շատ դուր եկավ այս պատմվածքը թեև ես շատ էի բարկանում որդու պահվածքից։ Ես անտարբեր չէի նաև Վահե Հայկի գրական ոճին։

Վահե Հայկ «Կաթիդ փարան չմոռնաս, մամա՛»

Սահյանի կյանքի ուղին

Սահյանի կյանքի ուղին

Համո Սահյանի կյանքի ուղին արտասովոր շրջադարձեր չունի։ Ծնվել է գյուղական բազմանդամ ընտանիքում, ստացել ուսում, անցել աշխատանքի և այդ ընթացքում կատարել է ստեղծագործական առաջին քայլերը, հետո բանակ, պատերազմ։ Հրանտ Մաթևոսյանն իր «Համո Ոսկեբերան Սահյանը» հոդվածի դիտարկումներում շատ դիպուկ է նկարագրում Սահյանի կյանքը․ «Համո Սահյանը ճիշտ մարդ էր․ իր կռվի ժամին կռվեց, խաղի ժամին խաղաց ու խայտաց, խոստովանանքի իր պահը, որ դիմագիծ է պարգևում ճշմարիտ գրականությանը՝ բավական երկարատև էր, և հեռանալու ժամին հեռացավ։ Եվ իր բոլոր պահերին գեղեցիկ էր, մերայինների մեջ թերևս ամենավայելուչը, քանի որ երբեք չմտավ իրեն չվերապահված սրահներ և այդպիսով իրեն անակնկալի չբերեց»։

Read more
Հովարդ Լավկրաֆտ «Ուլտարի կատուները»

Հովարդ Լավկրաֆտ «Ուլտարի կատուները»

Պատմվածքում ներկայացվում է Ուլտարը, որտեղ մարդը չի համարձակվում կատու սպանել։ Դա ունի իր պատմությունը։ 

Ուլտարում ապրում էին աղքատ վարձակալն ու իր կինը, որոնց բավականություն էր պատճառում թակարդներ դնել ու սպանել հարևան կատուներին։ Բոլորը ատում էին այդ տարօրինակ մարդկանց, բայց միաժամանակ վախենում էին և հոգ տանում, որ իրենց սիրելի կենդանին չթափառի ու չմոտենա այդ մարդկանց տնակին, որը թաքնված էր հսկա կաղնիների տակ։ 

Մի անգամ տարօրինակ օտարականների քարավանը հարավից մտավ Ուլտար։ Քարավանի հետ գալիս էր մի փոքրիկ տղա, որի միակ ունեցածը փոքրիկ սև կատուն էր։ Ուլտարում իջևանելու երրորդ գիշերը տղան չգտավ իր կատվին, և բնակիչները ստիպված պատմեցին նրան ծերունու ու իր կնոջ մասին։ Ու երբ նա լսեց դա, խորասուզվեց մեդիտացիայի մեջ, իսկ հետո սկսեց աղոթել։ 

Գիշերը օտարականները լքեցին Ուլտարը և նրանց գնալուց հետո ամբողջ քաղաքում հնարավոր չէր գտնել ոչ մի կատվի։ Բայց հաջորդ օրը լուսաբացին մարդիկ տեսան իրենց կատուներին, նստած օջախների վրա։ Սակայն կատուները հրաժարվում էին ուտել միս ու խմել կաթ ու միայն քնում էին կրակի մոտ կամ արևի տակ։