Ամենահայտնի ու ամենաանհայտ արգելոցը. Խոսրովի անտառ…

Ամենահայտնի ու ամենաանհայտ արգելոցը. Խոսրովի անտառ…

Ամենահիշարժան և էմոցիաներով լի օրերից մեկն էր։

Մայիսի 29-ը դպրոցում հայտարարված էր բարձունքի հաղթահարման օր։ Ես շատ եմ սիրում այցելել այնպիսի վայրեր, որոնք ինձ համար բացահայտում են, դրանցից էին Վահագնի և Աստղիկի ջրվեժները։ Հատկապես ջրվեժներ այցելելը ինձ համար շատ հետաքրքիր է։

Ջրվեժները գտնվում են Խոսրովի անտառ արգելոցում։ Վահագնի և Աստղիկի ջրվեժները միմյանց հետ դիցաբանորեն կապված են: Հեթանոսական ժամանակներում Աստղիկը եղել է գեղեցկության ու պտղաբերության աստվածուհին, Վիշապաքաղ Վահագնի՝ կրակի ու պատերազմի աստծո սիրուհին կամ կինը:

Ունեցանք անմոռանալի քայլարշավ և հետաքրքիր ժամանց։ Ջրվեժներին հասնելու չանապարհը բավականին բարդ էր, սակայն բոլորս հաղթահարեցինք որպեսզի տեսնենք և ծանոթանանք Վահագնի և Աստղիկի ջրվեժների հետ։ Երբ առդեն հասանք ես ուղղակի ապշել էի նրանց գեղեցկությունից։ Ըստ լեգենդի՝ դիցուհին ամեն երեկո ջրվեժի տակ լոգանք էր ընդունում:

Ջրվեժի մոտ բացվող տեսարանը կարծես հեքիաթային ֆիլմից հատված լինի: Կենտրոնով հոսում է գետը, շուրջբոլորն էլ բարձր ծառեր են ու վեր խոյացող ժայռեր:
Ըստ ավանդության՝ Նոյի դուստրն ու Վահագնի սիրեցյալը` Աստղիկ դիցուհին, ոչ ամեն գիշեր, բայց հաճախ էր լոգանք ընդունում այստեղ: Ըստ ավանդազրույցների՝ ընդերքի աստվածը արարչական ընտանիքից գողանում է Աստղիկին, որի հետևանքով արիների միջից վերանում են Սերն ու Գեղեցկությունը: Բայց Վահագնը, հաղթելով Վիշապին, ազատում է Աստղիկին: