My ideal holiday

My ideal holiday

Everybody loves holidays because during our holidays we can relax and have fun. I strongly believe that all students and teaching staff are looking for winter holiday because it is a break for all of as. We can have more free time to do what we want during this period of time. We can sleep and stay up as long as we want to do and don’t need to worry about getting up late for class the next day morning. If I had a chance I would visit France.

Հողօգտագործում

Հողօգտագործում

Հողօգտագործում, հողի օգտագործումը ավանդույթներով սահմանված կամ օրինական կարգով։ Հողօգտագործման համակարգը, ձևերը և տեսակները կազմավորվում և փոփոխվում են հասարակության տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու հաջորդափոխմանը համընթաց։ Աշխատանքի հասարակական բաժանման խորացման և դրա հետ կապված նստակեցության անցնելու հետևանքով, աստիճանաբար հողը բաժանվեց տոհմերի, ցեղերի, համայնքների, հետագայում նաև ընտանիքների միջև, որի շնորհիվ առաջացան հողօգտածործման կայուն ձևեր։ Հնագույն համայնքներում այն ուներ հանրային ձև, համայնքի անդամների միջև բաշխվում էր միայն համատեղ աշխատանքով ստեղծված արդյունքը։

Read more
Կենսոլորտի պահպանումը

Կենսոլորտի պահպանումը

Յուրաքանչյուր բուսատեսակ և կենդանատեսակ ունի բնության մեջ իր դերը և նշանակությունը։ Կենսաբանական ռեսուրսները՝ բույսերը և կենդանիները, արտադրամիջոց են, բնական ռեսուրսներ, որոնք օգտագործվում են արդյունաբերության մեջ։ Կենսաբանական ռեսուրսները հիմնականում օգտագործվում են սննդի, կաշվի և մորթեղենի արտադրության մեջ, կան կենդանատեսակներ, որոնցով կազմակերպվում է դեղագործության արտադրություն, իսկ որոշ կենդանատեսակներից պատրաստում են զարդեր, որոնք բավականին թանկ արժեն։ Կան կենդանատեսակներ, որոնք չեն օգտագործվում արդյունաբերության մեջ, բայց պակաս կարևոր նշանակություն չունեն բնության համար։ Նրանք ունեն էկոլոգիական նշանակություն։

Օրգանիզմների փոխազդեցությունը մթնոլորտի վրա տեղի է ունենում գազափոխանակության ճանապարհով: Բույսերը կատարում են լուսասինթեզ՝ ստեղծելով օրգանական նյութեր: Այդ ընթացքում բույսերը օդից կլանում են ածխաթթու գազ և արտազատում թթվածին:

Read more
Ջրոլորտ

Ջրոլորտ

Երկրաքիմիական ուսումնասիրությանները պարզել են, որ Երկրի մակերևույթի վրա ջուրն առաջացել է նրա զարգացման որոշակի էտապում՝ մոտ 3,0-3,5 միլիարդ տարի առաջ։ Մոլորակի ձևավորման և զարգացման ընթացքում քիմիական թեթև տարրերը դանդաղ բարձրացել են Երկրի մակերևույթ, ծանրերը՝ իջել դեպի միջուկ։ Երբ ձգողական ուժի ներգործությամբ և ռադիոակտիվ նյութերի տրոհմամբ միջուկը սկսել է տաքանալ ու շիկանալ, ջրածինն ու թթվածինը բարձրացել են վեր՝ կուտակվելով միջնապատյանում և երկրակեղևում։ Այստեղ ջերմային նպաստավոր պայմանները հնարավորություն են տվել դրանց միանալու և կազմելու ջրի մոլեկուլ։ Դա է պատճառը, որ միջուկում և միջնապատյանի ստորին շերտերում բարձր ջերմաստիճանների պատճառով ջուր չկա։ Միջին և վերին միջնապատյանում ջուրը լուծված է մագմայի մեջ, իսկ Երկրի մակերևույթում գտնվում է հեղուկ, պինդ և գազային վիճակներում։

Read more
Մթնոլորտ

Մթնոլորտ

Մթնոլորտը, երկնային մարմնի գազային ծածկ է, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ։ Քանի որ մթնոլորտի և միջմոլորակային տարածությունների միջև չկա հստակ սահման, ապա ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն։ Մի շարք մոլորակների մթնոլորտային շերտը, որը հիմնականում բաղկացած է գազերից կարող է չափազանց հաստ լինել։ Աստղերի արտաքին միջավայրը բնութագրելու համար, որը սկսվում է ֆոտոսֆերայից, օգտագործվում է աստեղային մթնոլորտ հասկացությունը։ Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար։ Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող շերտ։ Մթնոլորտը առկա է մեծ զանգված ունեցող բոլոր մարմինների մոտ, ինչպիսիք են օրինակ երկրանման մոլորակները կամ գազային հսկաները։

Մարդը և նրա ապրելու միջավայրը

Մարդը և նրա ապրելու միջավայրը

Էկոլոգիական գիտելիքները պետք են բոլորին ,դրանք օգնում են մեզ հասկանալ ինչպես հնարավորինս քիչ աղտոտել բնությունը:Եթե մենք չունենանք էկոլոգիական գիտելիքներ , չենք իմանա թե ինչպես է պետք ճիշտ օգտագործել բնությունը և նրա ռեսուրսները,որպեսզի ժամանակի ընթացքում երկրագունդը չզրկվի իր օգտակար հանածոներից: Էկոլոգիա գիտությունը առաջացավ որպեսզի կանոնակարգի մարդկանց կողմից բնության շահագործումը:Երկրագնդի բնակչությունը հիմնականում քաղաքաբնակ է, քիչ են կանաչ տարածքները կա օդի աղտոտման խնդիր: Մարդը ապրում է էկոլոգիապես աղտոտված միջավայրում որին նպաստում է մի շարք գործոններ:Առաջինը տրանսպորտն է, տրանսպորտային միջոցների արտահանած ծուխը որը աղտոտում է մթնոլորտը:Երկրորդ քիմիական գործարաներն են: Զարմանալի է բայց, հասարակ ծխախոտի ծուխը ևս կարող է լինել օդի աղտոտման պատճառ: Մարդը պարզապես պետք է խնայողաբար օգտագործի բնությունը և նրա ռեսուրսները,այդ ժամանակ չեն առաջանա էկոլոգիական խնդիրներ : Պետք է նվազեցնել օդի աղտոտումը: