Իմ կոմիտասը

Իմ կոմիտասը

Տեղեկություններ Կոմիտասի մասին

Հայր Կոմիտասի հետմահու Գողգոթան

«Իմ երազում» ձայնագրություն

«Խնկի ծառ» ձայնագրություն

Կոմիտասը ժամանակակիցների հուշերում

Տեղեկություններ Կոմիտասի մասին

Տեղեկություններ Կոմիտասի մասին

Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում`   երաժշտասեր մի ընտանիքում: Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար:

Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է գործում կաթողիկոսի վրա։ Ի վերջո, 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին դառնում սարկավագ, 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։

Read more
Հայր Կոմիտասի հետամահու Գողգոթան

Հայր Կոմիտասի հետամահու Գողգոթան

Կոմիտասը «մնացած մտավորականների պես հևում, Չանղըրիի զառիվերը հաղթահարել չէր կարողանում: Նա իր խաչը լուռումունջ կրում, պապակ լեզուն մերթընդմերթ փառակալած շուրթերին էր տանում»: Քիչ անց հանդիպած ջրհորից, սակայն, ոստիկանապետ Իբրահիմ բեյը բռնահանվածներին չի թույլատրում ջուր խմել` մինչև «իր ութսունչորս զտարյուն երիվարները, սայլերին լծված բեռնաքարշ ջորիները» չհագենան: Ձերբակալման պահին գրպանների անկյուններում մնացած մանրադրամները կցմցելով զինվոր-ոստիկանին կաշառած Արփիարն ու ընկերները մի դույլ ջուր են հասցնում «ծարավից տոչորվող հայր սուրբին»: Բայց հեռվից նկատելով, Իբրահիմ բեյը ձիով շեշտակի մոտենում, արմունկով հարվածում է Կոմիտասին. «Վարդապետը ցավից ջղաձգվեց, փռվեց գետնին, դույլը մի կողմ թռավ»: Հետո` «Կոմիտասը երկու ձեռքով դեմքը փակել, դողդողում էր»: Վերջապես, երբ հասնում է նաև աքսորականների ջրի հերթը, ընկերները մի փոշոտ տուփ են գտնում, հողով մաքրում, առաջինը Կոմիտասին են ջուր հրամցնում: Բայց… նա ժանգոտ տուփը շուրթերին տանում ու նողկանքով ետ է մղում: Չի կարողանում խմել. «Դրանից հետո ամբողջ կյանքում ջուր խմելիս սարսռում, սարսափից փակում էր աչքերը»:

Read more
Կոմիտասը ժամանակակիցների հուշերում

Կոմիտասը ժամանակակիցների հուշերում

Image result for կոմիտաս

Գարեգին Լևոնյան — միջահասակ, նիհար, ջղուտ և զգայուն, դեմքը դեղնավուն, աչքերը արտահայտիչ և վառվռուն, գլուխը ճաղատ, մորուքը ո՛չ «վարդապետավայել», այլ ծնոտի տակ միայն թողած, այսպես կոչված վագներյան, ինքը արագաքայլ և անհամբեր, միշտ շտապող, միշտ աշխատասեր, կյանքից գոհ, լավատես… Ապրում էր, կարելի է ասել, սպարտական կյանքով, ուտելու մեջ պարզ և չափավոր, չէր խմում ու չէր ծխում. քնում էր գարուն թե ձմեռ բաց պատուհանով և, որ գլխավորն էր, պառկում էր ուղղակի հատակի վրա, առանց ներքնակի և բարձի։ Նոտագրության մեջ մաքրասեր էր, գրում էր գեղեցիկ, իր իսկ տողած թղթերի վրա, այնպես որ նրա ձեռագրերից կարելի էր ուղղակի կլիշե պատրաստել։

Read more
Տեղեկություններ Կոմիտասի մասին

Տեղեկություններ Կոմիտասի մասին

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Read more
ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Կոմիտասյան օրերի ամփոփում, որտեղ յուրաքանչյուրս ունեցավ իր առանձնահատուկ մասնակցությունը։

Կոմիտաս հնչեց բոլորիս շուրթից։

Ամփոփման ընթացքում հնչեց բազմաթիվ խոսքեր Կոմիտասի մասին, որոնք ունեցան իրենց կարևոր նշանակությունը յուրաքանչյուրիս կյանքում, օրինակ հնչեց մի էնպիսի առեղծված որի մասին ոչ բոլորը գիտեին։

Հնչեցին Կոմիտասյան բանաստեղծությունների թարգմանություններ՝ անգլերեն լեզվով, որոնք մենք էինք կատարել։ Խոսեցինք կյանքի լավ և վատ հետևանքների մասին։ Նրա տանջանքների մասին, մահվան առեղծվածների մասին։ Հնչեցին բազմաթիվ սիրերգեր։

Read more
Սիրերգեր

Սիրերգեր

Հով Արեք Սարեր

Հով արեք, սարեր ջան, հով արեք,
Իմ դարդին դարման արեք։
Սարերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում։

Ամպեր, ամպեր, մի քիչ զով արեք,
Վարար անձրև թափեք, ծով արեք,
Գեշ մարդու օր-արևը
Սև հողի տակով արեք:

Read more