Վահան Տերյան «Հայ գրականության գալիք օրը»

Վահան Տերյան «Հայ գրականության գալիք օրը»

«Հայ գրականության գալիք օրը» հոդվածի մասին առաջինը կցանկանամ ասել այն, որ Տերյանի կերպարն այնքան չի երևում իր բանաստեղծություններում, որքան հոդվածներում։ Նրա հոդվածները շատ համարձակ, ռացիոնալ ու ռեալիստ մարդու բնորոշում են տալիս Տերյանի վերաբերյալ։ Տվյալ հոդվածում հատկապես երևում են նրա արևմտամետ, զարգացման ուղու վրա կենտրոնացած հայացքները, որոնք, ըստ իս, հեշտորեն կարող էին հանդիսանալ նրա հանդեպ ճնշումների պատճառ։

Սկզբում Տերյանը գրում է այն կեղևի մասին, որում ապրում է հայ ժողովուրդը։ Այն կառուցված է ծխական գործերից, ծխական դպրոցից ու եկեղեցուց, և այդ կեղևում էլ ապրում է հայ ժողովուրդը, որի աշխարհայացքը նույնպես ամփոփված է այդ կեղևի շրջանակներում։ 

Ըստ իս՝ վատ չէ այդ կեղևն ունենալը, բայց կարելի է այն վերածել սերմի ու ցանել, հետո էլ դրանից սկսել աճել, ճյուղեր ու պտուղներ տալ։ 

Read more
Վահան Տերյան «Հոգևոր Հայաստան»

Վահան Տերյան «Հոգևոր Հայաստան»

Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը նվիրված է ամբողջ աշխարհին, բայց այն յուրահատուկ կերպով հոգեհարազատ է հատկապես հայությանը, այն հայ հայությանը, որը դարեր շարունակ տառապել և նեղվել է ծանր բախտից և բեռից, որը անդադար հասել է նրա վրա։ «Հոգևոր Հայաստանը» այն յուարհատուկ հոդվածներից է, որը հասկանալի և ընկալելի է թե՛ փոքրերին, թե՛ մեծերին, հատկապես այն մեծահասարակներով, ովքեր անցել են ցավի և տառապանքի միջով, երազելով միայն մեկ ելի՝ հոգու և սրտի խաղաղության և հանգստության համար։ «Հոգևոր Հայաստանում» Վահան Տերյանը տառապում և բարձրաձայնում է Հայկական հարցը, որը նրան հանգիստ չի թողել իր ամբողջ կյանքի ընթացքում։ 

Նա մինչև իր կյանքի վերջին օրն էլ ձգտել է արդարության, այն արդարության, որը այդպես էլ չվերականգնվեց, բայց հոդվածը յուրահատուկ է նրանով, որ այն ոչ թե ֆիզիկական և տարածքային գոյության խնդիրների մասին է, այն հենց այն հոգևոր արժեքների, որոնց բացակայությունը հայ ազգի գլխավոր խնդիրն է եղել հավերժ։Տերյանը իր ամբողջ «Հոգևոր Հայաստանի» մեջ ներկայացնում է մեր հայ ազգի կուլտուրայի, մշակույթի, մտածելակերպի մասին, որը ժամանակի ընթացքում գնում է և մոռացվում։ Նա պարտադիր հիշեցնում է, որ այս պահին բուրժուա ինտելեգենցիան աշխատում է ստեղծել մի պետություն, որը չունի հիմք՝ հոգևոր հիմք, առանց որի անհնար է վերականգնել մեր հայրենիքը։ Նա կարևորում է լեզուն, այն լեզուն, որը կազմում է մեր մշակույթի մի մասը, բայց որը արդեն մոռացվում է։

Այն բոլոր շարժումները, որոնք կազմակերպվում էին, այն ամենը ինչի համար մարդիկ կռվում էին, նույնիսկ հասանելի չէին հենց իրենց։ Մարդիկ չէին գիտակցում, թե ինչի համար են սա անում։ Նրանք մտածում էին միայն ֆիզիկական գոյության և սահմանների մասին, որը ուղղակիորեն անիմաստ է առանց ներքինի։ Ում է պետք սահմանը, եթե այն չի պաշտպանում ոչինչ, եթե այնտեղ չի ապրում ոչ մեկ, ոչ մի իր մեջ հոգևոր արժեք կրող մարդ։

Ընդունելով, որ միշտ էլ կա այն արտաքին վտանգը, որը միշտ սպառնում է հայությանը, մենք ապրում էնք մի երկրում, որտեղ մարդիկ մտածում են միայն ֆիզիկականի մասին։ Մենք շատ հաճախ չունենք այն մտավոր-հոգեկան վիճակը կապը, որը կկապի մեզ կողքի անծանոթի հետ, որին մենք նույնպես կոչում ենք հայ։ Մենք գնահատում ենք շենքերը, եկեղեցիները, որոնք նոր կառուցվում են, բայց այն նույն շենքերի, նույն եկեղեցիների շնորհիվ ոչինչ չի փոխվում։

Իմ Տերյանը

Իմ Տերյանը

Վահան Տերյան | giteqte
Ժամանակակիցները Վահան Տերյանի մասին․․․

Ժամանակակիցները Վահան Տերյանի մասին․․․

Ստեփան Զորյան՝

«Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Նրա առաջին իսկ գիրքը… հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական պառնասում։ Նա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ։ «Մթնշաղի անուրջները» ավելի ջերմ ընդունելիություն գտավ երիտասարդության կողմից, մի կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն։ Իսկ երկրպագուների թիվ չկար։ Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները, ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները։ Սկսվել էր պարզապես Տերյանական շրջան, Տերյանի էպոխա։ Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»։

Read more
Տերյանը՝  բանաստեղծ. սիմվոլիզմ

Տերյանը՝  բանաստեղծ. սիմվոլիզմ

Սիմվոլիզմ.

Սիմվոլիզմ՝ 19/20-րդ դարերի գրականության ուղղություն, որը արտահայտվել է նաև կերպարվեստում և թատրոնում: Պոեզիայի սիմվոլիզմը եվրոպական գրականության 19/20 դարերի խոշոր շերտն է: Սիմվոլիզմի առաջին սկզբունքները ի սկզբանե արտացոլվել են ֆրանսիացի պոետներ Շարլ Բոդլերի, Պոլ Վեռլենի, Ստեֆան Մալառմեի, Արթուր Ռեմբոյի և Լոտրեամոնի ստեղծագործություններում:

Սիմվոլիստներին հատկանշական է համակենտրոնացումը մարդկանց ներաշխարհի մեջ, ձգտումը բացահայտելու նրանց հոգեկան ապրումները, նուրբ զգացմունքներն ու տրամադրությունը: Սիմվոլիստներին հաջողվել էր բանաստեղծություները լրացնել վառ ու արտահայտիչ կերպարներով, չնայած դրան, նրանք երբեմն ընկնում էին բառերի անիմաստ խաղերի մեջ` փորձելով ստեղծել տարբերվող  ձևեր:  Սիմվոլիզմը առանձնացնում է իրական ու անիրական աշխարհները: Անիրականի գլխավոր բանալին համարվում է սիմվոլը, որն էլ կարծես պայմանական նշան լինի, որը միացնում է իրական և անիրական աշխարհները:

Ասում են, թե բարդ է հասկանալ սիմվոլիզմը՝ չիմանալով, որ ժամանակաշրջանի հետ է այն կապված: Հայկական պոեզիայում սիմվոլիզմի սկզբունքներն կան Տերյանի բանաստեղծություններում: Սիմվոլիզմներում հիմնականում արտահայտվում է տխուր տրամադրություն, իսկ Տերյանն իր պոեզիայով դրանք ասոցացնում է տխրության ու աշնան հետ: Մարդու հոգեկան աշխարհն ու ապրումները նրա բանաստեղծություններում ներկայացվում են հիմնականում անձնավորման եղանակով: Խավար իրականությունից հոգնած նա ստեղծում է իր երազած աշխարհը, և այստեղ իրական և անիրական աշխարհներն առանձնանում են միմյանցից, ինչը ևս բնորոշ է սիմվոլիզմին:

Վա­հան Տեր­յա­նը նոր ժա­մա­նակ­նե­րի առա­ջին բա­նաստեղծ­նե­րից մեկն է, որը բե­րեց գե­ղա­գի­տա­կան մտա­ծո­ղու­թյան մի­ան­գա­մայն նոր հա­մա­կարգ: Դա պայ­մա­նա­վոր­ված էր  սիմ­վո­լիզ­մ գրա­կան ուղ­ղու­թյան ազդեցությամբ: Սիմվոլիզմը բերեց սիմվոլներ` խորհրդանշաններ, որոնք լայնորեն օգտագործեց Տերյանն իր ստեղծագործություններում:

Բանաստեղծություն, որտեղ, որպես սիմվոլ ներկայացված է քնքուշ աղջիկը:

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Նմանատիպ սիմվոլ կա նաև այս բանաստեղծության մեջ՝

Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառագայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի…
Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։
Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես…
Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ…

Տերյանի գրելաոճը շատ խորհրդավոր ու խորն է, որն էլ իր ստեղծագործությունները յուրահատուկ են դարձնում: Յուրաքանյուր բառ, որ առկա է իր բանաստեղծություններում, համադրված են միմյանց հետ այնպես, կարծես նրանք ունեն ընդհանուր որևէ գաղտնի կապ:

Կանայք Տերյանի կյանքում․․․

Կանայք Տերյանի կյանքում․․․

Տերյանի կյանքում եղել են երեք անհամեմատելի կանայք՝ Անթառամ Միսկարյանը, Սուսաննա Պախալովա, Անահիտ Նահիջանյան։

Տերյանի առաջին սերն էր Անթառամ Մինասյանը: Նրանք հանդիպեցին Մոսկվայում, 17 համարի տրամվայի մեջ: Տերյանի հայացքը սառել էր աղջկան, որի հյուսքերը նրա դեմքին էին դիպչում՝ տրամվայի ամեն մի ցնցման հետ: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի». վկայում էր տոմսավաճառի ձայնը: Տերյանը և Անթառամը մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է… Տերյանն ու Անթառամը սիրեցին իրար՝ առաջին հայացքից, սակայն մոսկովյան սիրավեպը այլ ընթացք ունեցավ, քանի որ Անթառամն այդտեղ էր՝ մի քանի օրով: Այդուհետ, նրանց սիրավեպն իր շարունակությունը գտավ նամակագրություններում, որոնցում Տերյանը Անթառամին դիմում էր բացառապես «Անտյա», «Անտենկա» փաղաքշական բառերով: Գրողն իր օգնությունն էր առաջարկում աղջկան ու դա փոխադարձ էր: Անթառամն իր հերթին Տերյանին օգնել է ֆրանսերենից թարգմանություններ անել. «Վահանն ինձ կանչում էր Պետրոգրադ: Եվ ահա 1916 թվականի աշնանը գնացի: Ապրում էի Վահանի ընտանիքում: Սովորաբար առավոտները մենք երկուսով նստում էինք սեղանի առաջ, ես վերցնում էի Բոդլերի «Չարի ծաղիկները» գիրքը, տողացի թարգմանում ռուսերեն, իսկ Վահանը գրի էր առնում, ապա թարգմանում հայերեն»:

Ամիսներ անց, այս անավարտ սիրավեպի ֆոնին, Տերյանի կյանքում նոր անուն է հայտնվում. ինչպես ցույց տվեց ժամանակը՝ անուն, որը ճակատագրական է դառնում գրողի համար: 

Սուսաննա Պախալովան հայտնվեց Տերյանի կյանքում երբ նա դեռ սիրային-նամակագրական կապի մեջ էր Անթառամ Միսկարյանի հետ: Մոսկվա, Տրյոխպրուդնի նրբանցք, բն. 19՝ Սուսաննա Պախալովային. այս հասցեն Տերյանի կյանքում հայտնվում է Անթառամին ուղված սիրային նամակից ընդամենը 2 ամիս անց: Սուսաննան Ստավրոպոլի հայերից էր, նա երիտասարդ էր, գեղեցիկ և այս ամենի հետ մեկտեղ հիանալի տիրապետում էր տղամարդուն գրավելու բոլոր կանացի հնարքներին, իր կողքին պահելու խորամանկություններին: Հենց այդ հմտությունների շնորհիվ նա վստահ սողոսկեց Տերյանի և Անթառամի կյանք: 1911 թվականի փետրվարին Սուսաննան վստահեցնում է Տերյանին, որ հղի է, բանաստեղծին այլ ելք չի մնում, քան ամուսնանալ վերջինիս հետ: Այդուհանդերձ, տերյանը չի դադարում գրել Անթառամին. «Մի բարկացեք, սիրելի Անտենկա, որ երկար ժամանակ Ձեզ չէի գրում: Բանն այն է, որ ես ամուսնացել եմ: Բայց Ձեզ տեսնելու ցանկությունս հիմա պակաս չէ: Հավատացնում եմ, որ շատ կուզենայի ձեզ տեսնել»:Անթառամը պատասխանում է նույն ոճով. «Ես նույնպես ամուսնանում եմ: Արդեն քանի տարի է՝ Վլադիմիր Մորոզովը սիրահետում է ինձ: Ես նրան անվերջ մերժել եմ, իսկ հիմա տալիս եմ համաձայնությունս»: Այս նամակներից հետո նրանց հեռակա կապը չի ընդհատվում, հակառակը, նամակագրությունը դառնում է ավելի զգացական, սիրային ու կրքոտ: Այս ամենի մասին քաջատեղյակ էր նաև տերյանի Սուսաննան. խորամանկ ու խելացի կինը չի խոչընդոտում նրանց հեռակա կապին, անգամ հաճախ Տերյանի՝ Անթառամին ուղղված նամակներում իր կողմից բարևներ է ավելացնում: Շուտով՝ ամուսնությունից 5 տարի անց ծնվում է տերյանի և Անթառամի զավակը, որին վիճակված չէր երկար ապրել. նա մահանում է 1916 թվակլանին՝ 5 տարեկան հասակում. սա չափազանց ծանր հարված է դառնում Սուսաննայի համար և նրա մոտ էլ թոքախտ են հայտնաբերում. թվում էր, թե նրա մոտ այլևս ինտրիգների ուժ չէր մնացել: Երկու տարի անց՝ 1918 թվականին տիկին Պախլովան երկրորդ երեխային ունեցավ և շատ շուտով՝ Տերյանին մենակ թողնելով, մեկնեց Ստավրոպոլ: Որոշակի քաղաքական իրավիճակից ելնելով` Տերյանը չէր կարող գնալ նրա ետևից, փոխարենը բազմիցս առաջարկում էր կնոջը Մոսկվա գալ ու մերժում ստանում…

Տերյանի կյանքի վերջին և ամենահոգատար կինն էր Անահիտ Շահիջանյանը: Անահիտն ու Տերյանը հանդիպեցին Ազգությունների հարցով ժողովրդական կոմիսարիատում: Վահանը մենակ էր, հիվանդ ու լքված, իսկ Անահիտը՝ պատրաստակամ խնամելու ու սիրելու այդ խեղճ տղամարդուն ու հանճարեղ պոետին: Իմանալով, որ դուստրը պատրաստվում է ամուսնանալ թոքախտով հիվանդ, աղքատ բանաստեղծի հետ՝ Անահիտի մայրը գրում է նրան. «Երիտասարդ կյանքդ մի՛ կործանիր, թո՛ղ այդ էգոիստին. իմանալով, որ հիվանդ է՝ ի՞նչ խղճով է ուզում ամուսնանալ քեզ հետ, հեռացիր այդ եսասեր մարդուց»: Սակայն, Անահիտն, իհարկե, չի հետևում մոր խորհրդին. ամուսնանում ու ամբողջովին նվիրվում է ամուսնուն: Տերյանի ինքնազգացողությունը գնալով վատթարանում է:

1919 թվականի դեկտեմբերին Անահիտը իր օրագրում գրում է. «Քսանմեկի երեկոյան նա պառկեց և այլևս վեր չկացավ…»: Նույն թվականի դեկտեմբերի քսանյոթին ապրելով Սուպոևո գյուղում, Անթառամ Միսկարյանը իր օրագրում գրում է. «Երազումս տեսա, որ Վահանը մեռել է». Անթառամի գրառումը մարգարեական է դառնում…

«Ինձ անվերջ կամֆորա սրսկեք, գոնե մեկ շաբաթով կյանքս երկարի».- ասում է Տերյանն ու երկու ժամից ավանդում հոգին:

Իսկ կանայք…

Պոետի մահից երեք ամիս անց՝ 1920 թվականի ապրիլին, Անահիտ Շահիջանյանը դուստր ունեցավ և կոչեց ամուսնու վաղանցիկ սերերից մեկի՝ Հովհաննես  Թումանյանի դստեր՝ Նվարդի անունով: Որոշ ժամանակ անց նա ամուսնացավ հոգատար, իրեն շատ սիրող Եզիազարյանի հետ: Այս մարդը ջանք և նյութական միջոց չխնայեց Տերյանի դստերը թոքախտից փրկելու համար: Նրանք որդի ունեցան: Անահիտ Շահիջանյանը մահացավ 1950-ին:

Անթառամ Միսկարյանը բաժանվեց Մորոզովից, միակ որդուն կորցրեց 2-րդ աշխարհամարտում ու մահացավ 1969 թվականին միայնության մեջ:

Իսկ Սուսաննան… Սուսաննան հայտնվեց միայն Տերյանի մահից հետ, վերջինիս փառքի դափնիներից օգտվելու համար: Որոշ ժամանակ անց Սուսաննա Պախալովան ամուսնացավ Տերյանի մտերիմ ընկերոջ՝ Ալ. Մյասնիկյանի հետ: Իսկ Մյասնիկյանի մահից հետո ջերմ կապեր հաստատեց Օրջոնիկիձեի և Կիրովի հետ: Մահացավ 1937 կամ 1938 թվականին: