Վիլյամ Սարոյան «Գեղեցիկ սպիտակ ձիու արվեստը» | Վերլուծություն…

Վիլյամ Սարոյան «Գեղեցիկ սպիտակ ձիու արվեստը» | Վերլուծություն…

Պատմվածքը երկու տղաների մասին էր, ովքեր ապրում էին աղքատ և անբարեկեցիկ պայմաններում, բայց դրա հետ մեկ տեղ նրանց ընտանիքը դարեր շարունակ շատ հայտնի էր ազնվությամբ: Պատմվածքի հերոսը՝ Արամը ինը տարեկան էր, երբ մի գեղեցիկ առավոտ իր զարմիկ Մուրադը մի գեղեցիկ սպիտակ ձիու վրա նստած գալիս է Արամենց տուն և արթնացնում նրան: Արամը միանգամից հասկանում է, որ ձին գողացված է, բայց չի հավատում, որ Մուրադը կարող էր գողություն անել: Արամը չի կարողանում առաջարկը մերժել, քանի որ խելագարվում է ձիերի համար: Նրանքձիավարում են և չեն հասցնումձին վերադարձնել տեղը, ուստի պահումեն մի լքված այգու գոմում: Այդ օրը Արամենց տուն հյուր է գալիս Ջոն Բայրոն անունով մեկը և նրա խոսալուց Արամը հասկանում է, որ ձին իրենն է:Այդ մասին խոսելով Մուրադի հետ՝ որոշում են, որ պետք է վեց ամսից վերադաձնեն ձին, մինչև ինքն էլ ձիավարի այնպես, ինչպես Մուրադը:Բայց մի օր, հանկարծակի ձի քշելուց տեսնում են Ջոն Բայրոնին և նա ասում է,թե կերդվեր, որ դա իր ձին է, բայց նրանց ընտանիքի համբավը թույլ չի տալիս իրեն մտածել, որ իրենք ձին գողացել են և դա իր ձիու երկվորյակն է: Տղաները հաջորդ օրըառավոտ շուտ ձին տանում են ՋոնԲայրոյի այգի և թողնումգոմում: Կեսօրիցհետո նա սայլով այցելում է Արամենց տունև նրա մորն ասում, որիր ձիունվերադարձրել են: Ձին նույնիսկ ավելիուժեղ է և բնավորությամբ մեղմացելէ: ԻսկԽոսրով քեռին ասում է. «Հանգի՜ստ, մա´րդ, հանգի՜ստ: Քո ձին վերադարձվելէ, վե´րջ, ուշադրություն մի դարձրու»: