Քերականական աշխատանք

Քերականական աշխատանք

1. –Ես ամեն ինչ կկազմակերպեմ,- ասաց կուրսի ավագը։ — Կուրսի ավագն ասաց որ ինքը ամեն ինչ կկազմակերպի։
2. Բազմոցին նստած՝ խորհում էր. «Ես վաղը կսկսեմ այդ աշխատանքը, որ
մեկ շաբաթում կավարտեմ»։ — Բազմոցին նստած խորհում էր որ ինքը վաղը կսկսի այդ աշխատանքը, որ մեկ շաբաթում կավարտի։
3. –Մենք ե՞րբ կարող ենք գնալ ցուցահանդես,- տնօրենին հարցրին
աշակերտները։ — Աշակերտները տնօրենին հարցրին, թե երբ իրենք կարող են գնալ ցուցահանդես։
4. –Մենք,- ասաց նա,- երբեք գործը կիսատ չենք թողել։ — Ինքը ասաց որ իրենք երբեք գործը կիսատ չեն թողել։
5. «Մեզ մի քանի օր է հարկավոր,- գրված էր նամակում,- որ կարողանանք
կատարել հանձնարարությունը»։ — Նամակում գրված էր որ իրենց մի քանի օր է հարկավոր, որ կարողանան կատարել հանձնարարությունը։
6. Հայտարարության մեջ գրված էր. «Մենք կարող ենք պատվերը կատարել
երեք օրում»։ — Հայտարարության մեջ գրված էր որ իրենք կարող են պատվերը կատարել երեք օրում։
7. –Ես իմ քանդակները ստեղծելիս չեմ մտածում աշխատանքի դժվարության
մասին,- ասաց Արմանը։ — Արմանը ասաց որ ինքը իր քանդակները ստեղծելիս չի մտածում աշխատանքի դժվարության մասին։
8. –Հասմի՛կ, դու խմբի ցուցակը պետք է ներկայացնես ինձ,- ասաց
ուսուցչուհին։ — Ուսուցչուհին ասաց Հասմիկին որ նա խմբի ցուցակը պետք է ներկայացնի իրեն։
9. «Ես ոչինչ չպետք է մոռանամ, այլապես հաջողության չեմ հասնի»,-
մտածեց մրցույթի վերջին մասնակիցը։ — Մրցույթի վերջին մասնակիցը մտածեց որ ոչինչ չպետք է մոռանա, այլանես հաջողության չի հասնի։
10. –Մեզ մի քանի օր ժամանա՛կ տվեք, որ մենք կարողանանք կազմել
նախահաշիվը,- այցելուին պատասխանեց կազմակերպության աշխատակիցը։ — Կազմակերպության աշխատակիցը պատասխանեց այցերուին որ իրենց մի քանի օր ժամանակ տան, որ իրենք կարողանան կազմել նախահաշիվը։

Քերականական աշխատանք

Քերականական աշխատանք

Լրացնել բաց թողած տառերը:

Տասներկուերորդ դարում անողոք ու անօրեն թշնամին պաշարեց Բաղաբերդը: Երբ գրավեց այն, հրո ճարա-  դարձրեց ավելի քան իննսուն հազար մագաղաթյա մատյան:
Մինչ այդ քաջարի մի հայորդի փորձեց ինչ-որ բան փրկել: Կտրիճ երիտասարդը մեջքին կապեց տասնինը թանկարժեք մատյաններ, ահռելի անդնդախոր կիրճի վրայով պարանով անցավ հանդիպակաց կողմը: Մտավ անտառ ու կանգ առավ հաստաբուն մի թղկենու մոտ: Փրկված մատյանները թաքցրեց սաղարթախիտ ծառի հսկայական փչակում:
Անձնվեր երիտասարդի մասին որևէ  տեղեկություն չի պահպանվել, իսկ փչակը ութ հարյուր տարի ծառայեց իբրև յուրօրինակ մի մատենադարան, որը հայտնաբերվեց պատահաբար: Այժմ հնամենի մատյանները պահպանվում են մեր երկրի գլխավոր ձեռագրատանը։

Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Թեմա՝ Կիլիկիայի մանրանկարչությունը

Սովորող՝ Միսակյան Ելենա, 12-րդ դասարան

Ղեկավար՝ Ելենա Սարգսյան

Առարկա՝ հայոց լեզու, գրականություն

Աշխատանքի ամբողջական տարբերակը տեսել հղումով

Գրախոսներ՝ Մ․Մաշտոցի անվան Մատենադարան, Ձեռագրերի կրկնօրինակման բաժնի վարիչ, մանրանկարիչ Լիլիթ Ամիրջանյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր- Հրայր Խաչատրյան

Սահիկաշարը այստեղ

Քերականական աշխատանք

Քերականական աշխատանք

Տրված բարդ նախադասությունները փոխակերպել պարզ նախադասության.

