Ռեյ Բրեդբերիի «Կանաչ առավոտը» / Վերլուծություն

Ռեյ Բրեդբերիի «Կանաչ առավոտը» / Վերլուծություն

«Կանաչ առավոտը» պատմվածքը շատ ուսուցողական էր: Պատմության հերոսը հաջողակ էր և նպատակասլաց: Քանի որ նա աշխատասեր էր և ուներ նպատակասլացություն իր արած աշխատանքը հաջող էր ընթանում: Կարծում եմ, պատմվածքը սովորեցնում է գնահատել այն ինչ ունենք, քանի որ շատ մարդիկ կան, որոնք երազում են այդ ամենի մասին: Գլխավոր միտքը այն է, որ մարդ պետք է ունենա նպատակ, պետք է չվախենալ այն իրագործելուց: Պետք է լինել նպատակասլաց և ամեն ինչ անել նպատակը իրագործելու համար: Եթե մարդ ունենա կամքի ուժ և ցանկություն, կարող է իրագործել յուրաքանչյուր նպատակ: Կարծում եմ՝ սխալ է երազելը, երազելով ոչնչի մարդ չի հասնի, պետք է պարզապես իրագործել…

«Կանաչ առավոտը»

Տեղեկություններ Կոմիտասի մասին

Տեղեկություններ Կոմիտասի մասին

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Read more
Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանքի թեման՝ կոչականը Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում։

Հետազոտական աշխատանքը պետք է ունենա հետևյալ կառուցվածքային բաղադրիչները՝

  • բովանդակություն
  • ներածություն
  • հիմնական մաս
  • ամփոփում
  • օգտագործված գրականության ցանկ։

Աշխատանքի առաջին էջում պետք է լինի՝

  • դասարան
  • հեղինակի անունը, ազգանունը
  • աշխատանքի վերնագիրը
  • ղեկավարի անունը և ազգանունը

Բովանդակություն

Բովանդակությունը պետք է երևա աշխատանքի սկզբում և ունենա՝

  • ներածություն,
  • բոլոր բաժինների, ենթաբաժինների և կետերի անվանումները
  • ամփոփում,
  • օգտագործված գրականության ցանկ,
  • տեսանյութեր, ձայնանյութեր․․․․

Ներածություն

Ներածությունը աշխատանքի ներածական մասն է: Այստեղ համառոտ ներկայացվում է աշխատանքը (բացի աշխատանքի արդյունքներից և եզրակացություններից):
Պետք է երևա՝

  • աշխատանքի նպատակը
  • խնդիրները
  • կատարման ժամկետը
  • ներկայացվում է աշխատանքի կառուցվածքը

Ներածությունը, որպես կանոն, հակիրճ բաժին է, նրա ծավալը չպետք է գերազանցի 3 էջը։

Հիմնական մաս

Այստեղ ներառվում են աշխատանքի գլուխներն ու ենթագլուխները։ Տեսական գլուխներում պետք է

  • արտացոլվի ընտրված թեմայի հիմնավորումը,
  • համառոտ ներկայացվեն այդ թեմայով գոյություն ունեցող այն աշխատությունները, որոնք ուսումնասիրել կամ որոնցից օգտվել է հեղինակը,
  • իրականցման քայլերը,
  • արդյունքները,
  • եզրահանգումները,
  • օգտագործած գրականությունը

Վերջաբանը կամ եզրակացությունը պետք է պարունակի.

  • հետազոտությունների հիմնական արդյունքները և դրանց հիման վրա արված եզրակացությունները,
  • տեսանյութեր, ձայնանյութեր

Վերջաբանը, որպես կանոն, հակիրճ բաժին է, և նրա ծավալը չպետք է գերազանցի. 2-3 էջը:
Ընդհանուր աշխատանքը պետք է պարունակի 16 էջ։
Ավարտված հետազոտական աշխատանքը հեղինակը ներկայացնում է հանրային ցուցադրությամբ։

Օգտագործված գրականություն՝

  • Ա․ Սուքիասյան-ժամանակակից հայոց լեզու
  • Յու․ Ավետիսյան-շարահյուսություն
  • Ա․ Սարգսյան-ժամանակակից հայոց լեզվի կետադրություն
English assignments for 22.09.2022

English assignments for 22.09.2022

NEF Student’s Book Grammar slide 145, 2B/a.b

a. Put the verb in brackets in the past perfect simple (had done) or continuous (had been doing). If you think both are possible, use the continuous form.

His English was very good. He’d been learning it for five years, (learn)

  1. My feet were aching. We ….. for hours. (queue)
  2. She went to the police, because someone …… her bag. (steal)
  3. The streets were wet. It …… all morning. (rain)
  4. Se got to work late because she ……. an accident on the way. (have)
  5. I almost didn’t recognize him. He …… a lot since I last saw him. (change)
  6. They were very red. They ….. all morning but they …… any sun cream. (sunbathe, not put on)
  7. I could see from their faces that my parents …… . (argue)
  8. Jess had a change on her arm. She ….. off her bike the day before. (fall)

b. Circle the correct verb form.

Meg and Liam McGowan got/were getting a nasty surprise when they had checked in/ were checking in at Heathrow airport yesterday with their baby Shaun. They had won/won three free plane tickets to Rome in a competition and they were looking forward to/ had been looking forward to their trip for months. But unfortunately, they had been forgetting/had forgotten to get passport for their son and so Shaun couldn’t fly. Luckily they had arrived/were arriving very early for their flight so they still had time to do something about it. They had run/ran to the police station in the airport to apply for an emergency passport. Meg was going/ went with Shaun to the photo machine while Liam had filled in/ was filling in the forms. The passport was ready in an hour, so they hurried/were hurrying back to check-in and finally caught/had caught their flight.

English assignments for 19.09.2022

English assignments for 19.09.2022

NEF Student’s Book Grammar slide 145 2A/a,b/

a. Rewrite the underlined phrase using the + an adjective.

The people who live in Spain go to bed very late. the Spanish

  1. The people from the Netherlands are very good at languages.
  2. The people who had injuries were taken hospital.
  3. The system of reading for people who can’t see is called Braille.
  4. The people from France enjoy eating good food.
  5. A nurse’s job is to look after the people who aren’t well.
  6. I think the people from Switzerland are very punctual.
  7. The worst season for people without a home is winter.
  8. There is a discount for students and people without a job.

b. Write the adjectives in brackets in the right place.

  1. an attractive young man.
  2. dirty old shoes.
  3. a purple stylish leather jacket.
  4. a thin tall women.
  5. a long sandy beach.
  6. a lovely new wooden floor.
  7. a smart Italian.
  8. beautiful big dark eyes.
  9. a friendly old black dog
Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն

Քաղաքագիտությունը ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական կառույցների հանդեպ, ինչպես նաև ուսումնասիրվում է պետության քաղաքականության նպատակահարմարությունը։ Պետությունը քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտն է: Պետության տեղը, դերը և նշանակությունը որոշվում են պետության ձեռքում քաղաքականության միջուկը կազմող իշխանական լիազորությունների և ռեսուրսների առավելագույն կենտրոնացմամբ, որը նրան հնարավորություն է տալիս արդյունավետ իրականացնել հասարակության կառավարման հիմնական գործառույթները: Պետությունը քաղաքական ամբողջություն է, որը ստեղծվում է էթնիկական կամ բազմազգ ընդհանրությամբ, հաստատված է որոշակի տարածքի վրա, որտեղ գործում է քաղաքական էլիտայի կողմից սահմանված իրավական կանոնակարգը` իր մենաշնորհը դարձնելով ինստիտուցիոնալացված իշխանությունը և հարկադրանք կիրառելու օրինական իրավունքը:

Իշխանություն, հեղինակություն, իրավավարչական կամ քաղաքական միավոր։ Իշխանությունը որպես հեղինակություն, առաջանալով հասարակության արշալույսին՝ հասարակական արտադրությունը կազմակերպելու նպատակով ձգտել է իր կամքին ենթարկել, կարգավորել ու կառավարել հասարակության անդամների գործողություններն ու փոխհարաբերությունները։ Այն անընդհատ զարգանում է ու շարունակում է կատարելագործվել։ Մինչև դասակարգերի ու պետության առաջացումը կրել է հասարակական բնույթ՝ չունենալով հասարակությունից վեր կանգնած մարմիններ։ Իշխանությունը ներկայացրել են տոհմացեղային ընտրովի ավագները՝ առաջնորդները։ Դասակարգերի ծագումը, քայքայելով տոհմացեղային արյունակցական կապերը, առաջնորդների բարոյական հեղինակությունը փոխարինել է համընդհանուր հեղինակության իշխանությամբ, որն արդեն առանձնացել, վեր է կանգնել հասարակությունից, ընդունել դասակարգային բնույթ և աստիճանաբար դարձել ժառանգական։ ժառանգականությունը սակայն վերացվել է կապիտալիստական հասարակությունում, որում բուրժուազիան հաստատել է իր տիրապետությունը։ Դասակարգային հասարակարգերում իշխանությունները հանդես են եկել տարբեր ձևերով ու անվանումներով (իշխանական դքսություն, հերցոգություն, թագավորություն, խանություն, կայսրություն,հանրապետություն) և այժմ էլ հարատևում են նույն կամ նոր տարատեսակներով ու անուններով՝ միշտ արտահայտելով իշխող խավերի շահերը։

Քաղաքական համակարգ ասելով` հասկանում ենք որոշակի տեսակի պետական իշխանություն վերարտադրող համակարգ, որը իր զարգացման ընթացքում, թեկուզ ենթակա է որոշակի փոփոխությունների, սակայն անփոփոխ պահպանում է հիմնական բնութագրիչները, որոնցով և տարբերվում է այլ համակարգերից: Այն կարելի է դիտարկել լայն և նեղ առումներով: Նեղ իմաստով քաղաքական համակարգը պետության սահմանադրական կարգով պայմանավորված իշխանության մարմինների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացի-ընտրողների փոխհարաբերություններն են, իշխանության ձևավորման և իրականացման իմաստով նրանցից յուրաքանչյուրի իրավունքների և պարտավորությունների ամբողջությունը: