Ինքնաստուգում ապրիլ

Ինքնաստուգում ապրիլ

Հայոց լեզու

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում է 

1) դող-րոցք, առ-ջ, այժմ-ական, հանրաքվ-

2) ան-ական, ելև-ջ, հյուսկ-ն, ոստր-

3) հն-աբան, մանր-, ա-կ, -րեբունի

4) լուս-ղ, աշտ-, վայր-ջք, քր-ական

Read more
Գործնական քերականույթուն

Գործնական քերականույթուն

Լրացնել բաց թողնված տառերը

Տասներկուե-որդ դարում ան-ղոք ու ան-րեն թշնամին պաշարեց Բաղաբերդը: Երբ գրավեց այն, հրո ճարա-  դար-րեց ավելի քան ի-սուն հազար մագաղաթ- մատյան:
Մինչ այդ քաջարի մի հայոր-ի փորձեց ինչ-որ բան փրկել: Կտրի- երիտասարդը մեջքին կապեց տասնի-ը թանկարժեք մատ-ններ, ահռելի անդնդախոր կիր-ի վրայով պարանով անցավ հանդիպակա- կողմը: Մտավ անտառ ու կանգ առավ հաստաբուն մի թ-կենու մոտ: Փրկված մատյանները թաքցրեց սաղար-ախիտ ծառի հսկայական փչակում:
Անձնվեր երիտասարդի մասին որև-  տեղեկություն չի պահպանվել, իսկ փչակը ութ հար-ր տարի ծառայեց իբրև յուր-րինակ մի մատենադարան, որը հայտնաբերվեց պատահաբար: Այժմ հնամենի մատ-նները պահպանվում են մեր երկրի գլխավոր ձեռագրատանը։

Տասներկուերորդ դարում անողոք ու անօրեն թշնամին պաշարեց Բաղաբերդը: Երբ գրավեց այն, հրո ճարակ  դարձրեց ավելի քան իննսուն հազար մագաղաթյա մատյան:
Մինչ այդ քաջարի մի հայորդի փորձեց ինչ-որ բան փրկել: Կտրիճ երիտասարդը մեջքին կապեց տասնինը թանկարժեք մատյաններ, ահռելի անդնդախոր կիրճի վրայով պարանով անցավ հանդիպակաց կողմը: Մտավ անտառ ու կանգ առավ հաստաբուն մի թղկենու մոտ: Փրկված մատյանները թաքցրեց սաղարթախիտ ծառի հսկայական փչակում:
Անձնվեր երիտասարդի մասին որևէ  տեղեկություն չի պահպանվել, իսկ փչակը ութ հարյուր տարի ծառայեց իբրև յուրօրինակ մի մատենադարան, որը հայտնաբերվեց պատահաբար: Այժմ հնամենի մատյանները պահպանվում են մեր երկրի գլխավոր ձեռագրատանը։

Դուրս գրել հնչյունափոխված բառերը, վերականգնել անհնչյունափոխ արմատները:

Հրո — հուր

Փչակ — փուչ

Մատենադարան — մատյան

Հնամենի — հին

Գլխավոր — գլուխ

Թխկենի — թխկի

Ձեռագրատանը — գիր

Կետադրական աշխատանք

Կետադրական աշխատանք

ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն
էլ պատահել է՝ փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ՝
ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝
պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով
խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը, և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք․ շաբաթներով կարող են ոչինչ չուտել,  բայց շատ հեշտ են դիմանում,  որովհետև շարժումներ քիչ են անում,  և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում:

բ) Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել՝ երբ և ով էր կորիզը նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել, թե ինչպես էր կորիզը հարմարվել ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո՛, զարմանալի էր, բայց ծառը գոյատևում էր, ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտեմ՝ եկող գարնանն էլ ծառը կծաղկի ու հետո կծածկվի պտուղներով, և գյուղի տղաների հերթական կենսախինդ սերունդը, դարձյալ չհամբերելով, կմագլցի վեր, կպոկի դեռևս չհասած կանաչ պտուղները՝ շտապելուց ու խառնաշփոթից մի քանի ճյուղ կոտրելով։ Հետո նրանք մի խորին խորհրդով կնստեն վերևում, կիսավեր գմբեթի վրա կսեղմվեն իրար՝ ճգնելով տեղավորվել ծիրանենու թրթռացող ստվերում։ Իսկ ծառը կհամբերի ու մյուս գարնանն էլ կհագնի ճերմակ ծաղիկներով իր հարսանեկան զգեստը։