1. Զբոսաշրջիկները հասան հուշարձանին, որը կառուցվել է մեկ դար առաջ։

2. Բոլորին հայտնի էր, որ նա լավ քանդակագործ է։ — Բոլորին հայտնի էր նրա լավ քանդակագործ լինելը։

3. Երբ աշխատանքն ավարտեց, հավաքեց գործիքները։ — Աշխատանքն ավարտելուն պես հավաքեց գործիքները։

4. Աղբյուրի մեղմ կարկաչը հանգստություն բերեց նրանց սրտերին, ովքեր եկել էին հեռու քաղաքից։

5. Ցանկանում էր անպայման գնալ, որպեսզի բերի իրեն անհրաժեշտ նյութերը։ — Ցանակնում էր անպաըման գնալ, իրեն անհրաժեշտ նյուտերը բերելու համար։

6. Ընտրել էր այն գրքերը, որոնք հետաքրքիր էին։ — Ընտրել էր իրեն հետաքրքրող գրքերը։

7. Բոլորը հավաքվել էին սրահում, որ դիմավորեն եկող հյուրերին։ — Բոլորը հավաքվել էին սրահում, եկող հյուրերին դիմավորելու համար։

8. Բոլորը նոր միայն իմացան, որ նա մրցանակ է ստացել։ — Բոլորը նոր միայն իմացան, նրա մրցանակ ստանալը։

9. Նախքան աշխատանքը կսկսեր, մի քանի անգամ հաշվարկներ կատարեց։ — Նախքան աշխատանքը սկսելը, մի քանի անգամ հաշվարկներ կատարեց։

10.Որպեսզի մինչև մութն ընկնելը հասնի գյուղ, անտառապահը գնաց լեռնային ծուռումուռ կածանով: — Մինչև մութն ընկնեևը գյուղ հասնելու համար, անտառապահը գնաց լեռնային ծուռումուռ կածանով

11. Եթե սուրհանդակը ուշանար, արքան օգնական զորք էր ուղարկելու: — Սուրհանդակի ուշանալու դեպքում, արքան օգնական զորք էր ուղարկելու:

12.Երբ բանտից ազատվեց, Օհանը այլևս չուզեց տեսնել իր դավաճան ընկերներին: — Բանտից ազատվելուց հետո, Օհանը այլևս չուզեց տեսնել իր դավաճան ընկերներին:

13.Կարկաչուն գետի ափին հինավուրց ընկուզենին է, որի տերևներն արդեն դեղնել էին: — Կարկաչուն գետի ափին տերևներն արդեն դեղնած հինավուրց ընկուզենին է։

  • Կետադրական աշխատանք

Արտագրե՛լ և կետադրե՛լ։
ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն
էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ՝
ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝
պատշգամբի մի անկյունում, նրա համար՝ ստեղծեցի մի հարմար անկյուն բերելով
խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում
գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ
ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր
կենդանիներ են դրանք․ շաբաթներով կարող են ոչինչ չուտել,  բայց շատ հեշտ են
դիմանում,  որովհետև շարժումներ քիչ են անում,  և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում:

բ) Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել՝ երբ և ով էր կորիզը
նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել, թե ինչպես էր կորիզը
հարմարվել ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո՛, զարմանալի էր, բայց ծառը գոյատևում էր ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտեմ ՝ եկող գարնանն էլ ծառը կծաղկի ու հետո կծածկվի պտուղներով, և գյուղի
տղաների հերթական կենսախինդ սերունդը, դարձյալ չհամբերելով, կմագլցի վեր,
կպոկի դեռևս չհասած կանաչ պտուղները՝ շտապելուց ու խառնաշփոթից մի քանի
ճյուղ կոտրելով։ Հետո նրանք մի խորին խորհրդով կնստեն վերևում՝ կիսավեր
գմբեթի վրա, կսեղմվեն իրար՝ ճգնելով տեղավորվել ծիրանենու թրթռացող ստվերում։ Իսկ ծառը կհամբերի ու մյուս գարնանն էլ կհագնի ճերմակ ծաղիկներով իր հարսանեկան զգեստը։

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

 1.Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։

1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքրինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի

Read more
Հայոց լեզու |Առաջադրանքներ

Հայոց լեզու |Առաջադրանքներ

  1. Հոլովել օր, քաղաք, ընկեր, ձի, մայր, աշուն, գլուխ, բնություն բառերը:

Ուղղական-օր, քաղաք, ընկեր, ձի, մայր, աշուն, գլուխ, բնություն

Սեռական-օրվա, քաղաքի, ձիու, մոր, աշնան, գլխի, բնության

Տրական-օրվան, քաղաքին, ընկերոջը, ձիուն, մորը, աշնանը, գլխին, բնությանը

Հայցական-օրը, քաղաքը, ընկերոջը, ձին, մորը, աշունը, գլուխը, բնությունը

Բացառական-օրից, քաղաքից, ընկերոջից, ձիուց, մորից, աշնանից, գլխից, բնությունից

Գործիական-օրով, քաղաքով, ընկերոջով, ձիով, մորով, աշնանով, գլխով, բնությունով

Ներգործական-օրվա մեջ, քաղաքում, ընկերոջ մեջ, մոր մեջ, գլխում,

2․ Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:

Իրար սրտից ջուր խմել – իրար լավ հասկանալ, սրտակից լինել, իրար հավանել
Հազար մաղով անցկացրած – առանց ամոթի՝ անամոթ
Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ, ծանրաշարժ
Գլխին կրակ թափել –բարկությունը զեղել, բռնություն գործադրել 
Կանաչ-կարմիրը կապել – տղային ամուսնացնել
Կոպեկի համար մեռած – ագահ, ժլատ, գծուծ
Ուրիշի բնում ձու ածել – օգուտն ուրիշին տալ
Ոտքի կոխան դարձնել – ոտքերի տակ տալ, ոտնահարել
Փուշը մատից հանել – նեղության պահին օգնության գալ
Գրքի մի երեսը կարդալ — հարցին միակողմանի՝ ոչ խորը մոտենալ, հարցին բազմակողմանի չմոտենալ

3. Ո՞ր դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2.երեսից կախվել – թախանձել
3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
4.աչքերը փակել – ժպտալ
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
8. գլխին տալ — ուրախանալ:

4. Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:

Լեղին ճաքել- Չափազանց երկյուղից սիրտները ճաքում է, լեղիները պատռվում, մի քանի օր չի քաշում, մեռնում են։

արյունը գլխին խփել- Արյունը սաստիկ հոսանքով զարկեց նրա գլխին, և լուսավոր աշխարհը մթնեց նրա առջև։

ճամփա պահել- Ճամփա պահեցինք մինչև գարունքը բաց էղավ։

ականջի հետև գցել- Դիսերտացիայի գործն էլ ականջի ետև մի՛ գցի, ափսոս է չարչարանքդ։

5. Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ
ծաղրել- ականջի տակ քորել
հասկանալ- գկխի ընկնել
մեռնել- աշխարհից հեռանալ
անտեսել- աչքակապուկ խաղալ
ճարպիկ- աչքի մազ թռցնող
սպառնալ- գլխին թուր շողացնել

Հոլովների տեսակները։

Հոլովների տեսակները։

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է:
Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան:
Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:

Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ – գիրք, երեխա
Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞ – գրքի, երեխայի
Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն – գրքին, երեխային
Հայցական՝ ու՞մ, ի՞նչը – գիրքը, երեխային
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց – գրքից, երեխայից
Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ – գրքով, երեխայով
Ներգոյական՝ ո՞ւմ մեջ, ինչի՞ մեջ կամ ինչո՞ւմ – գրքում, երեխայի մեջ

  1. Հոլովել  քաղաք, աղջիկ, քույր , տուն  բառերը:

Ուղղական-քաղաք, աղջիկ, քույր, տուն

Սեռական-քաղաքի, աղջկա, քրոջ, տան

Տրական-քաղաքին, աղջկան, քրոջը, տնին

Հայցական-քաղաքը, աղջկան, քրոջը, տունը

Բացառական-քաղաքից, աղջկանից, քրոջից, տնից

Գործիական-քաղաքով, աղջկանով, քրոջով, տնով

Ներգործական-քաղաքում, աղջկա մեջ, քրոջ մեջ, տան մեջ

2. Որոշեք, թե որ հոլովով են դրված ձեռքից, փայտով, երկրին, աշխարհում, գոյականները: 

Ձեռքից-բացառական

Փայտով-գործիական

Երկրին-տրական

Աշխարհում-ներգործական

3. Որոշեք, թե ընդգծված բառերը որ հոլովով են դրված:

Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:
Դամիշքեղշինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:
Մոտենալով կարկաչուն գետակին տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ:
Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր:

Հայրենիքից-բացառական

Քաղաքից-բացառական

Բլրի-սեռական

Գետակին-տրական

Փայտով-գործիական

Ջրի-սեռական

Երկնքի-սեռական

Շողերը-հայցական