Խառնվածք

Խառնվածք

Խառնվածքը շատ թե քիչ կայուն տիպոլոգիական հատկանիշների ամբողջություն է, որը բնութագրում է անհատի հոգեկան գործընթացների և վարքի դինամիկ առանձնահատկությունները, դրանց ուժը, առաջացման, ընթացքի և դադարի արագությունը, ինչպես նաև ազդում են կենսագործունեության հուզական և էներգետիկ տոնուսի վրա։

Խառնվածքը հիմնականում պայմանավորված է մարդու բնածին, ժառանգական հատկություններով և համեմատաբար կայուն է, սակայն կարող է մարդու օնտոգենեզի ընթացքում կրել որոշակի փոփոխություններ՝ դաստիարակության և շրջակա միջավայրի ազդեցության շնորհիվ, գոյություն ունեն նաև խառնվածքի տարիքային փոփոխություններ։ Սակայն այդ փոփոխությունները կատարվում են շատ դանդաղ, միայն սահմանափակ սահմաններում և չեն վերաբերում նյարդային գործունեության ընդհանուր տիպին, այդ իսկ պատճառով դրանք հաճախ անտեսվում են, և խառնվածքի ձևավորման հարցում առաջնահերթությունը տրվում է ժառանգական գործոնին։ Խառնվածքը պայմանավորում է մարդու գործունեության ձևական առանձնահատկությունները և ուղղակիորեն չի ազդում դրա իմաստային պարունակության վրա։

Read more