Հուշանգ Մորադի Քերմանիի մասին

Հուշանգ Մորադի Քերմանիի մասին

Իրանցի գրող և երգիծաբան Հուշանգ Մորադի Քերմանին աշխարհին
հայտնի է որպես «Մաջիդի պատմվածքների» հեղինակ: Նա ծնվել է 1944թ.
սեպտեմբերի 6-ին (արեգակնային տոմարով՝ 1323թ. շահրիվարի 16-ին) Իրանի Քերման քաղաքում: Մանկությունն անց է կացրել բավականին ծանր
պայմաններում: Նրա կյանքի դժվարությունները քանիցս ավելին էին, քան
այն, որ նշվում է Մարկ Տվենի մասին: Նա ութ տարեկան հասակից ամենածանր պայմաններում է ճաշակում կյանքը. միայնակ երեխա, ով զրկված էր
հոր և մոր պարգևից և իր կյանքի ամենակարևոր ցանկությունը, այսինքն՝
գիրք կարդալն իրականություն դարձնելու համար այնպիսի մեծ տառապանքների է դիմանում, որոնք դժվար է պատկերացնել: Պատմում են, որ մի
անգամ մանուկ հասակում գիրք գնելու նպատակով բեռնատար ավտոմեքենայից աղ է բեռնաթափում և գիշերվա ավարտին իր իսկ քրտինքով վաստակած գումարով գիրքը գնում է, սակայն աղի հանքաքարերի կոշտությունից
ձեռքերում առաջացած վերքերի պատճառով գիրքն ընթերցելու համար
ստիպված է լինում լեզվով թերթել այն: Թեև նա այդ ծանր ժամանակաշրջանը
երգիծական ոճով է ներկայացնում իր պատմվածքներում, սակայն թվում է, թե
միշտ նրան տանջում է սեփական մանկության վերհուշը, քանի որ իր պատանեկությունն ամփոփում է հետևյալ մի քանի բառերում. «Մինչև 15 տարեկան ապրել եմ Քերմանում, և կյանքս անցավ առանց ծնողների. լի դժվարություններով ու ցավերով»:

Read more
Հուշանգ Մորադի Քերմանի «Շոկոլադ» | Վերլուծություն

Հուշանգ Մորադի Քերմանի «Շոկոլադ» | Վերլուծություն

«Շոկոլադ» պատմվածքը սկսվում է այն դրվագից, երբ տղան դեղատան աշխատակցուհու հետ խոսում էր, թիթեռ-փողկապով իր հոր լուսանկարն էր ցույց տալիս նրան: Նրա հայրը արվեստագետ էր, դերասան: Ըստ տղայի նրան շատերն էին ճանաչում, բայց նկարը տեսնելիս ոչ մեկ տեղը չէր բերում: Այժմ նա հիվանդ էր, իսկ տղան փորձում էր որևէ ձևով օգնել: Նա շրջում էր տարբեր դեղատներով՝ խնդրելով նրան տալ անհրաժեշտ դեղերը հոր հիվանդությունը բուժելու համար: Սակայն դեղատան աշխատողը ասում է, որ նրան չի ճանաչում, իսկ դեղատոմսի դեղերը վերջացել են արդեն: Աշխատողը անգամ նկարը ցույց տվեց իր օգնականներին, բայց ապարդյուն, նրանք էլ չճանաչեցին: Այսպիսով տղան կանգնեց աթոռի վրա՝ բարձրաձայն պատմելով հոր մասին և ցույց տալով նրա նկարը: Վերջիվերջո մի քանի հոգի արձագանքեցին՝ ասելով, թե որտեղ կարող է գտնել անհրաժեշտ դեղամիջոցը՝ սիմորղի ձուն: Այն օգտակար էր անքնության և մեջքի ցավերի համար: Տղան շտապեց նաև այդ դեղատունը, սակայն այնտեղի աշխատողը ևս ասաց, որ չունեն, վերջացել է: …Տղան աթոռին նստած դանթում էր: Վիզը թեքվել էր, ձեռքերում հոր նկարի շրջանակն էր պահել, իսկ սիմորղի արձանը դրել՝ կողքի աթոռի վրա: Նրան մոտեցավ դոկտորը՝ կրկին պնդելով, որ չունեն դեղերը և որ արդեն կարող է գնալ: Իսկ տղան համառորեն փորձում էր համոզել, որ նա ճանաչում է իր հորը: Դոկտորը վերցրեց դեղատոմսն ու ինչ-որ մեկին զանգեց: Հետո նայեց բժշկական ապահովագրության գրքույքի առաջին էջի փոքր, անհաջող և խունացած լուսանկարին, տղային շոկոլադ հյուրասիրեց, վերցրեց շրջանակն ու նայեց նրա միջի լուսանկարին՝ խնդրելով տղային տալ հոր հեռախոսահամարը: Դոկտորը հավաքեց նրա հոր հեռախոսահամարն ու ասաց, որ իմանա իր տղայի արժեքը և մի օր Աստծո օգնությամբ անպայման կլավանա:

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

3. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։


			
Three questions

Three questions

I read Tolstoy’s «Three Questions». First of all, I want to say that the text was interesting. The text was about a king who was interested in three questions. For example, what was the right time to act, who were the most needed people, and finally, what was the most important occupation, but, unfortunately, he could not find the necessary answers. If he could find the answers, he would give a great reward, but he did not give the reward to anyone. So the king went to a hermit who received only ordinary people. The hermit was weak, the king noticed him and helped him, then asked these three questions, but the hermit ignored the king. Soon they noticed a man bleeding, and the king helped him.

Կլիսթենեսի և Սոլոնի բարեփոխումները

Կլիսթենեսի և Սոլոնի բարեփոխումները

Կլիսթենեսի բարեփոխումները՝ մ. թ. ա. 565 կամ մոտ. մ. թ. ա. 570 — անհայտ, Աթենք, Հունաստան, մ.թ.ա VI դարի օրենսդիր Աթենքում։ Գլխավորել է Պիսիստրատյանների բռնապետության դեմ շարժումը և սպարտացիների օգնությամբ մ.թ.ա 510 թ.-ին տապալել այն։ Մ.թ.ա 509 թ.-ից անցկացրել է դեմոկրատական բարեփոխումներ, որոնք վերացրել են տոհմային կարգի վերջին մնացորդներն Աթենքում։ Տոհմային 4 ֆիլայի փոխարեն ստեղծել է 10 նոր ֆիլա՝ տերիտորիալ սկզբունքով, որի հետևանքով զգալիորեն թուլացել է տոհմական ավագանու ազդեցությունը։ Վարչական, տնտեսական, պաշտամունքային և քաղաքական սկզբնական միավորներ են դարձել դեմերը՝ գյուղական շրջանները։ Ստեղծվել է 10 ստրատեգոսից կազմված կոլեգիա, որը գլխավորել է աթենական զորքը։ Դեմոկրատիայի հակառակորդների և բռնապետություն հաստատելու փորձերի դեմ պայքարելու համար մտցրել է օստրակիսմոս։ Կլիսթենեսի բարեփոխումներն ամրապնդել են աթենական դեմոսի հաղթանակը տոհմական արիստոկրատիայի նկատմամբ։

Read more
Պոլիս

Պոլիս

Պոլիսը, Քաղաք-պետություն է, հասարակության սոցիալ–տնտեսական և քաղաքական կազմակերպություն յուրահատուկ ձև Հին Հունաստանում և Հին Իտալիայում։ Առաջացել է դասակարգային հասարակության կազմավորման շրջանում։ Պոլիսը կազմված էր քաղաքի և շրջակա երկրագործական բնակավայրի տարածքից։ Տնտեսության հիմքը հողի սեփականությունն էր, գոյություն ուներ պետական և մասնավոր սեփականություն։ Մասնավոր սեփականության իրավունք ունեին միայն Պոլիսի լիիրավ քաղաքացիները, այդպիսին էին իրենց ծագումով։ Սահմանված էր հողատիրության առավելագույն չափ, որի խախտումը պատժվում էր օրենքով։ Լիիրավ քաղաքացիներից զատ Պոլիսի տարածքում բնակվում էին նաև ազատ, սակայն ոչ լիիրավ քաղաքացիներ՝ մետոյկները (վերաբնակիչներ), պերիոյկները (հարևանությամբ բնակվողներ), ստրկալուծներ և ստրուկներ։ Պոլսեցիները կա՛մ դեմոկրատական էին, կա՛մ օլիգարխական։

Read more
Հոմերոսյան դարաշրջանի Հունաստանը   

Հոմերոսյան դարաշրջանի Հունաստանը   

Հունական մութ դարեր, կոչվել է նաև Հոմերոսյան դարաշրջան, Հունաստանի մութ դարերի ժամանակաշրջանն է՝ Միկենյան քաղաքակրթության ավարտից մինչև հունական քաղաք-պոլիսների ի հայտ գալը։ Հնագիտական պեղումները վկայում են բրոնզե դարի մեծ ճգնաժամի մասին Արևելյան միջերկրածովյան շրջանում, թե ինչպես են մեծ պալատները և քաղաքները կործանվել կամ լքվել։ Գրեթե այդ ժամանակաշրջանում ցնցումներից լրջորեն տուժել է խեթական քաղաքակրթությունը, և Տրոյա քաղաքից մինչև Գազա կործանվել են։ Անկումից հետո փոքր և ավելի մանր բնակավայրերը պայքարել են վերաբնակեցվելու համար։ Հունաստանում Գծային Բ-ի գործածությունը միկենյան բյուրոկրատիայի շրջանում դադարել է։ Ք. ա.1100-ական թվականներից խեցեգործական և կերամիկական իրերի պատրաստումը սահմանափակվել է ։ Սկզբում կարծում էին, որ այդ ժամանակաշրջանում Մայրցամաքային Հունաստանի և այլ իշխանությունների հետ բոլոր կապերը խզվել են, որի պատճառով էլ կանխվել է մշակութային զարգացումը, սակայն պեղումները ցույց են տվել մշակութային և առևտրային էական կապերի առկայությունը Արևելքի, հատկապես Լիբանանի, Սիրիայի և Կիպրոսի հետ։

Աքեմենյան պետություն

Աքեմենյան պետություն

Աքեմենյան պետություն  մ.թ.ա. 553 — 330, հին աշխարհի իրանական պետություն, հիմանդրված Կյուրոս Մեծի կողմից։ Տերությունը համարվում է հին աշխարհի առաջին հսկայածավալ կայսրությունը, նրա տարածքը ընդգրկում էր երեք աշխարհամասերի՝ Ասիայի, մասամբ՝ Եվրոպայի և Աֆրիկայի մի շարք երկրներ։ Արևելքում նրա սահմանների մեջ էին մտնում արևմտյան Հնդկաստանը՝ Ինդոս գետի հովիտը և Միջին Ասիան՝ հասնելով Հիմալայան լեռներ, արևմուտքում՝ Փոքր Ասիան և Եգիպտոսը՝ սահմանակցելով Միջերկրական ծովին, հյուսիսում՝ Ղրիմը և Կովկասյան լեռները՝ ներառելով Սև ծովը, հարավում՝ Իրանական բարձրավանդակը և Միջագետքի դաշտավայրը՝ հասնելով Արաբական թերակղզուն և Հնդկական օվկիանոսին։ Տերությունը հիմնադրել էր պարսից զորավար Կյուրոս Մեծը մ.թ.ա. 553 թվականին, ով ապստամբել էր Մարաստանի թագավոր Աժդահակի դեմ և սպանել նրան։

Դարեհի թագավորության սկզբում Արիական Տերությունը կամ Աքեմենյան պետությունը եղել է զենքի ուժով ստեղծված, զարգացման տարբեր մակարդակ ունեցող ցեղերի ու ժողովուրդների համակուտակ։ Դարեհ I-ը կատարեց վարչա-տնտեսական բարենորոգումներ։

Read more