Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց

Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ

Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ

Հայ մեծ պոետը ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Պարսկաստանի Մակու քաղաքում։ 1883թ. նրա հայրը՝ Աբգար աղան, տեղափոխվում է Կարս, որի ռեալական դպրոցում պատանի Չարենցը սովորում է 1908-12թթ.: 1912թ. Թիֆլիսում լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: 1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը:

1914թ. սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, և Չարենցը 1915թ. ստեղծված հայկական կամավորական առաջին ջոկատներում մասնակցում է մի շարք մարտական գործողությունների: 1919թ. աշնանը Երևանում ստեղծվում է Հայ գրական միությունը, որի պատվավոր նախագահն էր Նիկոլ Աղբալյանը, ով գրական երեկոներից մեկի ժամանակ հայտարարում է նոր բանաստեղծի` Եղիշե Չարենցի ծնունդը: 1925թ. հուլիսին Չարենցը Երևանում աշխատանքի է անցնում «Խորհրդային Հայաստան» թերթում, այնուհետև` «Նորք» ամսագրում: 1926թ. սեպտեմբերին նա ատրճանակով կրակում և թեթևակի վիրավորում է մի աղջկա, որի պատճառով էլ հայտնվում է Երևանի ուղղիչ տանը (բանտում): 1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր:

1930-ական թթ. համատարած էին հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Դրանից չի խուսափում նաև Չարենցը, ում 1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղադրանքները՝ նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանություն։

Գրադարաններից և գրախանութներից հավաքում են Չարենցի գրքերը: Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին: Մեծ բանաստեղծի գերեզմանն անհայտ է:

Ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ Լուի Առաքողը Եղիշե Չարենցի դերը հայ գրականության ներկայում ու ապագայում գնահատել է հետևյալ խոսքերով. «Մեր դարի ճակատը պսակված է մի շարք բանաստեղծների պայծառ անուններով, Ֆրանսիայում՝ Ապոլիներն ու Էլյուարտը, Գերմանիայում՝ Ռիլկեն, Իսպանիայում՝ Գարսիա Լորկան, Ռուսաստանում՝ Մայակովսկին ու Եսենինը, Հայաստանում՝ Չարենցը ու Իսահակյանը»:

Էլի գարուն կգա / Վերլուծություն․․․

Էլի գարուն կգա / Վերլուծություն․․․

«Էլի գարուն կգա»

Այստեղ հեղինակը կարծես ներկայացնում է կյանքի օրենքը․ ամեն ինչ անցողիկ է, բայց՝ միևնույն ժամանակ, նույնը։ Գարունները նորից կգան, վարդերը, շուշանները կբացվեն, կշարունակվի սերը, բայց առանց հեղինակի։ Բայց կարելի է ասել, որ գարունը այստեղ փախաբերական իմաստ է կրում։ Հեղինակը գարուն ասելով, ցանկացել է ցույց տալ կյանքի «գարունը», կյանքի սկիզբը։

Ինչքան որ հուր կա իմ սրտում / վերլուծություն․․․

Ինչքան որ հուր կա իմ սրտում / վերլուծություն․․․

Ինչքան որ հուր կա իմ սրտում․․․

Հայտնի փաստ է, որ Եղիշե Չարենցի անձնական կյանքը եղել է շատ բուռն և լի բազմաթիվ սիրային արկածներով: Բայց կար մի կին , որի հանդեպ մեծ բանաստեղծն իսկապես խորը և մնայուն զգացմունք է ունեցել, և որին նա այդպես էլ չմոռացավ մինչ իր կյանքի ողբերգական ավարտը: Նա Արփենիկն էր՝ Չարենցի առաջին կինը: Եղիշե Չարենցը այս ժողովածուն գրել 1920-1921 թվականներին, նվիրել Արփենիկին։ Այս բանաստեղծությունը ժողովածուի ամենահայտնի բանաստեղծություններից մեկն է։ Այն պատմում է Չարենցի սիրո մասին , այն մասին, թե ինչի է պատրաստ Չարենցը աղջկա համար , նա համաձայն է նվիրել իր սրտի ամբողջ հուրն ու կրակը , միայն թե սիրելին չմրսի ձմռան ցրտին։ Նա պատրաստ է ամեն ինչի հանուն իր սիրելիի։ Բանաստեղծության մեջ այնքան սեր ու բարություն կա։