Զահրատի մասին

Զահրատի մասին

Զահրատը ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։

Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։

1963 թվականին ամուսնացել է Անաիս Անդրեսայանի հետ։

Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուներ։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004) ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։

Զահրատի առանձին գրքերը թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն։

  • Զահրատ, Մեծ քաղաքը, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1978 թ.
  • Մեծ քաղաքը, Երևան, 1978, 188 էջ
  • Մէկ քարով երկու գարուն, Իսթանպուլ, 1989, 192 էջ
  • Մաղ մը ջուր, Իսթանպուլ, 1994, 160 էջ
  • Մէկ քարով երկու գարուն, Պէյրութ, 1997, 192 էջ
  • Առանց խաչի, առանց քարի խաչքար, Երևան, 1998, 232 էջ
  • Բառերուն տակի քերթուածը, Երևան, 2004, 128 էջ
  • Բանաստեղծութիւններ, հատ. Ա.–Բ., Իսթանպուլ, 2006
  • Բառ բառի քով, Երևան, 2007, 420 էջ
  • Դդումի համ, Իսթանպուլ, 2009, 160 էջ
  • Ակնթարթի մը չափը, Թեհրան, 2011, 332 էջ
  • Անտիպ թերթս, Իսթանպուլ, 2012, 430 էջ

Оставьте комментарий