Ամենահայտնի ու ամենաանհայտ արգելոցը. Խոսրովի անտառ…

Ամենահայտնի ու ամենաանհայտ արգելոցը. Խոսրովի անտառ…

Ամենահիշարժան և էմոցիաներով լի օրերից մեկն էր։

Մայիսի 29-ը դպրոցում հայտարարված էր բարձունքի հաղթահարման օր։ Ես շատ եմ սիրում այցելել այնպիսի վայրեր, որոնք ինձ համար բացահայտում են, դրանցից էին Վահագնի և Աստղիկի ջրվեժները։ Հատկապես ջրվեժներ այցելելը ինձ համար շատ հետաքրքիր է։

Ջրվեժները գտնվում են Խոսրովի անտառ արգելոցում։ Վահագնի և Աստղիկի ջրվեժները միմյանց հետ դիցաբանորեն կապված են: Հեթանոսական ժամանակներում Աստղիկը եղել է գեղեցկության ու պտղաբերության աստվածուհին, Վիշապաքաղ Վահագնի՝ կրակի ու պատերազմի աստծո սիրուհին կամ կինը:

Ունեցանք անմոռանալի քայլարշավ և հետաքրքիր ժամանց։ Ջրվեժներին հասնելու չանապարհը բավականին բարդ էր, սակայն բոլորս հաղթահարեցինք որպեսզի տեսնենք և ծանոթանանք Վահագնի և Աստղիկի ջրվեժների հետ։ Երբ առդեն հասանք ես ուղղակի ապշել էի նրանց գեղեցկությունից։ Ըստ լեգենդի՝ դիցուհին ամեն երեկո ջրվեժի տակ լոգանք էր ընդունում:

Ջրվեժի մոտ բացվող տեսարանը կարծես հեքիաթային ֆիլմից հատված լինի: Կենտրոնով հոսում է գետը, շուրջբոլորն էլ բարձր ծառեր են ու վեր խոյացող ժայռեր:
Ըստ ավանդության՝ Նոյի դուստրն ու Վահագնի սիրեցյալը` Աստղիկ դիցուհին, ոչ ամեն գիշեր, բայց հաճախ էր լոգանք ընդունում այստեղ: Ըստ ավանդազրույցների՝ ընդերքի աստվածը արարչական ընտանիքից գողանում է Աստղիկին, որի հետևանքով արիների միջից վերանում են Սերն ու Գեղեցկությունը: Բայց Վահագնը, հաղթելով Վիշապին, ազատում է Աստղիկին:

Պատմական Արուճ․․․

Պատմական Արուճ․․․

Այն հնամենի բնակավայրը որն այնքա՜ն հարազատ է։ Այն դպրոցը որտեղ սովորել եմ 10 տարի այժմ դարձել է այն վայրը որի մասին ցանկանում եմ բոլորն իմանան, բոլորն իմանան այս գեղեցիկ, պատմությունով հարուստ գյուղի մասին։ Գան, շրջեն, տեսնեն, ծանոթանան այն գյուղի հետ որը ես էսպես եմ անվանում «Հնագույն պատմության լուռ վկաները․․․»։ Արագածոտն գավառի այդ հնամենի բնակավայրը, անհիշելի ժամանակներից ի վեր, հայ ժողովրդի պատմությանը համաքայլ, կրելով բոլոր վերելքներն ու անկումները, այժմ ապրում է նոր, երջանիկ կյանքով։ Իսկ Արուճի հուշարձանախումբը ուսումնասիրությունների և պեղումների շնորհիվ մշտապես հարստանում է նորանոր հուշարձաններով, որոնք լուսաբանում են բնակավայրի բազմադարյան պատմության դրվագները։ Եվ եթե նկատի ունենանք, որ միջնադարյան պարսպապատ ավանի ներսում դեռ պեղումներ չեն արված, ապա կարելի է ասել, որ Արուճը հայ մշակույթի պատմությանը դեռ բազում նորություններ ունի մատուցելու։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր տեղափոխվել եմ Արուճի միջնակարգ դպրոցից, որտեղ սովորել եմ 9 տարի։ Ուսման ոճը չափազանց տարբեր է և անգամ նմանության փոքր նշույլ չկա։ Գրիչ, տետր, գիրք, թեմատիկ և զանգ, կարոտով եմ վերհիշում այս ամենը։ Այժմ երբ անցնում եմ դպրոցի կողքով ցանկանում եմ ներս մտնել, վերցնել գրիչը, բացել տետրն ու գիրքը և սկսել գրել։ Գրեթե մեկ տարի չէի գնացել դպրոց ու կարոտս այնքան շատ էր։ Այսօր վերջապես եկավ այն օրը որ մի խումբ Սեբաստացիների հետ գնացինք ինձ այնքա՜ն հարազատ դպրոց։ Դպրոց՝ որի ամեն անկյունում մի հիշողությւոն կա, որի պատերը այքա՜ն հարազատ են, ու վերջապես դպրոց՝ որտեղ ես մեծացել և հասել եմ այս կետին, իսկ դա միայն այնտեղի ուսուցիչների և ընկերների շնորհիվ։ Երբ տիկին Ելենան ասաց որ խոսեմ և մի փոքր պատմեմ դպրոցի մասին, ես այնքան ոգևորված և երջանիկ էի որ անգամ չէի կարողանում խոսքս շարադրել։ Անչափ շատ էի կարոտել։

Սկզբում այցելեցինք Արուճի քարավանատուն որը ճանապարհի հենց սկզբին է գտնվում։ Արուճի քարավանատունը արևելքից Դվինի վրայով՝ Անի, Կարս և Սև ծով դուրս եկող առևտրական ճանապարհի Դվին — Անի հատվածում գտնվող օղակներից մեկն էր։ Արուճի միջնադարյան քարավանատունը կատարել է ոչ միայն սովորական հյուրանոց-իջևանատուն, այլև վաճառանոցի՝ շուկայի դեր։  Այստեղ կարող էին հանգրվանել, իսկ անհրաժեշտության դեպքում պատսպարվել հարյուրավոր մարդիկ և անգամ անասուններ, սայլեր և այլն։ Քարավանատնից հետո գնացինք Արուճի միջնկարգ դպրոց, այն ամբողջովին վերանորոգվել էր 2012 թվականին, գեղեցիկ միջանցքով, լուսավոր պատուհանագոգերին ամենուր ծաղիկներ են: Այնտեղ մեզ դիմավորեցին դպրոցի սովորողները և ուսուցիչները հանձինս դպրոցի տնօրեն՝ Արփինե Մելիքսեթյանի։ Ծանոթացանք, պատմեցինք կրթահամալիրի մասին և սովորողների հետ շրջեցինք դպրոցում, ցանոթացան դպրոցի գրադարանի, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիայի հետ։

Պարեցինք, երգեցինք, այնուհետև շարժվեցինք դեպի Բերդ։ Արուճի բերդը գտնվում է տաճարից և իշխանաշեն պալատից հարավ-արևմուտք, Աղբրի ձորի ձախ կողմում։ Բերդի հյուսիս-արևմտյան անկյունահատվածը, որը պայմանականորեն կանվանենք միջնաբերդ, բազմաթիվ վերակառուցումների է ենթարկվել և իր այժմյան տեսքը ստացել է XVI դարում, թուրք-պարսկական պատերազմների ժամանակ։ Ավելի ուշ, այն վեր է ածվել գյուղացիների կացարանի, այժմ կիսավեր է։ Հայտնի է նաև թուրք պատմիչներից մեկի հիշատակությունն այն մասին, որ 1514 թ․ Արուճում է եղել սուլթան Սելիմը։ Սակայն Արուճի բուն բերդը շատ ավելի հին ծագում ունի և ինչպես ցույց են տալիս փաստերը, գոյություն է ունեցել Գրիգոր Մամիկոնյանից էլ առաջ։ Արուճում արքունական զորքերի ձմեռանոց լինելու մասին Եղիշեի հաղորդած տեղեկությունից երևում է, որ V դարում այստեղ ամրոց է եղել, որը գրավել է Վասակ մարզպանը։ Իսկ VII դարի 50-ական թվականներին որոշ ժամանակ Արուճում է կայանել արաբ Հաբիբ իբն Մասլաման, հանգամանք, որը ևս վկայում է տեղում ռազմաստրատեգիական հենակետի մասին։ Պարսպի քարաշարքերի հորիզոնական կարանների եզրակոսները և բուրգերի ձևը վկայում են, որ բերդը կառուցվել են վաղ միջնադարում՝ դատելով Եղիշեի հիշատակությունից՝ Արշակունիների օրոք։Պեղումների շնորհիվ հանվել են զանազան կառույցների սրբատաշ քարեր, սյան խարիսխ։ Հայտնաբերվել է նաև խեցեղեն։ Արուճի միջնաբերդի հարավ-արևմտյան ուղղությամբ, ձորի հանդիպակաց կողմում գտնվում է բնակավայրի հիմնական աղբյուրը։ Միջնաբերդից դեպի աղբյուր տանող ստորգետնյա ուղին, որը հնում օգտագործվել է պաշարումների ժամանակ, մինչև մեր դարի 30-ական թվականները անցանելի էր, այժմ փլուզված է։ Արուճի բերդի հետագա պեղումները, հատկապես միջնաբերդի ստորին շերտերի հետազոտումը, կարող է շատ արդյունավետ լինել ոչ միայն Արուճի պատմության, այլև հայ վաղ միջնադարյան բերդաշինության ուսումնասիրության առիթով։

Հետո շարժվեցինք դեպի եկեղեցի։ Արուճի ս․ Գրիգոր տաճարը հայ ճարտարապետության ոսկեդարի ամենանշանավոր կառույցներից է։ Տաճարի առաջին ուսումնասիրողներից մեկը՝ վաստակաշատ Թորոս Թորամանյանը գրում է․ «Արուճի մեջ, բացի գմբեթից կանգուն է Գրիգոր Մամիկոնյանի ․․․ կանգնած եկեղեցին, որ մի գոհար է 7-րդ դարու մեջ։ ․․․ Արուճի եկեղեցին ոչ միայն իր մեծությամբ և բարձրությամբ նշանավոր է, այլ շինարարական տեսակետով ևս սքանչելի է»։ Ըստ շինարարական արձանագրության, տաճարի հիմնադրությունը տեղի է ունեցել Գրիգոր Մամիկոնյանի իշխանության անցնելու հաջորդ տարում՝ 662 թ․ մարտի 25-ին, որից հետո շինարարական աշխատանքները ավարտվել են 666 թ-ին, ինչպես նշում են պատմիչները (Սամվել Անեցի, Կիրակոս Գանաձակեցի)։ Արուճի տաճարը իր չափերով վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների մեջ ամենամեծն է։ Այն, անգամ այժմ, երբ բացակայում է բարձրադիր գմբեթը, գերիշխում է Արուճ գյուղի և նրա շրջակայքի ընդարձակ համայնապատկերի վրա։ Իր բազմադարյան գոյության ընթացքում Արուճի տաճարը բազմաթիվ երկրաշարժեր ու զանազան ավերածությունները է տարել, որոնք, իհարկե, անհետևանք չեն անցել։ Երկրաշարժի զոհ է դարձել տաճարի հսկայական գմբեթը։ Մինչև օրս շինության արևմտյան պատի հյուսիսային մասում երևում է առաստաղից մինչև գետին հասնող մի ճեղք, որը ևս երկրաշարժի հետևանք է։ Պետական հոգատարության շնորհիվ այժմ Արուճի տաճարը իր գեղեցկությամբձևերի ներդաշնակ միասնությամբվեհաշուք ներքին տարածությամբ դիտողին է ներկայացնում հայ միջնադարի շինարար ոգու հեռավոր արձագանքըստիպում ակնածել երբեմնիկ բազմահմուտ վարպետների ստեղծագործ աշխատանքինորը ծնունդն է հենց ինքը՝ դարերից եկող ու դեպի դարերը գնացող այս տաճարը։

Թ․ Թորամանյանը ևս մեծ հուսեր էր կապում Գրիգոր Մամիկոնյանի պալատի պեղումների իրագործման հետ։ Այդ առիթով նա գրում է․ «Չափազանց հեշտ և հետաքրքիր է այս ապարանքի պեղումը, որով միայն լիակատար գաղափար կունենանք 7-րդ դարու իշխանական ապարանքի մասին», կամ «անպայման այդ բլրի տակ պահված կլինեն շատ լուսաբանություններ հօգուտ հայ պատմության և գեղարվեստի»։ Հայ ճարտարապետության մեջ վաղ միջնադարից հայտնի են վեց պալատական կառույցներ՝ Դվինի, Արշակունիների գահադահլիճը, կաթողիկոսարանի երկու դահլիճները, Զվարթնոցում Ներսես Շինող կաթողիկոսի կառուցած պալատը, Ավանի կաթողիկոսարանը, և Արուճի իշխանաշեն պալատը։ Ինչպես երևում է հատակագծերի համեմատությունից հորինվածքային մեծ նմանություն կա Դվինի և Արուճի պալատների միջև, որը վկայում է «որ Հայաստանում 5-7-րդ դարերում մշակվել են ոչ միայն եկեղեցական , այլև աշխարհիկ շենքերի որոշակի տիպեր»։

