Գործնական քերականություն

Գործնական քերականություն

1․Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այս շարքում։
նիրհել, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վեմ, ողորմելի, խրամատ։

նիրհել-ննջել, քնել, մրափել,

վախենալ-երկյուղել, զարհուրել

տխմար-բթամիտ,

փոս-վիրապ, խրամատ

Սրդողել, տգետ, վեմ, ողորմելի

2․Ընտրիր դաժան բառի հոմանիշները.

Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։

դաժան-բիրտ, ժանտ, դժխեմ, անողորմ, անագորույն, դժնի,

3․Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց, , վեհանձն, բացահայտ, ճաշկերույթ, հեղհեղուկ, հրավերք, տմարդի, հեղեղատ։

ճաշկերույթ-հրավերք

բացահայտ-անթաքույց

4․Տրված շաքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, պերճաշուք։

պերճ-անշուք, հասարակ, պարզ

5․Առանձնացրու հականիշների զույգերը.
սեր, աստիճանաբար, անվարժ, ատելի, լավ, միանգամից, միշտ, փորձառու, բնավ, հոռի։

սեր-ատելի

աստիճանաբար-միանգամից

անվարժ-փորձառու

միշտ-բնավ

լավ-հոռի

6․Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
Հածել, հեծել, հեծկլտալ, հեծնել

-ձի նստել, տառապել, հեկեկալ, դեգերել

հածել-դեգերել

հեծել-տառապել

հեծկլտալ-հեկեկալ

հեծնել-ձի նստել

7․ Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր-միասին երկար ճանապարհ գնացող

դանակը ոսկորին հասնել —   համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ -ձեռ առնել

8․Քարը փեշից թափել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում.
ա) չհակառակվել, զիջել
բ) չհամառել
գ) անհաջողությունից խուսափել
դ) համաձայնության գալ

9․Ո՞ր նախադասությունների մեջ բառագործածության սխալ կա (ընդգծիր սխալ օգտագործված բառերը).

ա)Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
բ) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։
գ) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
դ) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
ե) Ինչ վերաբերում (ինչ-որ բանի մասին լինել. սա ճիշտ է) է կրթաթոշակին, այդ հարցին դեռ կանդրադառնանք։
զ) Իր վատ արարքի համար նա մեղանչեց ընկերոջ առաջ։

10․Ընդգծիր այն բառերը, որոնք համանուն ունեն.
գայլուկ, ցանցկեն, բալ, լալ, խեթ, տուն, շուտափույթ, բարձիչ, թույլ։

11․Ընդգծիր այն բառերը, որոնցում ինքնուրույն գործածություն չունեցող արմատ կա.

սիրասուն, անողջախոհ, նետահարում (հար), լուսաշող, , բծախնդիր, քաջազն չունևոր (ուն), զառամյալ, խցիկ, կառապան։

Оставьте комментарий