Արցախյան հակամարտության պատմական արմատները 

Արցախյան հակամարտության պատմական արմատները 

Արցախյան հակամարտությունը ազգային-քաղաքական հակամարտությու է] Հարավային Կովկասում ադրբեջանցիների և հայերի միջև։ Այն ուներ պատմական և մշակութային մեկդարյա արմատներ, սակայն նոր հրատապություն էր գտել վերակառուցման տարիներին (1987-1988)՝ Հայաստանում և Ադրբեջանում ազգային շարժումների կտրուկ աճի ֆոնին։ Հակամարտությունն ի սկզբանե դրսևորվում էր քաղաքացիական ակտիվ շարժմամբ, ապա և վերաճեց պատերազմի։ 1988 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին երկու հանրապետությունների բնակիչների մեծամասնությունը ներգրավված էր այս հակամարտության մեջ, որը միայն ժամանակավորապես դադարեցվել էր Սպիտակի երկրաշարժի պատճառով։ Խորհրդային ​​ղեկավարության անպատրաստությունը համարժեք քաղաքական գործողությունների համար` սրված էթնիկական կռիվների համատեքստում, ձեռնարկված միջոցների անհամապատասխանությունը, կենտրոնական իշխանությունների կողմից ճգնաժամային իրավիճակի ստեղծման հարցում Հայաստանի և Ադրբեջանի հավասար մեղավորության հայտարարելը հանգեցրին երկու հանրապետություններում արմատական ​​հակակոմունիստական ​​ընդդիմության ի հայտ գալուն և ամրապնդմանը։

1991-1994 թվականներին այս առճակատումը հանգեցրեց լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և հարակից որոշ տարածքների վերահսկողության համար։ Ռազմական առճակատման առումով դրան գերազանցեց միայն չեչենական հակամարտությունը։ Սանտե Կորնելը նշել է, որ «Կովկասյան բոլոր հակամարտություններից, ղարաբաղյան հակամարտությունն ունի ամենամեծ ռազմավարական և տարածաշրջանային նշանակությունը։ 1990-ականների վերջին ղարաբաղյան հակամարտությունը նպաստեց Կովկասում և դրա շուրջ պետությունների հակառակ խմբավորումների ձևավորմանը»։

Read more
Տարածքային հակամարտություններ

Տարածքային հակամարտություններ

Պատերազմների բովանդակությունը, դրանց նպատակները կարող են տարբեր լինել, բայց գլխավոր նպատակը եղել և մնում է պետական սահմանների փոփոխությունը, պետության զբաղեցրած աշխարհագրական տարածքի ընդարձակումը, նրա քաղաքական, ռազմական, տնտեսական ազդեցության մեծացումը: Այդպիսին էին և՛ երկու համաշխարհային պատերազմները, և՛ դրանից հետո սկսված «սառը պատերազմը», և՛ այսօր էլ շարունակվող «տաք» պատերազմները։ Ներկայումս աշխարհում հաշվվում է մոտ 300 վայր, որոնց շուրջ բորբոքված պայքարը կարող է բնութագրվել որպես տարածքային հակամարտություն: Դրանց մեկ երրորդը, այսպես կոչված, «թեժ կետերն» են, որտեղ հակամարտությունը զինված բախումների տեսք է ստացել։ Տարածքային հակամարտություններն ըստ իրենց բնույթի կարելի է բաժանել երկու խմբի.
• հակամարտություններ պետությունների միջև,
• հակամարտություններ պետությունների ներսում:

Հակամարտությունների մեծ մասը լուծվում է պատերազմի միջոցով, հաղթողի իրավունքով: Շատ դեպքերում վեճը դրանից հետո էլ իր լուծումը չի գտնում և տասնամյակներ, անգամ հարյուրամյակներ շարունակ փչացնում է հարևան ժողովուրդների ու պետությունների հարաբերությունները: 

Read more
Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը

Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը

Ազգային պաշտպանության և ռազմական անվտանգության ապահովումը պետության հիմնական գործառույթն է։ Անվտանգության շահերը բոլոր երկրներին ստիպում են ակտիվորեն համագործակցել ռազմական ոլորտում բազմակողմ, տարածաշրջանային և երկկողմ մակարդակներում, հատկապես միջկառավարական կազմակերպությունների շրջանակներում։ Միջազգային ռազմական գործունեությունն այսօր ուղղված է առաջին հերթին ագրեսիայի և զինված հակամարտությունների ճնշմանը, սպառազինությունների և զինված ուժերի կրճատմանը, որոշակի տարածական միջավայրում վտանգավոր ռազմական գործողությունների կանխմանը, տիեզերքում, բաց ծովում ռազմական գործողությունների սահմանափակմանը և այլն: Միևնույն ժամանակ, պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև ռազմական համագործակցության մասշտաբները մշտապես ընդլայնվում են։

Ժամանակակից պայմաններում էապես փոխվել են պատերազմների նպատակները, միջոցները, մեթոդներն ու բնույթը, որոնք փաստացի արդեն վերանվանվել են միջազգային և ոչ միջազգային բնույթի զինված հակամարտությունների։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր չի եղել ոչ մի զինված հակամարտություն, որը սկսվել, իրականացվել և ավարտվել է պատերազմի ավանդական օրենքներով և սովորույթներով։ Աշխարհի առաջատար երկրներն ընդունել են միջուկային և զանգվածային ոչնչացման այլ տեսակներ, որոնք գործնականում անհնար է օգտագործել առանց ընդհանուր քաղաքակրթությանը վնաս պատճառելու։ Զինված ուժերի կողմից սովորական պատերազմի միջոցների կիրառումը դարձել է անցողիկ, մարտական ​​գործողություններն այժմ իրականացվում են ավերիչ ուժերի կողմից՝ օգտագործվում են ռազմա-տիեզերական ուժեր, որոնք ուղարկվում են բաց ծովից, բարձրություններից առանց ռազմական դաշտ ներխուժելու ։

Read more
Պատերազմը և քաղաքականությունը

Պատերազմը և քաղաքականությունը

Պատերազմը հասարակական երևույթ է: Պատերազմը լինում է 2 տեսակ. 1 Արդարացի` այն պատերազմը, որը վարում են հայրենիքի պաշտպանության համար, օրինակ հենց հիմա ԼՂՀ-ում ընդհանում է արադարացի պատերազմ, քանի որ հայ ժողովուրդը պաշպանում է իր հայրենիքը, 2 Անարդարացի` համարվում է այն պատերզմը, երբ մի պետություն փորձում է զավթել մեկ  այլ պետության տարածք, օրինակ 1918 և 1920 թվականներին Թուրքիան 2 անգամ հարձակվեց Հայաստանի վրա:

Քաղաքացիական պատերազմը տեղի է ունենում 1 և մի քանի երկրների ներսում, կռվող կողմերը պայքարում են իշխանության համար, օրիանկ 1921 թ․ փետրվարին Հայաստանում տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմ, հայ ժողովորդը պայաքարել է Բոլշևիկյան դիկտատորիայի դեմ:.  4. Ի՞նչ նշանավոր մարդիկ են խոսել պատերազմի մասին:

  1. Պլատոնը ասել է. «Պատերազմները տեղի են ունենում հարստության պաճառով, երբ մարդիկ հարստանում են, սակայն, այդ հարստությունը սկսում է նվազել, նրանք մտածում են իրենց հարստությունը վերականգնել և կրկնապատկել պատերազմի միջոցով, տիրանալով ուրիշի ունեցվածքին»: 2. Անգլիացի Տոմաս Հոբսը. «Պատերազմի պատճառ էր համարվում մարդկանց բնական հավասարությունը, այսինքն հավասար ապրող մարդկանցից մի մասը ցանկանում է հարուստ լինել դրա համար լինում է պատերազմ»: 3. Ֆրանսիացի փիլիսոփա Պոլ Հոլբը. «Պատերազմ սկսողները տիրակալներ են, որոնք հանուն իրենց շահի պատրաստ են զոհաբերել ուրիշների կյանքը»։ 4. Գերմանացի փիլիսոփա Իմանուել Կանտը. «Նրանք պետք է ամեն ինչ անեն, որ հաստատվի հավերժական խաղաղությունը»: 5. Գերմանացի գեներալ Կառլ Ֆոն Կլաուզևիցն ասել է. «Պատերազմը քաղաքականության շարունակություն է, այսպիսով փորձենք ամփոփել պատերազմը, ի վերջո այն համարվում է սոցիալական երևույթ»:
  2. Պատերազմը պետությունների և այլ քաղաքական կազմավորումների, դրանց զինված ուժերի միջև մարտական գործողությունների ձևով տեղի ունեցող հակամարտություն է։
  3. Պատերազմը որոշակի քաղաքական նպատակների իրագործմանը ուղղված կազմակերպված, զինված բռնություն է։ Պատերազմի նպատակների իրագործման գլխավոր միջոցը բանակն է։ Միաժամանակ դրանց են ուղղվում նաև հակամարտող կողմերի տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ ռեսուրսներ։
  4. Պատերազմը հանգեցնում է հասարական կյանքի բոլոր՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգևոր ոլորտների վիճակի որակական փոփոխությունների և անխուսափելի է դարձնում ռազմական պահանջների` դրանց համապատասխանեցումը։
  5. Պատերազմը հանգեցնում է մեծաթիվ մարդկային զոհերի, նյութական և հոգևոր արժեքների կորստի, քայքայիչ ազդեցություն է ունենում ցանկացած հասարակության վրա:
  6. Մարդկության պատմության մեջ քանի՞ պատերազմ է տեղի ունենցել:

Ըստ տվյալների շուրջ 5,5 հազար տարվա ընտացքում մարդկությունը մայն 300 տարի է ապրել լիարժեք խաղաղության պայմանում։ Դարերի ընթացքում պատերազմները դառել են ավելի կործանարար, դաժան և արյունալի, ըստ տվյալների մարդկության պատմության մեջ եղել է 15 հազարից ավելի պատերազմ, ամենահայտնի պատերզմներն են եղել Ք․Ա 5-րդ դարում Հույն Պարսկական պատերազմները, Ք․Ա 4-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը, ավելի ուշ Մոնղոլական արշավանքը և մոնղոլների պետության սահամանները հասնում է Չինաստանից մինչև Արևելյան Եվրոպա, հայտնի է նաև 1812 թ․ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի 600 հազարանոց բանակի հարձակումը Ռուսաստանի վրա և պարտվեց, իսկ ամենաողբերգական պատերզամները համարվում են առաջին և երկրորդ Համաշխարհային պատերազմները։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվել է 1914 թ․ Օգոստոսի 1, տևել է 4 տարի 1918թ․ նոյեմբերի 11-ին ավարտվել է, այս պատերազմին մասնակցում էին 38 պետություններ ավելի քան 1 միլիարդ բնակչությամբ, որ այն ժամանակ կազմում էր բնակչության 2/3-րդը։ Այս պատերազմի ժամանակ զոհվեց 10 միլիոն մարդ, իսկ 74 միլիոն մարդ զենքը ձեռքին կռվում էր։ 2-րդ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939 թ․ սեպտեմբերի 1-ին, ավարտվել է 1945 թ․ սեպտեմբերի 2-ին, այս պատերազմի ժամանակ զոհվել է ավելի քան 60 միլիոն մարդ, որոնցից ամենաշատը Սովետական միության ժողովուրդներից` Ռուսները, ՈՒկրաինացիները, Բելոռուսները, Մեծ Բալթյան ժողովուրդները, իհարկե նաև Հայերը հաշվում են 27 միլիոնից ավել, զոհերի թվով երկրորդ տեղում Գերմանիան է` 9 միլիոն զոհ, պատերազմին մասնակցել են զենքը ձեռքին կռվել 110 միլիոն զինվորներ և հրամանատարներ։ Մեր օրերում պատերազմը կլինի կործանարար և անդառնալի։ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Կանադա, Իտալիա, այս երկրները գերհզոր երկրներն են, այս հզորների մեջ կարելի է ավելացնել նաև 130 միլիոն բնակչություն ունեցող Ճապոնիային և շատ արագ զարգացող ու հզորացող Հնդկաստանին, այս երկրների մեջ կարելի է դասել նաև մի քանի այլ պետությունների` Իսպանիա, Ավստրիա,Դանիա, Բելգիա,Նորվեգիա, հատկապես Շվեդիա։ Բենիլուքսի երկրները շատ զարգացած երկրներ են` Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ, իսկ արևելքում հզոր երկրներ են համարվում Թուրքիան, Եգիպտոսը, Իրանը, Ինդոնեզիան, Ավստրալիան, Ֆիլիպինները։ Հարավային Ամերիկայում զարգացած երկրները առավել հայտնի են` Բրազիլիա, Արգենտինա, Վենեսուելա, Կոլումբիա, Չիլի, ծովային տերություններն են` ԱՄՆ, Ռուսաստան, Ճապոնիա, Չինաստան, Ավստրալիա և այլն: Բնակչության թվով առաջին տեղում է առայժմ Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ, Ինդոնեզիան, Բրազիլիան, Ռուսաստանը, Ճապոնիան, Իրանը, Թուրքիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այսպես շարունակ։

Աշխարհաքաղաքականության գործոնները

Աշխարհաքաղաքականության գործոնները

Աշխարհաքաղաքական գործոնների շարքում առաջնակարգ նշանակություն ունի տնտեսությունը, իսկ տնտեսության համար այդպիսի նշանակություն ունի բնական ռեսուրսներով ապահովվածությունը: Երկրագնդի վրա ռեսուրսները բաշխված են անհավասարաչափ, ուստի բնական ռեսուրսների քանակն ու որակը հաճախ դառնում են քաղաքական գործոն, ազդում պետությունների հարաբերությունների վրա և նույնիսկ պատերազմի պատճառ դառնում:

Այնպես է ստացվել, որ ռազմավարական նշանակության հումքի մի քանի տեսակներով ավելի լավ ապահովված են այն երկրները, որտեղ դրանց պահանջարկը մեծ չէ: Եվ հակառակը, ապահովված չեն այն երկրները, որոնք այդ տեսակների ավելի մեծ պահանջ ունեն:

Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա: ԱՄՆ-ը, Ճապոնիան, Եվրամիության երկրները, համաշխարհային քաղաքական այլ ուժեր ձգտում են իրենց ազդեցության ոլորտում պահել այն տարածաշրջաններն ու երկրները, որոնք հանքային ռեսուրսներ են մատակարարում իրենց:

Read more
Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը

Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը

Աշխարհաքաղաքականության նախապատմությունը սկիզբ է առնում անտիկ աշխարհի մեծ մտածողներից, որոնք մեծ կարևորություն էին տալիս աշխարհագրական գործոնների ազդեցությանը մարդկության պատմական զարգացման վրա։

 Նոր ժամանակներում մեծ տարածում ստացավ աշխարհագրական դետերմինիզմի տեսությունը։

    Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Բոդենն փորձում էր բացահայտել ժողովրդի, պետության, նրա քաղաքականության և բնական միջավայրի կապը։ Բոդենը կլիմայի ազդեցությամբ էր հիմնավորում հյուսիսի ժողովուրդների ֆիզիկական առավելությունը հարավի ժողովուրդների և լեռնեցիների առավելությունը հարթավայրերի բնակիչների նկատմամբ։

    Ֆրանսիացի փիլիսոփա Շառլ Մոնտեսքիոն Հին հռոմեական պետությանը նվիրված իր ուսումնասիրության մեջ եկավ այն եզրակացության, որ Հռոմեական կայսրության կործանման գլխավոր պատճառներից էին պետության աշխարհագրական դիրքը և սահմանների չափազանց մեծ ձգվածությունը, որոնք խանգարել են պետության համախմբմանն ու իշխանության կենտրոնացմանը։

Read more
Իշխանությունները բաժանման սկուզբունքի նպատակը

Իշխանությունները բաժանման սկուզբունքի նպատակը

Իշխանությունների բաժանման գլխավոր նպատակներից են ազատության և օրինականության ապահովումը, իշխանության չարաշահումների բացառումը: Դրանց կենսագործման համար անհրաժեշտ է կիրառել հետևյալ պահանջները.

Դրանցից յուրաքանչյուրն իրականացվում է պետական առանձին մարմինների միջոցով՝ օրենսդիր, գործադիր, դատական: Իշխանության բաժանումը բացառում է դրա կենտրոնացումը մեկ մարմնի ձեռքում կամ մեկի առավելությունը մյուսի նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել պետական իշխանության չարաշահման:Օրենսդիրը ժողովրդի կողմից ընտրվող ներկայացուցչական մարմին է, որ կոչված է որոշելու հասարակության և պետության զարգացման ռազմավարությունը՝ օրենքներ ընդունելու ճանապարհով: Մյուս իշխանությունների նկատմամբ խորհրդարանը հանդես է գալիս որպես օրենսդիր իշխանության ինքնուրույն մարմին: Այն չի ենթարկված ոչ մի պետական մարմնի:
Գործադիրը զբաղվում է օրենքների կենսագործմամբ, ընթացիկ կառավարմամբ: Գործադիր իշխանությունը ենթաօրենսդրական իշխանություն է, որովհետև նրա գործունեությունը և ակտերը պետք է համապատասխանեն օրենքներին։ Գործադիր իշխանության մարմինների համակարգը գլխավորում է կառավարությունը: Առանձին ոլորտների կառավարումն իրականացնում են նախարարությունները։
Դատական իշխանությունը հատուկ կազմակերպված անկախ մարմինների՝ դատարանների համակարգ է, որն զբաղվում է իրավունքի խախտումների վերաբերյալ վեճերի լուծմամբ, արդարադատության իրականացմամբ:Իշխանության երեք ճյուղերից յուրաքանչյուրն ունի Սահմանադրությամբ ամրագրված իր լիազորությունները, որոնք իրականացնում է ինքնուրույն: Օրինակ` խորհրդարանը, ընդունելով օրենքներ, որոնք պարտադիր են մյուս իշխանությունների համար, չպետք է խախտի նրանց ինքնուրույնությունը, յուրացնի դրանց լիազորությունները: Այդ իշխանությունները չեն գտնվում օրենսդիր մարմնի անմիջական ենթակայության տակ։ Օրենսդիրը չպետք է փոխարինի գործադիր և դատական իշխանություններին, դուրս ելնի իր լիազորությունների շրջանակներից:

Պետական կառավարման ձևերը

Պետական կառավարման ձևերը

Պետության ձևի տարրերից է կառավարման ձևը:  Կառավարման ձևը պետական իշխանության բարձրագույն մարմինների և բնակչության փոխհարաբերությունների կազմակեպման կարգն է, նրանց իրավասությունները: Այժմ կա կառավարման երկու ձև` միապետություն և հանրապետություն:

Միապետությունը կառավարման այնպիսի ձև է, որը բարձրագույն պետական իշխանությունը իրականցնում է միանձնյա և, որպես կանոն, փոխանցվում է ժառանգորդին: Առանձին պետություններում (Վատիկան) իշխանությունը օգտագործվում է ցմահ, իսկ մի քանի երկրներում (ԱՄԷ, Մալազիա) սահմանվում են իշխելու ժամկետներ: Միապետությունները լինում են բացարձակ (անսահմանափակ) և սահմանադրական (սահմանափակ): Բացարձակ միապետությունը բնորոշ է հին աշխարհին և ուշ միջնադարին: Կառավարման այդ ձևը պահպանվում է Հարավ-Արևելյան Ասիայի և Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում (Բութան, Բրունեյ, Օման, Կատար): Բացարձակ միապետություններում օրենսդիր մարմինը մեկուսացված է գործադիր իշխանությունից, կառավարությունը կազմվում է միապետի կողմից և հաշվետու ու պատասխանատու է նրա առջև: 

Սահմանադրական միապետությունը բնորոշ է քաղաքարթության շրջանին, մեր օրերին: Դրա օրինակ կարող են լինել Մեծ Բրիտանիան, Բելգիան, Հոլանդիան, Դանիան, Շվեդիան, Նորվեգիան և այլն: Սահմանադրական միապետությունների բնորոշ առանձնահատկությունն այն է, որ միապետի իշխանությունը սահմանփակվում է խորհրդարանի կողմից: Սահմանափակման  աստիճանից էլ կաղված`առանձնացվում են խորհրդարանական և դուալիստական միապետություններ: Խորհրդարանական միապետություններում միապետի իշխանությունը սահմանափակվում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ոլորտում: Այստեղ «միապետը թագավորում է, բայց չի կառավարում», քանի որ օրենսդիր իշխանությունը պատկանում է խորհրդարանին, իսկ գործադիր իշխանությունը` կառավարությանը: Կառավարությունը կազմավորվում է խորհրդարանի կողմից, հաշվետու և պատասխանտու է նրա առջև: Դուալիստական միապետություններում (ԱՄԷ, Հորդանան, Մալազիա և այլն) միապետի լիազորությունները սահմանփակվում են օրենսդրության ոլորտում, բայց գործադիր իշխանության ոլորտում` բավական շատ են: Միապետը կազմավորում է կառավարությունը, որը հաշվետու և պատասխանատու է նրա առջև: 

Հանրապետությունը կառավարման այնպիսի ձև է, որի պետական իշխանության բարձրագույն մարմինները ձևավորվում են ընտրությունների միջոցով, քաղաքացիները ունեն լայն իրավունքներ ու ազատություններ: Այժմ առանձնացվում են հանրապետական կառավարման երեք հիմնական տարատեսականեր` նախագահական, խորհրդարանական և խառը: 

Նախագահական հանրապետություններում (ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա և այլն) նախագահը միաժամանակ միացնում է պետության գլխի և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները, բացակայում է վարչապետի պաշտոնը, տարանջատված են իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերը: Կառավարությունը նախագահի կողմից կազմավորվում է արտախորհրդարանական մեթոդներով: Նախագահն անմիջականորեն ղեկավարում է գործադիր ապարատը, իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Նա ընտրվում է ընտրական իրավունք ունեցող ամբողջ ժողովրդի կողմից` ուղղակի կամ անուղղակի ընտրությունների միջոցով, այդ պատճառով էլ իր գործունեության համար քաղաքական պատասխանատվություն չի կրում խորհրդարանի առջև: Խորհրդարանը չի կարող անվստահություն հայտնի կառավարությանը, նախագահն էլ իր հերթին, իրավունք չունի արձակել խորհրդարանը: Սակայն նա ունի խորհրդարանի վրա ազդելու բավական շատ միջոցներ, մասնավորապես` վետոյի, խորհրդարանին ուղերձներ հղելու իրավունք, որ նախագահին հնարավորություն են ընձեռում ազդել օրենսդրության իրականցման վրա: Կառավարման այպիսի ձևը, զսպումների և հակակշիռների կայուն համկարգի առկայությամբ, ճիշտ փոխհարաբերություններ է ստեղծում նախագահի և խորհրդարանի միջև:

Խորհրդարանական հանրապետությունում (Իտալիա, Գերմանիա և այլն) գերակայում է խորհրդարանի իշխանությունը, որը կազմավորում է կառավարություն, նշանակում վարչապետին, հրապարակում օրենքներ, հաստատում բյուջեն և այլն; Հանրապետության նախագահը համաևվում է պետության գլուխը: Նա ընտրվում է խորհրդարանի կողմից, նրա լիազորություններն ավելի նեղ են, քան նախագահական հանրապետություններում: Նա հիմնական ունի ներկայացուցչական գործառույթներ: Հետևաբար, նախագահն իր գործողությունների համար քաղաքական պատասխանատվություն չի կրում խորհրդարանի առջև: Խորհրդարանի կողմից կառավարությունը կազմավորվում է կուսակցական սկզբունքով այն կուսակցություններից, որոնք ընտրություններում հաղթել են և մեծամասնություն կազմել խորհրդարանում կամ նրա ստորին պալատում: Վարչապետի գլխավորությամբ կառավարությունն առաջնակարգ դեր է խաղում երկրի քաղաքական կյանքում: Հետևաբար, իրականացվող կուրսի և իր գործունեության համար նա քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև:

Խառը կամ կիսանախագահական հանրապետություններում (Ֆրանսիա, Ռուսաստան, Հայաստան) կառավարման այս ձևը ուժեղ նախագահական իշխանությունը զուգակցում է կառավարության գործունեության վրա խորհրդարանի արդյունավետ հսկողությանը: Նախագահը համարվում է պետության, առանձին երկրներում նաև գործադիր իշխանության գլուխը, զինված ուժերի գերագույն գխավոր հրամանատարը: Նա իր հայեցողությամբ, բայց խորհրդարանի համաձայնությամբ կարող է նշանակել վարչապետին, վերջինիս առաջարկությամբ նշանակել և ազատել կառավարության անդամներին, որոշ դեպքերում արձակել խորհրդարանը և նշամակել նոր ընտրություններ: Կարող է նաև որոշել պետության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, պետությունը ներկայացնել արտաքին հարաբերություններում և այլն: Հետևաբար, կառավարությունն իր գործունեության համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում նախագահի առջև, իսկ  այնուհետև պատասխանատու է նաև խորհրդարանի առջև: Պետբյուջեի հաստատմամբ խորհրդարնը հսկում է նախագահի կողմից կազմավորված կառավարության գործունեություը: Բացի դրանից կառավարությունը նորընտիր խորհրդարանի հավանությանն է ներկայցնում իր գործունեության ծրագիրը` խորհրդարանում դնելով իր վստահության  հարցը: Այսպիսով, խառը կամ կիսանախագահական հանրապետության գլխավոր առանձնահատկությունը կառավարության երկակի պատասխանատվությունն է նախագահի և խորհրդարանի առջև:

Պետության հատկանիշները

Պետության հատկանիշները

Ժամանակակից պետությունը, որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ, հասարակության վրա էական ազդեցություն ունեցող կազմակերպություն, հասարակական, քաղաքական մյուս ինստիտուտներից տարբերվում է միա քանի հատկանիշներով: 

1․ Տարածք: Դա պետության տարածությունն է, որն առաջացել է ոչ միայն պատմականորեն ազգային-էթնիկական, տնտեսական, մշակութային և այլ ձևերի կապերի հիման վրա, այլև արձանագրված և ամրագրված է միջազգային իրավունքով, միջպետական պայմանագրերով և իրավական այլ նորմերով: Դա այն տարածքն է, այն վայրը, որտեղ գործառնում է պետությունը, գործում են մարդկանց վարքագիծը սահմանափակող և կարգավորող օրենքները, հրամանագրերը և իրավական մյուս նորմերը: Հետևաբար, տարածքը` մարդկանց բազմության գտնվելու վայրը, պետության կարևորագույն հատկանիշներից մեկն է: Ընդ որում պետության տարածքը կարող է մեծ կամ փոքր լինել, բայց դա նշանակություն չունի: Մեծ ու փոքր տարածք ունեցող բոլոր պետությունները միջազգային հարաբերությունների իրավահավասար սուբյեկտներ են: Իշխանության գլխավոր խնդիրներից մեկը պետության սահմանների, նրա տարածքային ամբողջականության պաշպանումն է: Հենց տարածքի հսկողությունից են  սկսվում զարգանալ ներքին ու  արտաքին վեճերը, քաղաքական կոնֆլիկտները: Դրանց վտանգավոր ազդեցություն են ունենում ոչ միայն պետությունների տնտեսական կյանքի վրա` սպառազինությունների համար կլանելով նյութական ու ֆինանսական հսկայական միջոցներ, այլև ամբողջ միջազգային հարաբերությունների վրա։ 
2․ Բնակչություն: Բնակչությունը մարդկանց զանազան միավորումների, էթնիկական խմբերի, ազգերի ընդհանրությունն է, որը բնակվում է բոլորի համար ընդհանուր և միասնական պետության տարածքում և ենթարկվում պետական իշխանությանը: Բնակչությունը պետության առաջացման, գոյության անհրաժեշտ և էական պայման է, բայց ոչ բավարար տարր: Որպեսզի պետություն ստեղծվի, պետք է որ սոցիալ-տնտեսական և հոգևոր յուրահատուկ շահեր ունեցող մարդկանց բոլոր խմբերը կապված լինեն միմյանց հետ: Այդ կապը առաջանում է բնական և մարդկային մի շարք գործոնների շնորհիվ: Սակայն վճռական դերը պատկանում է պետությանը, որը ապահովում է ամբողջ տարածքի և նրա վրա բնակվող մարդկանց փողադարձ կապը: Այս կամ այն տարածքը և նրանում բնակվող մարդկանց բազմությունը պետություն են դառնում միայն այն դեպքում, եթե նրանց միջև հաստատվում է պետական իշխանություն: Մարդկանց այդ բազմության ընդհանուր ենթարկումն իշխանությանը պետության ամբողջականության կարևոր պայմանն է: Հակառակ դեպքում սոցիալ-տնտեսական, ազգային-էթնիկական և այլ կարգի կոնֆլիկտների հիման վրա բնակչության պառակտումը կարող է մեծ վտանգ ներկայացնել քաղաքական կայունությանը, պետության գոյությանը: 
3․ Իշխանություն: Պետություն ստեղծելու և պահպանելու համար տարածքի ու բնակչության հետ միասին պետք է լինի նաև իշխանություն, որը պետության կարևորագույն տարրն է, հատկանիշը: Առանց իշխանության չի կարող լինել պետություն: Դրա հետ միասին պետության գոյության համար անհրաժեշտ է նաև, որ տարածքը, բնակչությունը և իշխանությունը ոչ միայն փոխադարձաբար կապված լինեն իրար, այլև վերջինս ունենա այնպիսի յուրահատուկ հատկանիշներ, ինչպիսիք են հրապարակայնությունը, ինքնիշխանությունը, լեգիտիմությունը, ինստիտուցիոնալացումը և այլն:
 Պետությունը հրապարակային իշխանության հատուկ կազմակերպություն է, որը հասարակության բոլոր անդամների համար ավելի բաց է և շատ թափանցիկ, քան նրա մնացած մասերը: Այն ունի հատուկ կառուցվածքներ, մարմինների և հիմնարկների համակարգ, պրոֆեսիոնալ կադրեր և այլ գծեր, որոնք իրականացնում են հասարակության տնտեսական, սոցիալական, մշակութային, պաշտպանության և այլ կարգի գործընթացների կառավարումը:

