Ճանաչենք «ժամանակի գողերին»

Ճանաչենք «ժամանակի գողերին»

«Ժամանակի գողերը» մի փոքր լայն հասկացություն է, քանի որ ժամանակի գող կարող են հանդիսանալ և՛ որոշ մարդիկ, և՛ սոց-ցանցերը, կարճ ասած այն ամենը ինչը մեզանից կխլի ժամանակ։ Էական չէ այն կլինի կարճ թե երկար, որովհետև ամեն դեպքում այն որոշ ժամանակ է խլել մեզանից։ Պետք է զեռծ մնալ այն բոլոր իրավիճակներից, դեպքերից կամ մարդկանցից որոնք կխլեն ժամանակ, քանզի ժամանակը և ընդհանրապես կյանքը շատ արագ է անցնում պետք է կարողանալ խնայել և ճիշտ օգտագործել մեզ տրված ցանկացած բան։ Գովազդները ևս հանդիսանում են «ժամանակի գողեր», ինչքան էլ մենք փորձենք զեռծ մնալ ցանկացած տեսակի գովազդներից, միևնույնն է անհնար է, որովհետև մեր ժամանկներում գովազդը ցավալի է ասել, որ ունի մեծ ազդեցություն մարդկաց կյանքում։

«Ժամանակի գողերին» ճանաչելու միակ պայմանը այն է, որ չպետք է հավատալ բոլորին, կլինեն այնպիսի մարդիկ որ կձևանան թե օգնում են ձեզ, բայց իրականում հակառակ ազդեցություն կունենան, և ձեզ կօգտագործեն ի օգուտ իրենց։ Հետևաբար պետք է ժամանակը վատնել այնպիսի բաների վրա, որոնք մեզ կօգնեն մեր հետագա քայլերի նպատակների համար։

Տագնապ

Տագնապ

Տագնապը իրենից ներկայացնւմ է աղոտ, երկար և անորոշ վախ կապված ապագայում տեղի ունենալիք իրադարձության հետ։ Տագնապը առաջանում է այն դեպքերում երբ չկա(և հնարավոր է չի էլ լինելու)իրական վտանգ մարդու համար, սակայն նա սպասում է դրան, ընդ որում նա դեռ չի պատկերցնում թե ինչպես պետք է հաղթահարի այն։ Ըստ որոշ հետազոտողների տագնապը իրենից մի քանի էմոցիաների՝ վախի, տխրության, ամոթի և մեղքի զգացման համակցություն է։

Տագնապին (վախի որոշ ձևերին) շատ դեպքերում հատուկ է մտքերի հետևյալ շարանը. մարդը գտնում է իր անցյալում կամ շրջակա կյանքում անբարենպաստ կամ վտանգավոր իրադարձություններ օրիակներ և ապա այդ փորձը փոխանցում իր ապագա։

Օրինակ երբ մարդը տեսնում է հեռվում շուն և հիշելով, որ շունը նրան մեկ անգամ կծել է նրա մոտ առաջանում է վախ որ նման այդ իրվաիճակը կարող է կրկնվել։ Վախը և տագնապը ըստ որոշ մասնագետների ունեն միայն քանակական տարբերություն, իսկ մյուսների կարծիքով վախը և տագնապը արմատապես տարբերվում են իրենց մեխանիզմներով ինչպես նաև իրականացման ձևով։ Ըստ առաջինների, եթե անհատը չի կարողանում վերացնել տագնապի աղբյուրը, ապա այն վերածվում է վախի։ 

Ժամանակի պակասի մյուս կարևոր պատճառը տագնապն է, որն ինչ-որ տեղ կարող է հանգեցնել դանդաղաշարժության, դանդաղկոտության: Այս երևույթը նույնպես ունի շատ խորքային անձնային պատճառներ, որոնք կարիք ունեն լուծվելու, որպեսզի կարողանանք հաղթահարել այդ տագնապը: Այս տագնապի վերացման հետևանքով մարդը կկարողանա ավելի լավ կազմակերպել իր օրը: Ի՞նչ է մեզ հետ անում այս տագնապը. մենք վախենում ենք, որ գործը չենք հասցնի ավարտին՝ դեռևս գործը սկսելուց առաջ, վախենում ենք, որ այդ գործը լավ չենք անելու, վստահ ենք, որ այդ գործը մեզ մոտ լավ չի ստացվի:

Ոչ ասելու անկարողություն

Ոչ ասելու անկարողություն

Այսօր բոլորս գանգատվում ենք ժամանակի պակասից: Ժամանակի կառավարման մասին շատ է խոսվում, առաջարկվում են տարբեր հնարքներ և միջոցներ, սակայն, չնայած այս բոլոր նախաձեռնություններին, «չհասցնողների» թիվն այդպես էլ չի պակասում: Այստեղ շատ կարևոր է, որ յուրաքանչյուրն իր համար հասկանալի դարձնի՝ ինչի՞ հետ է կապված իր ժամանակի սղությունը կամ որտեղի՞ց է գալիս գործերը չհասցնելու խնդիրը: Առաջին հերթին ժամանակի կառավարման խնդիրն առաջանում է անհամարժեք առաջնահերթությունների պատճառով: Երբ մարդ ունի մի շարք առաջնահերթություններ, որոնք ենթաստորադասված չեն իրար և շատ հստակ վերլուծված չեն ու դրանց հասնելն, իրականում, բավականին դժվար է: Ժամանակի կառավարման խնդիրների մյուս պատճառը ցածր ինքնագնահատականն է և «Ոչ» ասելու անկարողությունը: Այս պարագայում մարդն իրեն ուղղված առաջարկների մեծամասնությանն ավելի հակված է ասելու «Այո», քան՝ «Ոչ»՝ առանց հավասարակշռելու իր հնարավորությունները, առանց չափելու իր ժամանակային օբյեկտիվ հնարավորությունները: Սա բավական լուրջ անձնային խնդիր է, քանի որ այս պարագայում մարդը վախ ունի, որ իր «Ոչ»-ը չի ընդունվի: Նա ցանկանում է արժանանալ բոլորի հավանությանն ու գոհունակությանը, ինչի հետևանքով օրվա վերջում ստիպված է լինում «Ոչ» ասելու ինքն իրեն: Նման ներքին խնդիրներ ունեցող մարդը մշտապես դատապարտված է «չհասցնելու» և ժամանակի հետ կապված անբավարարվածության զգացում ունենալու:

Ցածր ինքնագնահատական

Ցածր ինքնագնահատական


Ինքնագնահատականը մարդու կարծիքն է իր մասին, որը ձևավորվում է սկզբնական շրջանում շրջապատի վերաբերմունքի, հիմնականում ծնողների, ապա դպրոցում ուսուցիչների, դասընկերների, ապա սեփական անձն այլ մարդկանց հետ համեմատելու արդյուքնում։ Ինքնագնահատականը պայմանավորում է մեր վարքը, մեր հաջողությունները, մեր երջանկությունը, երբեմն՝ մեր արտաքին տեսքը, մեր ազդեցիկությունը, մեր հարաբերությունների որակը և այլն։ Մի քանի գլխավոր առանձնահատկություններով են տարբերվում բարձր և ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ։

Բարձր ինքնագնահատական ունեցող մարդը՝ չի տխրում, երբ իրեն քննադատում են։ Չի վախենում մերժված լինել։ Պատրաստ է շնորհակալություն հայտնել՝ ընդունելով քննադատությունը որպես խորհուրդ։ Մերժում ստանալը չի դիտում որպես սեփական անձի ստորացում։ Մերժում ստանալու դեպքում կարծում է, որ հարկավոր էր ավելի շատ ջանքեր գործադրել։ Անլուծելի խնդրի դեպքում կարծում է, որ խնդրի լուծման համար տեղն ու ժամանակը բարենպաստ չէին։ Լավատես է։ Առավել հաճախ է հաջողության հասնում։ Գրեթե պարտություն չի կրում, կամ ցանկացած պարտության մեջ տեսնում է նաև իր հաղթանակը։

Ցածր ինքնագնահատական ունեցող մարդը՝ Պասիվ է, ամաչկոտ, ներշնչվող է։ Շատ զգայուն է քննադատության հանդեպ՝ կարծելով, որ այն վկայում է իր թերարժեքության մասին։ Ինքնամփոփ է և այնքան էլ ճանաչված չէ։ Չի կարողանում արժանի ձևով ընդունել իրեն ուղղված հաճոյախոսությունը։ Դժվարությամբ է ծանոթություններ հաստատում։ Առավել նյարդային է։ Հաճախ է անհաջողություններ ունենում։ Հաղթանակն իրեն չի վերագրում։