գ) Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ մյուսին՝ սև: Աճպարարը նապաստակին իջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից՝ արժանանալով հանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները շատ էին տեսել այդ համարը, բայց դարձյալ ծափահարում էին մինչև իսկ ապշում, որովհետև այն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են ստեղծել՝ կրկես։ Այնտեղ պետք է հավաքվեն, պետք է գա մի ծաղրածու, կամ աճպարար՝ ցույց տա որևէ ներկայացում պարզունակ կամ անըմբռնելի, և իրենք պետք է ծափահարեն: Ու հիմա աճպարարը հետևելով այդ անխախտ պայմանավորվածությանը անբասիր պարտաճանաչությամբ՝ կատարում էր իր գործը և մարդիկ զվարթ ծիծաղում էին: Արտասովոր ոչինչ չկար․ իրենց ամենօրյա տեղերում էին թե՛ հսկիչները, թե՛ հասարակությունը, թե՛ նապաստակը և թե՛ աճպարարը: Եվ աճպարարն էլ հրճվում էր իր արածներով, որոնք հեքիաթային էին թվում նույնիսկ իրեն, չնայած երևի միլիոն անգամ կատարել էր:

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Բառակազմություն և բառագիտություն

  1. Ընտրիր տրված բառերից մեկը: Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու… կոտրվել է: (ող, ոխ) 
    … սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ
    Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց …. գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն) 
    Մի քանի հողի ձեռք-ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի …: (բույն, բուն
    Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել… շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա) 
    Տնեցիներն այնքան են վարժվել … անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա
    Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
  2. Քո չքնաղ ծաղկի … է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)
  3. Անթիվ ու … են աստղերը: (բույր, բյուր

… երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա) 

… երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա

… գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա) 

… գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա

Կետերի փոխարեն գրի՛ր նախադասության մտքին համապատասխանող բառ՝ ընտրված ուղղագրական բառարանից: Առողջ լինելու համար անհրաժեշտ է մշտապես կոփել մարմինը: 

Նրա հագին վարդագույն վերնաշապիկ էր ու նորաձև փեշ: 

Սիրում է ժամերով նստել տաք ավազին ու նայել ամպի լողացող պատառիկներին: 

Հավաքածբոլոր փաստաթղթերն ու գրությունները դասավորեց թղթապանակում, դրեց պահարանի մեջ: 

Կրիաի նման մտել է պատյանի մեջ ու ոչինչ լսել չի ուզում: 

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ: 

Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրթ  մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընթացքում իջել է: Ջրի կորստի հետ առնչվում են մի շարք այլ .ական հարցեր: 
Առանձին ուշադրության է արժանի ջրավազանի կենդանական աշխարհի պահպանության խնդիրը: 
Բնակության անբարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև  Սևանի թևավոր բնակիչների՝  թռչունների համար: 
Վիրավոր գազանի ձայնը անտառում դեռ երկար լսվեց:

Կետադրություն

Կետադրել նախադասությունները և վերլուծել ձևաբանորեն

Կհանդիպես նրան, բայց հաջողություն չեմ ակնկալում:
Ուսին՝ մնացել է խոռոչաձև սպի,  իսկ հոգում՝ չսպիացող մի ցավ:
Մեքենան դղրդյունով անցավ քարե նեղ կամուրջը, մի քանի կիլոմետր համաչափ վազքով սլացավ գետի ափով ապա բարձրացավ քարքարոտ ճանապարհով:
Թողել եմ ներքև և՛ փառք, և՛ գանձ, և՛ քեն, և՛ նախանձ:
Ո՛չ հայրենիք ունի,  ո՛չ տուն, ո՛չ անուն:
Կրակը լափեց թե՛ սերմ, թե՛ սերմնացան:
Նա այն հարուստներից էր, որոնց պարսկերեն հորջորջումով կոչում են նովսիքա այսինքն նոր քսակի տեր:
Բոլորին զբաղեցնում էր մի միտք այն է՝ վաստակել որքան կարելի է շատ և որքան կարելի է շուտ:
Հովիվներն աշխատում էին թաքցնել՝ ոչխարների հոտերը և գուժում էին այդ բոթը:

Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանքի թեման՝ կոչականը Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում։

Հետազոտական աշխատանքը պետք է ունենա հետևյալ կառուցվածքային բաղադրիչները՝

  • բովանդակություն
  • ներածություն
  • հիմնական մաս
  • ամփոփում
  • օգտագործված գրականության ցանկ։

Աշխատանքի առաջին էջում պետք է լինի՝

  • դասարան
  • հեղինակի անունը, ազգանունը
  • աշխատանքի վերնագիրը
  • ղեկավարի անունը և ազգանունը

Բովանդակություն

Բովանդակությունը պետք է երևա աշխատանքի սկզբում և ունենա՝

  • ներածություն,
  • բոլոր բաժինների, ենթաբաժինների և կետերի անվանումները
  • ամփոփում,
  • օգտագործված գրականության ցանկ,
  • տեսանյութեր, ձայնանյութեր․․․․

Ներածություն

Ներածությունը աշխատանքի ներածական մասն է: Այստեղ համառոտ ներկայացվում է աշխատանքը (բացի աշխատանքի արդյունքներից և եզրակացություններից):
Պետք է երևա՝

  • աշխատանքի նպատակը
  • խնդիրները
  • կատարման ժամկետը
  • ներկայացվում է աշխատանքի կառուցվածքը

Ներածությունը, որպես կանոն, հակիրճ բաժին է, նրա ծավալը չպետք է գերազանցի 3 էջը։

Հիմնական մաս

Այստեղ ներառվում են աշխատանքի գլուխներն ու ենթագլուխները։ Տեսական գլուխներում պետք է

  • արտացոլվի ընտրված թեմայի հիմնավորումը,
  • համառոտ ներկայացվեն այդ թեմայով գոյություն ունեցող այն աշխատությունները, որոնք ուսումնասիրել կամ որոնցից օգտվել է հեղինակը,
  • իրականցման քայլերը,
  • արդյունքները,
  • եզրահանգումները,
  • օգտագործած գրականությունը

Վերջաբանը կամ եզրակացությունը պետք է պարունակի.

  • հետազոտությունների հիմնական արդյունքները և դրանց հիման վրա արված եզրակացությունները,
  • տեսանյութեր, ձայնանյութեր

Վերջաբանը, որպես կանոն, հակիրճ բաժին է, և նրա ծավալը չպետք է գերազանցի. 2-3 էջը:
Ընդհանուր աշխատանքը պետք է պարունակի 16 էջ։
Ավարտված հետազոտական աշխատանքը հեղինակը ներկայացնում է հանրային ցուցադրությամբ։

Օգտագործված գրականություն՝

  • Ա․ Սուքիասյան-ժամանակակից հայոց լեզու
  • Յու․ Ավետիսյան-շարահյուսություն
  • Ա․ Սարգսյան-ժամանակակից հայոց լեզվի կետադրություն
Գործնական քերականություն

Գործնական քերականություն

1․Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այս շարքում։
նիրհել, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վեմ, ողորմելի, խրամատ։

նիրհել-ննջել, քնել, մրափել,

վախենալ-երկյուղել, զարհուրել

տխմար-բթամիտ,

փոս-վիրապ, խրամատ

Սրդողել, տգետ, վեմ, ողորմելի

2․Ընտրիր դաժան բառի հոմանիշները.

Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։

դաժան-բիրտ, ժանտ, դժխեմ, անողորմ, անագորույն, դժնի,

Read more