 Պետությունը ինքնիշխան կազմակերպություն է, հասարակության այն մասը, որը տիրապետում է էական, մեծ ինքնիշխանության, քան նրա մյուս բոլոր մասերը, և իրեն դրսևորում է ոչ միայն որպես իրավունքի սուբյեկտ, այլ նաև որպես սուբյեկտ, իր սեփական ինքնիշխանության աղբյուր և կրող: Ցանկացած պետության ինքնիշխանության աղբյուրը և կրողը նրա բոլոր քաղաքացիներն են, որոնք, որպես կանոն, որոշակի ժամանակաշրջանում, որոշակի պայմաններում ինքնիշխանությունը հանձնում են իրենց ներկայացուցիչներին, որպիսզի իրենց անունից ընդունեն օրենքներ, որոշումներ: Պետության ինքնիշխանություն նշանակում է, որ տվյալ տարածքում բարձրագույն իշխանությունը պատկանում է պետությանը. իրավունքի տեսանկյունից նա բարձր է կանգնած տվյալ պետության տարածքում գտնվող այլ հիմնարկների իշխանությունից: Պետության որոշումները պարտադիր են բոլոր քաղաքացիների, կազմակերպությունների և հիմնարկների համար: Միայն պետության է պատկանում ամբողջ հասարակության կյանքը նորմավորելու, նրա համար պարտադիր օրենքներ, հրամանագրեր, կարգադրություններ և իրավական այլ ակտեր հրապարակելու իրավունքը:
 Պետության ինքնիշխանությունը ենթադրում է նաև, որ մյուս պետությունները իրավունք չունեն միջամտելու նրա ներքին ու արտաքին գործերին: Չմիջամտելու սկզբունքը ամրագրված է միջազգային կազմակերպությունների միջպետական պայմանագրերով և մի շարք պետությունների ներքին իրավական ակտերով:
 Մարդկանց համակեցության կանոնների կիրառումը հսկելու շրջանակներում պետությունն իր տարածքի առանձին քաղաքացիների, խմբերի և կազմակերպությունների  նկատմամբ ունի իշխանական լիազորությունների և օրենքով սահմանված հարկադրանքի մենաշնորհ: Դրա համար պետությունը ստեղծում է հասարակական կարգի պաշտպանության մարմիններ ու հիմնարկներ. ոստիկանություն, դատախազություն, դատարան, բանտեր և այլն:
 Բնակչության բոլոր խավերի համար պարտադիր է հարկեր, տուրքեր սահմանելու, գանձելու փոխառություններ թողարկելու, դրամական և բյուջետային քաղաքականություն իրականցնելու իրավունքը: Հարկերը, տուրքերն անհրաժեշտ են պետական ծառայողների աշխատանքի վարձատրության, ինչպես նաև տնտեսական, սոցիալական, հոգևոր և այլ ոլորտների հետագա զարգացման համար:
 Իշխանությունը  պետության մեջ ունի ինստիտուցիոնալ բնույթ: Ուրեմն չպետք է շփոթել այդ իշխանությունը ժամանակավոր իրականացնող անձանց և հենց պետությանը պատկանող իշխանությունը, որը կոնկրետ իրադրության մեջ, սահմանադրության հիման վրա, իրականցնում է իր  գերիշխանությունը: Պետությունը կառավարում է քաղաքական ընտրախավը, սակայն իր ինստիտուցիոնալացման պատճառով պետությունն ունի հարաբերական ինքնուրույնություն, որը դուրս է գալիս առանձին մարդկանց շրջանակներից և ձեռք բերում նոր որակ, նոր կարգավիճակ, նոր գործառույթներ: Հենց նրա ինստիտուցիոնալ բնույթն է թույլ տալիս ասել, որ փոխվում են կառավարողները, բայց  մնում են հիմնարկները, քաղաքական, պետական, սոցիալական կառուցվածքների պաշտպանությամբ զբաղվող, նրանց կառավարումն իրականացնող ինստիտուտները: Պետության ընդհանուր հատկանիշների սահմնումն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն: Քանի որ պետության այդ բոլոր հատկանիշների առկայության դեպքում են միայն պետությունը և մյուս կազմակերպությունները ճանաչվում որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտներ:

Պետության կառուցակարգը

Պետության կառուցակարգը

Քաղաքական ամբողջականության տեսանկյունից պետությունը քաղաքականապեսկազմակերպված ցանկացած համայնքն է, որն ապրում է կառավարման միևնույնհամակարգի ներքո։ Պետությունները կարող են լինել սուվերեն (ինքնիշխան) և ոչ սուվերեն(ոչ ինքնիշխան)։ Օրինակ, դաշնային (ֆեդերալ) պետությունները դաշնային (ֆեդերալ) միությունների անդամ են, և միայն մասնակիորեն են սուվերեն, բայց, այնուամենայնիվպետություններ են։ Որոշ պետություններ արտաքին սուվերենի կամ գերիշխանության(հեգեմոնիայի) սուբյեկտ են, որում հիմնական սուվերենությունը գտնվում է մեկ այլ պետությանմեջ։ Այն պետությունները, որոնք ինքնիշխան են, հայտնի են որպես սուվերենպետություններ։ Ամերիկյան անգլերենի կրողները հաճախ պետություն և կառավարությունտերմինները օգտագործում են որպես հոմանիշներ, որտեղ երկու բառերն էլ ենթադրում ենկազմակերպված քաղաքական խմբի առկայություն, որը որոշակի տարածքումիրականացնում է իշխանություն։ Շատ հասարակություններ պետությունների կողմիցկառավարվել են հազարամյակներով, մինչդեռ որոշները եղել են պետականազուրկհասարակություններ։ Ժամանակի ընթացքում կառավարման բազմաթիվ ձևեր են զարգացել՝իրենց գոյության իրավունքը հիմնավորելով ամենատարբեր արդարացումներով( ինչպեսօրինակ Թագավորների աստվածային իրավունքը, հասարակական պայմանագրիտեսությունը և այլն)։ 21-րդ դարում ժամանակակից ազգ֊պետությունը պետության գերիշխողձևն է, որի սուբյեկտ է հանդիսանում ժողովուրդը։