Մեզ հետ միասին շրջեցին նաև դպրոցի աշակերտները և պատմության ուսուցիչ՝ Հովհաննես Հայրապետյանը, ով սեբաստացիներին մանրամասն ներկայացրեց այն բոլոր վայրերի մասին որոնց մասին նշեցի։ Միմյանց հաջողություն մաղթեինք և շարժվեցինք դեպի մեր տուն։

Եվ որպես ճամփորդության համակարգող ցանկանում եմ շնորհակալություն հայտնել՝ Ելենա Սարգսյանին, սեբաստացիներին՝ համախմբված և միասնական լինելու համար: Արուճի դպրոցի տնօրենին և ուսուցիչներին՝ ջերմ ընդունելության համար, աշակերտներին՝ ովքեր մեզ հետ միասին շրջեցին և ևս մեկ անգամ վերհիշեցին իրենց (մեր) գյուղի պատմությունը։ Շնորհակալություն…

Կարդում ենք նախագիծը Արուճում

Կարդում ենք նախագիծը Արուճում

Հեղինակային մանկավարժություն. ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք
Բացօթյա ընթերցանության ֆլեշմոբ
Համագործակցային նախագիծ

Ժամկետը՝ հոկտեմբերի 19

9:30 — մեկնում Մայր դպրոցի կայանատեղիից
10։30- 11։30-քարավանատուն
11։30-դեպի գյուղի դպրոց
11:40-12:15- դիմավորում, ծանոթություն, շրջայց դպրոցում
13։30- 15։00-միասնական քայլք գյուղում. այցելություն Արուճի տաճար (Սուրբ Գրիգոր եկեղեցի)-գյուղում, հետո՝ եկեղեցուց քիչ հեռու գտնվող «Ձորի բերդ» ամրոց
15։00-15։45-հանգիստ Միսակյանների խնձորի այգում
15։45- վերադարձ
16։30- Երևան, Մայր դպրոց

Մասնակիցներ՝

  1. Կարինե Միքայելյան 11-րդ դասարան
  2. Արթենի Ջանիկյան 11-րդ դասարան
  3. Միսակյան Ելենա 11-րդ դասարան
  4. Մարիամ Բադալյան 11-րդ դասարան
  5. Անի Գրիգորյան 11-րդ դասարան
  6. Անահիտ Մկրտչյան 11-րդ դասարան
  7. Սոնա Մկրտչյան 11-րդ դասարան
  8. Մերի Խաչիկյան 12-րդ դասարան
  9. Հարութ Հաջի Մարտիրոսյան 12-րդ դասարան
  10. Էդուարդ Օսիպյան 12-րդ դասարան
  11. Արկադի Պետրոսյան 12-րդ դասարան
  12. Աբրահամյան Մարիա 10-րդ դասարան
  13. Թովմասյան Արթուր 10-րդ դասարան
  14. Բեգյան Զոյա 10-րդ դասարան
  15. Աղաջանյան Քեթրին 10-րդ դասարան
  16. Գրիգորյան Սյուզաննա 10-րդ դասարան

Գործընկերներ-Արուճի միջնակարգ դպրոցի սովորողներ 

Համակարգող՝ Ելենա Միսակյան

Հանդիպման մասնակից յուրաքանչյուր սովորողի տրվում է  2-3 րոպե ժամանակ:
Բացի նախագծային խմբից, հարցեր տալու, դիտարկումներ անելու հնարավորություն կունենան նաև հանդիպման մասնակիցները (1-2 րոպե տևողությամբ):

Ծրագրում

  • գրողը և իրականությունը
  • մարդ-քաղաքացի-բանաստեղծ Իսահակյանը
  • քննարկում, ընթերցանություն, հարցեր…
  • կարդալ, ծանոթանալ  գործերին, հարցեր պատրաստել, հատվածներ ընտրել՝ կարդալու համար, պատրաստվել քննարկման:

Նպատակը՝ 

  • մշակութային, ճանաչողական քայլք գյուղում 
  • ձեռք բերել մարդկանց հետ աշխատանքային կապեր ստեղծելու հմտություններ 
  • «Կարդում ենք» Արուճում — Իսահակյանական օրերի ընդառաջ
  • պատմաշակութային կոթողներ, գյուղի և գյուղացու կյանքը 
  • կապ հաստատել տեղի դպրոցի սովորողների հետ 
  • կրթական  փոխանակումներ 
  • բերքահավաքի մասնակցություն

Նախագծի իրականացման քայլերը. 

  • նախապատրաստական շրջան. 
  • համացանցի միջոցով կատարել ուսումնասիրություն. 
  • .ընդհանուր պատկերացում գյուղի մասին 
  • տարածքի մշակութային կոթողները 

Հեղինակային կրթական ծրագրի շեշտադրումներ՝

  • հաղորդակցային հմտություններ
  • գրավոր և բանավոր խոսքի զարգացում
  • կարծիքի հիմնավորում, ստեղծական մտածողություն
  • մեդիահմտություններ

Իսահակյանի պատմվածքները

ԼԻԼԻԹ (հրեական առասպել)
Մի հին չինական զրույց
«Սաադիի վերջին գարունը»
«Համբերանքի չիբուխը»
«Արևի մոտ»
«Անհաղթ խալիֆան»
«Ահմեդի ուղտը»
Երջանկության իմաստը, Շիդհարը
«Եղնիկը»
«Ազգային երգը»
Առակներ

Բացահայտելով Երևանը

Բացահայտելով Երևանը

Ավանդույթի համաձայն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սեպտեմբերի մեկը նշվում է չափազանց հետաքրքիր և տարբերվող։ Մեկ տարի առաջ երբ եկա կրթահամալիր ինձ համար տարօրինակ էր այդ ամենը, բայց այս տարի արդեն սրտատրոփ սպասում էի այս օրվան։

Սեբաստացիներից բոլորը ընտրեցին իրենց ճամփորդության տարբեր ուղղությունները, ոմանք ընտրեցին շրջել Հայաստանում և տեսնել տարբեր ջրվեժներ ու լիքը-լիքը այլ գեղեցիկ վայրեր, իսկ ես ընտրեցի բացահայտումներ անել Երևանում ու այնտեղ գտնվող գեղեցիկ և գուցե նաև մոռացված վայրերում։ Բացահայտել է պետք, շրջել, ճանաչել ու պատմությունը ևս մեկ անգամ վերհիշել է պետք, ամբողջ Հայաստանում այնքա՜ն վայրեր կան որ ունեն մեր օգնության կարիքը, մենք պետք է բացահայտենք նրանց, ու երբ բացահայտենք կզարմանանք թե ինչքան գեղեցիկ վայրեր կան որոնց անունը անգամ երբևէ չենք լսել։

Այսօր այցելեցինք Հայաստանի նկարիչների միություն, հանդիպեցինք և ծանոթացանք Հարություն (Արթին) Հարությունյանի հետ։ Նկարիչների միությունում ներկայացված էր նրա ցուցադրությունը, յուրաքանչյուրիս աչքերում նկարները տարբեր էին։ Արթին Հարությունյանը նկարներում իսկապես ոգի է դրել։ Նա ծնվել է Երևանում 1947 թվականին: 1963-1968թթ. ավարտել է Պ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1970-1976 թթ. ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտի նկարչության բաժինը: 1982 թ-ից մինչև այսօր ԽՍՀՄ և ՀՀ Նկարիչների միության անդամ է։ 1982 թ․ ցուցահանդես է ունեցել ԽՍՀՄ և ՀՀ տարբեր վայրերում: 1990 թ. Ֆինլանդիայում, «Հայ նկարիչներ» ցուցահանդես: 1991-2000 թթ. ցուցահանդեսներ է ունեցել բազմաթիվ միջազգային երկրներում՝ Կանադայում, Հոլանդիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Պերուում, Լոս Անջելեսում, Նյու-Յորքում, Վաշինգտոնում: 2002 թ. միասնական ցուցադրություն Մոսկվայում, Ռուսաստանում, «Նկարիչների տուն»: 2004 թ. Լոնդոն, Կարմիր արվեստի պատկերասրահ: 2008 Մեկ մարդ ցույց, Բելգիա, Լեւին: 2012 թ. Մեկ մարդ շոուն Երեւանում, հայ-ռուսական բարեկամության տուն:

Նկարիչների միությունից հետո սկսեցինք քաղաքային թափառումները, այցելեցինք Վիլլա Դելենդա, այստեղ ևս ինձ համար մեծ բացահայտում էր, այն կառուցվել է 1906 թվականին որպես անձնական նստավայր Մնացականյան եղբայրների կողմից։ Գտնվում է Երևանի սրտում։ Կառույցն ունի իր ուրույն ոճն ու գրավչությունը, այստեղ միահյուսված են հայկական դասական կահավորանքը,էլեգանտությունն ու հարմարավետությունը։

Սիրում եմ այս օրը հատկապես երբ այն լինում է հենց էսպիսին՝ ճանաչողական և նոր գիտելիքներով լի։ Ինչքան էլ պատմեն կամ նկարներ ցույց տան այդ վայրերի մասին միևնույնն է մինչև ինքներս մեր աչքով չտեսնենք չենք կարողանա լիարժեք հասկանալ և ճանաչել։

Սիրում եմ բացահայտումներ անել, տեսնել, ճանաչել ու հիանալ Հայաստանի գեղեցկությամբ։ Սիրել ու գնահատել է պետք, պետք է անդադար բացահայտումներով լցնել մեր կյանքը, միայն այդ ժամանակ այն կդառնա էլ ավելի հետաքրքիր։ Կրթահամալիրը ստեղծում է այն բոլոր պայմանները որ կարողանանք բացահայտումներ անել, իսկ առիթը բաց թողնելը ամենավատ ու սխալ քայլը կլինի։

Սիրե՛ք Ձեր երկիրը, այն իր մեջ բազմաթիվ թաքնված և չբացահայտված անկյուններ ունի։

Ուրիշ է ձմեռային Արատեսը․․․

Ուրիշ է ձմեռային Արատեսը․․․

Երկրորդ անգամ էր, ինչ ճամփորդում էի դեպի Արատես, սակայն երկու անգամներն էլ այնքան տարբեր, բայց միաժամանակ այնքան նման էին իրար:
Ասում են՝ սկսում ես գնահատել այն ժամանակ, երբ կորցնում ես: Եվ, իրոք, այդպես է: Կարոտով էի լցված Արատեսի հանդեպ: Ամիսներ էին անցել մեր հանդիպումից, և վերջապես մենք նորից հանդիպեցինք այդ գեղեցիկ ձմռանը: Սպիտակ ձյունը ներկել էր բոլոր ծառերը, տները, այն ամենը ինչ կար շրջակայքում: Սառը օդը ստիպում էր մնալ վառարանի մոտ գամված, իսկ ընկերական զրույցները տեղի չէին տալիս լքելու այդ ջերմ միջավայրը: Երբեմն ինձ թվում է, թե Արատեսը իրականում կախարդված է: Ինչ խնդիրներ, որ ունենաս, ինչ տրամադրություն էլ լինի, միևնույն է՝ Արատես հասնելուն պես, այդ բոլորը կորչում են: Մոռանում ես, թե ինչ է կատարվել քեզ հետ և սկսում ես կյանքի հանդեպ  վերալիցքավորվել միայն ու միայն դրական հայացքներով:

Երբ իմացա ձմեռային ճամփորդության մասին, հետաձգեցի բոլոր պարապմունքներս, գիտեի, որ ինձ հարազատ վայր եմ գնալու, վստահ էի, որ Արատեսի ձմեռային գեղեցկությունը ինձ զարմացնելու է։

Read more
Եվս մեկ հեքիաթային օր․․․

Եվս մեկ հեքիաթային օր․․․

Արկածներով լի ճամփորդության գրավականն է եղանակի լավ և վատ լինելը, իսկ աշնանային եղանակը ամենալավն է ճամփորդության համար։ Աշունը ինքնին հեքիաթ է, պետք է վայելել այդ հեքիաթի ամեն մի շունչը։

Երեկ ուղևորվեցինք դեպի Զանգակատուն՝ մեծ հանճարի՝ Պարույր Սևակի ծննդավայրը․ այն այնքա՜ն գեղեցիկ էր։ Չափազանց հաճելի է կանգնել այնտեղ, որտեղ ապրել և արարել են ազգի մեծերը, նրանք, ովքեր մեզ են թողել իրենց գրական ժառանգությունը։ Գերագույն հաճույք է այցելել մեծ հանճարի տուն, տան բակ, որտեղ բոլոր ծառերը տնկված են հանճարի ձեռքով։

Read more
ԳՅՈՒՄՐԻՆ ՍԻՐԵՄ ԳԸ

ԳՅՈՒՄՐԻՆ ՍԻՐԵՄ ԳԸ

Գուզեմ ըսեմ օր շատ հետաքրքիր ժամանակ անցկացրինք Գյումրիում։ Քաղաքի գեղեցկությունն ու յուրահատկությունն հետաքրքիր ժամանակի մի մեծ մասն էին կազմում։

Գյումրիում գտնվելու հենց առաջին օրվանից հասկացանք որ մեզ շատ հետաքրքիր օրեր են սպասվում, և հենց այդպես էլ եղավ։ <<Ինովարում>> նախագիծը շատ մեծ հեռանկարներ բացեց մեր առաջ և դեռ շարունակում է բացել։ Գյումրիում մնացինք 4 օր, և այդ օրերն այնքան արագ անցան որ ոչ ոք չէր ուզում վերադառնալ իր առօրյա կյանքին։

Read more
Ճամփորդություն դեպի Սյունյաց աշխարհ

Ճամփորդություն դեպի Սյունյաց աշխարհ

Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով, հանքային աղբյուրներով, բարձրադիր ջրվեժներով։ Երկօրյա ճանապարհորդության ընթացքում մեզ հաջողվեց բացահայտել Հայաստանը նորովի։ Քայլարշավային երթուղիները տանում էին հենց այդ դժվարհասանելի բերդերն ու ջրվեժները։

Read more
Ճամփորդություն դեպի Թռչկանի ջրվեժ

Ճամփորդություն դեպի Թռչկանի ջրվեժ

Նախորդ հրապարակման մեջ նշել եմ, որ ճամփորդությունը ինձ համար շատ կարևոր է, այդ իսկ պատճառով չէի կարող այս ճամփորդությանը չմասնակցել, և բացի դա Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ճամփորդությունները չափազանց հետաքրքիր և արկածային են անցնում։ Կան բազմաթիվ ճամփորդություններ Կրթահամալիրում, որոնք ունեն իրենց ուրույն տեղը յուրաքանչյուրիս կյանքում։ Ցանկացած ճամփորդություն մեզ տալիս է նորանոր գիտելիքներ։ Ծանոթանալով մեր երկրի՝ հուշարձանների, խաչքարերի, եկեղեցիների, ջրվեժների, գետերի և մնացած այլ պատմամշակութային վայրերի և կոթողների հետ մենք հնարավորություն ենք ունենում ավելի լավ ճանաչել մեր երկիրը։

Read more
Ճամփորդություն դեպի Արատես

Ճամփորդություն դեպի Արատես

Ճամփորդությունը նորանոր բացահայտումներ անելու հնարավորություն է ։ Ճամփորդության ընթացքում ծանոթանում ես տարբեր մարդկանց հետ, ինչպես նաև բացահայտում ես գեղեցիկ վայրեր։ Ճամբար մեկնելը ճամփորդության մի յուրահատուկ տեսակ է, որն էլ իրականցրել եմ մի քանի օր առաջ։ Հուլիսի 21-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի « մուտք ճամբար»-ի խմբով ուղևորվեցինք դեպի Արատես` եռօրյա ճամբարի։ Արատեսը դպրական կենտրոն է, որը գտնվում է չքնաղագեղ Վայոց Ձորի մարզում։ Ճամբարի առօրյան բավական հագեցած էր և հետաքրքիր։ Երեք օրն այնքան արագ անցավ կարծես ակնթարթ լիներ։ Ճամբարի անդամներով հնարավորություն ունեցանք ավելի լավ ճանաչել միմյանց։

Read more