Զահրատի մասին

Զահրատի մասին

Զահրատը ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։

Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։

1963 թվականին ամուսնացել է Անաիս Անդրեսայանի հետ։

Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուներ։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004) ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։

Զահրատի առանձին գրքերը թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն։

  • Զահրատ, Մեծ քաղաքը, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1978 թ.
  • Մեծ քաղաքը, Երևան, 1978, 188 էջ
  • Մէկ քարով երկու գարուն, Իսթանպուլ, 1989, 192 էջ
  • Մաղ մը ջուր, Իսթանպուլ, 1994, 160 էջ
  • Մէկ քարով երկու գարուն, Պէյրութ, 1997, 192 էջ
  • Առանց խաչի, առանց քարի խաչքար, Երևան, 1998, 232 էջ
  • Բառերուն տակի քերթուածը, Երևան, 2004, 128 էջ
  • Բանաստեղծութիւններ, հատ. Ա.–Բ., Իսթանպուլ, 2006
  • Բառ բառի քով, Երևան, 2007, 420 էջ
  • Դդումի համ, Իսթանպուլ, 2009, 160 էջ
  • Ակնթարթի մը չափը, Թեհրան, 2011, 332 էջ
  • Անտիպ թերթս, Իսթանպուլ, 2012, 430 էջ
Ֆրանսերնի հաշվետվություն

Ֆրանսերնի հաշվետվություն

Ֆրանսերեն եմ սովորում սեպտեմբերից: Հետաքրքված եմ տարբեր լեզուներ սովորելով և այդ պատճառով ընտրեցի ֆրանսերենը: Այն շատ գեղեցիկ լեզու է: Շատ եմ ուզում ազատ խոսել և հասկանալ այն:
Դասերի ընթացքում կատարել ենք մի շարք նախագծեր: Նախագծերի արդյունքում զարգացրել ենք մեր բառապաշարը:
Այցելել ենք  IBC բիզնես դպրոց, ծանոթացել ենք, դասերի հետ, թե ինչպես են դրանք անցկացվում և վստահ կարող եմ ասել որ այդ այցը մեծ օգնություն կտա նրանց, ովքեր հետաքրքրված են բիզնեսով։
Սովորեցինք նոր բառեր ու արտահայտություններ, որոնք ամենահայտնի և ամենաշատը օգտագործվողներն են ֆրանսերենում:
Կատարել ենք քերականական առաջադրանքներ, սովորել տարբեր բառերի խոնարհումներ, իմացել դրանց կանոնները: Վերհիշեցինք շաբաթվա օրերը, թվերը, ամիսները: Կատարեցինք վարժություններ:
Շատ եմ սիրում մեր ֆրանսերենի դասերը: Դրանք շատ հետաքրքիր են ու արդյունավետ:

Ֆիլմի վերլուծություն

Ֆիլմի վերլուծություն

Ֆիլմը անչափ հետաքրքիր էր և բացարձակապես ձանձրեցնող չէր։ Ֆիլմում ներկայացված էր մեր այսօրվա, Երկիր մոլորակի ամբողջ իրականությունը։ Այն ներկայացնում և ցույց է տալիս բոլոր համամոլորակային հիմնախնդիրները, որոնք սպառնում են մարդկությանը։ Ֆիլմում չկային չափազանցություններ, չկային նաև թաքցված փաստեր, այն ամբողջությամբ հիմնված էր իրականության վրա։ Ֆիլմը անչափ տպավորիչ էր, քանի որ ամեն հիմնախնդիր, ամեն հատված եւ ամեն պահ ցույց էր տրված մաքսիմալ մանրամասնորեն, իսկ նկարահանումն էլ կատարված էր որակյալ և գեղեցիկ։ Ֆիլմը ստեղծելու համար կատարվել են ահռելի քանակությամբ ուսումնասիրություններ և արդյունքում պարզ է դարձել, թե մարդը ինչքա՜ն է վնասում բնությանը և ինչքա՜ն է ապագայում տուժելու հասցրած վնասի հետևանքներից։ Դիտելու ընթացքում հիանում ես Երկիր մոլորակի այդքան հրաշքներով, սակայն միարժամանակ հիասթափվում, թե մարդկությունը որքան շատ է փչացնում այդ հրաշքները։ Ֆիլմը կոչվում է «Տուն», քանի որ հեղինակները մեր մոլորակը համարել են մեր տունը և ցանկացել ցույց տալ, թե այն ինչքան հիասքանչ է, սակայն անօգնական է մարդու ավերիչ գործունեության դեմ։ Ֆիլմը նկարահանվել է 18 ամիս և մոտ 53 երկրներում։ Ֆիլմը դիտելուց հետո ցավ ես ապրում, որ դու ինքդ, լինելով մարդ, քո յուրաքանչյուր սխալ քայլով վնասում ես այդ հրաշք վայրը, որը քո “տունն” է։

Քամի

Քամի

Քամին օդի շարժումն է Երկրի մակերևույթին գրեթե զուգահեռ՝ բարձր ճնշման մարզից դեպի ցածր ճնշման մարզ։

Մթնոլորտի տարբեր մասերում, ջերմաստիճանի տարբերությամբ պայմանավորված, մթնոլորտային ճնշումը սովորաբար բաշխված է անհավասարաչափ։ Ճնշման այդ տատանումներն են առաջացնում օդի հոսք՝ բարձր ճնշման վայրից դեպի ցածր ճնշման վայր։Քամին բնութագրվում է օդի շարժման արագությամբ, ուժգնությամբ և ուղղությամբ։

Երկրագնդի վրա առկա որոշակի ուղղությամբ շարժվող քամիներից են պասսատները, մուսսոնները, բրիզները, լեռնահովտային քամիները։

Պասսատները կայուն ուղղություն ունեցող քամիներ են։ Իր առանցքի շուրջը Երկրի պտույտի ազդեցությամբ պասսատները Հյուսիսային կիսագնդում թեքվում են դեպի աջ, այսինքն՝ դեպի արևմուտք, և փչում են հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք, իսկ Հարավային կիսագնդում՝ դեպի ձախ և ուղղված են հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք։

Read more
Խուլիո Կորտասար «Բոբիի անունից» | Վերլուծություն։

Խուլիո Կորտասար «Բոբիի անունից» | Վերլուծություն։

Պատմվածքում պատմում էր 8 տարեկան Բոբիի մասին, ում ծննդյան օրն էր։ Նա այդ օրը լավ գնահատականներով էր եկել տուն։ Բոբին շատ խելոք և լսող տղա էր։ Նա հոգ էր տանում իր մայրիկի մասին։ Երբ երազ էր տեսնում, սկսում էր լալ։ Նրա մայրը հիվանդ էր, և իր հոգսերը միայն պատմում էր մորաքրոջը, որ նա օգնի։ Նա շատ հոգատար էր, անգամ այդ 8 տարեկանում։ Հեղինակը ուզում էր ասել, որ կապ չունի թե քանի որ տարեկան ես, պետք է քո մեջ սերմանես հոգատարությունը, կամքի ուժը դեռևս վաղ ժամանակներից։ Նաև պետք է ուժեղ կամքի տեր լինել, որ ամեն ինչի կյանքում դիմանալ։

Անտուան դե Սենտ Էկզյուպերի «Աղոթք» | Վերլուծություն…

Անտուան դե Սենտ Էկզյուպերի «Աղոթք» | Վերլուծություն…

Անտուան դը Սենտ Էկզյուպերիի 《Աղոթք》 ստեղծագործության մեջ նա դիմում է Աստծուն ու խնդրում նրանից ուժ, ոչ թե հրաշքներ։ Իրեն սովորեցնի, որ դառնա հետևողական և կարողանա դիմակայել ամեն ինչին։ Սովորեցնի ճիշտ տնօրինել ժամանակն և չվատնել ավելորդ ժամանակ անիմաստ բաների վրա։ Ճիշտ տարանջատել առաջինը երկրորդից։ Նա խնդրում է չափավորություն ու ցանկանում տեսնել հեռուները, բարձունքները։ Հասկանալ, որ երազանքներով ապրել չի կարելի և պետք է փորձել ապրել իրականությամբ։ Սովորել գնահատել ժամանակը և ճիշտ օգտագործել այն։ Ուզում է սովորել և հասկանալ, որ կյանքի փորձությունները դրանք կյանքի մի մասն են և օգնում են շտկվել և զարգանալ։ Հաճախ սիրտն ու բանականությունը վիճում են, և պետք է սառը դատելով ճիշտ որոշումներ կայացնել։ Նա խնդրում է որ կյանքի դժվար պահերին հայտնվեն ճիշտ մարդիկ, ովքեր քաջություն կունենան ճիշտն ասելու, բայց նաև սիրելու։ Խնդրում է համբերություն և խնդրում արժանի լինել կյանքի ամենահրաշալի պարգևներից մեկին՝ ընկեր կոչմանը։ Նա խնդրում է ոչ թե այն ինչ նա է ուզում, այլ այն ինչ նրան պետք է իսկապես։ Եվ վերջում նա խնդրում է, որ նորից սովորեցնի փոքրիկ քայլերի արվեստին։

Աստված իմ,
ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:
Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:
Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:
Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո՛չ անցյալի, և ո՛չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:
Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:
Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:
Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:
Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

Ֆ.Դոստոևսկի «Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին»| Վերլուծություն։

Ֆ.Դոստոևսկի «Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին»| Վերլուծություն։

Պատմվածքը բավականին տխուր էր, բայց այն բավականին խորիմաստ էր:
Պատմվածքում մի տղա է լինում, նրա ընտանիքը շատ աղքատ է լինում և նրանք անգամ նորմալ տուն չուներին: Տղայի մայրը հիվանդ էր, իսկ նա փորձում էր վատ ճանապարհներով գումար վաստակել: Նա միշտ հիանում էր մի տնով, որը լի էր շատ խաղերով, համեղ սնունդով և խաղալիքներով, այնտեղ կար նաև շատ գեղեցիկ տոնածառ, որը ամենաշատն էր գրավում տղային: Մի օր նա փորձում է գաղտնի այդ տուն մտնել, որովհետև նա շատ քաղցած էր և մրսած, բայց նրան այնտեղից դուրս են շպրտում: Պատմության վերջում տղան արդնանում է Հիսուսի տոնածառի հանդեսին, որտեղ նրան շատ էին սիրում:
Իմ կարծիքով Դոստոեվսկին փորձում էր իր այս ստեղծագործության մեջ նկարագրել հարուստների և աղքատների կյանքի մասին:
Աղքատ պայմաններում մեծացած երեխաները մեծանալով դառնում են, կամ շատ աշխատասեր և հարուստ, կամ էլ շարունակում են ապրել նման պայմաններում, բայց նրանց մեծամասնությունը դառնում են բավականին հարուստ և հայտնի մարդիկ, որովհետև նրանք գիտեն, որ պետք է աշխատել, որ պետք է վաստակել օրվա հացը, որ գումար ունենան, այլ ոչ թե նստես և քեզ գումար տան, ինչպես մտածում են որոշ հարուստ ընտանիքներում մեծացած երեխաները, սակայն ես չեմ կարող ասել, որ միայն աղքատներն են դառնում հաջողակ մարդիկ:
Ինչ էլ որ լինի, իմ կարծիքով այդքան էլ կապ չունի, թե դու ինչ ընտանիքում ես մեծացել, կարևորը պետք չէ մտածել, որ քո փոխարեն ինչ որ մեկը կանի և պետք չէ կենտրոնանալ միայն գումարի վրա, որովհետև աշխարհում կան ավելի կարևոր բաներ, կարևորը հավատքն է և աշխատասիրությունը:

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

5. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված
բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորել էին ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան ստեղծել, որով հիանում էին հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել են պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում է, թե մի նախշուն
գորգ ծածկել է պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևում էր մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճել,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտաին անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռչեց դեպի
մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն ընդունվեց, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ
մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից երևացին մոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ առկայծեցին թանձրացող խավարում, ապա անհետացան։
(երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա
նստած, օրորվում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոնել, բերել)
8. Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատում էր գծագրի
հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողվել էր
հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծում էր ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի
մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)