Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողով․ օր 4-րդ

Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողով․ օր 4-րդ

Դեկտեմբերի 2-ին կայացավ Միջազգային գիտաժողովի ծրագրի 4-րդ հանդիպունը։ Վայրը՝ ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճ (Սև շենք), թեման՝ մշակութաբանություն և արվեստաբանություն։

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է։ Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ։ Մշակույթի ճյուղերն են՝ լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն։ Լայն և բազմաբնույթ է գիտական արվեստաբանական գործունեության ոլորտը (պեղումներ, գիտարշավներ, հուշարձանի բնորոշում, վերականգնում, գրանցում և համակարգում, արվեստագետների և ստեղծագործությունների մասին տեղեկությունների հավաքում, քարտարանների, կենսագրական և այլ տեղեկատուների կազմում, արվեստագետների գրական ժառանգության՝ հուշերի, նամակների, հոդվածների հրապարակում)։ Արվեստագիտությունը հենվում է մի շարք օժանդակ դիսցիպլինների վրա՝ ժամանակագրություն, վիմագրություն, հնագրություն, դրամագիտություն, կինանշանագիտություն, պատկերագիտություն և այլն։

Այսօրվա հանդիպումը ինձ համար չափազանց հետաքրքիր էր, քանի որ ես ուղղակի խենթանում եմ մշակույթի և արվեստի համար, իմ կյանքում մեծ նշանակություն ունեն արվեստն ու մշակույթը։ Հանդիպման ընթացքում լսեցինք մշակույթի տարբեր տեսակների մասին։

Այժմ ցանկանում եմ կիսվել Ձեզ հետ ելույթների թեմաներով՝

  • Գոհար Գաբիկյան-Նուբարաշեն համայնք, մշակութային դիմագծի ներկայացման փորձ։
  • Տաթևիկ Մանուկյան-Հայկական պարարվեստն իր տեսակներով, ազգային տարազ։
  • Լուսինե Պողոսյան- Գավառի երկրագիտական թանգարանի բուսածաղկային գորգերի հավաքածուն։
  • Լիանա Աղաջանյան- Հարսանեկան ծես։
  • Անի Մարտիրոսյան- Առինջի կոթողային մշակույթ՝ խաչքարեր։
  • Միլենա Նուրոյան- Հնձանային մշակույթը միջնադարյան Հայաստանում։
  • Տաթև Մարտիրոսյան-Թանգարանների գործունեությունը թագավարակի շրջանում։
  • Գրետա Գասպարյան- Հայացք Միջին Արևելքի թանգարանի ցուցադրության կազմակերպման խնդիրներին։

Մասնակիցներ՝ Ելենա Միսակյան, Արթենի Ջանիկյան․

Խմբի ղեկավար Վարդան Կարապետյան․