Փետրվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Սեբաստացու օրեր՝

Թուրքերեն՝

Գրականություն՝

Պատմություն՝

Հայոց լեզու՝

Հասարակագիտություն՝

Մաթեմատիկա՝

Էկոլոգիա՝

Երվանդունիների թագավորության արքայացանկը…

Երվանդունիների թագավորության արքայացանկը…

Սկայորդի (7-րդ դար), Պարույր Սկայորդի (612թթ.), Երվանդ Ա Սակավակյաց (մ. թ. ա. մոտ 570–560-ական թթ.), Տիգրան Երվանդյան (մ. թ. ա. մոտ 560–535 թթ.), Վահանգն Երվանդյան (մ. թ. ա. 535-515 թթ.), Երվանդ Բ Սատրապ (մ. թ. ա. 404–360 ական թթ.՝ ընդհատումներով), Երվանդ Գ Սատրապ (մ. թ. ա. 336 – մոտ 336-331 թթ.), Շամ (Սամոս) (մ. թ. ա. մոտ 260–240 թթ.), Արշամ (մ. թ. ա. 240-220 թթ.), Երվանդ Դ Վերջին (մ. թ. ա. III դարի վերջ – մոտ 220-201 թթ.)։

Արտաշեսյան թագավորության արքայացանկ…

Արտաշեսյան թագավորության արքայացանկ…

Արտաշես Ա (մ. թ. ա. 189 թ. – մոտ 160 թ.), Արտավազդ Ա (մ. թ. ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.), Տիրան (Տիգրան Ա, մ. թ. ա. մոտ 115 թ. – 95 թ.), Տիգրան Բ Մեծ (մ. թ. ա. 95 – 55 թթ.), Արտավազդ Բ (մ. թ. ա. 55 – 34 թթ.), Արտաշես Բ (մ. թ. ա. 30 – 20 թթ.), Տիգրան Գ (մ. թ. ա. 20 թ. – մոտ 8 թ.), Տիգրան Դ (մ. թ. ա. մոտ 8 – 5 թթ. և մ. թ. ա. 2 – 1 թթ.), Արտավազդ Գ (մ. թ.ա. 5 – 2 թթ.), Տիգրան Դ և Էրատո (մ. թ. ա. 2 – մ. թ. 1 թթ.)։

Կենանիների իրավունքների հիմնահարցը․․․

Կենանիների իրավունքների հիմնահարցը․․․

Բոլորս գիտենք, որ այսօր ապրում ենք անարդար համակարգում, որտեղ գոյատեւում ենք՝ վնաս տալով։ Մարդիկ կարծես մեքենա լինեն, ովքեր տարիների ընթաքում ոչնչացնում են ավելի ու ավելի շատ բնական էկոհամակարգեր և դեգրադացնում են այն տարածքները, որտեղ ապրում են երկրագնդի կենդանական աշխարհի տեսակների մեծամասնությունը: Բացի այդ ահռելի վնասից, մարդիկ նաեւ այլ կերպ եւ հնարավորություն են գտել վնա ստալ բնությանը եւ կենդանական աշխարհին, պատճառաբանելով, որ դա անխուսափելի է։ Եվ իրականում, երբ խորանում ես այս տարածված եւ շատ ցավոտ թեմայի մեջ հասկանում ես, որ դա՝ անխուսափելի է։ Կարծում եմ, արդեն կռահեցիք, որ խոսքը կենդանիների եւ նրանց իրավունքների մասին է, որոնք խախտվում են, երբ կենդանիների վրա փորձարկվում են բազում քիմիական նյութեր եւ այլ նրանց վնաս հասցնող բաներ։ Բոլորս էլ հիշում ենք ոչ այդքան երկար ժամանակ առաջ տարածված այն նյութը, որտեղ նապաստակը բազում վնասվածնքերով նստած պատմում էր իր “կործանված” կյանքի եւ “աշխատանքի” մասին։ Պատմում էր, որ իր բոլոր ընտանիքի անդամները արդեն մահացել են՝ փորձարկումների պատճառով եւ նույն ապագան էլ սպասվում է իրեն։ Նյութը անչափ հուզիչ էր եւ ներթափանցեց շատ ու շատ մարդկանց սրտի խորքեր, ովքեր ցանկացան փոխել որեւէ բան եւ հետ պահել խեղճ նապաստակներին եւբայլ կենդանիներին այդ դաժան փորձարկումներից։ Սակայն շուտով նյութը մոռացվեց։ Եվ անհանգստացող մարդիկ նույնպես՝ մոռացան։ Սակայն խնդիրը մնաց եւ օրեցօր ավելի է ընդլայնվում եւ տարածում գտնում։ Օրեցօր ավելանում են շպարի եւ բազում այլ քիմիական նյութերի գործարաններ, որոնք ունեն փորձարկման կարիք եւ այդ ամենը կատարվում է կենդանիների վրա…։ Կենդանիների վրա են փորձարկում անգամ ծխախոտներ, եւ դա իրոք անտանելի է։ Այս երեւույթը ուղղակի կենդանիների իրավունքների ոտնահարում է։ Շատերը պնդում են, որ նրանց բուծում են այդ նպատակներով եւ վերջ, ասում են, որ նրանք միեւնույն է չեն հասկանում այդ ամենը եւ փորձարկում նյութերը նրանց վրա առանց ցավազրկող ներարկելու։ Սակայն մոռանում են, որ կենդանիները մեզ նման կենդանի, շնչող եւ ցավ զգացող էակներ են, որոնք նույնպես կարող են տառապել եւ տանջվել։ Մարդիկ այդ փաստերը անտեսելով միեւնույն է շարունակում եւ զարգացնում են այդ փորձարկման միջոցի կիրառումը՝ բուծելով եւ բազմացնելով էլ ավելի շատ կենդանիների։ Մարդիկ ասում են, որ եթե այդ ամենը չփորձարկվեր կենդանիների վրա, ապա մարդիկ չէին ունենա շա՜տ ու շա՜տ նյութեր՝ ապրուստի համար։ Սկսած դեղերից եւ ավարտած կյանքի համար ոչ այդքան կարեւոր՝ զուտ քմահաճույք պարգեւող բաներից։ Ես նույնպես գիտակցում եմ, որ առանց կենդանիների, այդ ամենը չէինք ունենա, սակայն ամեն ինչը ունի ելք։ Եվ ես նույնպես առաջարկում եմ ելք։ Կենդանիների փոխարեն կարող են այդ բոլոր նյութերը փորձարկվել կամավոր մարդկանց վրա եւ այդ ծառայության դիմաց, մարդիկ թող ստանան ինչ որ չափի գումար՝ կենդանիների կերակրի եւ բուծման գումարի փոխարեն։ Կամ, մեկ այլ տարբերակ, կենդանիներին գոնե այդ ամենից առաջ ներարկեն ցավազրկողներ, ինչի շնորհիվ նրանք գոնե չեն տանջվի։ Ամեն ինչն ունի ելք եւ եթե մարդիկ իրականում ցանկանան, համախմբվեն եւ իրականում պայքարեն, այս անտանելի երեւույթի տարածումից կխուսափենք եւ կփրկենք միլիոնավոր անմեղ կենդանիների։

Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների տեսակներ․․․

Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների տեսակներ․․․

Կարմիր գիրք, հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների, բույսերի և սնկերի անոտացված (լրացման, խմբագրման ենթակա) ցուցակ։ Կարմիր գրքերը լինում են տարբեր մակարդակների՝ միջազգային, ազգային և տարածաշրջանային։

Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանման առաջնահերթ կազմակերպչական խնդիրը դրանց ցուցակագրումն ու հաշվառումն է ինչպես գլոբալ, այնպես էլ առանձին երկրների մակարդակով։ Առանց դրա հնարավոր չէ անցնել ոչ խնդրի տեսական մշակմանը, ոչ էլ առանձին տեսակների պահպանման գործնական աշխատանքների հանձնարարմանը։ Խնդիրը հասարակներից չէ և դեռևս 30-35 տարի առաջ առաջին փորձերն էին արվում մշակել հազվագյուտ և անհետացող կենդանինների և բույսերի սկզբում տարածաշրջանային, այնուհետև համաշխարհային ամփոփագրեր։ Միայն թե տվյալները կամ շատ համառոտ էին և պարունակում էին միայն հազվագյուտ տեսակների թվարկումը, կամ, ընդհակառակը, շատ ահռելի էին, քանի որ ընդգրկում էին կենսաբանության ունեցած բոլոր տվյալները և շարադրում էին ժամանակի հետ դրանց արեալների նվազման պատմական պատկերը։

Հայաստանի կարմիր գիրք, բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի, ձևաբանության վերաբերյալ։ Նշվում են նաև թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառները։ Հայտնի են կարմիր գրքի միջազգային և ազգային տարբերակները։ Կարմիր գիրքը կազմվում է կենսաբազմազանության պետական հաշվառման արդյունքների հիման վրա։

Read more
Հայոց լեզու |Առաջադրանքներ

Հայոց լեզու |Առաջադրանքներ

  1. Հոլովել օր, քաղաք, ընկեր, ձի, մայր, աշուն, գլուխ, բնություն բառերը:

Ուղղական-օր, քաղաք, ընկեր, ձի, մայր, աշուն, գլուխ, բնություն

Սեռական-օրվա, քաղաքի, ձիու, մոր, աշնան, գլխի, բնության

Տրական-օրվան, քաղաքին, ընկերոջը, ձիուն, մորը, աշնանը, գլխին, բնությանը

Հայցական-օրը, քաղաքը, ընկերոջը, ձին, մորը, աշունը, գլուխը, բնությունը

Բացառական-օրից, քաղաքից, ընկերոջից, ձիուց, մորից, աշնանից, գլխից, բնությունից

Գործիական-օրով, քաղաքով, ընկերոջով, ձիով, մորով, աշնանով, գլխով, բնությունով

Ներգործական-օրվա մեջ, քաղաքում, ընկերոջ մեջ, մոր մեջ, գլխում,

2․ Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:

Իրար սրտից ջուր խմել – իրար լավ հասկանալ, սրտակից լինել, իրար հավանել
Հազար մաղով անցկացրած – առանց ամոթի՝ անամոթ
Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ, ծանրաշարժ
Գլխին կրակ թափել –բարկությունը զեղել, բռնություն գործադրել 
Կանաչ-կարմիրը կապել – տղային ամուսնացնել
Կոպեկի համար մեռած – ագահ, ժլատ, գծուծ
Ուրիշի բնում ձու ածել – օգուտն ուրիշին տալ
Ոտքի կոխան դարձնել – ոտքերի տակ տալ, ոտնահարել
Փուշը մատից հանել – նեղության պահին օգնության գալ
Գրքի մի երեսը կարդալ — հարցին միակողմանի՝ ոչ խորը մոտենալ, հարցին բազմակողմանի չմոտենալ

3. Ո՞ր դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2.երեսից կախվել – թախանձել
3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
4.աչքերը փակել – ժպտալ
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
8. գլխին տալ — ուրախանալ:

4. Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:

Լեղին ճաքել- Չափազանց երկյուղից սիրտները ճաքում է, լեղիները պատռվում, մի քանի օր չի քաշում, մեռնում են։

արյունը գլխին խփել- Արյունը սաստիկ հոսանքով զարկեց նրա գլխին, և լուսավոր աշխարհը մթնեց նրա առջև։

ճամփա պահել- Ճամփա պահեցինք մինչև գարունքը բաց էղավ։

ականջի հետև գցել- Դիսերտացիայի գործն էլ ականջի ետև մի՛ գցի, ափսոս է չարչարանքդ։

5. Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ
ծաղրել- ականջի տակ քորել
հասկանալ- գկխի ընկնել
մեռնել- աշխարհից հեռանալ
անտեսել- աչքակապուկ խաղալ
ճարպիկ- աչքի մազ թռցնող
սպառնալ- գլխին թուր շողացնել

Փետրվարյան ապստամբություն

Փետրվարյան ապստամբություն

Փետրվարյան ապստամբություն, 1921 թվականի փետրվարի 18-ին սկիզբ առած հակախորհրդային շարժում Խորհրդային Հայաստանում։ Ճնշվել է 1921 թվականի ապրիլի 2-ին՝ բոլշևիկների կողմից Երևանի վերագրավումով։ Խորհրդային պատմագրության մեջ և մամուլում հիշատակվում էր որպես Փետրվարյան խռովություն։ Երբեմն այն անվանում են քաղաքացիական պատերազմ Հայաստանում, սակայն իրականում դա ազգային ազատագրական ապստամբություն էր ընդդեմ գաղութային կարմիր ռուսական կայսրության։

Read more
Կյանքն ու խաղը․․․

Կյանքն ու խաղը․․․

Կյանքը մի բարդ խնդիր է, որը մենք ապրելով ենք լուծում։ Հաճախ մարդիկ այդ խնդրի համար ուրիշ լուծումներ են գտնում, դրա համար էլ չեն ստանում ցանկալի արդյունքներ։ Կյանքը հրաշալի գիրք է, որը մենք գրում ենք՝ կամա, թե ակամա։ Սակայն գիրքը հնարավոր կլինի կարդալ միայն այն ժամանակ, երբ կավարտենք այն։ Գիրքն ընթեռնելի կլինի մեր հաջորդների համար։

Գրեք ձեր գիրքն այնպես, որ այն ինչ-որ բան տա իր ընթերցողներին։ Ձգտեք ապրել այնպես, որ երբ մարդիկ կարդան ձեր գիրքը, այնտեղ մի այնպիսի կարևոր բան գրված լինի, որ մնաք մարդկանց սրտերում և ինչ-որ բան տաք աշխարհին։ Կյանքը խաղ է որից չենք կարող հրաժարվել, քանի որ, եթե ապրում ենք արդեն խաղի մեջ ենք։ Մնում է այն, թե մենք այդ խաղում կհաղթե՞նք, թե՞ ոչ։ Կյանքը քաղցր հեքիաթ է, որն ապրելով պետք է իրականություն դարձնել։ Բոլոր մարդիկ իրենց երեխաներին փոքր ժամանակ պատմում են հեքիաթներ, չխոսելով իրական և ավելի հետաքրքիր հեքիաթի՝ կյանքի մասին, որը մի խորհրդավոր և զարմանալի ճամփորդություն է դեպի մարդկանց աշխարհ։ Այո, անսահման տիեզերքը՝ լուսնի, արեգակի ու մոլորակի աշխարհն է, իսկ երկիրը մարդկանց։

Ճանաչել կյանքը, նշանակում է ճանաչել մարդկանց, իսկ դա կարծում եմ, որ գրեթե անհնար է։ Ինչպե՞ս կարող ենք ճանաչել այլ մարդկանց, երբ չգիտենք, թե ինչ կարող ենք սպասել ինքներս մեզանից։ Կյանքում ոչինչ չի արվում անվճար։ Չէ՞որ առույգ վիճակով զարթնելու համար՝ նա պետք է քնել։ Իմանալու համար՝ նախ պետք է սովորել։ Կյանքը գաղտնիք է, որն ամբողջությամբ բացահայտելու համար անգամ մարդու ողջ կյանքը կարող է չբավականացնել։ Կյանքի հետաքրքրությունը հենց դրա մեջ է՝ ապրելով բացահայտել այն։ Կյանքը մերթ հանդարտ է, մերթ փոթորկուն ծով է, որում կամ լողում են, կամ խեղդվում։ Ձգտեք կյանքում լողալ սովորել, որ չխեղդվեք։ Այնուհետև փորձեք նավակ ունենալ (բարեկեցություն և ապահովություն)։ Վերջում միշտ հիշեք, որ ինչպիսին էլ լինի կյանքը, ոչ թե ինքն է փոխում մեր ուղին, այլ մենք նրանը։