Միջազգային հարաբերություններ

Միջազգային հարաբերություններ

Միջազգային հարաբերություններ, երկրների միջև հարաբերությունները, ինքնիշխան պետությունների, միջկառավարական կազմակերպությունների, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները և միջազգային ձեռնարկությունների դերը ուսումնասիրող դիսցիպլինա։

Read more
Հայաստանի բանալին

Հայաստանի բանալին

Հայաստանի բանալին հայոց լեզուն է։ Հայկական տառեր,որոնք յուրաքանչյուր հայ պարտավոր է իմանալ:Հայոց լեզուն միշտ արյան պես կհոսի մեր երակներում:Մենք հայ ենք,մենք պատկանում ենք մեր հայրենիքին:Յուրաքանչյուր հայ պետք է հպարտանա իր կոչման համար,իր ազգի համար:Հայոց լեզուն մեր սրտի կանչն է,որ ուր էլ լինենք,ուր էլ գնանք,այն միշտ մեզ հետ կլինի: Մեր լեզվի շնորհիվ է, որ մենք այսօր ապրում ենք, ունենք պետություն: Լեզուն մեր գոյության հիմքն է՝ ինչպես աղն է հիմք տալիս ուտելիքներին, այնպես և լեզուն մեզ է ներկայացնում աշխարհին: Ամենակործանարար որբությունը սկսվում է մայրենի լեզուն կորցնելուց:Այո՛, կարծես թևավոր խոսք, որը ուղեկցում է բոլորին դեպի իր օրրանը, դեպի իր հայրենի ակունքներ և հայրենի տուն: Հայոց լեզու, հայոց անգին քարեր, հայկական անմնացորդ հուշերի թանգարան, այն ամենը, ինչը հարկավոր է հային՝ իրեն հայ զգալու համար:

Read more
Vocablorary. Festivals

Vocablorary. Festivals

  1. festival / when / the / starts / people / square / gather / in / the / town.
  2. carnival / Rio / has / famous / the / most / in / the / world.
  3. we / have / and / parties / other / throughout / festival / celebrations / the.
  4. some / of / ceremonies / the / religious / festivals / in / our / are / very / old.
  5. our / festival / annual / lets / us / visitors / show / our / local / culture.
  6. you / learn / can / about / the / origin / the / of / museum / the / festival / at / local.
  7. in / festival / our / summer / it / visit / a / custom / is / to / our / friends.
  8. in / November / I / a / course / how / learn / to / joined / to / Christmas / make /
    decorations.
  9. over / thousand / two / people / part / took / in / the / event.
    10.when / it / dark / gets / set / we / the / off / fireworks.
    11.our / festivals / us / help / to / historical / remember / famous / events.
    12.the / during / festival / hold / we / huge / a / open / air / concert.
    13.there / are / traditional / many / which / recipes / special / use / to / make / people /
    food.
    14.the / starts / festival / with / opening / parade / an / where / walk / people / the /
    streets / through.
    15.festivals / with / religious / a / are / meaning / important / very / in / our / country.
    16.we / have / four / festivals / one / in / of / the / each / seasons / four.
    17.the / dancers / in / festival / traditional / wore / the / costume.
    18.she / wrapped / present / the / tied / and / it / ribbon / with.
  1. Rio has the most famous carnival in the world.
  2. When the festival starts, people gather in the town square.
  3. We have parties and other celebrations throughout the festival.
  4. Some of the religious ceremonies in our festivals are very old.
  5. Our annual festival lets us show visitors our local culture.
  6. You can learn about the origin of the festival at the local museum.
  7. In our summer festival it is a custom to visit our friends.
  8. In November I joined a course to learn how to make Christmas decorations.
  9. Over two thousand people took part in the event.
    10.When it gets dark we set off the fireworks.
    11.Our festivals help us to remember famous historical events.
    12.During the festival, we hold a huge open air concert.
    13.There are many traditional recipes which people use to make special food.
    14.The festival starts with an opening parade where people walk through the
    streets.
    15.Festivals with a religious meaning are very important in our country.
    16.We have four festivals, one in each of the four seasons.
    17.The dancers in the festival wore traditional costume.
    18.She wrapped the present and tied it with ribbon.
Թարգմանություն

Թարգմանություն

Это один из даров ноября: знакомить с собственной темнотой.

Не окунать, как в ледяную воду, не сталкивать – лицом к лицу – выключая весь свет за раз. А постепенно, мягко, держа за руку вести в саму ее сердцевину. А потом отпускать, оставляя тебя наедине с этим темным бархатом воздуха, шероховатым небом, пульсирующим лунным сердцем, налитым до краев. Не вручить ни карты, ни компаса, ни подсказки.

Сказать: ну, иди теперь домой.

Добавляя еле слышно: если сумеешь найти дорогу.

Вот только дорога всегда сама появляется под ногами идущего, жаждущего, ищущего. И фонари зажигаются как раз вовремя, и искры света разбивают стеклянный холодный воздух.

Read more
Աղբյուրագիտություն

Աղբյուրագիտություն

Աղբյուրագիտությունը պատմական գիտության և գրականության պատմության օժանդակ առարկաներից մեկն է, որը մշակում, ուսումնասիրում է աղբյուրները և նրանց օգտագործման եղանակները։

Աղբյուրագիտության խնդիրն է տալ պատմական սկզբնաղբյուրների ծագումը, դասակարգումը, քննադատական վերլուծությունը, բացահայտել ուսումնասիրվող նյութի դասակարգային բնույթը, նրա արժանահավատությունն ու գիտական արժեքը։ Գիտական աղբյուրագիտությունը ամեն մի սկզբնաղբյուր դիտում է որպես որոշակի ժամանակաշրջանի ու հասարակակական որոշակի միջավայրի ծնունդ, և, ըստ այդմ, արժեքավորում այն։

Read more
Գուրգեն Խանջյան։ Համբերություն քեզ, մարդ ջան… | Վերլուծություն․․․

Գուրգեն Խանջյան։ Համբերություն քեզ, մարդ ջան… | Վերլուծություն․․․

Ասելիքս երկար չէ, պատմվածքը շատ հավանեցի, և եթե անկեղծ լինեմ սիրահարվեցի Գուրգեն Խանջյանի գրելաձևին, քանի որ նրա գրած ցանկացած նախադասություն ինքդ քո մեջ վերլուծելուց հետո այն դառնում է ավելի հետաքրքիր և խորիմաստ։

Մտածում եմ՝ Ադամի ու Եվայի վտարումը Եդեմական այգուց (դրախտից), նրանց տեղափոխումն այլ վայր, ուր շրջակայքն այլևս բարեկամական չէր, այլ խիստ թշնամական, ուր իրենց հացը պիտի տանջանքով վաստակեին, նույն մոլորակի սահմաններում չէր, որ կատարվեց: Եդեմն այլ մոլորակ էր, աքսորավայրը՝ այլ, այսինքն՝ այս, ուր այժմ էլ բնակվում ենք, բայց միշտ նայում ենք երկինք՝ բնազդում դրոշմված հիշողությամբ Եդեմը որոնելով, իսկ այն չկա, Տերը պայթեցրել է կամ գուցե ամայացրել, բնակության համար անպիտան դարձրել, կամ էլ կա ու ախտահանվում է՝ նոր բնակիչներ ընդունելու համար, մի խոսքով՝ մենք դրա հետ էլ գործ չունենք, մերը չէ այլևս, մերը սա է՝ դժոխքը, որը, սակայն, հասցրել ենք սիրել. դեհ, շանը որտեղ էլ կապես, կապվում-ընտելանում-սիրում է։ Իրականում հեչ սիրելու բան չի. հա, էլի որ՝ կապույտ երկինք, ծովեր, անտառներ, դաշտեր:Բայց դե ի սկզբանե հո սիրելի չի՞ եղել, ի սկզբանե մեր ուշքումիտքն ինքնապահպանումն էր, ստամոքսը լցնելը, էդ հետո, երբ անտառից փախանք, քաղաքակրթություն ստեղծեցինք, ազատ ու համեմատաբար անվտանգ ժամանակ ունեցանք ուրիշ, անտագնապ աչքով մեր շուրջը նայելու: Իրականում՝ սարսափ է էս մեր մոլորակը, դժոխքն է, որ կա, էստեղ ապրելու բանաձևը բոլորի համար անփոփոխ միակն է՝ որսալ ու խժռել ուրիշին, արագ, քանի քեզ չեն խժռել…

