Իշխանությունները բաժանման սկուզբունքի նպատակը

Իշխանությունները բաժանման սկուզբունքի նպատակը

Իշխանությունների բաժանման գլխավոր նպատակներից են ազատության և օրինականության ապահովումը, իշխանության չարաշահումների բացառումը: Դրանց կենսագործման համար անհրաժեշտ է կիրառել հետևյալ պահանջները.

Դրանցից յուրաքանչյուրն իրականացվում է պետական առանձին մարմինների միջոցով՝ օրենսդիր, գործադիր, դատական: Իշխանության բաժանումը բացառում է դրա կենտրոնացումը մեկ մարմնի ձեռքում կամ մեկի առավելությունը մյուսի նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել պետական իշխանության չարաշահման:Օրենսդիրը ժողովրդի կողմից ընտրվող ներկայացուցչական մարմին է, որ կոչված է որոշելու հասարակության և պետության զարգացման ռազմավարությունը՝ օրենքներ ընդունելու ճանապարհով: Մյուս իշխանությունների նկատմամբ խորհրդարանը հանդես է գալիս որպես օրենսդիր իշխանության ինքնուրույն մարմին: Այն չի ենթարկված ոչ մի պետական մարմնի:
Գործադիրը զբաղվում է օրենքների կենսագործմամբ, ընթացիկ կառավարմամբ: Գործադիր իշխանությունը ենթաօրենսդրական իշխանություն է, որովհետև նրա գործունեությունը և ակտերը պետք է համապատասխանեն օրենքներին։ Գործադիր իշխանության մարմինների համակարգը գլխավորում է կառավարությունը: Առանձին ոլորտների կառավարումն իրականացնում են նախարարությունները։
Դատական իշխանությունը հատուկ կազմակերպված անկախ մարմինների՝ դատարանների համակարգ է, որն զբաղվում է իրավունքի խախտումների վերաբերյալ վեճերի լուծմամբ, արդարադատության իրականացմամբ:Իշխանության երեք ճյուղերից յուրաքանչյուրն ունի Սահմանադրությամբ ամրագրված իր լիազորությունները, որոնք իրականացնում է ինքնուրույն: Օրինակ` խորհրդարանը, ընդունելով օրենքներ, որոնք պարտադիր են մյուս իշխանությունների համար, չպետք է խախտի նրանց ինքնուրույնությունը, յուրացնի դրանց լիազորությունները: Այդ իշխանությունները չեն գտնվում օրենսդիր մարմնի անմիջական ենթակայության տակ։ Օրենսդիրը չպետք է փոխարինի գործադիր և դատական իշխանություններին, դուրս ելնի իր լիազորությունների շրջանակներից:

Оставьте комментарий