Սովորող-սովորեցնող նախագիծ | «Մեր գերդաստանը» նախագծի իրականացումը կրտսեր ճամբարականների հետ

Սովորող-սովորեցնող նախագիծ | «Մեր գերդաստանը» նախագծի իրականացումը կրտսեր ճամբարականների հետ

Նախագիծը՝ հետազոտական վարժարանի դասավանդող Վարդան Կարապետյանի բլոգում

  • Իրականացման ժամկետը՝ հունվարի 8-26
  • Իրականացման վայրը՝ Արեւելյան դպրոց
  • Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների ճամբարականներ (կազմակերպիչ՝ Իվետա Ջանազյան)
  • Իրականացնողներ՝ Արթենի Ջանիկյան, Ելենա Միսակյան, Կարինե Միքայելյան
  • Նախագծի ղեկավար՝ Վարդան Կարապետյան

Նախագծի իրականացման ընթացք.

  • Նախագծի ներկայացում
  • Զրույց ճամբարականների հետ. ինչ գիտեն իրենց արմատների մասին
  • Զրույցներ ընտանիքներում ՝ իրենց գերդաստանների պատմության շուրջ
  • Տեսանյութերի, ռադիոնյութերի եւ պատումների պատրաստում, հրապարակում բլոգներում
  • Արդյունքների ներկայացում

Ակնկալվող արդյունք.

  • ճամբարականները ուսումնասիրում են իրենց գերդաստանների պատմությունները
  • իմանում են իրենց ծագումնաբանությունը՝ մոտենալով իրենց տոհմական անցյալին, արմատներին
  • տոհմական պատմությունները հրապարակում են իրենց բլոգներում եւ ներկայացնում դասընկերներին

Առաջին հանդիպում ՝ հունվարի 11, ժամ 11:05
Առաջին հանդիպման արդյունքներ.

Իմ առաջին ձմեռային ճամբարը․․․

Իմ առաջին ձմեռային ճամբարը․․․

Իմ կյանքի առաջին հունվարյան ճամբարն էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Սկզբում անգամ պատկերացում չունեի թե ինչպես է այն իրականացվում, շատ էին պատմում ճամբարի մասին, սակայն միևնույնն է հստակ պատկերացում չէի կազմում։ Սակայն երբ ճամբարը սկսվեց հասկացա որ այն անմոռաց է լինելու, և այդպես էլ եղավ։ Ճամբարը անցավ արկածներով լի, քանի որ ճամբարի ընթացքում ձեռք բերեցինք նոր ընկերներ, հետաքրիր ճամփորդությունների մասնակցեցինք, խաղեր խաղացինք և այլն։

Հունվարյան ճամբարի ընթացքում ունեցանք հետաքրիրր նախագծեր և քննարկումներ։

Ցավոք սրտի ոչ բոլոր նախագծերին կարողացա մասնակցել, սակայն ուրախ եմ որ կարողացա մեծ մասի մեջ իմ ներդրումն ունենալ և յուրաքանչյուր նախագիծ ինձ տվեց նոր գիտելիքներ և ձեռքբերումներ, որոնց շնորհակալ եմ դպրոցին երեք շաբաթ ձմեռային ճամբար անցկացնելու համար։

Ստորև ներկայացնում եմ իմ կատարած աշխատանքները՝

Մուսթաֆա Քեմալ

Մուսթաֆա Քեմալ

Մուսթաֆա Քեմալ թուրքական բանակի սպա, հեղափոխական, հանդիսանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը՝ լինելով հանրապետության առաջին նախագահը 1923-1938 թվականների ընթացքում։ Գաղափարական տեսանկյունից ծայրահեղական և ազգայնմոլ էր, իսկ նրա քաղաքականությունը և գաղափարախոսությունը հայտնի է քեմալիզմ անվամբ։

Read more
Ձմեռային ճամբար / օր յոթերորդ․․․

Ձմեռային ճամբար / օր յոթերորդ․․․

Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, ինչպես գիտենք ձմեռային ճամբարի ընթացքում այն տևում է 30 րոպե։ Ընդհանուր պարապմունքի ավարտից հետո ցրվեցինք ջոկատներով, սկսեցինք ջոկատային գործունեությունը։

Օրը սկսեցինք տարբեր անձանց ուսումնասիրությամբ, ընկեր Աննան մեզ բաժանեց խմբերի, և յուրաքանչյուր խմբի տվեց մեկ անձի ում պետք է ուսումնասիրեինք տրված ժամանակահատվածում։ Մենք պետք է ուսումնասիրեինք Հրանտ Դինքին, ուսումնասիրեցինք նրա կենսագրությունը, ինչպես նաև սպանության վարկածները։

Ուսումնասիրելուց հետո քննարկեցինք մեր օրը, ինչպես նաև շաբաթվա պլանները։ Հետագա պլանները քննարկելուց հետո գնացինք երգի դասի։ Երգի դասի ընթացքում ընտրեցինք մեր Համշենյան նախագծի համար երգ, ինչից հետո գնացինք ընկեր Հասմիկի դասին։

Ընկեր Հասմիկի դասին ունեցանք շատ հետաքրքիր գրական ստեղծագործության քննարկում: Քննարկումից հետո ընդմիջեցինք և գնացինք մեր ընտրության դասերին։

Հրանտ Դինք

Հրանտ Դինք

Հրանտ Դինք պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորականներից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։

Հրանտ Դինքը 7 տարեկանում ծնողների հետ Մալաթիայից տեղափոխվել է Ստամբուլ։ Սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև՝ Սուրբ Խաչ դպրեվանքում։ Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության (1978 թվական) և փիլիսոփայության (1987 թվական) ֆակուլտետները։ Զինվորական ծառայությունից հետո աշխատել է որպես լրագրող։ 1996 թ. Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև։ Ունի երեք զավակ։

Read more
Հետաքրքրաշարժ սպորտաձևի՝ գեղասահքի մասին․․․

Հետաքրքրաշարժ սպորտաձևի՝ գեղասահքի մասին․․․

Այսօր՝ հունվարի 12-ին ձմեռային ճամբարի 3-րդ օրն էր, այցելեցինք սահադաշտ, օրն անցավ հագեցած և էներգիայով լի։ Հնարավորություն ունեցանք միմյանց հետ ավելի մտերմանալ, օգնեցինք մեկս՝ մյուսին։

Գեղասահք՝

Գեղասահքի արմատներն սկսվում են հեռավոր անցյալից, տանում են դեպի հեռավոր բրոնզե դար ։ Այդ մասին են վկայում հնէաբանական գտածոները՝ խոշոր կենդանիների վերջույթների ոսկրերից պատրաստված չմուշկները։ Այդպիսի գտածոներ հանդիպում են Եվրոպական շատ երկրներում, իսկ ամենահին «չմուշկները» հայտնաբերվել են Օդեսայից ոչ հեռու Հարավային Բուգ գետի ափին:Սակայն գեղասահքը սպորտաձև համարեցին այն պահից , երբ չմուշկները սկսեցին պատրաստել երկաթից, ոչ թե ոսկրից՝ ինչպես առաջ։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ առաջին երկաթյա չմուշկները պատրաստվել են Հոլանդիայում 12-ից 14-րդ դարերում։ Ի սկզբանե գեղասահքը իրենից ներկայացնում էր սառույցի վրա գեղեցիկ կեցվածքով, բազմազան շարժումների տարրերի գծագրման վարպետություն։

Read more
Հետազոտական աշխատանք Համշենի ավանդույթների մասին։ |Նոր տարի…

Հետազոտական աշխատանք Համշենի ավանդույթների մասին։ |Նոր տարի…

Յուրաքանչյուր Նոր տարի, ինչպես ամենուր, այնպես էլ համշենցիների մոտ, մի նոր հույս է: Ըստ հռոմեական օրացույցի` Ամանորի առավոտյան հյուր գնալն ընդունված չէ, որովհետև տվյալ անձը կարող է բախտաբեր կամ դժբախտություն բերող համարվել: Միայն նախապես հրավիրված մի փոքրիկ տղա երեխա է իրեն հրավիրածների տունն այցելում: Երեխային նվերներ են տալիս և բախտաբեր համարում: Համշենցիները Նոր տարվա երեկոյան սկսում են զանազան կերակուրներ պատրաստել` առավոտյան իրենց տուն այցելելիք մանուկների համար: Երեխաները իրենց այցելած տանը ժողովրդական խաղիկներ են ասում` դրանց միջոցով բարեմաղթանքներ հայտնելով:

Որոշ ընտանիքներ, որոնք ախոռում ցուլ են ունենում, այն տան աջ դռնից են ներս բերում: Կա հավատալիք, ըստ որի` նման դեպքում ցուլը բախտաբեր է լինում:

Ամանորի գիշերը երիտասարդ աղջիկների համար առանձնահատուկ խորհուրդ է կրում: Այդ երեկո Համշենում աղի բլիթ են ուտում, որը պատրաստում են 7 տնից գաղտագողի վերցված եգիպտացորենի ալյուրով և որի մեջ մեծ քանակությամբ աղ են լցնում: Աղջիկները հավատում են, որ երազում ում տան դռան մոտ որ ջուր խմեն, հենց այդ տուն հարս կգնան: Այդ ավանդույթը կատարվում է ոչ միայն Նոր տարվա գիշերը, այլ նաև` սովորական օրերին: Այդ սովորույթը և հավատալիքը պահպանվում է նաև ներկայում:

Նյութը վերցված է Ռիզեի նահանգապետարանի պաշտոնական կայքէջից

Թարգմանեց Մելինե Անումյանը։