Read more
Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովի մասնակցության նախագիծ-ժամանակացույց

Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովի մասնակցության նախագիծ-ժամանակացույց

Միջազգային գիտաժողովի ծրագիր

Ժամկետ՝ նոյեմբերի 29-դեկտեմբերի 3
Մասնակիցներ՝
 պատմության ընտրությամբ խմբի սովորողներ, «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրերի համահեղինակներ
Համակարգողներ՝ Վարդան Կարապետյան, Աշոտ Տիգրանյան

Քայլեր՝

  • Գիտաժողովին մասնակցությունը՝ հանդիպումների արդյունք է
  • Սովորողները նախօրոք ծանոթանում են զեկուցումների թեմաներին /զեկուցումների բովանդակությունը նախօրոք չի հրապարակվում/
  • Սովորողները նախապատրաստում են հարցեր
  • Լուսաբանումների փաթեթը կհրապարակվի գիտաժողովի ավարտից հետո
Read more
Բարին և չարը

Բարին և չարը

Ըստ իս բարության մասին պատկերացումները բոլորի մոտ տարբեր են: Ինձ համար բարությունը ՝ լավ վերաբերմունքն է մարդու նկատմամբ, կարեկցանքը, դժվար պահին ձեռք մեկնելը և ներելը: Բարությունը մարդու էության մի մասն է և Աստծո կողմից շատ թանկ է գնահատվում: Բարի մարդկանց ընկալում ենք որպես ազնիվ, կամեցող, նաև ալտրուիստ(այլասեր) և սրտացավ։ Բարիի հակառակն է չարը։ Մենք «չարին» պատկերացնում ենք որպես վատը։ Իմ կարծիքով չարությունը կարծես թե կկործանի աշխարհը, կփոխի մարդուն և այլն։ Մենք բոլորս էլ ունենք և՛ բարի և՛ չար կողմեր։ Կարծում եմ մարդը իր ողջ կյանքի ընթացքում չի կարող միայն բարի գործեր անի և մարդու դրսևորումը տարբեր իրավիճակներում կախված է տվյալ իրավիճակից։ Հանճարեղ փիլիսոփա Սոկրատեսը ասում է. «Ով իմաստուն է, նա բարի է»։ Կարող ենք գալ այն եզրակացության, միշտ չէ, որ իմաստուն մարդիկ բարի են: Կարող են լինել իմաստուն, բայց միաժամանակ կարող են լինել չար։

Բարոյական երկընտրանք

Բարոյական երկընտրանք

Մեր կյանքում ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան մենք կանգնում ենք երկընտրանքի առջև։ Երկընտրանքը առաջանում է այն դեպքում, երբ մարդիկ ինչ-որ որոշում են կայացնում: Լինում են երկընտրանքներ, որոնց դեպքում որոշում կայացնելը հեշտ է, կամ դժվար։ Օրինակ ՝ ինչպիսի զգեստ հագնել, կամ ըստ ցանկության որ գրքերը կարդալ և այլն։ Դե նշեցի նաև, որ երկընտրանքը բացի հեշտ ու պարզ լինելուց կարող է նաև լինել բարդ, այսինքն լինում են դեպքեր, երբ երկար ես մտածում և ստիպված կանգնում ես լուրջ երկընտրանքի առջև: Օրինակ ՝ մասնագիտական կողմնորոշումը, համալսարան ընդունվելը, ապագայում հետագա անելիքների մասին և այլն։ Ըստ իս դրանք մի փոքր դժվար երկընտրանքներ են, բայց ես կարծում եմ, որ պետք է երկար մտածել ՝ առանց շտապելու։

Գուրգեն Խանջյան «Համբերություն քեզ մարդ ջան» | Դուր եկած հատվածների ձայնագրություն․․․

Գուրգեն Խանջյան «Համբերություն քեզ մարդ ջան» | Դուր եկած հատվածների ձայնագրություն․․․

Անդադար, ճամփեդ որոգայթներով է սփռված, ժամանակ չեն տա, որ տեսնես՝ ով ես, ինչ ես ուզում, ինչ չես ուզում, որսում են ու որսում… Ու հասկանում ես՝ պիտի որսվես, նույնն է թե՝ պիտի ապրես, ապրելն ուրիշ ձև չունի։ Կան, անշուշտ, ոմանք, քչերը, բացառիկներ կամ հոգեկան հիվանդներ, որ ժամանակ առ ժամանակ ըմբոստանում են, հրաժարվում, իբր՝ ես չեմ որսվում, ես ձեզնից չեմ, ես ուրիշ եմ, ու նրանցից ոմանք հանուն ազատության կարող են նույնիսկ վազել` կամրջից նետվելու…Ով պլստաց՝ պլստաց, վերջ, կորցրինք, չենք էլ իմանա՝ շահեց, կորցրեց, իսկ ով չհասցրեց պլստալ, հասնում-բռնում ենք, թևերն ոլորում, սաստում՝ չի կարելի, եկեղեցին արգելում է, հասարակությունը` պախարակում. նիհիլիզմ է, հոգեկան շեղում… Կբուժենք, կվերադարձնենք հասարակությանը, բա ո՞նց, թե չէ ամեն մեկը որ էսպես ինքնագլուխ փախչի, ու՞մ ուղեղն ու գրպանն ենք մտնելու, ու՞մ ձեռն ենք հրացան տալու ու սահմանների վրա պահակ կարգելու, ո՞վ է քվեարկելու, ո՞վ է հաստոց աշխատացնելու, ու՞մ ենք բանտ նստացնելու, ո՞վ է արյուն տալու, ո՞վ է դրոշի տակ մտնելու, առաջնորդի ետևից գնալու, ու՞մ ենք ասելու՝ մեղքի զգացում, պատասխանատվություն, «Ազգը վեր է ամեն ինչից…», «Մահ իմացյալ անմահություն է…» և այլն, և այլն։

Սակայն մեկ էլ հանկարծ գալիս է մի ժամանակ, երբ զարմանքով հայտնաբերում ես, որ որոգայթները պակասեցին, էլ էնքան էլ չեն որսում… Ո՞նց թե… Կյանքի բանաձևը փոխվե՞ց…
Չէ, նա անփոփոխ է, դու փոխվեցիր, գնա՛, ասում են, հանգստացի՛ր, թոշակ-մոշակ… Այ քեզ բան… Տխրում ես, թախանձագին նայում սրա-նրա աչքերին, թե` որսացեք, էլի՜…Բայց չէ, որոգայթներից մնացել են դեղերը, հեռուստասերիալները, կակտուսները, թզբեհը, նարդին… Էլի վատ չի, եթե էսպես մնա, բայց ժամանակը կանգ չի առնում ու հետո…Հետո գալիս են վերջին որսորդները՝ դագաղագործն ու փոս փորողը։ Ահա, պառկացրին վերջին թակարդում, մեխեցին… Պրծ, էլ դուրս չես գա…Ի՞նչ, հոգու անմահությու՞ն…
Դեհ, ի՞նչ իմանանք, գուցեև կա, անհնարին չէ, ամեն դեպքում հույսդ մի կորցրու, մեկ էլ տեսար ու իսկապես…
Համբերություն քեզ, մարդ ջան: