Հայկական լեռնաշխարհը

Հայկական լեռնաշխարհը

Հայկական լեռնաշխարհն իրենից ներկայացնում է մի լեռնային կղզի, որտեղ վեր են խոյանում տարածաշրջանի խոշոր լեռնային համակարգերը: Լեռնաշխարհի մասին պատմական և աշխարհագրական բնույթի սկզբնական տեղեկություններ դեռ մ.թ.ա տվել են հայ և օտարազգի պատմաբաններ: Հայկական լեռնաշխարհի տեղը որոշվում է հնագույն պատմաաշխարհագրական նկարագրություններով, ինչպես նաև հին քարտեզներով:

Հայոց լեռները իրենց վիթխարի զանգվածներով, հրաբխային անհանգիստ գործունեությամբ, նախնիների մտաշխարհում առասպելական ուժ են ստացել: Ժողովուրդը հաճախ նրանց ներկայացրել է որպես կենդանի, խոսուն, ապրող ու շնչող էակներ: Մի դեպքում որպես նետաձիգ զորականներ, մեկ այլ դեպքում որպես հարազատ քույրեր, եղբայրներ: Հայոց լեռների մասին կան բազմաթիվ ավանդապատումներ, որոնցից մեկում ասում են, թե հայոց լեռները հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել: Ամեն առավոտ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն բարևել իրար: Ժամանակ անց, երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում վաղ արթնանալ: Մի օր էլ ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և հակառակ իրենց սովորության, այնպես բարևում են իրար: Աստված տեսնելով այդ՝ պատժում է եղբայրներին, նրանք քարանալով լեռներ են դառնում, իսկ գոտիները կանաչ դաշտեր, արցունքներն էլ անմահական աղբյուրներ:

Read more
Ակսել Բակունց «Ալպիական մանուշակը» | վերլուծություն…

Ակսել Բակունց «Ալպիական մանուշակը» | վերլուծություն…

Ալպիական Մանուշակ պատմվածքը  շատ  հետաքրքիր պատմվածք է,  որը պատմում է  Կաքավաբերդի,  երեք ձիավորները, մի  գյուղացու և  նրա կնոջ մասին:  Երեք  ձիավորներից  մեկը ճամփան  էր ցույց  տալիս,  մյուսները քաղաքացի  էին,  դրանցից մեկը բնագետ էր,  իսկ մյուսը՝ նկարիչ: Պատմվածքում ամենաշատ խոսվում էր  նկարչի մասին: Նկարչին ավելի հետաքրքում էր մանուշակները, բնությունը  և պարիսպները, բնագետին՝ քարերը և նա երբեք չէր հետաքրքրվում մանուշակներով և ոտով կրկնակոխ էր անում  նրանց, իսկ երրորդ ձիավորին հետաքրքրում էր մածունը, լավաշը և պանիրը: Նկարիչը գյուղացու կնոջ  նմանացնում  էր իր ծանոթներից մի կնոջ որովհետև, այդ երկու կիները իրար շատ էին նման: Հնագետը և  գյուղացին իրար  էին նման, սակայն հնագետը քաղաքացի էր և զարգացած, բայց մարդը գյուղացի էր և հետամնաց: Երկուսին  էլ  հետաքրքրում էր  գանձը,  որը նշված  էր գրքերում, սակայն հնագետին համար գանձը ավելի հռչակավոր դառնալու համար էր, իսկ գյուղացուն՝  կով և  ոչխար գնելու  համար: Երկուսին էլ  չեր հետաքրքրում ալպիական մանուշակը: Նկարիչը երբեք  չէր  նմանվում հնագետին և  գյուղացուն: Պատմվածքը կոչվել է «Ալպիական Մանուշակ», որովհետև պատմվածքը մեծամասնությամբ նկարչի մասին էր, և նկարչին միայն հետաքրքրում էր ալպիական մանուշակը և գյուղացու կինը, որոնց իրար էր նմանացնում: