Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը

Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը

Օսմանյան կայսրությունը միաժամանակ հետաձգում էր իր մուքտը համաշխարհային կռվի թատերաբեմ: Նախորդ տարիներին սկսված ռազմական նախապատրաստությունները հնարավորինս ավարտում տեսքի բերելու նպատակով երկրի իշխող վերնախավը օգոստոսի 1-ից հետո երեք ամիս շարունակ վարեց առերևույթ չեզոքութան քաղաքականություն: Երիտթուրքերի համար պատերազմը պատեհ առիթ էր՝ Ռուսաստանի և բալկանյան երկրների հետ դարավոր հաշիվները մաքրելու համար: Գլխավոր պատճառը, որ դրդեց երիտթուքերին ներքաշվելու պատերազմի մեջ, թուրք-ռուսական հակամարտությունն էր: Նրանք մտադիր էին Ռուսական կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միովրել նրանց «Մեծ Թուրան»-ի մեջ: Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ ռուս-թուրքական հերթական պատերազմից: Ցարական ռազմաքաղաքական վերնախավը ձգտոuմ էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, ազատորեն դուրս գալու դեպի Միջերկրական ծով, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում: Դա հնարավորություն կտար հաստատվելու Մերձավոր Արևելքի շահութաբեր տարածաշրջանում:

Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք

Կոչականը Հովհաննես Թումանյանի ստեղծոգործություններում (Word փաստաթղթում)

Հետազոտական աշխատանք

ԹԵՄԱ՝ Կոչականը Թումանյանի ստեղծագործություններում

ԴԱՍԱՐԱՆ՝ 11-րդ դասարան

ՂԵԿԱՎԱՐ՝ Ելենա Սարգսյան

ԱՌԱՐԿԱ՝ Հայոց լեզու 

Բովանդակություն

1. Ներածություն։

2. Կոչականի քերականական հատկանիշները։

3. Կոչականի շարահյուսական կառուցվածքը և արտահայտման միջոցները։

4. Կոչականի շարահյուսական դերը և ոճական արժեքը։

5. Կոչականի հնչերանգը։

6. Կոչականի շարադասությունը։

7. Կոչականի կետադրությունը։

Ներածություն

Կոչականը լեզվի շարահյուսական մակարդակի կարևոր բաղադրիչներից մեկն է։ Հայ քերականագիտության մեջ այն դիտվել է նախադասության անդամ՝ ձևավորված առանձին հոլովով՝ կոչական հոլով։ Հետագայում կոչականը հայերենում կորցրել է իր հոլովական վերջավորությունները և նույնացել ուցցական հոլովի հետ։ Այդ է պատճառը, որ 19-րդ դարի 2-րդ կեսից հայ քերականներն այն դիտել են որպես սպասարկու բառեր՝ դուրս թողնելով դրանք նախադասության կառուցվածքից։ Մինչ այժմ էլ շատ լեզվաբաններ կոչականը դուրս են թողնում նախադասույան կառուցվածքից և այն դիտում իբրև արտանախադասական միավորներ։ Իրականում կոչականներն օժտված են ձեւաբանական, շարահյուսական եւ ոճական բազմաթիվ հատկանիշներով, դրանց շնորհիվ էլ նախադասության մեջ շատ կարևոր դեր են կատարում։ Հենց այդ պատճառով էլ վերջին շրջանի ուսումնասիրություններում վերանայվել է կոչականների վերաբերյալ քերականագիտության մեջ տիրող այն կարծիքը, թե դրանք լոկ սպասարկու բառեր են և նախադասության հետ քերականորեն չեն կապվում։

 Էրիխ Պրոմ«Սիրելու արվեստը»

 Էրիխ Պրոմ«Սիրելու արվեստը»

«Սերը ինչ-որ ինքնըստինքյան հասկանալի բան չէ։ Դա ավելի շուտ պահանջում է կարգապահություն, կենտրոնացում, համբերություն, հավատ և նարսիցիզմի հաղթահարում։ Դա ոչ թե զգացում է, այլ գործողություն։ Սերը որոշում է, սերը վճիռ է, սերը խոստում է։ Եթե սերը միայն զգացմունք լիներ, իրար հավերժորեն սիրելու խոստումն անհիմն կլիներ։ Զգացմունքը գալիս է և հնարավոր է՝ անցնի։ Մարդ ինչպե՞ս կարող է վճռել, որ դա պիտի հավերժ մնա, երբ իմ գործողությունը չի ներառում վճիռ ու որոշում։
Սերը հիմնականում հարաբերություն չէ որևէ հատուկ մարդու հետ, դա վերաբերմունք է, բնավորության գիծ է, որ սահմանում է մարդու հարազատությունը աշխարհին՝ ամբողջապես, ոչ թե սիրո միայն մեկ «օբյեկտի» հանդեպ։ Եթե անձը սիրում է միայն մի ուրիշ անձի և անտարբեր է մնացած ընկերների նկատմամբ, նրա սերը սեր չէ, այլ փոխշահավետ կապվածություն, կամ ընդլայնված եսասիրություն։ Մարդկանց մեծ մասը դեռ հավատում է, թե սերը օբյեկտի հաստատում է, ոչ թե ձիրքի։
Սերը գործողություն է, ոչ թե պասիվ ազդակ։ Դրա թիկունքին են կանգնում, ոչ թե մեջն ընկնում։ Սիրո ամենաընդունված հատկանիշները նկարագրելու ամենագլխավոր ճանապարհը սահմանումն է, որ սերը նախ և առաջ տալ է նշանակում, ոչ թե վերցնել։  Տալը ուժի բարձրագույն դրսևորումն է։ Հենց տալու ընթացքում է մարդ արտահայտում իր հզորությունը, ուժը, կարողությունը։ Այս գերագույն կենսունակությունն ու կարողությունը մարդուն բերկրանքով են լցնում։ Դու քեզ դրսևորում ես որպես առատաձեռն, շռայլ, կենսունակ, հետևաբար և երջանիկ մարդ։ Տալն ավելի երջանկաբեր է, քան վերցնելը, ոչ թե որովհետև դա զրկանք է, այլ որ տալու հիմքում ընկած է քո կենսունակությունը։
Հարկավոր է համարձակություն ունենալ հավատալու համար, ռիսկի դիմելու կարողություն, պատրաստակամություն՝ նույնիսկ ցավ ու հիասթափություն ապրելու։ Նա, ով որպես կենսական հիմնական պայման պաշտպանվածության ու ապահովության վրա է պնդում, չի կարող հավատ ներշնչել։ Նա, ով իրեն դուրս է դնում պաշտպանության համակարգից, ուր հեռավորությունն ու տիրապետումն են նրա պաշտպանության միջոցը, իրեն դարձնում է բանտարկյալ։ Սիրելու ու սիրվելու համար քաջություն է պետք, հաստատուն արժեքները որպես գլխավոր հոգածություն դատելու քաջություն, դրանց համար նահատակվելու քաջություն։

Սերը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ երկու անձնավորություն միմյանց հետ հաղորդակցվում են իրենց էության առանցքից, հետևաբար՝ եթե յուրաքանչյուրն իրեն զգում է իր գոյության առանցքից ելած։ Միայն այս «առանցքային զգացողությունն» է մարդկային իրականությունը, միայն այստեղ է կենսունակությունը, միայն այստեղ է սիրո հիմքը։ Սիրո փորձառությունն, այսպիսով, հաստատուն մարտահրավեր է։ Դա հանգստի վայր չէ, այլ շարժման, աճի, միասին աշխատելու… Երկուսն իրար հետ մեկ են՝ միակ լինելով իրար համար։

Մի քանի նախադասությամբ արտահայտիր քո մտքերն ու վերաբերմունքը։ Համաձա՞յն ես հեղինակի հետ։

Ստեղծագործությունը ինձ շատ դուր եկավ, պատմվածքում առաջ բերված յուրաքանչյուր մտքի շուրջ պետք է մի քանի րոպե խորհել, վերլուծել, մտածել։ Պատմվածքի հեղինակը ցույց է տալիս, որ սերը իր չէ, այլ գործընթաց, գործողություն։

Մշո ս. Առաքելոց վանքի կռվի ազդեցությունը և նրա նշանակությունը հայ ժողովրդի համար

Մշո ս. Առաքելոց վանքի կռվի ազդեցությունը և նրա նշանակությունը հայ ժողովրդի համար

Մշո Սուրբ Առաքելոցը միջնադարյան հայկական վանքային համալիր է: Կոչվել է նաև Տիրինկատարի կամ Ծիրնկատարի վանք, քանի որ գտնվում է համանուն լեռան լանջին: Գտնվում է պատմական Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում (ներկայիս Թուրքիայի Մուշի գավառի տարածքում, Մուշ քաղաքից 5 կմ դեպի հարավ-արևելք)։

Հայ ֆիդայական նշանավոր կռիվներից մեկը կապված է Մշո Առաքելոց վանքի հետ։ 1901 թ.-ի նոյեմբերի սկզբին զորավար Անդրանիկը և Գևորգ Չաուշը 25-27 հայդուկային խմբով պաշարվում են վանքում, նպատակ ունենալով գրավել օտարեկրացիների ուշադրությունը։ Մի քանի օր պայքարից հետո հայդուկներին հաջողվում է գիշերը սպիտակ սավանների մեջ պատսպարվելով ճեղքել թշնամու շրջափակումը և դուրս գալ վանքից։

Մշո առաքելոց վանքի տարածքում են թաղված Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթը, Ասողիկը և Ղազար Փարպեցին:

Français

Français

La NASA vient de révéler une nouvelle théorie sur la formation de la Lune.

On t’explique. Il y a 4,5 milliards d’années, un corps céleste de la taille de Mars aurait percuté la Terre. Cette collision entre Théia et la Terre aurait créé beaucoup de débris. En refroidissant, ces morceaux chauds auraient fini par fusionner et former la Lune. Avant, les experts croyaient que ces débris étaient majoritairement issus de Théia et avaient mis des années à fusionner. Mais la NASA avance désormais une nouvelle théorie. La formation de la Lune n’aurait en fait duré que quelques heures, et pas plusieurs années. Et les débris seraient en fait majoritairement issus de la Terre, pas de Théia. La Lune serait composée à 60 % de matériaux provenant de la Terre.

NASA-ն նոր տեսություն է բացահայտել Լուսնի ձևավորման վերաբերյալ։
Մենք ձեզ բացատրում ենք. 4,5 միլիարդ տարի առաջ Մարսի չափով երկնային մարմինը կբախվեր Երկրին: Theia-ի և Երկրի միջև այս բախումը շատ բեկորներ կստեղծեր: Երբ նրանք սառչում էին, այս տաք կտորները ի վերջո կմիավորվեին և կձևավորեին Լուսինը: Նախկինում փորձագետները կարծում էին, որ այս բեկորները հիմնականում Թեյից են և տարիներ են պահանջվել միաձուլման համար: Բայց ՆԱՍԱ-ն այժմ նոր տեսություն է առաջ քաշում: Լուսնի ձևավորումն իրականում կտևեր ընդամենը մի քանի ժամ, և ոչ մի քանի տարի: Իսկ բեկորները, ըստ էության, հիմնականում կգան Երկրից, ոչ թե Թեայից: Լուսինը կազմված կլինի 60%-ով Երկրի նյութերից

Bilan

Bilan

1. Complétez par la préposition de lieu appropriée.

. J’ai mis de l’argent dans mon porte-monnaie, et mon porte-monnaie dans mon sac. Je suis sortie de l’appartement et je suis allée àu bureau.

  1. Nous prendrons le train à Rennes pour aller des Poitiers. Dans le train, nous parlerons de notre projet.

3.Chez mes amis, il y a un canapé dans le salon et un piano contre le mur. Sure une table basse, il y a un vase.

  1. Elle a mis du café dans les tasses et elle a posé les tasses sur la table.
  2. Zut! J’ai oublié mon sac dans le bus!
  3. Ils partent au Canada pour les vacanes. Ils iront d’abord chez des amis à Toronto, puis ils passeront, quatre jours à Montréal.
Հայ ֆիդայական շարժում

