Վիլյամ Սարոյան «Բան ունեմ ասելու» | Ձայնագրություն․․․

Վիլյամ Սարոյան «Բան ունեմ ասելու» | Ձայնագրություն․․․

Վիլյամ Սարոյան <<Բան ունեմ ասելու>>

Հայերեն առաջին անգամ հրատարակվող «խիստ սարոյանական›› այս պիեսը, որ «ակամա» գրվել է ռադիոթատրոնի համար, ունի իր «պատմությունը»:  Վ. Սարոյանի դուստրը` Լյուսին, պատմում է. «Նա  (Սարոյանը) գտնվելիս է եղել որբանոցում` երեք տարեկան. որբանոցի ամենափոքրիկ երեխան: Ս. Ծնունդն է մոտենում, առաջին Ս. Ծնունդը, որ մնալու էր նրա հիշողության մեջ, որովհետև իր ընտանիքում տիկին Թագուհու հետ  անցկացրած ոչ մի ծնունդ հետք չէր թողել նրա մանկական հիշողության մեջ: Ներս են բերում Կաղանդ պապիկին, որպեսզի խոսի երեխաների հետ, իմանա նրանց ցանկությունը,  թե ով ինչ նվեր է ուզում ստանալ: Հերթը հասնում է հորս:  …Պապիկը հարցնում է. «Ասա´` ինչ ես ուզում, Ուիլլի´»: Այդ օրվանից այս պիտակը կպչում է նրա անվանը: Նա  ասում է. «Հորս եմ ուզում»: Կաղանդ պապիկը պատասխանում է. «Լավ, տեսնեմ, թե ինչ կարող եմ անել»: Հայրս լրջորեն հավատում է, որ Ս. Ծննդյան օրը հայրը կհայտնվի: Անընդհատ մտածում է, թե դա ինչպես է լինելու: Երկար է մտածում: Վերջապես գալիս է Ս. Ծնունդը, բոլոր երեխաներին հավաքում են սրահում և յուրաքանչյուրին տալիս մի փոքրիկ փաթեթ: Մի տուփ էլ մեկնում են հորս  և ասում. «Սա քո նվերն է, Ուիլլի´»: Նա նայում է տուփին և հասկանում, որ հայրը չի կարող դրա մեջ լինել… Փախչում է որբանոցից: Նա  պատրանքաթափ էր եղել: Այլևս չէր հավատում Ս. Ծննդյան տոնական արարողություններին»:

Read more