Թվում է՝ եթե ցածր է մեր ինքնագնահատականը, ուրեմն կորած ենք, բայց կա մի հուսադրող բան։ Ինքնագնահատական բառը կազմված է մի քանի մասից՝ ինքս ինձ գնահատել։ Եթե կա իմ դերը, նշանակում է՝ ես կարող եմ փոխել որևէ բան, կամ շատ բան։ Ինչպե՞ս կարող ենք փոխել այս ինքնագնահատական կոչվածը, կամ ի՞նչն է ստիպում ցածր ինքնագնահատական ունենալ։ Իհարկե, ի սկզբանե ծնողների վերաբերմունքն ու գնահատականները, որոնք տրվում են մեզ մանուկ հասակում, կանխորոշում են հետագայում մեր վերաբերմունքը մեր անձի հանդեպ, բայց դրանք կարելի է գիտակցաբար և վերագնահատման արդյունքում փոխել։

Ժամանակի արդյունավետ կառավարում

Ժամանակի արդյունավետ կառավարում

Ժամանակն անխնա վատնելը երբևէ ամենասխալ բանն է։ Ժամանակը շատ արագ է ընթանում և այն պետք է ճիշտ օգտագործել։

Ընտ ինձ՝ ամենասկզբում պետք է հասկանալ, թե ինչն է մեզ համար ամենից կարևոր և գտնելով այդ կարևոր խնդիրը պետք է սկսել դրան առանձնահատուկ ուշադրություն դարձնել։ Հակառակ դեպքում այն ամենի 80%-ը, ինչ մենք կանենք այսօր, չի հանգեցնի որևէ արդյունքի երկարաժամկետ կտրվածքով: Առանց որոշակի նպատակի մեր ջանքերը իզուր ու անօգուտ կլինեն:

Պետք է սկսել ուղադրություն դարձնել քնին, սնունդին և ֆիզիկական վարժություններին, վերջիններս կարող են եռապատկել մեր արդյունքները, քանի որ մեծացնում են կենտրոնացվածությունը, մոտիվացիան և էներգիայի մակարդակը:

Երկու րոպեի կանոնը՝ եթե մենք կարող ենք անել մի գործողություն երկու րոպեում (օրինակ, պատասխանել նամակի կամ կարգի բերել սեղանը), պետք անենք դա հենց այդ պահին: Եթե մենք որոշենք դա հետաձգել, դա կտանի ավելի շատ ժամանակ, քան երկու րոպեն էր, և հետո, դեռ հարց է, դա կանենք առհասարակ, թե ոչ:

Կարևոր գործոններից մեկը այն է, որ աշխատենք մեր սովորությունների վրա:Ճիշտ սովորությունները ցանկացած մարդու տալիս են հսկայական առավելություն իրենց առջև դրված նպատակներին հասնելու ճանապարհին։

Հաճախ ժամանակի վրա հույս դնելը անադրյունավետ է լինում կամ հակառակ ազդեցություն է ունենում։ Մենք չենք կարող ամեն ինչ գլխի մեջ պահել, անգամ եթե հանճար լինենք: Նշումներ կատարելը նոթատետրում շատ արդյունավետ է, պետք է սկսել գործերի ցանկեր կազմել, գրանցել հեռախոսի մեջ և այլն: Բայց պետք է օգտագործենք այնպիսի գործիքներ, որոնք մեզ իսկապես պետք են:

Կարգապահությունն ամենակարևորն է: Ոչ միայն պետք է կազմենք օրվա պլանը ամեն առավոտ, այլև ամեն երեկո ամփոփենք արած գործերը: Դա կօգնի մեզ ճիշտ ընտրել առաջնահերթությունները, վերացնել անիմաստ գործերը և անել հենց այն, ինչը իսկապես նշանակություն ունի:

Ճնշումներն ու խրախուսանքները իսկապես կարող են հրաշքներ գործել: Խրախուսենք ինքներս մեզ փոքրիկ մրցանակներով կամ զրկենք մեզ ինչ-որ բաներից, եթե չենք կատարում մեր պարտականությունները՝ նշված ժամանակահատվածում:

Եվ որպես վերջաբան ցանկանում եմ ավելացնել՝ ցանկացած գործում կամքի ուժը հաջողության գրավական է։ Եթե ուզում եք ոչ միայն փորձել ինչ-որ բան փոխել ձեր կյանքում, այլև ամրագրել այդ փոփոխությունը, դա դարձնել սովորություն, ձեզ կամքի ուժ է պետք։