ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Կոմիտասյան օրերի ամփոփում, որտեղ յուրաքանչյուրս ունեցավ իր առանձնահատուկ մասնակցությունը։

Կոմիտաս հնչեց բոլորիս շուրթից։

Ամփոփման ընթացքում հնչեց բազմաթիվ խոսքեր Կոմիտասի մասին, որոնք ունեցան իրենց կարևոր նշանակությունը յուրաքանչյուրիս կյանքում, օրինակ հնչեց մի էնպիսի առեղծված որի մասին ոչ բոլորը գիտեին։

Հնչեցին Կոմիտասյան բանաստեղծությունների թարգմանություններ՝ անգլերեն լեզվով, որոնք մենք էինք կատարել։ Խոսեցինք կյանքի լավ և վատ հետևանքների մասին։ Նրա տանջանքների մասին, մահվան առեղծվածների մասին։ Հնչեցին բազմաթիվ սիրերգեր։

Իսկ երաժշտական հատվածների մասին ուղղակի խոսք լինել չի կարող, որովհետև ամեն ինչ շատ յուրահատուկ կերպով անցավ։ Երաժշտական մասը իմ մեջ ամենատպավորիչն էր, ու վստահ կարող եմ ասել որ չի գտնվի նենց մեկը ով հավանած չլինի մեր փոքրիկ բայց միևնույն ժամանակ շատ կարևոր ամփոփումը։

Оставьте комментарий