Հայ ֆիդայական շարժում

Հայդուկային շարժման Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար։ Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված։ Հայերի կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելիս ֆիդայիները միշտ ստացել են ժողովրդի օգնությունը։ Նրանց շարքերը մշտապես լրացրել են պայքարին զինվորագրված հայրենասեր նոր երիտասարդներ։ Հայ մարտիկներն աչքի են ընկել համարձակությամբ ու անձնազոհությամբ, հաճախ, կռվի բռնվելով թշնամու գերակշիռ ուժերի հետ, դիմակայել են ու հաղթել։ Դա ոգևորել է հայ բնակչությանը՝ զինված պայքարի ելնելու հարստահարիչների դեմ։Հայ հայդուկային առաջին խմբերն առաջացել են Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում և Արևմտյան Հայաստանի այլ վայրերում։1890-ական թթ. սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ է ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպանական մարտերը, ինչը պայմանավորված էր հայ ազգային կուսակցությունների՝ հնչակյան կուսակցության և հայ հեղափոխական դաշնակցության ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում նրանց կազմակերպությունների առաջացումով։ Քանի որ ազգային կուսակցությունները ծնվել էին հայ ժողովրդի ազատագրական պայքարի հետևանքով, և նրանց հիմնական նպատակն էր հայկական հարցի լուծումը՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ուստի պետք է համագործակցեին այնտեղ գործող հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ։ Հայդուկային շարժումը, որ սկզբնավորվել էր անկախ հայ քաղաքական կուսակցություններից, հետագայում զարգացավ նրանց ղեկավարությամբ։Երբ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը ձեռնամուխ եղավ Թուրքիայում հայ բնակչության զանգվածային բնաջնջմանը ֆիդայիներն ակտիվորեն մասնակցեցին հայերի ինքնապաշտպանությանը։Հայդուկային շարժման պոռթկում էր 1904-ի Սասունի ապստամբությունը։ Այս շրջանում հանդես եկան ժողովրդի մեջ մեծ համբավ ձեռք բերած ֆիդայիներ Աղբյուր Սերոբը, Անդրանիկը, Գևորգ Չավուշը, Նիկոլ Դումանը, Ժիրայրը, Հրայրը, Սպաղանաց Մակարը և ուրիշներ։ Նրանցից շատերը հերոսաբար ընկան մարտերում՝ ժողովրդի մեջ թողնելով բարի հիշատակ։Հայտնի են նաև վրեժխնդրության և առանձին թուրքական ու քրդական խմբեր ոչնչացնելու նպատակով կազմակերպված հայդուկային արշավանքներ։ Առավել հայտնի է 1897 թվականին իրականացրած Խանասորի արշավանքը։ 1904 թվականի Սասունի ապստամբությունից հետո հայդուկային շարժումը վայրէջք է ապրել։

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Բառակազմություն և բառագիտություն

  1. Ընտրիր տրված բառերից մեկը: Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու… կոտրվել է: (ող, ոխ) 
    … սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ
    Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց …. գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն) 
    Մի քանի հողի ձեռք-ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի …: (բույն, բուն
    Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել… շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա) 
    Տնեցիներն այնքան են վարժվել … անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա
    Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
  2. Քո չքնաղ ծաղկի … է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)
  3. Անթիվ ու … են աստղերը: (բույր, բյուր

… երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա) 

… երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա

… գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա) 

… գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա

Կետերի փոխարեն գրի՛ր նախադասության մտքին համապատասխանող բառ՝ ընտրված ուղղագրական բառարանից: Առողջ լինելու համար անհրաժեշտ է մշտապես կոփել մարմինը: 

Նրա հագին վարդագույն վերնաշապիկ էր ու նորաձև փեշ: 

Սիրում է ժամերով նստել տաք ավազին ու նայել ամպի լողացող պատառիկներին: 

Հավաքածբոլոր փաստաթղթերն ու գրությունները դասավորեց թղթապանակում, դրեց պահարանի մեջ: 

Կրիաի նման մտել է պատյանի մեջ ու ոչինչ լսել չի ուզում: 

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ: 

Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրթ  մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընթացքում իջել է: Ջրի կորստի հետ առնչվում են մի շարք այլ .ական հարցեր: 
Առանձին ուշադրության է արժանի ջրավազանի կենդանական աշխարհի պահպանության խնդիրը: 
Բնակության անբարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև  Սևանի թևավոր բնակիչների՝  թռչունների համար: 
Վիրավոր գազանի ձայնը անտառում դեռ երկար լսվեց:

Կետադրություն

Կետադրել նախադասությունները և վերլուծել ձևաբանորեն

Կհանդիպես նրան, բայց հաջողություն չեմ ակնկալում:
Ուսին՝ մնացել է խոռոչաձև սպի,  իսկ հոգում՝ չսպիացող մի ցավ:
Մեքենան դղրդյունով անցավ քարե նեղ կամուրջը, մի քանի կիլոմետր համաչափ վազքով սլացավ գետի ափով ապա բարձրացավ քարքարոտ ճանապարհով:
Թողել եմ ներքև և՛ փառք, և՛ գանձ, և՛ քեն, և՛ նախանձ:
Ո՛չ հայրենիք ունի,  ո՛չ տուն, ո՛չ անուն:
Կրակը լափեց թե՛ սերմ, թե՛ սերմնացան:
Նա այն հարուստներից էր, որոնց պարսկերեն հորջորջումով կոչում են նովսիքա այսինքն նոր քսակի տեր:
Բոլորին զբաղեցնում էր մի միտք այն է՝ վաստակել որքան կարելի է շատ և որքան կարելի է շուտ:
Հովիվներն աշխատում էին թաքցնել՝ ոչխարների հոտերը և գուժում էին այդ բոթը:

Իշխանությունները բաժանման սկուզբունքի նպատակը

Իշխանությունները բաժանման սկուզբունքի նպատակը

Իշխանությունների բաժանման գլխավոր նպատակներից են ազատության և օրինականության ապահովումը, իշխանության չարաշահումների բացառումը: Դրանց կենսագործման համար անհրաժեշտ է կիրառել հետևյալ պահանջները.

Դրանցից յուրաքանչյուրն իրականացվում է պետական առանձին մարմինների միջոցով՝ օրենսդիր, գործադիր, դատական: Իշխանության բաժանումը բացառում է դրա կենտրոնացումը մեկ մարմնի ձեռքում կամ մեկի առավելությունը մյուսի նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել պետական իշխանության չարաշահման:Օրենսդիրը ժողովրդի կողմից ընտրվող ներկայացուցչական մարմին է, որ կոչված է որոշելու հասարակության և պետության զարգացման ռազմավարությունը՝ օրենքներ ընդունելու ճանապարհով: Մյուս իշխանությունների նկատմամբ խորհրդարանը հանդես է գալիս որպես օրենսդիր իշխանության ինքնուրույն մարմին: Այն չի ենթարկված ոչ մի պետական մարմնի:
Գործադիրը զբաղվում է օրենքների կենսագործմամբ, ընթացիկ կառավարմամբ: Գործադիր իշխանությունը ենթաօրենսդրական իշխանություն է, որովհետև նրա գործունեությունը և ակտերը պետք է համապատասխանեն օրենքներին։ Գործադիր իշխանության մարմինների համակարգը գլխավորում է կառավարությունը: Առանձին ոլորտների կառավարումն իրականացնում են նախարարությունները։
Դատական իշխանությունը հատուկ կազմակերպված անկախ մարմինների՝ դատարանների համակարգ է, որն զբաղվում է իրավունքի խախտումների վերաբերյալ վեճերի լուծմամբ, արդարադատության իրականացմամբ:Իշխանության երեք ճյուղերից յուրաքանչյուրն ունի Սահմանադրությամբ ամրագրված իր լիազորությունները, որոնք իրականացնում է ինքնուրույն: Օրինակ` խորհրդարանը, ընդունելով օրենքներ, որոնք պարտադիր են մյուս իշխանությունների համար, չպետք է խախտի նրանց ինքնուրույնությունը, յուրացնի դրանց լիազորությունները: Այդ իշխանությունները չեն գտնվում օրենսդիր մարմնի անմիջական ենթակայության տակ։ Օրենսդիրը չպետք է փոխարինի գործադիր և դատական իշխանություններին, դուրս ելնի իր լիազորությունների շրջանակներից:

English assignment 3.10.2022

English assignment 3.10.2022

a. Rewrite the bold sentence must/might/can’t + have + verb.

  1. I’m sure Ben has read my email. I sent it yesterday.
    Ben must have read my email. I sent it yesterday.
  2. Holly’s crying. Perhaps she’s had an argument with her boyfriend.
    Holly’s crying. She might have had an argument with her boyfriend.
  3. I’m sure Sam and Ginny haven’t got lost. They had a map.
    Sam and Ginny can’t have got lost. They had a map.
  4. You saw Ellie yesterday? That’s impossible. She was in bed with flu.
    You can’t have seen Ellie yesterday. That’s impossible. She was in bed with flu.
  5. Perhaps John didn’t hear you. You know he’s a bit deaf.
    John might have not heard you. You know he’s a bit deaf.
  6. I’m sure Lucy has bought a new car. I saw her driving a Mercedes!
    Lucy must have bought het a new car. I saw her driving a Mercedes!
  7. I’m sure Alex wasn’t very ill. He was only off for one day.
    Alex can’t have been very ill. He was only off for one day.
  8. They didn’t come to our party. Maybe they didn’t receive the invitation.
    They didn’t come to our party. They might have not received the invitation.

b. Respond to the first sentence using should/ shouldn’t have + a verb in the list.

  1. We couldn’t understand anybody in Paris.
    You should have learned some French before you went.
  2. Tom told me his phone number but I’ve forgotten it.
    You should have saved it on your mobile phone.
  3. Rob was late because there was so much traffic.
    He shouldn’t have gone by car. The train is much faster.
  4. Amanda was rude to everyone at my party.
    You shouldn’t have invited her. She’s always like that.
  5. I haven’t got any money left after going shopping yesterday.
    You shouldn’t have bought so many shoes. Did you need three pairs?
  6. You look really tired.
    I know. I should have gone to bed earlier.